Ասկարիդներ
Ասկարիդներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ascarididae | ||||||||||
|
Ասկարիդներ (լատին․՝ Ascarididae), կլոր որդերի ընտանիք։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու ասկարիդի մարմինն իլիկաձև է։ էգի երկարությունը 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժանասեռ է։ էգն օրական կարող է դնել մինչև 250 հազար ձու, որոնց հասունացումը տեղի է ունենում արտաքին միջավայրում։ Նրանց ձվերը, սննդի հետ ընկնելով օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որոնք թափանցում են աղիքի, ապա լյարդի արյունատար անոթներ, որտեղից և սիրտը։ Հետագայում այդ թրթուրն ընկնում է թոքեր, որտեղից տրանխեաները, բերանը, ապա կերակրափողով անցնում է մարսողության համակարգ։ Բարակ աղիքներում 2-2,5 ամիս անց հասունանում է և սկսում է ձվադրել[փա՞ստ]։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում լայնորեն տարածված են ասկարիդ խոզերի (Ascaris suum), ասկարիդ հորթերի (Neoascaris vitulorum), ասկարիդ ձիերի (Parascaris equorum), ասկարիդ թռչունների (Ascaridia galli), ասկարիդ շների (Toxocara canis, Toxascaris leonina) և ասկարիդ մարդու (Ascaris lumbricoides) տեսակները։
Ասկարիդիոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակաբույծը զարգացման ընթացքում կատարում է լյարդաթոքային բարդ միգրացիա։ Ասկարիդի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդ, սիրտ, թոքեր, բրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսողական օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ։
Մարդու ասկարիդոզի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակչության շրջանում, հատկապես՝ դպրոցներում, հարուցչի կենսակերպի վերաբերյալ տանել բացատրական աշխատանքներ, քանի որ երեխաներն ավելի զգայուն են այդ ինվազիայի նկատմամբ։
Կենդանիները վարակվում են՝ կերի կամ ջրի միջոցով մակաբույծի ինվազիոն ձվերը ներս ընդունելով։ Վերը նշված կենդանիների գրեթե բոլոր ասկարիդ ունեն զարգացման միանման բարդ կենսակերպ։
Կենդանիների ասկարիդ խիստ ախտածին մակաբույծներ են, որոնք պատճառ են դառնում զանգվածային անկումների, մատղաշի աճի դանդաղեցման, մթերատվության և մթերքի որակի նվազման։ Գյուղատնտեսական կենդանիների և մարդու ասկարիդոզների բուժման համար կան բազմաթիվ պատրաստուկներ՝ ատազոլ ֆորտե, ալբեն, ալբենտազոլ, նիլվեպ, կաբենդազոլ և այլն։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասկարիդներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասկարիդներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 565)։ |