Հապտոֆոբիա
Հապտոֆոբիա | |
---|---|
Տեսակ | ֆոբիա |
Հապտոֆոբիա(հին հունարեն՝ ἅπτω — «դիպել» և հին հունարեն՝ φόβος — «վախ»; հայտնի է նաև աֆեոֆոբիա[1], հաֆեֆոբիա[1][2], հաֆոֆոբիա[2][3], հապնոֆոբիա[2], հապտեֆոբիա[1][2], տիկսոֆոբիա[1] անվանումներով), հազվադեպ հանդիպող առանձնահատուկ ֆոբիա է, հանգիստ չտվող վախ, որը առաջանում է շրջապատող մարդկանց իրեն դիպչելու վախից։ Դիտվում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման և հոգեկան անկայունության պարագայում։ Հապտոֆոբիայով տառապողը վախենում է նույնիսկ մտերիմ ու ծանոթ մարդու հպումից[4][5]։
Հապտոֆոբիան համարվում է մարդու՝ ինքն իրեն և իր անձնական տարածքը պաշտպանելու գերաճած ձգտում, ուրիշ մարդկանց (հատկապես անծանոթների) հետ շփման և նրանց դիպչելու ցանկության բացակայություն[4]։
Երբեմն հապտոֆոբիան սահմանափակվում է միայն հակառակ սեռին դիպչելու վախով։ Կանանց մոտ այն հաճախ կապված է սեքսուալ բռնության ենթարկվելու վախի հետ։ Դորեյսը ցույց է տալիս, որ ինչ-որ ժամանակ սեքսուալ բռնության զոհ դարձած շատ տղաներ տառապել են հապտոֆոբիայով։ Այսպես, տուժածներից մեկը, որը հարցաքննվել է Դորեյսի կողմից, նշել է, որ նրա մարմնին ցանկացած հպում «այրում է ինչպես կրակ, կամ սառեցնում է մարմինը, կամ էլ ստիպում է ցնցվել», և որ նա ցանկություն չունի, որ իրեն ինչ-որ մեկը շատ մոտենա[5][6]։
Ավստրալիացի գրող Էլիասա Կանետտի կարծիքով՝ հպումից վախը համարվում է ցանկացած մարդու վարքի կարևոր դոմինանտներից մեկը, և դրանից ազատվել հնարավոր է միայն ամբոխի մեջ գտնվելիս[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Charles Harrington Elster There's a Word for It!. — 1996. — С. 160. — ISBN 0684824558
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 John G. Robertson Robertson's Words for a Modern Age. — 1991. — С. 213. — ISBN 0963091913
- ↑ Laurence Urdang, Anne Ryle, Tanya H. Lee -ologies & -isms. — 1986. — С. 557. — ISBN 0810311968
- ↑ 4,0 4,1 John G. Robertson An Excess of Phobias and Manias. — 2003. — С. 95. — ISBN 096309193X
- ↑ 5,0 5,1 John Birtchnell How Humans Relate: A New Interpersonal Theory. — 1996. — С. 30, 142. — ISBN 0863774326
- ↑ Michel Dorais Don't Tell: The Sexual Abuse of Boys. — 2002. — С. 84. — ISBN 0773522611
- ↑ Элиас Канетти Глава «Боязнь прикосновения и её метаморфозы» // Масса и власть.