Բազմացման շրջանում դադարում է սնվելուց և մտնում է գետերը։ Բույն է փորում և ձկնկիթը թաղում տիղմի մեջ։ Զվադրող կետան խիստ կերպարանափոխվում է, մաշկը մուգ գույն է ստանում, միսը ջրակալում, ծնոտները երկարում են, կորանում, հզոր ատամներ են աճում և բերանը չի փակվում։
Աշնանային կետան խոշոր է, պտղաբեր (3-4,5 հազար ձկնկիթ), բազմանում է սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։ Գետային միգրացիան կարճ է, ձվադրում է հուլիս-օգոստոս ամիսներին։
Ձվադրումից հետո ձուկը մահանում է։ Արդյունագործական խոշոր նշանակություն ունի, տալիս է համեղ միս և կարմիր խավիար։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 388)։