Jump to content

Elbit Hermes 900

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Elbit Hermes 900
Elbit Hermes 900 ԱԹՍ
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԻսրայել Elbit Systems
Առաջին թռիչք2 դեկտեմբերի 2009
Շահագործման սկիզբ2011
ՇահագործողներԻսրայելի ռազմաօդային ուժեր
 Elbit Hermes 900 Վիքիպահեստում

Elbit Hermes 900, մարտավարական, հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Elbit Systems կազմակերպության կողմից։ Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականի դեկտեմբերին[1]։ Սերիական արտադրությունը սկսվել է Իսրայելում 2010 թվականի կեսից։

ԱԹՍ-ն ունի մոդուլային կառուցվածք, ինչը թույլ է տալիս արագ փոխել նրա վրա տեղադրված հիմնական սարքավորումները։ Կառավարումը կատարվում է արբանյակային կապի միջոցով վերգետնյա կառավարման կենտրոնից։

«Hermes 900» ունի թռիչքի մեծ բարձրություն և նախատեսված է դիտարկումներ, հսկողություն կամ հետախուզություն կատարելու համար։ Որպես հնարավոր կիրառման տարբերակ դիտարկվում է նաև հարվածային համակարգերով զինումը։

Կառավարման համակարգը համապատասխանում է այլ Hermes տիպի սարքերի համակարգերին, ինչը հնարավորություն է տալիս մեկ օպերատորին վերահսկել տարբեր տիպի ԱԹՍ-ներ[2]։

Սարքը կարող է թռչել մինչև 9000 մետր ծովի մակերևույթից բարձր և կարող է տեղավորել մինչև 350 կիլոգրամ օգտակար բեռ[3]։

  • «Hermes 900» - բազային մոդել։
  • «Hermes 900 „Kohav“ (Աստղ)» - նոր կառավարման համակարգով տարբերակ[4]։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թևերի բացվածքը՝ 15 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 1180 կգ

Թռիչքային առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 36 ժ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 9000 մ
  • Իսրայել Իսրայել - 2010 թվականի մայիսին Իսրայելի օդուժը գնել է մի շարք նոր ԱԹՍ-ներ, ընդհանուր առմամբ 50 միլիոն ԱՄՆ դոլար գնով, դրանց մեջ ներառվում էին երեք «Hermes 900», գնահատման նպատակով։ 2011 թվականի փորձարկումները ավարտվեցին, և կայացվեց որոշում այս տիպի ԱԹՍ-ների գնման մասին 2012 թվականին[5]։
  • Ադրբեջան Ադրբեջան - 2012 թվականի տվյալների համաձայն գործում են 12 «Hermes 900» տիպի ԱԹՍ[6]։
  • Կոլումբիա Կոլումբիա - 2014 թվականի նոյեմբերի տվյալներով 1 «Hermes 900»[7]։
  • Բրազիլիա Բրազիլիա - 2014 թվականի մարտին կնքվել է պայմանագիր Hermes 900 սարքերի մատակարարման մասին[8]
  • Շվեյցարիա Շվեյցարիա - 2015 թվականի նոյեմբերի պայմանագիր է կնքվել ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլար արժողության «Hermes 900 HFE» ԱԹՍ-ների գնման մասին[9]

2020 թվականի հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական ռազմական բախման ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը կիրառվել է Հայաստանի տարածքում և Հայաստանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է այն[10]։ Համարվում է, որ սա աշխարհում առաջին խոցված Elbit Hermes 900-ն է[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Իսրայելական անօդաչու Hermes 900 սարքը կատարեց առաջին թռիչքը (ռուս.)
  2. «Elbit Systems»-ը սկսում է երկրորդ Hermes 900 ԱԹՍ-ի փորձարկումները (ռուս.)
  3. Elbit
  4. Իսրայելի օդուժը ստացել է Hermes 900 ԱԹՍ-ի նոր տարբերակ Արխիվացված 2014-03-29 Wayback Machine (ռուս.)
  5. Իսրայելի օդուժը պատրաստվում է գնել Hermes 900 տեսակի մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ (ռուս.)
  6. «sipri.org/databases/armstransfers» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  7. Կոլումբիան ստացել է Hermes 900 ԱԹՍ
  8. Բրազիլիան գնել է Hermes 900 ԱԹՍ-ներ (ռուս.)
  9. «זה סופי: שוויץ קונה את ההרמס 900 של אלביט מערכות». NRG. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. «Ադրբեջանական Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցման կադրերը». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  11. «ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]