Հայեր
Հայեր, էթնիկ խումբ, որը սերել ու կենսագործում է Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում[42][43]։
Հայեր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայերեն (Արևմտահայերեն և Արևելահայերեն) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քրիստոնեություն։ սուննիներ ·ալավիներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
համշենահայեր, չերքեզահայեր, հայհուրումներ, հայ-թաթեր, ծպտյալ հայեր, բոշաներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծագել են | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայկական լեռնաշխարհում |
Հայերը մեծամասնություն են կազմում Հայաստանում։ Հայերը ցրված են ամբողջ աշխարհում և ունեն 6-8 միլիոնանոց սփյուռք, որի անդամները միշտ կամ ժամանակ առ ժամանակ ապրում են Հայաստանի սահմաններից դուրս։ Հայկական սփյուռքի ամենամեծ կենտրոններ են Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Վրաստանը, Իրանը, Գերմանիան, Ուկրաինան, Լիբանանը, Բրազիլիան և Սիրիան։ Բացի Իրանի և նախկին խորհրդային երկրների գաղթավայրերից, մնացած գաղթավայրերը ստեղծվել են հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով[44]։
Հայերի մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, որը աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է։ Հիսուսի մահից քիչ անց քրիստոնեությունն սկսել է տարածվել հայերի մեջ։ Հայաստանում քրիստոնեություն են տարածել Հիսուսի երկու առաքյալները՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը[45]։ 301թ.-ին Արշակունիների թագավորության Տրդատ III արքայի օրոք Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն[46]։
Հայերենը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքին[47]։ Այն բաժանված է երկու մասի՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ Արևելահայերենը տարածված է Հայաստանում, Արցախում, Իրանում և հետխորհրդային երկրներում, իսկ արևմտահայերենն օգտագործվել է պատմական Արևմտյան Հայաստանում, իսկ այժմ խոսվում է ցեղասպանության արդյունքում առաջացած գաղթավայրերում։ Հայոց գրերը ստեղծվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ 405 թվականին։
Հայերի մի ստվար մասը ծպտյալ է, որոնք ինչ-ինչ պատճառներով թաքցնում են իրենց իրական արմատները։ Ծպտյալ հայերը բնակվում են հիմնականում Թուրքիայի տարածքում, որոնց թիվը հասնում է շուրջ 5 մլն-ի (կան նաև այլ տվյալներ՝ 2-7 մլն[48][49][50]): Ծպտյալ հայերը հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանի տարածքում, որոշակի քանակությամբ նաև Կիլիկիայում։ Նրանք ցեղասպանությունից փրկվելու համար թուրքացվել, քրդացվել կամ արաբացվել են[51][52]։
