Jump to content

Գրիգոր IV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր IV
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և գրող
Ծնունդ մոտ 795[1]
Հռոմ, Ֆրանկական թագավորություն
Մահ հունվարի 25, 844[2][3]
Հռոմ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար


Գրիգոր IV (լատին․՝ Gregorius PP. IV), մոտ 795[1], Հռոմ, Ֆրանկական թագավորություն - հունվարի 25, 844[2][3], Հռոմ, Սրբազան Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ է եղել 827 թվականի հոկտեմբերից մինչև իր մահը՝ 844 թվականը[4]։ Նրա պապականության շրջանը նշանավորվում է կայսր Լուի Պիոսի և նրա որդիների միջև տարաձայնություններին միջամտելու փորձերով։ Նա տեսել է նաև Կարոլինյան կայսրության կործանումը՝ 843 թվականին։

Վաղ գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական պատրիարքի որդի Ջոնը, նույն ինքը` Գրիգորն ակնհայտորեն էներգիայով լի, բայց համեստ եկեղեցական էր և հայտնի էր իր սովորելու նկատմամբ ունեցած սիրով[5]։ Նա քահանա ձեռնադրվեց Պասկալ I-ի օրոք 827 թվականին։ Վալենտին պապի մահվան ժամանակ նա Հռոմի Սուրբ Մարկ Բազիլիկայի կարդինալ էր[6]։

Իր նախորդի նման Գրիգորն առաջադրվել է իր ազնվականության համար, և ընտրողները անանուն և միաձայն համաձայնության եկան, որ նա ամենաարժանին է Հռոմի եպիսկոպոս դառնալու համար։ Այդ ժամանակ նրան գտան Սուրբ Կումսի մատուռի և Դամիանի եկեղեցում, որտեղից հետո նա զրկվեց Հռոմի պապ լինելուց 827 թվականի հոկտեմբերին[7][8]։ Գրիգորին պապ լինելուց ավելի բարձրացնելը հավանաբար Հռոմում տեղական քաղաքական իրավիճակը վերահսկելու փորձերի շարունակությունն էր, որը սկսվել էր Եվգենի II պապի պապականության օրոք[9]։

Նրա ձեռնադրումը հետաձգվեց մինչև 828 թվականի մարտի 29-ը, երբ նա ստացավ կայսեր հավանությունը իր՝ պապ դառնալու վերաբերյալ։ Այդ հետաձգումը կայսերական դեսպանների պատճառով էր, ովքեր պնդում էին, որ 824 թվականին Սահմանադրությամբ, արգելվում է ձեռնադրել որևէ պապի, եթե դեռ չկա կայսեր համաձայնությունը[10]։ Ասում են, որ կայսրը այդ մասին նախազգուշացրել էր Գրիգորին, քանի որ վերջինս փորձել էր առանց նրա համաձայնության ձեռնադրվել։ Գրիգորը համաձայնել էր կայսերական պահանջներին[11]։

829 թվականի հունվարին ներգրավվեց Ֆարֆա աբբայի հետ տեղական վանական հողի հետ կապված վեճի մեջ։ Դատը վարում էին եպիսկոպոսը և կայսեր կողմից մի ներկայացուցիչ, ովքեր, Գրիգորի և Ֆարֆա աբբայի ներկայությամբ հայտարարեցին, որ ֆրանկական կայսրերը նրանց են նվիրել այդ հողերը, և որ Ադրիան I-ը և Լևոն III-ը հողերին ապօրինաբար են տիրացել[12]։

Կայսեր ներկայացուցիչը որոշում կայացրեց աբբայի օգտին և հողերը վերադարձրեց վանքին[13]։ Թեև Գրիգորը հրաժարվեց ընդունել կայացած վճիռը, սակայն տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք նա կարողացավ փոխել այդ որոշումը թե` ոչ[14]։

