Ռալֆ Լորեն
Ռալֆ Լորեն անգլ.՝ Ralph Lauren | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1939[1][2][3][…] (85 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի քաղաքային համալսարան, ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց, Բարուխի քոլեջ, Marsha Stern Talmudical Academy?, Salanter Akiba Riverdale Academy? և Zicklin School of Business? |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Ամուսին | Ricky Lauren? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Dylan Lauren? և David Lauren? |
Կայք | ralphlauren.com |
Ralph Lauren Վիքիպահեստում |
Ռալֆ Լորեն (անգլ.՝ Ralph Lauren), իրական ազգանունը՝ Լիֆշից (Lifshitz[4]; հոկտեմբերի 14, 1939[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի մոդելյեր, դիզայներ և ձեռնարկատեր, Պատվավոր Լեգեոնի շքանշանակակիր։ ԱՄՆ-ի և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ֆորբս ամսագրի տվյալներով, Լորենի կարողությունը կազմում է 7,5 մլրդ դոլար։ Աշխարհի 200 ամենահարուստներ մարդկանց ցանկում նա զբաղեցնում է 165-րդ հորիզոնականը[5]։
Ոճի յուրահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գործերում Լորենը հաճախ կիրառում է անգլիական «քանթրի» ոճը՝ ներշնչվելով անգլիացի հողատերերի ավանդական կերպարով և այգեգործական կյանքի ոճով։ Նրա մյուս ներշնչանքը հանդիսանում է ամերիկյան «վեստերն» ոճը՝ մեծ ճտքակոշիկներ, ջինսեր և ծոպավոր կաշվե կուրտկաներ՝ ստանալով ամերիկյան իմիջի լիակատար պատկեր[6] : Մոդելյերը միավորում է ազգային և սպորտային ոճերը՝ պահպանելով պոլո խաղի ներդաշնակությունը, դրան զուգընթաց պահպանելով մարդու սոցիալական կարգավիճակը և ֆինանսական դրությունը արտահայտող գծերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռալֆ Լիֆշիցը ծնվել է Բրոնքսում։ Նրա ծնողները եղել են հրեա ներգաղթյալներ, ովքեր ծնունդով Ռուսական կայսրությունից էին[7]։ Նրա հայրը Ֆրանսկ Լիֆշիցը (1904—1994) ԱՄՆ է ներգաղթել 1920 թվականին[8] Պինսկից[9] (Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մտել է Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության կազմի մեջ) և աշխատել է որպես պատշար՝ Նյու Յորքում, իսկ ազատ ժամանակ ստեղծագործել է իդիշով[10][11]։ Նրա մայրը Ֆրեյդլ (հետագայում Ֆրեդա, Ֆրիդա) Կոտլյարը (1905—1994) ներգաղթել է 1921 թվականին Գրոդնոյից (այն ժամանակ քաղաքը չէր գտնվում Լեհաստանի կազմում) և զբաղվում էր չորս երեխաների դաստիարակությամբ։ Տանը խոսել են իդիշով[12][13]։
1968 թվականին Ռալֆը Bloomingdale's խանութում բացել է իր սեփական բաժինը։ 1971 թվականին արտադրությունը մեծացել է և Ռալֆը խանութ է բացել Բևեռլի Հիլզի Ռոդեո Դրայվ փողոցում։ Նույն տարում թողարկել է կանացի հագուստի իր առաջին հավաքածուն՝ Ralph Lauren Womens wear-ը, որն իրենից ներկայացնում էր բամբակե սպիտակ վերնաշապիկներ՝ համեմված տղամարդկային ոճի տարրերով։
1970 թվականին տղամարդու հագուստի նրա հավաքածուն արժանացել է ամերիկյան նորաձևության քննադատների «Քոթի» մրցանակին։ Այդ մրցանակին նա արժանացել է նաև 1976 և 1977 թվականներին։
2007 թվականի դրությամբ «Ralph Lauren» ապրանքանիշը ունեցել է ավելի քան 300 խանութներ ամբողջ աշխարհում։
2008 թվականին Լորանը դարձել է Պեկինի օլիմպիական խաղերի ամերիկյան հավաքականի պաշտոնական դիզայները։ Քննադատության արժանանալով այն բանի համար, որ հավաքականի հագուստները կարվել են Չինաստանում, Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ ամերիկյան հավաքականի հագուստները ամբողջությամբ կարվեցին ԱՄՆ-ում։
2015 թվականին Լորենը հայտարարել է, որ լքում է ընկերության կրեատիվ տնօրենի պաշտոնը։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ստեֆան Լարսոնը, ով նախկինում եղել է Old Navy ընկերության կրեատիվ տնօրենը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Перепись населения США 1940 года
- ↑ «Ralph Lauren». Forbes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Мода. Век модельеров. 1900-1999 = Mode. Das Jahrhundert der Designer. 1900-1999 / редактор Шарлотта Зелинг. — Кёльн: KÖNEMANN, 2000. — 656 с. — ISBN 3-8290-5414-9
- ↑ Семья Лифшиц в переписи населения 1940 года (местом рождения и мать и отец указали Россию).
- ↑ Pinsk Stories: Ralph Lauren
- ↑ Русские корни американской мечты Ральфа Лорена Արխիվացված 2014-10-16 Wayback Machine GQ, май 2007.
- ↑ David Margolick «A Yiddish Reading Revives a World» (The New York Times)
- ↑ Suzy Menkes. Ralph Lauren returns to his Russian roots. // The New York Times, 14 мая 2007.(անգլ.)
- ↑ Pinsk Stories (перепись населения 1930 года): «can read and write English — speaks Yiddish»
- ↑ Dressing the Part
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Լորեն» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Տղամարդկանց հագուստի դիզայներներ
- Ամերիկացի բարերարներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի գործարարներ
- Նորաձևության դիզայներներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Գործարարներ նորաձևությունում
- Ստեղծագործական կեղծանուններ