Համշենցիներ-էթնիկ խումբ, որը պատմաբանների, լեզվաբանների, մարդաբանների գերակշիռ մասի կողմից բնութագրվում են որպես հայ էթնոսի մի հատված (մոտ 1,5 - 3 մլն.)։ Ժամանակակից համշենցիները բաժանվում են երեք հիմնական խմբերի` քրիստոնյա համշենցիներ, ովքեր հայեր են, բնակվում են Աբխազիայում և Ռուսաստանի Կրասնոդարի մարզում, սուննի մուսուլման հայախոս համշենցիներ կամ հոփա-համշենցիներ` բնակվում են Թուրքիայի Արդվին նահանգի Հոփա և Բորչկա շրջաններում(ինքնանվանումը համշեցի կամ հոմշեցի)։ Նրանց մի հատվածը մնացել է Սովետական Միության մեջ և այժմ բնակվում է Ղրղզստանում ու Ռուսաստանի Կրասնոդարի մարզում։ Եվ թրքախոս սուննի-մուսուլման համշենցիներ կամ բաշ-համշենցիներ, որոնք հիմնականում բնակվում են Թուրքիայի Ռիզե նահանգում(ինքնանվանումը` համշիլ)։ Նաև հայախոս մուսուլման համշենցիներ կան Ստամբուլի մոտ գտնվող Սաքարյա նահանգում, Ադաբազար քաղաքի մոտակայքում, ովքեր 1877-1878 ռուս-թուրքական պատերազմից փախել են Հոփայից։
Ծագում
խմբագրելԱվանդազրույցներ
խմբագրելՀայերի ծագման վերաբերյալ հիշատակություններ և ավանդազրույցներ կան մի շարք գրավոր աղբյուրներում, որոնցից հատկապես մեծ կարևորություն ունեն հայկական, հունական, վրացական, արաբական և հին եբրայական ավանդազրույցները, քանի որ դրանք կարևոր սկզնաղբյուրներ են[53]։
Հայկական ավանդազրույցը պահպանվել է Մովսես Խորենացու շնորհիվ և ունի զարգացման 2 ժամանակաշրջան՝ նախաքրիստոնեական և քրիստոնեական։
Նախաքրիստոնեական փուլում հայերի ծագման վերաբերյալ նշվում է, որ նրանք սերել են աստվածազուն Հայկ Նահապետից, որը առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր։ Նախաքրիստոնեական ավանդազրույցը հստակ չի նշում, թե ում որդին էր Հայկը, սակայն այս բացը կարելի է լրացնել շումմերա-աքքադական արձանագրությունների միջոցով, որտեղ նշվում է, որ Հայկի հայրը Արատտայի հովանավոր աստված Հայ(ա)ն է։ Հայ(ա) աստծո պաշտամունքը կապված է տիեզերական ջրերի և Եփրատ ու Տիգրիս գետերի հետ․ նա համարվում է այդ գետերի սկզբնավորողը։
Քրիստոնեական փուլում, երբ 301 թվականին հայերը ընդունում են քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, անհրաժեշտություն է առաջանում հայերի ծագման ավանդազրույցը հարմարեցնել Աստվածաշնչի հետ։ Ըստ Աստվածաշնչի Ծննդոց գրքի՝ համաշխարհային ջրհեղեղի հետևանքով վերացել էր ամբողջ աշխարհի մարդկությունը․ փրկվել էր միայն Նոյը՝ իր ընտանիքի հետ միասին։ Հենց Նոյի երեք որդիներից՝ Հաբեթից, Քամից և Սեմից, առաջացան աշխարհի ազգերը։ Ըստ նոր ավանդազրույցի՝ Հաբեթի որդի Թորգոմից էլ սերել է Հայկ Նահապետը, որը, չցանկանալով ենթարկվել բռնակալ Բելին, վերցնում է իր ընտանիքը և Միջագետքից տեղափոխվում Հայկական լեռնաշխարհ։ Ավանդությունը պատմում է, որ Հայկը պատերազմել է Միջագետքի տիրակալ բռնակալ Բելի դեմ և հաղթել նրան։ Բուն Հայոց թվականը սկսվում է հենց այդ օրից՝ Ք․ա 2492 թվականի օգոստոսի 11-ից։
Հենց Հայկի անունից էլ մեր ազգը անվանվեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան[54]։
Հունական աղբյուրներում պահպանվել է հայերի ծագման մասին պատմող մի ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սեր վայելող արգոնավորդներից մեկից։ Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կողքիս, որտեղ էլ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։