Կառոլինգյան Վեճեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

817 թվականին Պասկալ I-ի կողմից հաստատված հանդիսավոր արարողությամբ, Լուին իր կայսրությունը բաժանեց առաջին կնոջից ունեցած իր երեք որդիների միջև՝ ապագա կայսր Լոթար I-ի, Ակվիտանիայի Պեպին I-ի և Լուի Գերմանացու։ Ժամանակի ընթացքում պապերի կախվածությունը Սրբազան Հռոմեական կայսրից նվազեց` Լուի Պիոսի և նրա որդիների միջև վեճերի պատճառով։ Լուին որոշեց ժառանգությունը իր երեք որդիներին բաժանելու 817 թվականի համաձայնագիրը չեղյալ հայտարարել և թագավորությունը հանձնել իր կրտեսեր որդի Չարզ Բալդին, ում Գրիգորը քննադատել էր 829 թվականին Ֆրանկական եպիսկոպսներին ուղղած իր նամակում[15]։ Հաջորդ տարի (830 թվականի հոկտեմբեր), Լուիի և նրա որդիների միջև կարճատև համերաշխություն և հաշտություն հաստատվելուց հետո, Գրիգորը հայտարարեց, որ Լուիի երկրորդ կինը` Ջուդիթը պետք է մենաստանից վերադարձվեր Լուիին[16]։

Հռոմի պապ Գրիգոր IV (կենտրոնում) գիրք է ստանում Ռաբանուս Մաուրուսից (աջ կողմում)

Երբ հոր և որդիների միջև պատերազմը վերսկսվեց 833 թվականին, Սրբ․ Զատիկին, Լոթարը մոտեցավ Գորիգորին և խնդրեց նրա միջամտությունը` իրեն և հորը հաշտեցնելու համար։ Նա Գրիգորին առաջարկեց լքել Հռոմը և ճանապարհրորդել իր հետ։ Գրիգորը հույս ուներ, որ իր միջամտությունը կնպաստի խաղաղություն հաստատելուն[17], սակայն իրականում դա զայրացրեց Ֆրանկական եպիսկոպոսներին, ովքեր Լուիի հետևորդներն էին և գիտեին որ Գրիգորն ակտիվորեն աջակցում էր Լոթարին։ Կասկածելով Գրիգորի մտադրությունների մասին, նրանք հրաժարվեցին հնազանդվել Պապին, սպառնացին հալածել նրան և նույնիսկ հեռացնել պապի պաշտոնից[18]։ Նրանց գործողությունններից բարկացած Գրիգորը պատասխանեց, որ Սուրբ Պետրոսի իրավահաջորդը և պապականությունը գերակա են կայսեր նկատմամբ։ Նա ասաց․

Դուք պնդում էիք, որ ուրախ եք լսել իմ ժամանման մասին, մտածելով, որ այն մեծ օգուտ լինի կայսեր և մարդկանց համար։ Դուք ասացիք նաև կհնազանդվեք իմ կոչերին, բայց կայսեեր ցուցումները խանգարեցին ձեզ։ Դուք պարտավոր էիք հարգել Առաքելական եկեղեցու հրամանը, որը կայսերականից ավելի ցածր չէ։ Հոգևոր կառույցը, որ պատակնում է եկեղեցականերն ավելի կարևոր է, քան կայսերականը, որը մատահոգված է ժամանակվոր խնդիրներով։ Ձեր համոզմունքը, որ ես եկել եմ միայն կուրորեն հալածելու, ամոթալի է, և ձեր ցանակությունը ինձ պատվավոր ընդունելություն ցույց տալու այն դեպքում, երբ ես կայսեր ուզածով անեմ` արհամարհական։ Հաշվի առնելով կայսերը տաված իմ երդումը ես զերծ կմնամ մատնացույց անելուց, թե ինչ է արել կայսրը` եկեղեցու և իր թագավորության միասնությունն ու խաղաղությունը չպահանելով։ Եպիսկոպոսների նկատամամբ հարգանքից դրդված չեմ նշի, թե ինչպես են նրանք հակադրվել խաղաղության համար տարված իմ ջանքերին>[19]

