Աբդերոս
Արտաքին տեսք
Աբդերոս (հին հունարեն՝ Ἄβδηρος), հին հունական դիցաբանության մեջ Հերմեսի (կամ Պոսեյդոնի) որդին[1], Հերակլեսի սիրելի ընկերը[2]։ Հերակլեսը վերցրեց Դիոմեդեսի մարդակեր նժույգները և նրանց պահպանությունը հանձնեց սիրելի Աբդերոսին, որին, սակայն, ձիերը պատառոտեցին (Նժույգների պահպանությունը հանձնեց իր սիրելի Աբդերոսին[3])։ Նրա գերեզմանի վրա Հերակլեսը հիմնել է Ավդիրա քաղաքը։ Ինչպես Նարցիսը, Աբդերոսը իր գեղեցկությունը պահպանել է նույնիսկ մահից հետո[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]