Ք․ա․ I դարի հույն մատենագիր Ստրաբոնն ավելի մանրամասն է անդրադարձել այս պատմությանը՝ նշելով, որ իր սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններն են։ Այս ամենը թույլ է տալիս կարծել, որ ավանդազրույցը ստեղծվել և տարածում է գտել հիմնականում Մակեդոնացու արշավանքների ընթացքում։ Այդ պատճառով հայերի ծագման այս ավանդազրույցը կարող է արժանահավատ չլինել, քանի որ հնարավոր է ստեղծված լինի քաղաքական միտումներով։ Իրենց արշավանքներին օրինական տեսք հաղորդելու համար միապետները հաճախ են ապավինում այսպիսի ավանդազրուցների ստեղծմանը։ Դրա վառ ապացույցներից է նաև այն, որ հելլենիզմի ժամանակաշրջանում հայտնվեցին և սկսեցին շրջանառվել նաև պարսիկների ու մարերի հունական ծագման մասին նույնանման ավանդազրույցներ[55]։
Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ Թարգամոսի (Թորգոմի) 8 որդիներից առաջացել են մի շարք կովկասյան ժողովուրդներ։ Այս 8 որդիներից ավագը Հայոսն էր, որից էլ առաջացան հայերը։ Մյուս որդիներից Քարթլոսից առաջացան վրացիները, իսկ մնացած որդիներից՝ աղվանական, լեզգիական և մի շարք այլ կովկասյան ցեղերը։
Դատելով ավանդազրույցի մեջ տեղ գտած անձնանունների վերջավորություններից՝ կարելի է կարծել, որ այս ավանդազրույցի համար որպես սկզբնաղբյուր հանդես է եկել ինչ-որ հունական պատում, որը սակայն չի պահպանվել։ Ավանդազրույցը ստեղծվել է մի ժամանակաշրջանում, երբ Բագրատունիները իշխող դիրք էին գրավում ոչ միայն Վրաստանում, այլ նաև մնացած կովկասյան երկրներում։ Այս փաստով էլ կարելի է բացատրել Հայոսի ավագության իրողությունը[56]։
Արաբական ավանդազրույցը գրի է առնվել Յակուտիի և Դիմաչկիի երկերում 12-13-րդ դարերում։ Այն նույնպես հայերի ծագումը կապում է համաշխարհային ջրհեղեղից հետո միակ ողջ մնացած մարդու՝ Նոյի որդիների հետ[57]։ Ըստ ավանդազրույցի՝ Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթանը (Թորգոմ)։ Հենց նրանից էլ սերեց հայերի նախնին՝ Արմինին։ Ավանդազրույցը հավաստում է, որ Արմինինի եղբայրներից էլ առաջացան վրացիները և աղվանները։ Այս պատմությունը պահպանել է նաև հնդեվրոպական ժողովուրդների եղբայրության ու բարեկամության փաստը՝ նշելով, որ հայերին ազգակից են հույները, սլավոնները, ֆրանկները և պարսիկները[56]։
Հին եբրայական ավանդազրույցը գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք․ա․ I-Ք․հ․ I դարեր) կողմից «Հրեական հնախոսություն» գրքի էջերում, ըստ որի՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Այս տեղեկության վերաբերյալ կա տարակարծություն։ Հնարավոր է, որ խոսքը վերաբերում է Հայկի սերունդներից Արա Գեղեցիկին։ Ըստ մեկ այլ վարկածի՝ խոսքը վերաբերում է Վանի թագավորության արքա Ռուսային, քանի որ նա հայտնի է որպես «Ռուսա Էրիմենայի որդի», և նրա անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով[58]։
Գիտական վերլուծություններ
