Դիանա (աստվածուհի)
Դիանա | |
---|---|
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն և Մակդիր |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Արտեմիս, Սելենե, Լուսին և Devana? |
Հայր | Յուպիտեր |
Մայր | Լատոնա |
Քույր/Եղբայր | Ապոլլոն[1] |
Զավակներ | Էրոս |
Diana Վիքիպահեստում |
Դիանա (լատին․՝ Diana), բուսական և կենդանական աշխարհի, որսի, կանացիության և պտղաբերության աստվածուհի[2]։ Համապատասխանում է հունական դիցաբաության մեջ Արտեմիս և Սելենե աստվածուհիներին։
Ավելի ուշ Դիանային սկսել են նույնացնել Հեկատայի հետ[3][4]։ Դիանային նաև անվանել են Տրիվիա՝ երեք ճանապարհների աստվածուհի (նրա պատկերները տեղադրված էին խաչմերուկում), այս անվանումը մեկնաբանվում էր որպես եռակի իշխանության նշան՝ երկնքում, երկրի վրա և երկրի տակ։ Նաև Դիանային նույնացնում էին կարթագենական երկնային աստվածուհի Ցելեստայի հետ։ Հռոմեական պրովինցիաներում Դիանա էին անվանում անտառի ոգիներին։
Հռոմեական պաշտամունքի մեջ Դիանան համարվել է «օտար» և տարածված չի եղել պատրիկների շրջանում, բայց ժողովրդականություն է վայելել ստրուկների շրջանում, ովքեր Դիանայի անվան տաճարներում ունեցել են անձեռնմխելիություն։ Սերվիոս Տուլլիոս թագավորը, ըստ լեգենդի, ծնված լինելով ստրկության մեջ՝ հռոմեական Ավենտին բլուրի վրա աստվածուհու պատվին տաճար է կառուցել։ Տաճարի կառուցման մեկ տարին ստրուկների համար տոն է եղել։
Ավենտինի վրա գտնվող նրա տաճարի հետ է կապվում արտասովոր կովի մասին մի պատմություն, ում տիրոջն ասվել էր, որ նա, ով կովին կզոհաբերի տաճարին, Իտալիայում իշխանություն կունենա։ Սերվիոս Տուլլիոս թագավորը, իմանալով այդ պատմությունը, խորամանկությամբ տիրանում է կենդանուն, զոհաբերում է տաճարին ու եղջյուրներն ամրացնում է տաճարի պատին։
Դիանա աստվածուհու պատվին են անվանակոչել աստերոիդ` (78) Դիանա, որը բացահայտվել է 1863 թվականին։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիանա գոյականն ի սկզբանե ծագել է հին divios բառից, ավելի ուշ համապատասխանել է divius, dius բառերին՝ ինչպես Dius Fidius, Dea Dia աստվածների անունների մեջ։ Ինչպես նաև dium, նշանակում է երկինք[5]։ Բառի հիմքում ընկած են հնդեվրոպական dei-, deiǝ-, dī-, dia- արմատները[6]։
Հին հռոմեական հեղինակներ Մարկոս Տերենտիոս Վառոն և Մարկոս Տուլիոս Կիկերոնը համարում էին, որ Դիանա անվան ստուգաբանությունը սերտ կապված է լատին․՝ dies (օր) բառի հետ[7]։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ֆրանսիացի լինգվիստ, դիցաբան, լեզվաբան, ֆիլոլոգ Ժորժ Դյումեզիլի, Դիանան ունեցել է նախահնդեվրոպական ծագում։ Նրա կարծիքով աստվածուհու առաջնային գործառույթները ներառել են երկնային աշխարհի միավորումը ժամանակի շարունակության հետ, սերունդների անընդհատության ապահովումը, որտեղից էլ և ձևավորվել է պտղաբերության հետ կապված նրա գործառնությունը։ Ինչպես նաև՝ նրա գործառույթներից է համարվել թագավորների խաղաղ հերթափոխությունը և թագավորական իշխանության բնականոն գործունեությունը[8]։
Դիանան մարմնավորել է Լուսնին, այնպես ինչպես նրա եղբայր Ապոլլոնը Անտիկ շրջանում մարմնավորել է Արևին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Аполлонъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 2. — С. 409—410.
- ↑ The Clay-footed Superheroes: Mythology Tales for the New Millennium 978-0-865-16719-3 p. 56
- ↑ Мифы народов мира, 1990, էջ 311—312
- ↑ Штаерман, 1987, էջ 33
- ↑ Dumézil, Georges part 3, chap. 1 // La religion Romaine archaique, avec un appendice sur la religion des Etrusques. — 2 edition. — Paris: Edité par Payo, 1974. — (Bibliotheque scientifique Payot).
- ↑ Ткаченко Н. А. Диана // Морской этимологический словарь. — 2-е издание. — М.: ООО "Горизонт", 2008. — (Энциклопедия морской культуры). — ISBN 978-5-906858-61-0
- ↑ Цицерон. О природе богов. Книга II. XXVII (69)
- ↑ Штаерман, 1987, էջ 16
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա (աստվածուհի)» հոդվածին։ |
|