Jump to content

Հանսի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանսի կղզի
Տեսակկղզի
ԵրկիրԴանիա[1] և  Կանադա[2]
Վարչատարածքային միավորԱվանաատա և Քիկիքտալուկ շրջան
Երկարություն1,4 կմ
Լայնություն1,1 կմ
Մակերես1,3
Անվանված էHans Hendrik? և երիկամ
Քարտեզ
Քարտեզ

Հանսի կղզի (գրենլանդ․՝ Tartupaluk; դան․՝ Hans Ø; անգլ.՝ Hans Island) ոչ մեծ անմարդաբնակ կղզի՝ Քեննեդի նեղուցի կենտրոնում։ Կղզու երկարությունը 1290 մետր է, լայնությունը՝ 1199 մետր։ Զբաղեցնում է 1,3 կմ² տարածք։ Հանս կղզին ամենափոքրն է Քեննեդի նեղուցի երեք կղզիներից։ Նեղուցի լայնությունն այստեղ կազմում է 35 կիլոմետր, կղզին գտնվում է Կանադայի և Դանիայի ջրային տարածքներում։

Ըստ երևույթին, տասնչորսերորդ դարից սկսած՝ կղզին Ինուիտների որսորդական վայրերից մեկն է եղել։ Ըստ Գրենլանդիայի և Դանիայի կառավարությունների համաձայնության՝ Դանիան վերահսկում է արտաքին քաղաքականության որոշ ոլորտներ, ներառյալ՝ սահմանային վեճերը։ Ամենամոտ բնակեցված վայրը՝ Ալերտը (Կանադա), գտնվում է Հանս կղզուց 198 կմ հեռավորության վրա, Սիորապալուկ (Գրենլանդիա) - 349 կիլոմետրի վրա, Կաանաակ (Գրենլանդիա) ՝ 379 կիլոմետր հեռավորության վրա։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանսի կղզի
Հանսի կղզի

Կղզին անվանակոչվել է ի պատիվ գրելանդական ճանապարհորդ և թարգմանիչ Հանս Հենդրիկի՝ ով մասնակցել է մի շարք ամերիկյան և բրիտանական Արկտիկական արշավախմբերի՝ Էլիշա Քենթ Քեյնի, Չարլզ Ֆրանսիս Հոլլի, Իսահակ Իսրայել Հայեսի և Նարեսի, Ջորջ Սթրոնգի (1853-ից 1876 թվականներին)։

Մինչև 2005 թվականը համարվում էր, որ կղզին անվանվել է 1871-ից 1873 թվականներին Շառլ Ֆրենսիս Հոլսի արշավախմբի ժամանակ։ Առաջին հիշատակումը կղզու և իր անվան մասին թվագրվում է 1876 թվականից։

Կղզու իրավունքները վիճարկում են Կանադան և Դանիան[3]։ 1984 թվականից ի վեր կղզում ընթանում է այսպես կոչված «խելացի պատերազմը»։ Մի քանի ամիսը մեկ Կանադայի կամ Դանիայի զորքը հանում է հակառակորդի դրոշը և դնում իրենը, որից հետո զինծառայողները կղզու վրա խմում են թշնամու կողմից գրավված ալկոհոլային խմիչքները և նշում են կղզու գրավումը։ Լքելով կղզին՝ նավաստիները նաև ալկոհոլ են թողնում կղզու վրա. դանիացիները՝ շնապս, իսկ կանադացիները՝ վիսկի[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.cbc.ca/news/politics/canada-denmark-reach-hans-island-deal-after-50-year-dispute-1.6487325
  2. https://nyheder.tv2.dk/politik/2022-06-14-verdens-fredeligste-graensestrid-blev-indledt-med-en-flaske-cognac-nu-er-der
  3. «Канада предлагает Дании поделить остров Ганса пополам». CANADA2DAY.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. «Война виски» между Канадой и Данией за остров Ганса

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • United Nations: Delimitation Treaties. Agreement between the Government of the Kingdom of Denmark and the Government of Canada relating to the Delimitation of the Continental Shelf between Greenland and Canada, December 17, 1973,
  • U.S. Department of State: Bureau of Intelligence and Research Limits in the Seas No. 72 Continental shelf Boundary: Canada — Greenland, Issued by the Geographer, August 4, 1976.
  • Hans Island rightfully belongs to Greenland, Denmark — Kenn Harper, Article, Nunatsiaq News, April 9, 2004.
  • Agreement between the Government of Canada and the Kingdom of Denmark for Cooperation relating to the Marine Environment, August 26, 1983.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]