խմբագրել19-րդ դարի սկզբին ստեղծվում է համեմատական լեզվաբանությունը, որը կարևոր դեր խաղաց հայերի ծագման հարցի ուսումնասիրման գործում։ 1837 թվականին Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Պետերմանը հայտարարեց, որ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի մի լեզվաճյուղ է կազմում։ Մինչ այդ տեսակետներ կային, որ հայերենը իրանական լեզվաճյուղին պատկանող լեզու էր, որը, սակայն, ամբողջությամբ մերժվեց և դուրս եկավ գործածությունից։ Պրոֆեսոր Հայնրիխ Հյուբշմանն իր աշխատություններում վերջնականապես հաստատեց հայերենի հնդեվրոպական առանձին լեզվաճյուղ լինելը։
Որոշ հետազոտողներ հասկանալով, որ եթե տարբեր ազգերի լեզուներ ունեն նման հնչյունական կազմ և քերականություններ, ապա այդ ազգերը պետք է ունենան նաև նույնանման ծագում, սկսեցին փնտրել հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրությունը։ Այս նախահայրենիքի վայրը Հայկական լեռնաշխարհն էր, Փոքր Ասիայի արևելքը, Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքը և Հյուսիսային Միջագետքի հյուսիսային շրջանները։ Այս ամենը ամբողջացնելով՝ գիտնականները հանգեցին այն համոզմանը, որ հայերը և հնդեվրոպական մնացած ազգերը (անգլիացիները, ֆրանսիացիները, պարսիկները, հնդիկները, հույները և այլն) ապրել են հնդեվրոպական նախահայրենիքում, այսինքն՝ այս ազգերը ազգակից են։ Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջում հայերենը առանձնացել է հնդեվրոպական ընդհանուր լեզվից, իսկ մնացած ազգերը ցրվել են ամբողջ աշխարհով և զբաղեցրել Հնդկաստանից մինչև Արևմտյան Եվրոպա ընկած տարածքները։
Ըստ Լեոյի՝ հայերենը ունի 2 շերտ, որից մեկը հնդեվրոպական է, իսկ մյուսը՝ ոչ։ Այս փաստը նա բացատրում է նրանով, որ հայ ժողովուրդը բաղկացած է երկու ֆիզիկական տիպերից։ 1880-ական թվականներին Քերովբե Պատկանյանը պնդում էր, որ հայ ժողովուրդը առաջացել է հայերի և արմենների միաձուլումից։ Նույն տեսակետը 20-րդ դարի սկզբին առաջ էր տանում նաև Նիկողայոս Մառը, որը պնդում էր, որ կա հայոց լեզվի երկու շերտ՝ գրաբար և աշխարհաբար։ Նա այդ երկու շերտերին տվեց արմենական և հայկական անվանումները, որով նա նույնպես փաստեց, որ արմենները եկվորներ են, իսկ հայերը՝ տեղաբնակներ։
Ըստ Ստրաբոնի և Հերոդոտոսի՝ հայերը թրակիացիների և փռյուգիացիների հետ ունեցել են ազգակցական կապ։ Դա պայմանավորված է հենց արմենական ցեղերով, որոնք Ք․ա․ II հազարամյակում սկսեցին իրենց գաղթը Եվրոպայից դեպի Ասիա։ Հենց այս գաղթի ճանապարհին էլ նրանք հաստատվում են մի երկրում, որը կոչվում է Թրակիա։ Հենց այս շրջաններում էլ հիշատակվում է մի քաղաք, որի անունը Արմենիոն էր, և որը գտնվում էր Հին Հունաստանի Թեսալիա մարզում։ Հետաքրքրական է, որ հենց հունական ավանդազրույցում էլ պահպանվել է այն փաստը, որ հայերի նախնին Արմենիոն քաղաքից էր։ Տեղի տալով նոր ազգերի ճնշումներին՝ թրակիական և փռյուգիական ցեղերը սկսեցին տեղաշարժվել և փոխել իրենց բնակության վայրերը։ Նրանց հետ միասին էլ իրենց բնակության վայրը փոխեցին արմենները, որոնք, անցնելով Դարդանելի և Բոսֆորի նեղուցները, Ք․ա․ 15-րդ դարում բնակություն հաստատեցին Փոքր Ասիայում։