:

Հաշվի չառնելով այս հայտարարությունը, Ֆրանկական եպիսկոպոսների մեծամասնությունը շարունակում էր մնալ այն կարծիքին, որ թագավորության ներքին գործերին միջամտելը Պապի գործը չէ։ Նրանք գտնում էին, որ նման հարցերին պետք է միջամտեն Ֆրանկական հոգևորականները[20]։

Լուիի և նրա երկու որդիների բանակները հանդիպեցին Ռոթվելդում` Կոլմարի մոտ 833 թվականի հունիսի 24-ին։ Որդիները համոզեցին Գրիգորին գնալ Լուիի ճամբար բանակցելու և սկզբում Լուին հրաժարվեց ընդունել պապին[21]։ Ինչևէ Գրիգորը կարողացավ համոզել Լուիին և Լոթարի մոտ վերադարձավ խաղաղության վերաբերող պայմաններով։ Շուտով Գրիգորն իմացավ, որ Լոթարը խաբել է իրեն։ Գրիգորը զրկված էր կայսեր մոտ վերադառնալու հնարավորությունից, իսկ այդ ժամանակ Լյուդովիկին լքեցին իր կողմնակիցները և նա ստիպված էր հանձնվել։ Լուին գահնկեց արվեց և Լոթարը դարձավ կայսր[22] ։

Այս իրադարձություններից հետո Գրիգորին վերադարձավ Հռոմ։ 834 թվականին Լուին վերականգնվեց գահին։ Կայսրը պատվիրակություն է ուղարկում պապի մոտ, որը գլխավորում է Համբուրգի և Բրեմենի արքեպիսկոպոս Սուրբ Անշառը, հարցնելու այն իրադարձությունների մասին որոնց պատճառով ինքը գահնկեց է արվել։ Գրիգորը երդվեց, որ ինքը միայն խաղաղար նպատակներ է ունեցել՝ հարթելու Լուիի և իր որդիների միջև եղած տարաձայնությունը։ Լսելով Գրիգորի խոսքերը պատվիրակնները վերադարձան Լուիի մոտ[23]։ Այս ամենից հետո Գրիգորը հետագա պապականության ընթացքում իր ուշադրությունը կենտրոնացրեց եկեղեցու ներքին գործերին[24]։

836 թվականին Լոթարը` որպես Լոմբարդի արքա, սկսեց փորձերը Հռոմեական եկեղեցուն տիրելու համար։ Լուիին դիմելուց հետո կայսրը պատվիրակններ ուղղարկեց գործն ուսումնասիրելու համար։ Չնայած Գրիգորը վատառողջ էր, նա հասցրեց պատվիրակներին բացատրել իրավիճակը և խնդրեց նրանց մի նամակ տանել կայսրին, որտեղ պատմում էր եկեղեցու վրա Լոթարի հարձակումների մասին և թե ինչպես են հաջողացրել խուսափել Բոլոնիայում Լոթարի զորքերից[25]։ Այնուհետև` 840 թվականին, Լուիի մահվան և Լոթարի՝ որպես կայսր գահ բարձրանալու արդյունքում Լուիի որդինների միջև կրկին պատերազմ սկսվեց։

Գրիգորն անհաջող փորձեր կատարեց եղբայրների միջև ծագած վեճին միջամտելու և, որպես իր ներկայացուցիչ նրանց մոտ ուղարկեց Ռավեննայի արքեպիսկոպոս Ջորջին[26]։ Ըստ Պռոդենկյուս Տռոյացու, Ջորջը հավատարմորեն փորձել է հասնել իր նպատակին, բայց ձախողել է քանի, որ Լոթարը թույլ չի տվել Ջորջին տեսնել իր եղբայրներին։ Ինչևէ, ըստ Անդրեաս Անգնելլուսի Ջորջը փորձել է կաշառել Լոթարին, որպեսզի դառնա Հռոմից անկախ արքեպիսկոպոս, սակայն գերի ընկավ ֆանտենոի ճակատամարտում[27]։ 843 թվականի Վերդենի պայմանագիրը լուծարեց Կառլոս Մեծի կայսրությունը, իսկ Լոթարը պահպանեց իր կայսրական տիտղոսը և վերահսկողությունը Իտալիայի վրա։

