Jump to content

Օկլահոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկլահոմա
անգլ.՝ Oklahoma
flag of Oklahoma?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՕկլահոմա Սիթի
Ամենաբարձր կետBlack Mesa?
ԲԾՄ395 մետր
Օրենսդրական մարմինOklahoma Legislature?
Դատական մարմինOklahoma Court of Criminal Appeals? և Oklahoma Supreme Court?
Միության մուտքնոյեմբերի 16, 1907 (46-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
3 959 353 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (28 տեղ)
Տարածք181 195 կմ²  (20 տեղ)
Հիմնադրված էնոյեմբերի 16, 1907 թ.
Սահմանակցում էՏեխաս, Նյու Մեքսիկո, Կոլորադո, Կանզաս, Միսսուրի և Արկանզաս
Ժամային գոտիUTC-6 և Ամերիկա/Չիկագո
ՀապավումOK և Okla.
ՓոխարինեցOklahoma Territory? և Indian Territory?
ISO 3166-2 կոդUS-OK
Անվանված էOklahoma Territory?
ՄականունSooner State
Միության մուտքնոյեմբերի 16, 1907 (46-րդ)
ok.gov(անգլ.)

Օկլահոմա (անգլերեն՝ Լսել Oklahoma), նահանգ ԱՄՆ-ի հարավում։ Հարավից սահմանակից է Տեխասին, հյուսիսից սահմանակից է Կանզասին և Կոլորադոյին, արևելքից սահմանակից է Միսսուրիին և Արկանզասին, արևմուտքից սահմանակից է Նյու Մեքսիկոյին: Բնակչությունը կազմում է 3 850 568 մարդ (2013 թվականի տվյալներով 28-րդ տեղում է ԱՄՆ-ում): Վարչական կենտրոնը և ամենամեծ քաղաքը Օկլահոմա-Սիթին է։ «Օկլահոմա» անվանումը առաջացել է «okla humma» բառից, որը չոկտաների լեզվով նշանակում է «Կարմիր մարդիկ»:

Նահանգի պաշտոնական կարգախոսն է «աշխատանքը հաղթում է բոլորին» (լատին․՝ Labor Omnia Vincit Labor Omnia Vincit): Պաշտոնական կարգախոսն է` «Հողանվաճողների նահանգ» (անգլ.՝ Sooner State):

Ստուգաբանություն

Օկլահոմա անունը գալիս է «Okla Humma» արտահայտությունից, որը թարգմանվել է չոկտաների լեզվից և բառացիորեն նշանակում է «Կարմիր մարդիկ» կամ հնդկացիներ: Այս անվանումը առաջարկել է 1866 թվականին չոկտա ցեղի առաջնորդ Ալլեն Ռայթը՝ դաշնային կառավարության հետ հնդկացիների կարգավիճակի վերաբերյալ պայմանագրային բանակցությունների ժամանակ: «Հնդկացիներ» արտահայտությունը չոկաերեն լեզվով գործածվում է Okla Humma՝ նկարագրելով հնդկացիներին որպես մեկ ամբողջություն: Չոլա հնդկացիները այդ տարածքի տեղաբնիկները չեն: Նրանք բռնի կերպով են բերվել այստեղ հինգ քաղաքակիրթ ցեղերի կողմից: Հնդկացիական դե-ֆակտո տարածքը հայտնի դարձավ և պաշտոնապես կոչվեց «Օկլահոմա» 1890 թվականին [2][3][4]:

Աշխարհագրություն

Օկլահոման ԱՄՆ-ի 20-րդ խոշորագույն նահանգն է` 181,035 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով (69,898 քառակուսի մղոն): Արևելքից սահմանակից է Միսսուրիին և Արկանզասին, հարավից սահմանակից է Տեխասին, արևմուտքից սահմանակից է Նյու Մեքսիկոյին, իսկ հյուսիսից սահմանակից է Կանզասին և Կոլորադոյին: Բնության առանձնահատկություններից է, մթնոլորտային ճակատով ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններ, իսկ ուժեղ քամիները և փոթորիկները ստեղծում են բարենպաստ պայմաններ: Հաճախ այս նահանգում լինում է ավերիչ տոռնադոներ, նահանգին ամենամեծ վնաս հասցրել է 2013 թվականի մայիսի 20-ի տոռնադոն [5]:

