Կոլմար (քաղաք)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կոլմար | |||||
ֆր.՝ Colmar | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Շրջան | Կոլմար-Ռիբովիլե | ||||
Դեպարտամենտ | Վերին Ռեյն | ||||
Քաղաքագլուխ | Ժիլբեր Մեյեր | ||||
Հիմնադրված է | 1226 թվական թ. | ||||
Մակերես | 66, 57 Կմ² կմ² | ||||
ԲԾՄ | 175 — 214 մ մ | ||||
Կլիմայի տեսակ | բարեխառն-մայրցամաքային | ||||
Խոսվող լեզուներ | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 67257 մարդ մարդ ((2012)) | ||||
Խտություն | 1010, 3 մարդ/Կմ² մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 389 | ||||
Փոստային ինդեքս | 68000 | ||||
Փոստային դասիչ | 68033 | ||||
Պաշտոնական կայք | colmar.fr | ||||
| |||||
Կոլմար (ֆր.՝ Colmar [kɔlmaʁ]), Էլզասի մեծությամբ և բնակչության թվով երրորդ քաղաքն է, համայնք Ֆրանսիայի Էլզաս- Շամպան- Արդենի- Լոթարինգիայի հյուսիս-արևելքում, Վերին Ռեյնի դեպարտամենտ, Կոլմար-Ռիբովիլեի շրջան, գավառ Կոլմար-1, Կոլմար-2[1]։ Վերին Ռեյնի ադմինիստրատիվ կենտրոնն է։ Մինչ 2015 թվականի մարտ ամիսը, գավառը համարվում էր նույնանուն շրջանի ադմինիստրատիվ կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 823 թվականին առաջին քրոնիկ հիշատակությունը՝ իբրև թագավորական տերություն՝ Columbarium (Գոլուբյատնյա) անվանումով։
- XIII դարի սկիզբ՝ ամրությունների կառուցում
- 1226 թվականից Ազատ կայսերական քաղաք (Freie Reichsstadt)
- 1360 թվական. քաղաքական խորհուրդը իշխանությունը փոխանցում է գործարաններին
- XIV դարում Կոլմարը միանում է տասը քաղաքների միությանը (ֆր.՝ Décapole) ( нем. Zehnstädtebund)
- XIV-XV դար. Կոլմարում ձևավորվում է կարևոր դպրոց՝ Մեյստերզանգա[2], Կաղապար:Lang-germ, ֆր.՝ Maître chanteur
- 1673 թվականին Լյուդովիկոս XIV-ի զորքերը նվաճում են Կոլմարը
- 1679 թվականին Նիմվեհենսկու համաձայնագրով՝ 1679 թվականի փետրվարի 5-ից Կոլմարը միացվում է Ֆրանսիային և դառնում էլզասական խորհրդի լիազորված կենտրոնը (Conseil souverain d’Alsace, Ratsversammlung der Provinz Elsaß)
- 1791 թվական. Վերին Ռեյնի կառավարում
- XIX դար. Արդյունաբերական հեղափոխությունը արդյունաբերական կենտրոն Կոլմարում
- 1871 թվականին Ֆրանս-պրուսական պատերազմի արդյունքում բռնակցվում է Գերմանական կայսրությանը (Deutsches Reich, das deutsche Reich)
- 1918 թվականի նոյեմբերի 22-ին վերականգնվում է Ֆրանսիայի իրավասությունը
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տարածվում է հարթավայրային շրջանում, Լոշ (Lauch) գետի ափին, ուղիղ 20 կմ Ռեյնից արևմուտք, Բազելի և Ստրասբուրգի կենտրոնում։ Էլզասի վերաքննիչ դատարանը (Cour d’appel de Colmar) գտնվում է Կոլմարում։
Գավառի մակերեսը 66, 57 Կմ² է, բնակչությունը ՝ 65 713 մարդ (2006) )[3][4], 67 257 մարդ 2012 թվականի մարդահամարի արդյունքում[5], իսկ բնակչության խտությունը՝ 1010, 3 մարդ/կմ²։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին գավառի բնակչության թիվը կազմում էր 67 409[6], իսկ 2012 թվականին՝ 67 257 մարդ[5]։
Կոլմարի բնակչության աճը[3][7]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին 44 733 աշխատունակ բնակչությունից 33048-ը տնտեսապես ակտիվ էին, 11 685-ը՝ ոչ։ 33 048 ակտիվ աշխաունակ բնակիչներից աշխատում էին 27 607-ը (14 561 տղամարդ և 13 046 կին), 5441-ը՝ ոչ (2739 տղամարդ և 2702 կին)։ 11 685 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 4012-ը աշակերտեր կամ ուսանողներ էին, 3190-ը՝ թոշակառուներ, իսկ մնացած 4483-ը ակտիվ չէին տարբեր պատճառներով[8][9]։
2011 թվականի ընթացքում գավառում հաշվվում էր 29 532 հարկերից ազատված տնտեսություն, որտեղ ապրում էին 62 855, 5 մարդ։ Միևնույն ժամանակ հարկ վճարողի միջին եկամուտը կազմել է 17645 եվրո[10]։
Միջազգային հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլմարը էլզասական գեղանկարչական քաղաք է՝ հրաժալի պահպանված հին թաղամասերով։ Քաղաքում բազմաթիվ կառուցներ կան, որոնք ստեղծվել են դեռևս Վերածննդի դարաշրջանում, որոնցից են Գլուխների տունը (Kopfhaus, Maison des Têtes)՝ զարդարված ավելի քան 100 գլխաքանդակներով, Maison Pfister՝ կառուցված 1537 թվականին, Սուրբ Մատֆեյա եկեղեցին(Eglise Saint Matthieu)՝ ռոմանական ոճը փոխարինած վաղ գոթականով (1240), Դոմինիկյան վանքը (XIII դար) և այլ ճարատարապետական գլուխգործորցներ։