Կառուցողական գործունեություն և կրոնական հարցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորը նպաստեց նաև Հռոմի ճարտարապետական զարգացմանը։ 833 թվականին Նա ամբողջությամբ վերակառուցեց Հռոմի Սբ․ Մարկի տաճարի պատերը զարդարելով Բյուզանդական ոճի խճանկարներով[28]։ Կառուցեց և վերակառուցեց այլ եկեղեցիներ ևս։ Նա վերակառուցեց Սուրբ Պետրոսի տաճարի բակը և տաճարում, մի մատուռի մեջ, տեղափոխեց Սբ․ Գրեգորի մարմինը և Հռոմի կատակոմբներ շարժվեց դեպի Սբ․ Սեբաստիան, Սբ․ Տիբուրտիուս և Սբ․ Գորգոնիուս[29]։ Սուրբ Սանտա Մարիա ին Տրաստևերե եկեղեցում կանգնեցրեց զոհասեղանը և հիմնեց մի վանք` եկեղեցուն մոտ[30]։

Հռոմում գտնվող Սուրբ Մարկոսի բազիլիկի ինտերիերը բյուզանդական խճանկարներով՝ պատվիրված Գրիգոր IV- ի կողմից:

Գրիգորը վերանորոգեց նաև Ակվա Տրայանան, որը վնասվել էր Լևոն III-ի պապականության օրոք[31]։ 841թ Գրիգորը վերակառուցեց և ամրացրեց Օստիա Նավահանգստի որոշ հատվածներ, այն Սարակինոսների հարձակումններից պաշտպանելու համար և վերանվանեց Գրեգորաոպոլիս[32]։ Այդ ժամանակ նա վերականգնեց Վայա Պորունսենսի շրջակայքում գտնվող գերիների գաղութը, որից էլ ծագեց նոր գաղութ՝ Դրակո անվամբ՝ Տիբեր գետի ձախ ափին Հռոմից մոտ 11 մղոն հեռու դեպի Վայա Օտիենսիս։ Սա Հռոմի պապի կողմից իր սեփական տարածքում հողերի յուրացման առաջին պարզ օրինակն էր[33]։

Գրիգորին իր պապականության ընթացքում ականատես եղավ պատկերապաշտության ավարտին Բյուզանդական կայսրությունում[34]։ Մինչդեռ Գրիգորն ինքը նպաստում էր, որ Ֆռանկական թագավորությունում Հռենոսի երկու ափին անցկացնեն բոլոր սրփերին նվիրված տոնակատարությունը։ Գրիգորի անունը կապվում է նաև 832 թվականին Անզգարին Համբուրգի և Բրեմենի արքեսպիսկոպոս նշանակելու հետ, ինչպես նաև Եվրոպայի[35] հյուսիսային և արևմտյան մասերում առաքելական լեգիոն տեղակայելու հետ։ 837 թվականի մարտի 31-ին Գրիգորը Պալիումին ուղարկեց, որպես Զալցբուրգի արքեպիսկոպս, Վեներիուսին Գրադոյի արքեպիսկոպոս 828 թվականին ի պաշտպանություն Իստրիայի եպիսկոպոսների։ Երբ Սինոդը իրավասություն տվեց ակվելիայի պատրիարք Մաքսենտիուսին, Վեներիուսը դիմեց Գրիգորին, ով աջակցում Էր իրեն։ Միևնույն ժամանակ Լոմբարդի արքա Լոթարը աջակցում էր Մաքսենտիուսին, ով ստիպում էր Իստրիայի եպիսկոպոսներին հնազանդվել իրեն միևնույն ժամանակ անտեսելով Գրիգորի հորդորները[36] ։ Գրիգորը նաև աջակցում էր Ջոն IV թեկնածությունը (Նեապոլի եպիսկոպոս)[37]։