Այս ժամանակաշրջանում արմենները փոքրաթիվ ժողովուրդ էին, որոնք մինչև Ք․ա․ 7-րդ դարը ապրում էին փռյուգիացիների հետ։ Նրանք այդ ժամանակաշրջանում հաղորդակցվում էին հարևան երկրների՝ խեթերի, ուրարտացիների հետ։ Հենց Ք․ա․ 7-րդ դարում էլ սկսվեցին քաղաքական փոթորիկները։ Կիմերների և սկյութների անդադար արշավանքները իրական իրարանցում ստեղծեցին այստեղ բնակվող ազգերի շրջանում, որի հետևանքով էլ արմենները սկսեցին շարժվել դեպի արևելք և բնակություն հաստատեցին Եփրատ գետից արևելք։ Այս ժամանակաշրջանում էլ արմենները դաշնակցում են մարերի ու բալբելոնացիների հետ և գրավում Նինվեն, որից հետո էլ Հայաստանի հարավ-արևմուտքում ստեղծում են իրենց թագավորությունը։
Ք․ա․ XIII-րդ դարում ուրարտացիները, խուռիները և լուվիացիներըձուլվեցին միմյանց հետ, և ստեղծվեց հայ ժողովուրդը, որին օտարները անվանում են «արմեններ», իսկ ինքնավանումն է «հայ»[59]։ Ներկայումս ուսունասիրողների մեծամասնությունն ուրարտացիներ կամ ուրարտական ցեղերի ձևակերպման տակ ընկալում են Հայկական լեռնաշխարհում բնակվող այն բոլոր լեզվական և ծագումնաբանական տարատեսակ ցեղային կազմավորումների ամբողչությունը, որոնք ընդգրկված էին ՈՒրարատու պետական կազմավուրման տարածքային կազմի ու ենթակայության տակ (մոտավորապես այն սկզբումքով, ինչպիսին ընկալվում էր նախկին «Սովետական ժողովուրդ» ձևակերպումը, որն իր մեջ ներառում էր տվյալ երկրի տարածքում բնակվող տարատեսակ ցեղեր և ազգություններ)։ Այսինքն վերը նշված բոլոր ցեղերն ու ազգությունները՝ լուվիացիներ, հայասացիներ /ուման-մանդա․ հու(ա)րիներ, կասկեր և այլն/, խուռիներ (հարի ցեղերի հարավային հատվածը՝ հիշատակվում են նաև սուբարիներ անվամբ), մուշքեր, ինչպես նաև՝ ալարոդներ, մատիեններ, դիաուխիներ, կուտիներ, սայսպերներ, սպարդաներ (հայկ․ աղբյուրներում՝ սիսականներ) և ուրիշներ - մեկ ընդհանրական անվանմամբ կոչվել էին «ՈՒրարտացիներ» կամ «ՈՒրարտական ցեղեր /ժողովուրդ/»։ Դարեհը I-ը շատ անգամ է հիշատակում Հայաստանը, և այստեղ էլ հին պարսկերենում այն միշտ կոչվում է «Արմինա», իսկ աքքադականում՝ «Ուրարտու» («Ուրաշտու»)։ Հին պարսկերեն նախադասության մեջ գրված է «ուղարկեցի Արմինա», իսկ աքքադերեն միևնույն նախադասության մեջ՝ «ուղարկեցի Ուրաշտու»։ Այս հանգամանքը ևս ապացուցում է, որ Հայաստան և Ուրարտու-Ուրաշտու անվանումները նույնական են և վերաբերում են մեկ երկրի, այսինքն հին պարսկերենով «Արմինա» անվանումը բառացի ունեցել է ՈՒրարտուի /տվյալ բառակազմությունում՝ Արարատի/ մարդկանց /այսինքն՝ բնակիչների կամ ժողովրդի/ երկիր իմաստը։ ժամանակի մի շարք ժողովուրդներ պարսիկների օրինակով Հայկական լեռնաշխարհի բնակչությանը երկրի պատմական Արարադ/ՈՒրարտու/ անվանբ կոչել են <Արարադի մարդիք կամ բնակիչներ>՝ արմեններ, իսկ երկիրը Արմենիա՝ <Արարադի /ՈՒրարտուի/ ժողովրդի երկիր>։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը ավանդությունը կապում է «Հայկ Նահապետ» անվան հետ (ենթադրվում է, ուրարտական գլխավոր աստվածություն՝ Հալ(յ)դի անվանական տարբերակն է)։