Չնայած հարաբերական ոչ մեծ չափերին՝ քաղաքը իրենց ներկայացնում է ճարտարագիտական թանգարան բաց երկնքի տակ, որտեղ ներկայացված են գրեթե բոլոր ոճերը. ուշ գոթականից, վերածննդից, բարոկկոյից, ամպիրից, ռոկոկոյից, կլասիցիզմից սկսված մոդեռնիզմից և պոստմոդեռնիզմից վերջացրած։ Չնայած այս ամենին, հետմիջնադարյան և Վերածննդյան շրջանի Կոլմարները ավելի հետաքրքիր են իրենց ամբողջականությամբ։
Ի շնորհիվ հատուկ միկրոկլիմատի( տարեկան ընդամենը 530 մմ տեղումներ)՝ Կոլմարը համարվում է Ֆրանսիայի ամենաչոր քաղաքը։ Կլիման Կոլմարը օգտագործում է գինեգործության զարգացման համար։ Grands Crus-ի քանակով՝ Կոլմարը համեմատելի է Բորդոյի (Bordeaux) հետ, չնայած էլզասական գինին գերազանցապես սպիտակ է։ Կոլմարը նաև հայտնի է փրփրուն գինոներով՝ Crémants d’Alsace: Դրանցից մեկը, որը ներկայացնում է Ռուսաստանի ևՖրանսիայի հնագույն բարեկամությունը՝ Cuvée St Pétersbourg է։ Կոլմարը էլզասական խոհանոցի մայրաքաղաքն է, խոհանոցային ուխտագնացությունների վայրը։
Կոլմարը փառատոնները քաղաք է։
- Կոլմարական միջազգային փառատոն (Festival International de Colmar)։ Տեղի է ունենուլ հուլիսին, Վլադիմիր Սպիվակովի գեղարվեստական ղեկավարությամբ։
- Էլզասական գինիների տոն (Foire aux Vins d’Alsace), օգոստոսին, հարյուրավոր գիներգործների և մոտավորապես քառորդ միլիոն այցելուների մասնակցությամբ։
- Ջազային փառատոն (Festival de Jazz) սեպտեմբերին։
- Կոլմարական կինոփառատոն (Festival de Cinéma) հոկտեմբերին։
Կոլմարում կա 5 թանգարան, ժամանակակից արվեստի կենտրոն, երեք թատրոն, երկու կինոթատրոն, Le Grillen նոր երաժշտության դահլիճ, չորս գրադարան և ցուցահանդեսային համալիր։
-
Հին ջրային աշտարակ
-
Մի քիչ Վենետիկ
-
Ունտերլինդեն թանգարանը
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Փնտրելով հարմար վայրը Հաուլի թափառող դղյակը անիմեի համար՝ անիմատորների խումբը ճամփորդել է ամբողջ Եվրոպայով։ Ի վերջո՝ նրանց գտան Ֆրանսիայի արևելյան նահանգում՝ Էլզասում։ Էլզասական Կոլմար քաղաքը՝ գույներով և մթնոլորտով, խմբի վրա մեծ ազդեցություն էր թողել։ Անիմեի էքսիզները ոգեշնչված են հենց նրա գեղեցկությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Décret n° 2014-207 du 21 février 2014 portant délimitation des cantons dans le département du Haut-Rhin». Директива от 21 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 6 декабря 2015 года-ին.
- ↑ Кирпичников А. И., Ловягин А. М. (1890–1907). «Миннезингеры и мейстерзингеры». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 3,0 3,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 6 декабря 2015 года-ին.
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 6 декабря 2015 года-ին.
- ↑ 5,0 5,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 6 декабря 2015 года-ին.
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 6 декабря 2015 года-ին.
- ↑ «Население коммуны Кольмар» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 6 декабря 2015 года-ին.
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 6 декабря 2015 года-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 6 декабря 2015 года-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2011». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2011) (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 6 декабря 2015 года-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0, 5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0, 5 НП, дети до 14 лет — по 0, 3 НП.
- ↑ https://gyor.hu/easy-docs/6023e06eca492
- ↑ https://www.memmingen.de/buergerservice/politik/partnerstaedte.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլմար (քաղաք)» հոդվածին։ |
|