Կլիմա

Օկլահոմայի կլիման բարեխառն մայրցամաքային է: Նշանակալի ազդեցություն ունեն Մեքսիկական ծոցից եկող խոնավ օդային հոսանքները [6]: Նահանգի մեծ մասում լինում է Ալլեի տոռնադոներ, որը բնութագրվում է տաք և սառը օդային զանգվածների փոխազդեցությամբ: Միջին հաշվով մեկ տարվա ընթացքում Օկլահոմայի տարածքում լինում է 54 տոռնադո: Նահանգի եղանակային պայմանները կարող են կարճ հեռավորություններում տարբեր լինել: Օրինակ 1911 թվականի նոյեմբերի 11-ին Օկլահոմա-Սիթի քաղաքի ջերմաստիճանը հասել է 28 °C (83 °F), օրվա երկրորդ կեսին (այդ ռեկորդային ամսաթվում) սառը ճակատում ջերմաստրճանը նվազել էկեսգիշերին հասնելով -8 °C (17 °F) (այս ամսաթվով ամենացածր ջերմաստրճանի ռեկորդը): Այսպիսով ռեկորդային բարձր և ռեկորդային ցածր ջերմաստիճանները գտանցվել են նոյեմբերի 11-ին նույն օրը [7]: Տեղումների և ջերմաստիճանի նվազումը լինում է արևմուտքից դեպի արևելք, նահանգի հարավարևելյան մասում միօջին ջերմաստիճանը կազմել է 17 °C (62 °F) , իսկ տարեկան տեղումների քանակը 1420 մմ իսկ հյուսիսարևմոտյան մասում 14 °C (58 °F), իսկ տեղումները համապատասխանաբար 430 մմ: Պարբերաբար ողջ տարածքում նկատվում է խիստ ցածր (-18 °C), և չափազանց բարձի ջերմաստիճան (38 °C) [8]: Ձյան ծածկույթը 1 սմ է Կոլորադոյի հետ սահմանին և 10 սմ Օկլահոմայի հարավում: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1994 թվականի հունիսի 27-ին Թիփթոն քաղաքում` 49 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 2011 թվականի փետրվարի 10-ին Նեվատ քաղաքում` -35 °C:

Նահանգի խոշորագույն քաղաքների միջին ջերմաստիճան
Քաղաք Հունվ. Փետր. Մարտ Ապր. Մայիս Հունիս Հուլիս Օգոս. Սեպ. Հոկ. Նոյ. Դեկ.
Օկլահոմա-Սիթի 47/26 54/31 62/39 71/48 79/58 87/66 93/71 92/70 84/62 73/51 60/38 50/29
Թալսա 46/26 53/31 62/40 72/50 80/59 88/68 94/73 93/71 84/63 74/51 60/39 50/30
Լոնթոն 50/26 56/31 65/40 73/49 82/59 90/68 96/73 95/71 86/63 76/51 62/39 52/30
Միջին առավելագույնը/նվազագույն ջերմաստիճանը °F[9][10]

Բնակչություն

Ըստ ԱՄՆ բյուրոյի մարդահամարի տվյալների 2012 թվականի հուլիսի 12-ի դրությամբ Օկլահոմայի բնակչությունը կազմել է 3.814.820 մարդ, իսկ բնական աճը կազմել է 1.7%՝ համեմատած 2010 թվականի մարդահամարի տվյալների:

Ըստ 2010 թվականի տվյալների ոչ իսպանախոս սպիտակամորթները կազմել են 68.7% (1970 թ-ինկազմել է 88% [11]), աֆրոամերիկացիներ 7,3%, հնդկացիները և Ալյասկայի էսկիմոսները՝ 8,2%, ասիացիները՝ 1,7%, պոլինեզիացիները՝ 0.1% [12]: Օկլահոմայի բնակչության 8.9% իսպանախոս են կամ ունեն իսպանական ծագում:

Նահանգը ունի երկրորդ ամենամեծ թվով բնիները։ Դրանք ամերիկյան հնդկացիներն են, որոնց թիվը 2002 թվականին կազմել է 395,219 մարդ [13]: 2006 թվականի տվյալներով, Օկլահոմայի բնակչության 4.7% -ը ծնվել են այլ երկրներում:

2006 թվականի տվյալներով Օկլահոման ԱՄՆ 50 նահանգներում 35-րդն է՝ մեկ շնչին բաժին ընկնող եկամտով (32,210 դոլար) [14]:

2011 թվականի տվյալներով Օկլահոմայի բնակչության 7.0%-ը հինգ տարեկան երեխաներն են, 24,7%-ը մինչև 18 տարեկան երեխաները, 13,7% -ը եղել են 65 տարեկան և ավելի: Կանանց բաժին է ընկնում բնակչության 50.5%-ը:

Քաղաքներ

Օկլահոմա-Սիթի - Նահանգի ամենամեծ քաղաքը
Օկլահոմա Սիթիի կենտրոնը գիշերը

2010 թվականին Օկլահոմայում կային 598 քաղաք։ 4 քաղաքներում ապրում է ավելի քան 100 000 մարդ, իսկ 43 քաղաք ունի ավելի քան 10 000 բնակչություն [15]:

