Jump to content

Elbit Skylark

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Skylark
«Skylark-I»
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ՍտեղծողԻսրայել Silver Arrow
ԱրտադրողԻսրայել Elbit Systems
ՇահագործողներԻսրայել
ԱՄՆ ՊՆ կոդCU-168[1]
 Elbit Skylark Վիքիպահեստում

Skylark (թարգմանաբար անգլերենից՝ արտույտ), հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Elbit Systems կազմակերպության Silver Arrow մասնաճյուղի կողմից։

«Skylark-I» («Արտույտ-I»)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեթև ձեռքով արձակվող ԱԹՍ։ Սարքի զանգվածը՝ 5 կգ, թռիչքի տևողությունը 90 րոպե։ Նախատեսված է առավելագույնը 10 կմ² տարածքի դիտարկման համար։ Վայրէջք է կատարում ուղիղ անկումով փչովի բարձիկի վրա։ Առաջին անգամ ցույց է տրվել Փարիզի ավիա-ցուցահանդեսում 2003 թվականին։

2012-13 թվականների տարբերակ

  • Թռիչքային զանգվախը՝ 7,5 կգ
  • Թևերի բացվածքը՝ 3 մ
  • Առավելագույն օգտակար բեռը՝ 1,1 կգ
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5000 մ
  • Թռիչքի արդյունավետ հեռավորությունը՝ 20-40 կմ
  • Թռիչքի տևողությունը՝ մինչև 180 րոպե

Շարժիչը էլեկտրական է, ավելին քան 100 մ բարձրության թռիչքի դեպքում գետնի վրա այն չի լսվում։ Սպասարկվում է երկու օպերատորների կողմից։ Մատակարարվում է աշխարհի ավելին քան քսան երկրներ[2][3]։

Skaylark® II («Արտույտ-II»)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-13 թվականների տարբերակ

  • Թռիչքային զանգվախը՝ 65 կգ
  • Թևերի բացվածքը՝ 6,5 մ
  • Առավելագույն օգտակար բեռը՝ 9 կգ
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5000 մ
  • Թռիչքի արդյունավետ հեռավորությունը՝ 60 կմ
  • Թռիչքի տևողությունը՝ մինչև 240 րոպե

Շարժիչը էլեկտրական է, ավելին քան 150 մ բարձրության թռիչքի դեպքում գետնի վրա այն չի լսվում։ Տեղաշարժվում է երկու ավտոմեքենաներով, քարշակով[4][5]։

Skaylark® III («Արտույտ-III»)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-16 թվականների տարբերակ

  • Թևերի բացվածքը՝ 4,8 մ
  • Առավելագույն օգտակար բեռը՝ 10 կգ
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 1500 մ
  • Թռիչքի արդյունավետ հեռավորությունը՝ 100 կմ
  • Թռիչքի տևողությունը՝ մինչև 6 ժ

Արձակվում է կատապուլտից։

  • Իսրայել Իսրայել - 2004 թվականի փետրվարին Իսրայելի ցամաքային ուժերը սկսեցին կիրառել Skylark-I սարքեր։
  • Ավստրալիա Ավստրալիա - 2005 թվականի նոյեմբերին գնվել է 6 հատ, Իրաքում գտնվող զորքերի համար։ 2008 թվականին կնքվել է այս սարքերի մատակարարման պայմանագիր[6]։
  • Խորվաթիա Խորվաթիա - 2006 թվականին պատվիրվել են և 2007-ին մատակարարվել երկու Skylark և երկու Hermes 450[7]։
  • Ֆրանսիա Ֆրանսիա - 2008 թվականի մարտին գնվել են Skylark սարքեր, հատուկ նշանակության ուժերի համար։
  • Վրաստան Վրաստան - մինչև 2008 թվականի մայիս ամիսը ստացվել են 4 միավոր Skylark սարքեր։
  • Ղազախստան Ղազախստան - 2013 թվականին գնվել են 6 միավոր Skylark փորձնական կիրառման համար։
  • 2003-ից 2006 թվականները այս սարքերը սկսել են կիրառվել Նիդերլանդների և Կանադայի զինված ուժերի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Designation-Systems.Net
  2. «Skylark® I LE - Mini UAS». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին. (անգլ.)
  3. «High Performance Man-portable Mini UAS» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին. (անգլ.)
  4. «Skaylark® II - Electrically-powered, Covert, Close Range UAS». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին. (անգլ.)
  5. «Covert Expeditionary UAS» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին. (անգլ.)
  6. Skylark 1 // «Israeli Weapons.com» կայք (անգլ.)
  7. «Elbit Hermes 450». UAVGlobal. 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]