Jump to content

Ալիգատորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալիգատորներ (իսպ.՝ Aligator), կոկորդիլոսների ցեղ։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն մյուսների, ալիգատորների վերին ծնոտի վրա՝ ներքին ծնոտի չորրորդ ատամի դիմաց կան խոր փոսիկներ։ Հայտնի է երկու տեսակ, միսսիսիպյի (մատները միացած են լողաթաղանթով), և չինական ալիգատորներ (aligator sinensis), որոնք ապրում են Յանցզի գետի ստորին հոսանքում (երկարությունը՝ մինչև 2,5 մ, մատների միջև լողաթաղանթ չունեն)։

Սնվում են ջրային միջատներով, գորտերով, ձկներով, դնում 20-60 ձու՝ թափված տերևներից ու ճյուղերից պատրաստված բներում, միսսիսիպյան ալիգատոր (aligator mississippiensis), որոնք տարածված են Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան մասում (երկարությունը՝ մինչև 4,6 մ, առջևի վերջավորություններ թափված տերևներից ու ճյուղերից պատրաստված բներում (միսսիսիպյան ալիգատորներ) և ավազի վրա, արևի տակ (չինական ալիգատորներ)։

Կոկորդիլոսի գլուխը (ձախից) և ալիգատորինը (աջից)

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիգատոևների կաշին օգտագործվում է թեթև արդյունաբերության մեջ։ ԱՄՆ-ում (Կալիֆոռնիա, Արկանղաս) կան ալիգատորներ բազմացնող հատուկ ֆերմաներ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիգատորներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիգատորներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 171