Գրիգորին խնդրեցին նաև, որպես միջնորդ, հանդես գալ Լեհ Մաս Ալդրիքի գործով 833 թվականին դեպի Ֆրանսիա ուղևորության ժամանակ, ով ստիպված էր եղել հեռանալ Լոթարի պարտիզանների պատճառով[38]։ 833 թվականի հուլիսի 8-ին Գրիգորը նամակ գրեց Գալիայի, Եվրոպայի և Գերմանիայի եպիսկոպոսներին` հայտարարելով, որ Ալդրիքը բոլոր իրավունքներն ունի պապին դիմելու համար և, եթե պապը, որևէ որոշում չի կայացրել, ոչ-ոք չի կարող դատավճիռ կայացնել նրա դեմ։ Ավելին, պապին անհրաժեշտ էր հնազանդվել Հռոմեական եկեղեցու կազմում մնալու համար[39]։ Նամակը Լուիի վերականգնման հետ միասին թույլ տվեց Ալդրիքին որոշ ժամանակ մնալ իր տեսակետին[40]։

Գրիգոր IV-ը մահացավ 844 թվականի հունվարի 25-ին[9], և թաղված է Սուրբ Պետրոսի տաճարում։ Նրան հաջորդեց պապ Սարգիս II-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 OPAC SBN (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 autori vari Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
  3. 3,0 3,1 3,2 BeWeB
  4. Wikisource-logo.svg Herbermann, Charles, ed. (1913). "Pope Gregory IV". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  5. Mann, pg. 190; DeCormenin, pg. 218
  6. Mann, pg. 189
  7. Mann, pg. 190
  8. Hughes, Philip, History of the Church, Vol II (1948), pg. 183
  9. 9,0 9,1 Levillain, pg. 644
  10. Levillain, pg. 644; Mann, pg. 191
  11. DeCormenin, pg. 218
  12. Mann, pgs. 191-192
  13. DeCormenin, pg. 219
  14. Mann, pg. 192
  15. Mann, pg. 194
  16. Mann, pgs. 195-196
  17. Mann, pgs. 197-198
  18. Mann, pgs. 199-200; DeCormenin, pg. 219
  19. Mann, pgs. 201-202
  20. Noble, Thomas, The Papacy in the Eighth and Ninth Centuries, in The New Cambridge Medieval History, Volume 1 (1995), pg. 584
  21. Mann, pgs. 202-203
  22. Mann, pg. 203
  23. DeCormenin, pg. 220
  24. Levillain, pg. 644; Mann, pgs. 204-205
  25. Mann, pgs. 205-206
  26. Mann, pg. 207
  27. Mann, pgs. 207-208
  28. Mann, pgs. 189-190
  29. Goodson, Caroline, The Rome of Pope Paschal I (2010), pg. 278
  30. Mann, pg. 218
  31. Mann, pg. 217
  32. Mann, pg. 216; DeCormenin, pg. 219
  33. Levillain, pg. 644; Mann, pgs. 217-218
  34. Mann, pgs. 212-213
  35. Mann, pgs. 219-220
  36. Mann, pgs. 222-223
  37. Mann, pg. 224
  38. Mann, pg. 226
  39. Mann, pg. 227
  40. Mann, pgs. 227-228

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Григорий, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Григорий (римские папы) // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  • Levillain, Philippe, The Papacy: Gaius-Proxies, Routledge (2002)
  • Mann, Horace K., The Lives of the Popes in the Early Middle Ages, Vol. II: The Popes During the Carolingian Empire, 795-858 (1906)
  • DeCormenin, Louis Marie; Gihon, James L., A Complete History of the Popes of Rome, from Saint Peter, the First Bishop to Pius the Ninth (1857)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր IV» հոդվածին։