RQ-2 Pioneer
RQ-2 Pioneer | |
---|---|
RQ-2 Pioneer Իրաքում | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Արտադրող | IAI / AAI Corporation |
Առաջին թռիչք | դեկտեմբեր 1985 |
Շահագործման սկիզբ | 1986 |
Շահագործման ավարտ | 2007 |
Կարգավիճակ | 2007-ից չի կիրառվում |
Միավոր արտադրված | 175 արտադրված, 35 ծառայության մեջ |
Բազային մոդել | Tadiran Mastiff |
RQ-2 Pioneer Վիքիպահեստում |
AAI RQ-2 Pioneer (թարգմանաբար՝ Պիոներ), հետախուզական ԱԹՍ, նախագծվել է ամերիկյան AAI Corporation և իսրայելական Israel Aircraft Industries կազմակերպությունների կողմից[1], օգտագործվել է ԱՄՆ ՌԾՈւ-ի, ԱՄՆ ԾՀԿ-ի և ԱՄՆ բանակի կողմից։ Սկսել է օգտագործվել 1986 թվականից մինչև 2007 թվականը։
ԱԹՍ-ն փորձարկվել է USS Այովա հածանավի վրա, օգտագործվել է որպես կրակի կառավարման և ծովային հետևակի գործողությունները կառավարելու համար։
Pioneer-ը ստեղծվել է Tadiran Mastiff ԱԹՍ-ի մոդեռնիզացման արդյունքում, ավելացնելով նրա օգտակար բեռի ծավալը ԱՄՆ ՌԾՈւ-ի համար։
Շահագործում
ԱԹՍ-ն արձակվում է կատապուլտի միջոցով նավի տախտակամածից, կամ ուղղակի թռիչք է կատարվում թռիչքուղուց։ Վայրէջքը կատարվում է ցանցի միջոցով։ 1991 թվականից սկսած Pioneer ԱԹՍ-ները կիրառվել են Իրաք-քուվեյթյան պատերազմում, Սոմալիում ՄԱԿ-ի կողմից իրականացված գործողություններում, ՆԱՏՈ-ի կողմից Բոսնիա և Հերցոգովինայի վրա հարձակման ժամանակ, Հարավսլավիայի վրա կատարված հարվածների ժամանակ և Իրաքյան պատերազմում։ 2005 թվականին ԱՄՆ ՌԾՈւ-ն ուներ մեկ Pioneer համակարգերով համալրված ստորաբաժանում, իսկ Ծովային հետևակը երկու, ամեն ստորաբաժանումն ուներ հինգ կամ ավելի ԱԹՍ։ Pioneer համակարգեր օգտագործվում են նաև Իսրայելի և Սինգապուրի զինված ուժերի կողմից։ 2007 թվականին Pioneer ԱԹՍ-ները ԱՄՆ ՌԾՈւ-ի կողմից փոխարինվեցին RQ-7 Shadow սարքերով։
Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ
- Երկարությունը՝ 4 մ
- Թևերի բացվածքը՝ 5,2 մ
- Բարձրությունը՝ 1 մ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 205 կգ
Թռիչքային առանձնահատկություններ
- Առավելագույն արագությունը՝ 200 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 5 ժամ 185 կմ/ժ արագությամբ
- Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 4600 մ
Կիրառվում է այս պահին
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Unmanned aviation: a brief history ... - Google Books. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
Արտաքին հղումներ
- IAI/AAI RQ-2 Pioneer (անգլ.)
|