Անվանում
խմբագրելՊատմություն
խմբագրելՀնագույն ժամանակաշրջան
խմբագրելՔ․ա․ III-II հազարամյակներում Հայկական լեռնաշխարհի հարավում բնակվում էին շումերները, որոնք հետագայում տեղափոխվեցին ավելի հարավ՝ Միջագետք, սակայն պահպանեցին իրենց կապը իրենց նախահայրենիքում բնակվող բնիկների հետ։ Հենց շումերական արձանագրություններն էլ մեզ կարևորագույն տեղեկություններ են հաղորդում հայկական ամենահին թվագրվող թագավորության՝ Արատտայի վերաբերյալ։ Թագավորությունը թվագրվում է Ք.ա. XXVIII-XXVII դարերին։ Այս արձանագրություններում հիշատակվում է Արատտայի վայրի մասին տեղեկություններ, որը անժխտելիորեն համապատասխանում է Հայկական լեռնաշխարհին։ Շումերական արձանագրություններում պահպանվել են նաև Արատտայի գրի, տնտեսության, ճարտարապետության վերաբերյալ տվյալներ[60]։
Հաջորդ հնագույն հայկական թագավորությունը Հայասան է, որը հիշատակվում է հիմնականում խեթական արձանագրություններում՝ թվագրվելով Ք․ա․ 16-14-րդ դարերով։ Այս թագավորության անվանման հիմքում ընկած է հայ ժողովրդի ինքնանվանումը՝ «հայ», որին ավելացել է խեթերենում տեղանվանակերտ վերջավորությունը՝ «ասա»-ն։ Հայասան գտնվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռների և Վանա լճի միջև, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում։ Երկրի մայրաքաղաքն էր Կումմախան՝ հետագա Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Անի-Կամախը, որտեղ էլ գտնվում էր հայոց թագավորների դամբարանը։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 10 հազար հետևակ և 700 մարտակառք, որը այդ ժամանակների համար զգալի ուժ էր։ Խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասան մի դեպքում հանդես է գալիս որպես հակառակորդ, ապա որպես դաշնակից, որի հետ նույնիսկ խնամիական կապեր կային[61]։
Մյուս պետական կազմավորումը Նաիրին էր, որը ցեղային հիմունքներով միավորված պետություններ էին։ Այս երկրները հիշատակվում են Ք․ա․ 14-10-րդ դարերում։ Առաջին անգամ հիշատակվել են Ասորեստանի արքա Սալմանասար Ա-ի օրոք։ Նա, ի թիվս մի շարք գրավված երկրների, հիշատակում է նաև Նաիրի երկրների անունը։ Նրա որդու՝ Թուկուլթի-Նինուրտա Ա-ի օրոք տեղի ունեցած արշավանքի ժամանակ նա հիշատակում է դաշնակից 40 թագավորների, որոնք դուրս էին եկել իր դեմ։ Այսինքն Նաիրի երկրի արքաները վերահաս վտանգի դեպքում միավորվում էին[62]։
Հայտնի էին նաև այլ ցեղային միություններ, որոնցից էին՝ Հայասա, Պախխուվա, Զուխմա, Ալշե, Իսուվա, Թեգարամա, Մալդիա, Կումմախա, Տումաննա, Պալա և այլն։
Հին ժամանակաշրջան
