Jump to content

Մարինա Լինչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Լինչուկ
Ծնվել էսեպտեմբերի 4, 1987(1987-09-04) (37 տարեկան)
ԾննդավայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Բելառուս
Մասնագիտությունմոդել
 Maryna Linchuk Վիքիպահեստում

Մարինա Լինչուկ (բելառուս․՝ Марына Лінчук, սեպտեմբերի 4, 1987(1987-09-04), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս թոփ մոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Լինչուկն իր կարիերան սկսել է հայրենի քաղաքում՝ Մինսկում, հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընդունվել է IQ Models մոդելական գործակալությունը։ Մոդելի համար նշանակալի իրադարձություն է եղել ֆոտոսեսիան հայտնի լուսանկարիչ Սթիվեն Մեյզելի մոտ[1], որից հետո նրա վրա ուշադրություն են դարձրել և առաջարկել համագործակցություն այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Versace, Donna Karan, Christian Dior, Gap, Kenneth Cole, Escada, Dolce & Gabbana, Max Mara, DSquared2 և այլն։

Հետագայում բազմիցս աշխատել է պոդիումներում բազմաթիվ նորաձևության տների համար, որոնց թվում են՝ Givenchy, Gucci, Michael Kors, Christian Lacroix, Alexander McQueen, Dolce & Gabbana, Paul Smith, Versace, Christian Dior, John Galliano, Marc Jacobs, Ralph Lauren, Valentino, Chanel, Fendi, Louis Vuitton, Yves Saint Laurent, Roberto Cavalli, Tommy Hilfiger նորաձևության տները։

Հայտնվել է Վոգ, Harper's Bazaar, Numéro, Glamour և ELLE ամսագրերի ռուսական, իտալական, թուրքական, գերմանական, մեքսիկական, իսպանական և պորտուգալական տարբերակներում[2]։

2008 թվականին ներկայացրել է Escada ֆիրմայի «Moon Sparkle fragrance» օծանելիքը, իսկ 2009 թվականին հրավիրվել է նկարահանվելու Dior-ի «Miss Dior Chérie» նոր բույրը ներկայացնող գովազդում։ Գովազդային հոլովակի ռեժիսորը եղել է Սոֆյա Կոպպոլան[3]։

2009 թվականին Vogue ամսագիրը Մարինային ընդգրկել է 2000-ականների 30 լավագույն մոդելների ցանկում, որում ներառված էին նաև Ժիզել Բյունդհեն, Նատլայա Վոդյանովան, Աննա Սելեզնյովան, Լիլի Կոուլը և այլն[4]։

2011 թվականին ճանաչվել է տարվա մոդել Glamour Russia-ի վարկածով։

Մասնակցել է 2008, 2009, 2010, 2011, 2013 թվականների Victoria’s Secret fashion show նորաձևության շոուներին։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Пришла и говорю: Марина Линчук буквально ворвалась в мировой модельный бизнес» (ռուսերեն). Glamour. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  2. «Maryna Linchuk: FMD» (անգլերեն). FashionModelDirectory.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  3. «София Коппола сняла рекламу Miss Dior Chérie» (ռուսերեն). FashionTime.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  4. «LES 30 MANNEQUINS DES ANNÉES 2000» (ֆրանսերեն). Vogue.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  5. 5,0 5,1 «Просто я работаю моделью» (ռուսերեն). Vizitor.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Լինչուկ» հոդվածին։