Էնթոնի Թեյլոր
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 20, 1978 (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էնթոնի Թեյլոր (անգլ.՝ Anthony Taylor; հոկտեմբերի 20, 1978, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն)[1][2], անգլիացի ֆուտբոլային մրցավար, որը սպասարկում է Պրեմիեր լիգայի հանդիպումները, ինչպես նաև Անգլիայի ազգային գավաթային մրցաշարերը։ ՖԻՖԱ-ի մրցավար է 2013 թվականից։
Մրցավարական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեյլորը մրցավարական կարիերան սկսել է 2002 թվականին՝ սպասարկելով Հյուսիսային Պրեմիեր լիգայի հանդիպումները։ 2004 թվականին սկսել է աշխատել Հյուսիսային կոնֆերանսում[3]։ 2006/07 մրցաշրջանի մեկնարկից առաջ նշանակվել է ֆուտբոլային լիգայի հանդիպումների մրցավար։ 2006 թվականի օգոստոսի 12-ին նա դատեց իր առաջին խաղը ֆուտբոլային լիգայում. դա «Ռեքսեմի» և «Պիտերբորո Յունայթեդի» միջև հանդիպումն էր։
2006 թվականի նոյեմբերի 14-ին կայացավ Անգլիայի և Շվեյցարիայի պատանեկան հավաքականների միջև ընկերական հանդիպումը։ Անգլիան հաղթեց 3:2 հաշվով։
2007 թվականի հոկտեմբերի 2-ին «Հալ Սիթի»-«Չարլթոն» ֆուտբոլային լիգայի առաջնության խաղում Թեյլորը հեռացրեց երկու խաղացողի, ինչպես նաև չհաշվեց խփած գոլը, ինչի պատճառով խիստ քննադատության ենթարկվեց երկու թիմերի գլխավոր մարզիչների կողմից։ 2008 թվականի հունվարի 1-ին դատի է տվել ևս մեկ հակասական խաղի. «Նոթինգհեմ Ֆորեսթի» և «Հադերսֆիլդ Թաունի» միջև Հանդիպման ժամանակ վիճելի 11 մետրանոց է նշանակել «Նոթինգհեմի» դարպասին և հեռացրել նրանց խաղացողին; Ֆուտբոլիստի հեռացման վերաբերյալ «Նոթինգհեմի» բողոքարկումը մերժվել է ֆուտբոլային ասոցիացիայի կողմից։ 2009 թվականի դեկտեմբերի 28-ին «Սուոնսի Սիթի»-«Քրիսթալ Փելաս» խաղում հեռացվեց «Սուոնսիի» խաղացողին։ «կարապների» գլխավոր մարզիչ Պաուլու Սոուզան այս հեռացումը «ծիծաղելի» է անվանել[4]։ «Սուոնսիի» որակազրկման բողոքարկումը բավարարել են՝ սխալ համարելով հեռացումը։
2010 թվականի փետրվարի 3-ին նա դատեց իր առաջին հանդիպումը Պրեմիեր լիգայում։ Կայացել է «Ֆուլհեմ»-«Պորտսմութ» հանդիպումը, խաղում 1:0 հաշվով հաղթանակ է տարել «Ֆուլհեմը»։ Նա որակազրկվել է Պրեմիեր լիգայի ևս մեկ խաղում, որից հետո ընդգրկվել է 2010/11 մրցաշրջանի մրցավարների ընտրված խմբի կազմում։
2020 թվականի սեպտեմբերի 16-ին Թեյլորը ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2020 թվականի գլխավոր մրցավար[5]։
2022 թվականի մայիսին ՖԻՖԱ-ն նրան նշանակել է Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության 36 գլխավոր մրցավարներից մեկը։ Հարավային Կորեա-Գանա հանդիպումը (2:3), որի ընթացքում ամենավերջում թույլ չտվեց անկյունային հարված հասցնել կորեացի ֆուտբոլիստներին, կորեացիների մարզիչ Պաուլու Բենտուն դուրս եկավ մրցավարի դեմ բողոքներով, ինչի համար կարմիր քարտ ստացավ։
2023 թվականի մայիսի 22-ին Թեյլորը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2023 թվականի եզրափակչի մրցավար[6]։
Աշխարհի առաջնություն 2022
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտ | Ամսաթիվ | Վայր | Թիմ 1 | Թիմ 2 | Արդյունք | 11 մետրանոց | ||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խմբային փուլ | 2022 թվականի նոյեմբերի 28 | «Էդյուքեյշն սիթի», էր-Ռայյան | Հարավային Կորեա | Գանա | 2:3 | 2:2 | 1:0 | 0:0 |
Խմբային փուլ | 2022 թվականի դեկտեմբերի 1 | «Ահմեդ Բին Ալի», էր-Ռայյան | Խորվաթիա | Բելգիա | 0:0 | 0:1 | 0:0 | 0:0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Referee profile of Anthony Taylor» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Anthony Taylor» (անգլերեն). Football-Lineups.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Referee Appointments for 2004-05 Season» (անգլերեն). SoccerFactsUK. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Swansea 0-0 Crystal Palace» (անգլերեն). BBC Sport. 2009 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Hear from referee Anthony Taylor, following his appointment for UEFA Super Cup game». www.thefa.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Referee teams appointed for 2023 UEFA club competition finals» (անգլերեն). UEFA. 2023 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль судьи Արխիվացված 2021-07-24 Wayback Machine на сайте Премьер-лиги (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Թեյլոր» հոդվածին։ |
|