Ասպուրակես Ա Մանազկերտցի
Արտաքին տեսք
Ասպուրակես Ա Մանազկերտցի | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Ժամանակամիջոց | 381-386 |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Անունը ծնվելիս | Ասպուրակես Ա Աղբիանոսյան |
Ծննդավայր | |
Մահվան վայր | |
← Զավեն Ա Մանազկերտցի Սահակ Ա Պարթև → |
Ասպուրակես Ա Մանազկերտցի (անհայտ[1], Մանազկերտ - 386[1], Մանազկերտ), Ամենայն հայոց կաթողիկոս 381 թվականից։ Հաջորդել է Զավեն Ա Մանազկերտցուն, Աղբիանոսյանների տոհմից։ Պայքարել է Բյուզանդիայի քաղաքականության դեմ, աջակցել Հայոց թագավոր Խոսրով Գ-ին։ Ասպուրակես Ա Մանազկերտցու ջանքերի շնորհիվ Հայաստանի՝ բյուզանդիային անցած արևմտյան մասում նոր հոգևոր առաջնորդ չի նշանակվել, և Հայոց կաթողիկոսական աթոռը պահպանել է իր համահայկական նշանակությունը։ Կաթողիկոսական գահին Ասպուրակես Ա Մանազկերտցուն հաջորդել է Սահակ Ա Պարթևը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Նախորդող՝ Զավեն Ա Մանազկերտցի |
Կաթողիկոս 381-386 |
Հաջորդող՝ Սահակ Ա Պարթև |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 573)։ |