20000-ից ավել բնակչություն ունեցող քաղաքներ
2004 թվականի հուլիսի 1-ի տվյալներով
Օկլահոմա Սիթի 528,0 Մասկոգի 38,8
Թալսա 383,8 Բարթլսվիլլ 34,6
Նորման 100,9 Շոնի 29,7
Լոթոն 88,2 Պոնկա-Սիթի 25,2
Բրոքեն-Արոյ 84,4 Արդմոր 24,3
Էդմոնթ 73,1 Օվասսո 22,6
Միդուեսթ-Սիթի 54,8 Դունկան 22,2
Ինիդ 46,6 Դել-Սիթի 22,0
Մուր 46,2 Յուկոն 21,6
Սթիլուոթեր 40,7 Ալթուս 20,4

Դատական համակարգ

Օկլահոմա նահանգի դատական համակարգի կազմում են՝ Գերագույն դատարանը, քրեական գործերով Վերաքննիչ դատարանը, քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանը և 77 շրջանային դատարանները։ Դատական համակարգին ադմինիստրատիվ ծառայություններ մատուցում են դատարաններին կից ադմինիստրատիվ սպասավորությունները։

Ի տարբերություն նահագների մեծամասնության, Օկլահոմայում վերին ատյանի երկու դատարան կա։ Այնուամենայնիվ, Գերագույն դատարանն է որոշում, թե որ դատարանը գործը քննելու իրավասություն ունի։[16]

2018 թվականին նահանգում գրանցվել է 210 մարդասպանության դեպք։ Սա 14,6%-ով ավելի քիչ է, քան 2017 թվականին գրանցված դեպքերը։ Գրանցված բոլոր հանցագործությունների մեջ այս թիվը ընդամենը 0,2%-ն է։[17]

Տնտեսություն

Օկլահոմա — ԱՄՆ-ում մեծությամբ հինգերորդ նավթ արտադրող նահանգը .[18]

Նահանգի տնտեսության հիմնական ոլորտներին են` ավիացիան, էներգետիկա, տրանսպորտային սարքավորումներ, սննդի վերամշակում, էլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն: Օկլահոման բնական գազի, օդանավերի և սննդի կարևոր արտադրող է: ԱՄՆ-ում նահանգը գազի և գյուղատնտեսության արտադրությամբ 27-րդն է, իսկ ցորենի արտադրությամ 5-րդը [19]: Fortune 500-ի չորս ընկերությունների, և Fortune 1000 վեց ընկերությունների գլխավոր գրասենյակները գտնվում են Օկլահոմայում [20]: Նավթի արդյունահանումը և վերամշակումը պատմականորեն գերակշռում է նահանգի տնտեսությունում: 1980-ական թվականներին էներգետիկայի արդյունաբերությունը հանգեցրել է 90,000 գեգաջոուլ էներգիայի կորստի, որը կապված է եղել նաև աշխատատեղերի կրճատման հետ, ինչն էլ լուրջ վնաս է հասցրել տեղական տնտեսությանը: Ինչ վերաբերում է 2011 թվականի օգոստոսին, գործազրկության մակարդակը կազմել է 5.6% [21]:

Սպորտ

Նահանգում բավականին հայտնի է «Օկլահոմա-Սիթի Թանդեր» բասկետբոլային ակումբը, որը անդամակցում է NBA-ի մրցաշարերին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Chronicles of Oklahoma
  3. Oklahoma State History and Information
  4. Chief Allen Wright
  5. Օկլահոմայում տոռնադոները էներգիայի աղբյուր են
  6. The Climate of Oklahoma
  7. November 11, 1911: A Palindrome to Remember
  8. Oklahoma’s Climate
  9. «Oklahoma Weather And Climate». UStravelweather.com. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին. Վերցված է 2007-08-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Weather Averages: Lawton, Oklahoma». MSN Weather. Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2007-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Historical Census Statistics on Population Totals By Race, 1790 to 1990, and By Hispanic Origin, 1970 to 1990, For The United States, Regions, Divisions, and States
  12. National Totals: Vintage 2012 — U.S Census Bureau
  13. http://www.census.gov/prod/2002pubs/c2kbr01-15.pdf
  14. State Personal Income 2006
  15. 2000–2010 Oklahoma Incorporated Place Populations
  16. «Oklahoma Criminal Court Records | Oklahoma.CourtRecords.org». oklahoma.courtrecords.org. Վերցված է 2020-07-07-ին.
  17. https://osbi.ok.gov/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  18. «The Economic Impact of Oklahoma's Oil & Natural Gas Industry» (PDF). Oklahoma Energy Resource Board. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-06-22-ին. Վերցված է 2011-10-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. USDA ERS — State Fact Sheets: agriculture income population food education employment unemployment federal funds farms top commodities exports financial indicators poverty foo
  20. Oklahoma: Corporations >> globalEDGE: Your source for Global Business Knowledge
  21. Local Area Unemployment Statistics Home Page

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկլահոմա» հոդվածին։