Շրջան (վարչական միավոր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շրջան (այլ կիրառումներ)
Շրջան, վարչատարածքային կամ երբեմն ֆիզիկաաշխարհագրական միավոր։ Այն կարող է լինել առաջին աստիճանի միավոր, երբ պետությունը ուղղակիորեն բաղկացած է շրջաններից, և երկրորդական, երբ շրջանները մտնում են մարզերի կամ նահանգների մեջ։
Շրջանները սովորաբար կազմվում են որևէ քաղաքի, քաղաքատիպ ավանի կամ խոշոր գյուղի շուրջ գտնվող գյուղերից։
Առաջին աստիճանի միավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջան կամ այս բառի թարգմանաբար օգտագործվող տարբերակներով են անվանվում հետևյալ երկրների վարչատարածքային միավորները։
Պետության անվանում | Աշխարհամաս | Շրջանի անվանում | Բնօրինակ լեզվով | Շրջանների ցուցակ |
---|---|---|---|---|
Աբխազիայի Հանրապետություն | Եվրոպա/Ասիա | առաիոն | աբխ.՝ араион | Աբխազիայի շրջաններ |
Երկրորդ աստիճանի միավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևյալ պետություններում շրջանները պետության կազմի մեջ չեն մտնում ուղղակիորեն, այլ հանդիսանում են ավելի մեծ միավորների՝ գավառների, մարզերի կամ նահանգների մասերը։
Պետության անվանում | Աշխարհամաս | Մարզի անվանում | Բնօրինակ լեզվով | Մարզերի ցուցակ |
---|---|---|---|---|
Ադրբեջան | Ասիա | ռայոն | ադրբ.՝ rayon | Ադրբեջանի շրջաններ |
Ալբանիա | Եվրոպա | ռեթե | ալբ․՝ rrethe | Ալբանիայի շրջաններ |
Ավստրիա | Եվրոպա | բեցիրկ | գերմ.՝ bezirk | Ավստրիայի շրջաններ |
Սիրիա | Ասիա | նահիյա | արաբ․՝ ناحية | Սիրիայի շրջաններ |
Լիբանան | Ասիա | կադա | արաբ․՝ قضاء | Լիբանանի շրջաներ |
Պատմական երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ երկրներ նույնպես բաժանված են եղել շրջանների։ Դրանք են՝
Պետության անվանում | Աշխարհամաս | Նահանգի անվանում | Բնօրինակ լեզվով | Ցուցակ |
---|---|---|---|---|
Հայկական ԽՍՀ | Ասիա | շրջան | հայերեն՝ շրջան | Հայկական ԽՍՀ շրջաններ |
Շրջանը Ռուսաստանի, Բելիզի, Բելառուսի, Գերմանիայի, Վրաստանի, Լիտվայի, Մոլդավիայի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների վարչատարածքային բաժանման հիմնական միավորներից մեկն է։
Շրջանի փոխարեն որոշ երկրներում օգտագործվում են՝ պովյատները Լեհաստանում, նահանգները Իսպանիայում, նոմերը Հունաստանում և այլն։