Jump to content

Լունա 20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունա 20
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լավոչկինի անվ. բյուրո
Այլ нանվանումներԵ-8-5 համար 408
COSPAR ID[1] 1972-007A[1]
NSSDCA ID1972-007A
SCN05835
Գործարկման ամսաթիվ1972 փետրվարի 14, 03:27:58 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն-Կ[1]
Աշխատանքի ավարտ1972 փետրվարի 25
Զանգված5725 կգ[2]

Լունա-20, կամ Ե-8-5 համար 408 (ռուս.՝ Луна 20), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր Երկիր վերադարձնել Լուսնի գրունտի նմուշ[2][3]։ Արձակվել է 1972 թվականի փետրվարի 14-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Առաքելության հաջող ավարտի արդյունքում Երկիր է բերվել 55 գրամ Լուսնի գրունտ Առատության ծովից։ Սա խորհրդային երկրորդ հաջողված նմանատիպ առաքելությունն էր։

2010 թվականի մարտին ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ ԼՌՕ կայանի լուսանկարում հայտնաբերվել է Լունա 20-ի իջեցվող սարքը Լուսնի մակերևույթին[4][5]։

Կայանի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունա 20-ը նախագծվել է Լավոչկինի անվ. բյուրոում, կառուցվածքի նշանակումն էր՝ Ե-8-5։ Այն բաղկացած էր երեք մասերից՝ վայրէջքի հարթակից, վերադարձվող սարքից, և փրկվող սարքից (այսպես էր անվանվում Երկիր վերադարձող գնդաձև սարքը)։

Կայանի վրա տեղադրված սարքավորումներով կատարվել է մերձլուսնային տարածության, Լուսնի գրավիտացիոն դաշտի, Լուսնի մակերևույթի կազմության քիմիական վերլուծության հետազոտություններ։ Կայանի վրա տեղադրված տեսախցիկներով նաև կատարվել են Լուսնի նկարահանումներ։

«Լունա» գրունտի նմուշ բերող կայանների մոդել

«Լունա 20» կայանը արձակվեց 1972 թվականի փետրվարի 14-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Այն հաջողությամբ դուրս եկավ Երկրի ուղեծիր։ Կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին և առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր փետրվարի 18-ին։ Ուղեծրում կայանը հաջողությամբ ավարտեց Լուսնի գրավիտացիոն դաշտի հետազոտությունների փաթեթը։

Երեք օր անց, փետրվարի 21-ին ժամը 19:13 UT կայանը գործարկեց հիմնական արգելակող շարժիչը 267 վայրկյանով։ Երկրորդ գործարկման արդյունքում Լունա 20-ը կասեցրեց արագությունը և կատարեց փափուկ վայրէջք[6] Առատության ծովում, «Լունա 18»-ի վթարման վայրից ընդամենը 1,8 կմ հեռավորության վրա և Լունա 16-ից 120 կմ հեռավորության վրա։

Լուսնի մակերևույթին գտնվելու ընթացքում գործարկվել է համայնապատկերային հեռուստատեսային համակարգը։ Գրունտի նմուշը ստացվել է ավտոմատ հորատիչի միջոցով։ Կայանի վերին աստիճանը սկսեց վերադարձի թռիչքը 1972 թվականի փետրվարի 22-ին, այդ պահին կոնտեյներում զետեղված էր Լուսնի 55 գրամ գրունտի նմուշ[7]։

Երեք օր անց, փետրվարի 25-ին մի քանի ուղեծրի ճշգրտուներից հետո վերադարձվող մոդուլը մտավ Երկրի մթնոլորտ 11 կիլոմետր վայրկյան արագությամբ։ Այն վայրէջք կատարեց պարաշյուտի օգնությամբ Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից հյուսիս, Կարկինգիր գետի վրա գտնվող կղզու վրա։

Այս կայանի բերած գրունտը տարբերվում էր Լունա 16-ի հավաքածից։ 55 գրամի մեծ մասը (50 - 60%) կազմում էին լուսնային ամորթիզիտներ (որը հիմնականում պարունակում է դաշտային սպաթներ), իսկ Լունա 16-ի նմուշը հիմնականում բաղկացած էր բազալտից, և պարունակում էր ընդամենը 1 - 2% of ամորթիզիտներ[8]։ Ամերիկյան Ապոլոն 16 առաքելությունը ևս վերադարձրեց նմանատիպ գրունտ երկու ամիս անց։

Արդյունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսնի
առաքելություն
Նմուշի
վերադարձ
Տարի
Լունա 16 101 g (3.6 oz)[9] 1970
Լունա 20 30 g (1.1 oz)[10] 1972
Լունա 24 170 g (6.0 oz)[11] 1976

Ինչպես և Լունա 16-ի դեպքում, Լունա 20-ով ստացված գրունտի նմուշները ևս ուղարկվեցին ամերիկյան և ֆրանսիական գիտնականներին։ Իսկ 0.4983 գրամ քաշով նմուշը վերցված 27 և 32 սմ խորության վրա ուղարկվեց Բրիտանիա[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Luna 20». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
  3. Burrows, William E. (1999). This New Ocean: The Story of the First Space Age. Modern Library. էջ 432. ISBN 0-375-75485-7.
  4. David, Leonard (2010 թ․ մարտի 18). «NASA Lunar Orbiter Spots Old Soviet Moon Landers».
  5. «Luna-20 surface photos». Lunar Reconnaissance Orbiter Camera. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. «Table of Anthropogenic Impacts and Spacecraft on the Moon».
  7. «In Depth | Luna 20». NASA Solar System Exploration. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  8. «In Depth | Luna 20». NASA Solar System Exploration. 2018 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  9. «NASA - NSSDC - Spacecraft – Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. «NASA – NSSDC – Spacecraft – Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. «NASA – NSSDC – Spacecraft – Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. Pillinger, Colin Trevor; Gowar, A.P (1977 թ․ հունվարի 4). «The separation and subdivision of two 0.5g samples of lunar soil collected by the Luna 16 and 20 missions». Philosophical Transactions of the Royal Society of London. Series A, Mathematical and Physical Sciences. 284 (1319): 137–143. Bibcode:1977RSPTA.284..137P. doi:10.1098/rsta.1977.0003. S2CID 119730403.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]