Կենաց ծառը
Կենաց ծառը անգլ.՝ The Tree of Life | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, պատմություն հասունացման մասին և դրամա |
Թվական | մայիսի 16, 2011 և հունիսի 16, 2011[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թերենս Մալիք |
Պրոդյուսեր | Բրեդ Փիթ, Սառա Գրին, Բիլ Փոհլադ, Դեդե Գարդներ և Գրանթ Հիլ |
Սցենարի հեղինակ | Թերենս Մալիք |
Դերակատարներ | Շոն Փեն, Ջեսիկա Չեսթեյն, Բրեդ Փիթ, Թայ Շերիդան, Ֆիոնա Շոու, Ջեքսոն Հերսթ, Ջեննի Շեյքշեֆթ, Ջոաննա Գոինգ, Քերի Մաթչեթ, Ուիլ Ուոլես[4], Քիմբերլի Ուոլեն, Կառլոտա Մաջիորանա և Մայքլ Շաուերս[4] |
Օպերատոր | Էմանուել Լյուբեցկի |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
Մոնտաժ | Հենք Քորուին |
Պատմվածքի վայր | Տեխաս |
Նկարահանման վայր | Իսլանդիա |
Կինոընկերություն | River Road Entertainment և Plan B Entertainment |
Տևողություն | 138 րոպե |
Բյուջե | 32 000 000 $[5] |
Շահույթ | 54 300 000 $[5] |
Պաշտոնական կայքէջ |
Կենաց ծառը (անգլ.՝ The Tree of Life), ֆիլմի ռեժիսորն է Թերենս Մալիքը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ստացել է գլխավոր մրցանակ՝ Ոսկե արմավենու ճյուղ, և առաջադրվել երեք Օսկարի։ Թերենս Մալիքը առաջին անգամ ֆիլմը ներկայացրել է 70-ական թվականներին «Q» անունով։ 2006 թվականին սկսում են պատրաստվել ֆիլմի նկարահանմանը, և նախնական տվյալներով ֆիլմում պետքէ հանդես գային Մել Գիբսոնը և Քոլին Ֆարելը։ 2007 թվականի հոկտեմբերին սկսեցին խորհրդակցությունները, որ ֆիլմում հանդես կգան Շոն Փենը և Հիթ Լեջերը։ Դեկտեմբերին Շոն Փենը հաստատեց իր մասնակցությունը ֆիլմում, իսկ Հիթ Լեջերին փոխարինեց Բրեդ Փիթը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին Արևմուտքում բնակվող մի ընտանիքի իմպրեսիոնիստական պատմությունն է 1950-ականներին։ Ֆիլմը պատկերում է ընտանիքի ավագ որդու՝ Ջեքի կյանքի ուղին անմեղ մանկությունից մինչև հիասթափության հասուն տարիները, երբ նա փորձում է կարգավորել բարդ հարաբերությունները հոր հետ։ Ջեքն իրեն մոլորված հոգի է զգում ժամանակակից աշխարհում, փորձում գտնել կյանքի ծագմանն ու իմաստին վերաբերող հարցերի պատասխանները՝ հավատի գոյությունը հարցականի տակ դնելով։
Դերասաններ և նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռեժիսոր - Թերենս Մալիք
- սցենարիստ - Թերենս Մալիք
- պրոդյուսերներ - Դեդե Գարդներ, Սառա Գրին, Գրանթ Հիլ, Բրեդ Փիթ, Բիլ Փոլադ,
- օպերատոր - Էմանուել Լյուբեցկի
- մոնտաժ - Հենք Քորուին, Ջեյ Ռաբինովից, Դանիել Ռիզենդ, Բիլի Ուեբեր, Մարկ Յոսիկավա
- դերասանների ընտրությունը - Վիքի Բուն, Ֆրանսին Մեյսել
- երաժշտությունը - Ալեքսանդր Դեպլա
- դեկորացիաները - Դեյվիդ Քրենք, Ջենեթ Սքոթ
Դերասանական անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրեդ Փիթ - Պարոն Օբրայեն
- Շոն Փեն - Ջեք
- Ջեսիքա Չեսթեյն - Տիկին Օբրայեն
- Հանթեր Մքքրաքեն - Ջեք (փոքր տարիքում)
- Լարամի Էպլեր - Ռ.Լ.
- Թի Շերիդան - Սթիվ
- Ֆիոնա Շոու - տատիկ
Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Childhood (3։41)
- Circles (11։23)
- Clouds (2։59)
- River (3։35)
- Awakening (3։29)
- Emergence of Life (3։55)
- Light & Darkness (8։17)
- Good & Evil (3։15)
- Motherhood (2։04)
- City of Glass (3։37)
- Fatherhood (2։49)
- Temptation (6։47)
- Skies (5։18)
Տեխնիկական և այլ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկիրը ԱՄՆ
- Լեզուն Անգլերեն
- Պրեմիերան կայացել է 2011 թվականի մայիսի 16-ին Ֆրանսիայում՝ Կաննի կինոփառատոնի ժամանակ։
Այլ երկրներում այն կայացել է
- ԱՄՆ-ում - 27 մայիս 2011
- Գերմանիայում - 16 հուլիս 2011
- Ֆինլանդիայում - 26 օգոստոս 2011
- Հայաստանում - 14 հունիս 2011
- Արգենտինայում - 29 սեպտեմբեր 2011
- Անգլիայում - 8 հունիս 2011
- Վրաստանում - 9 հունիս 2011
- Իսպանիայում - 16 սեպտեմբեր 2011
- Իտալիայում - 18 մայիս 2011
- Ռուսաստանում - 9 հուլիս 2011
- Ֆիլմը գունավոր
- Տևողություն - 139 րոպե
- Ձայնը - Dolby Digital
- Տեսախցիկը - Arricam LT, Arricam ST, Arriflex 235, Arriflex 435, Dalsa Evolution, IMAX Cameras, Panavision 65 HR, Phantom HD Gold, Red One
- Օպտիկան - Zeiss Master Prime and Ultra Prime Lenses, Panavision System 65 Lenses
- Պատկերի կողմերի հարաբերությունը 1.85 ։ 1
- Ֆիլմը նկարվել է 35 և 65 մմ ժապավենների վրա
- Տպել է (ընկերությունը) EFILM Digital Laboratories (թվայնացումը) և Laser Pacific Media Corporation ԱՄՆ
- Տպվել է 35 ժապավենի վրա, երկարությունը՝ 3824 մետր և D-Cinema
Ֆիլմի անունը այլ լեզուներով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայերեն - Կենաց ծառը
- Ռուսերեն - Древо жизни
- Լեհերեն - Drzewo zycia
- Հունգարերեն - Az élet fája
- Ֆրանսերեն - The tree of life - l'arbre de vie
- Հունարեն - To dentro tis zois
- Իսպաներեն - El árbol de la vida de Terrence Malick
- Միջազգային անունը - The Tree of Life
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Իսլանդիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2011 ֆիլմեր
- Fox Searchlight Pictures ֆիլմեր
- «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Թերենս Մալիքի ֆիլմեր
- Ֆիլմեր կրոնի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Տեխասում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին
- Տեխասում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր հայր-որդի հարաբերությունների մասին