Կողագիծ, մաշկային զգայական մասնագիտացված օրգաններ, կանոնավոր դասավորված են կլորաբերանների, ձկների, թրթուրների, որոշ հասուն երկկենցաղների (ժամանակակից և բրածո) գլխում և մարմնի կողքերում։ Դրանց օգնությամբ կենդանիներն ընկալում են ջրի տատանումները, խորությունը, հոսանքի ուղղությունն ու ուժը, ինչպես և ստորջրյա մարմիններից անդրադարձող ալիքները։
Օրինակ, Կողագծային օրգանների շնորհիվ ձկները կարող են լողալ և կեր որոնել լրիվ մթության մեջ կամ պղտոր ջրում, շրջանցել այլ կենդանիներ և առարկաներ, զգալ ջրի ճնշման թեթևակի փոփոխությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 529)։