խմբագրելՎանի թագավորությունը թվագրվում է Ք․ա․ 9-6-րդ դարերին և գոյություն է ունեցել սկզբնական ժամանակներում Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում, ապա սկսել է իր իշխանության տակ առնել ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Թագավորությունը հայտնի է նաև որպես Բիայնիլի, Նաիրի, Ուրարտու, իսկ Աստվածաշնչում՝ Արարատյան թագավորություն։ Թագավորության հիմնադիր արքան Արամեն է, որն էլ առաջին անգամ հիշատակվում է ասորեստանյան արձանագրություններում։ Երկրի մայրաքաղաքը Տուշպա-Տոսպ-Վանն էր, որը կառուցվել էր Սարդուրի I-ի ժամանակ։ Նրա որդի Իշպուինիի օրոք ստեղծվեց տեղական սեպագիր, միասնական դիցարան և սկսվեց արհեստավարժ բանակի ստեղծումը, որն էլ ավարտվեց նրա որդի Մենուայի օրոք։ Վանի թագավորությունը Արգիշտի I-ի օրոք դարձավ տարածաշրջանային աշխարհակալություն և երեք կողմից շրջափակման մեջ վերցրեց Ասորեստանը։ Ի վերջո՝ Ք․ա․ 6-րդ դարում Վանի թագավորությունը սկսեց թուլանալ և հեռանալ պատմության թատերաբեմից՝ իր տեղը զիջելով Երվանդունիների համահայկական թագավորությանը[63]։
Երվանդունիների համահայկական թագավորությունը առաջին անգամ հիշատակվում է Ք․ա․ 681 թվականին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում։ Այն նույնացվում է ասորեստանյան արձանագրություններում հիշատակվող Արմե-Շուբրիա պետականության հետ, որի ղեկավարը Սկայորդին էր։ Նրա որդին՝ Պարույրը, Ք․ա․ 612 թվականին դաշնակցելով Բաբելոնի և Մարաստանի հետ, արշավում է դեպի Նինվե և ոչնչացնում Ասորեստանը։ Նրա սերունդներից հայտնի է դառնում Երվանդ Սակավակյացը, որի անունից էլ առաջացել է թագավորության անվանումը։ Նրա օրոք Երվանդունիները ռազմադաշտ էին դուրս բերում 40 հազար հետևակ և 8 հազար հեծելազոր։ Սակայն Երվանդի օրոք Երվանդունյաց Հայաստանը ընկնում է Մարաստանի իշխանության տակ, որը թոթափում է նրա որդին՝ Տիգրան Երվանդյանը՝ դաշնակցելով Կյուրոս Մեծի հետ։ Ի վերջո՝ Ք․ա․ 521 թվականի Երվանդունիները կորցնում են իրենց անկախությունը և մտնում Աքեմենյան Պարսկաստանի կազմի մեջ՝ կազմելով 13-րդ սատրապությունը։ Այս իրավիճակը շարունակվում է մինչև Գավգամելայի ճակատամարտը՝ Ք․ա․ 331 թվական, որից հետո Երվանդ III-ը վերականգնում է Երվանդունյաց անկախությունը։ Պետությունը գոյատևեց մինչև Ք․ա․ 201 թվական և անկում ապրեց Սելևկյանների արշավանքի հետևանքով։ Երկրի մայրաքաղաքն էր Երվանդաշատը, որը կառուցվել էր Երվանդ IV Վերջինի կողմից[64]։
Այս արշավանքները ղեկավարվում էին հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի կողմից, որոնք էլ նշանակվեցին հայոց կառավարիչներ (Արտաշեսը՝ Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում)։ Օգտվելով հարմար առիթ դարձած Մագնեսիայի ճակատամարտից, որը տեղի ունեցավ Ք․ա․ 190 թվականին, Ք․ա․ 189 թվականին Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում վերականգնեցին հայոց անկախությունը։ Ստեղծվեց Արտաշեսյանների թագավորությունը։ Արտաշեսը Ք․ա․ 185 թվականին կառուցեց նոր մայրաքաղաք Արտաշատը, որը դարձավ տարածաշրջանի ամենակարևոր քաղաքներից մեկը։ Ք․ա․ 95 թվականին այս թագավորության հզորագույն կառավարիչը դարձավ Տիգրան Բ Մեծը, որը 94-71 թվականների ընթացքում ստեղծեց մի հսկայածավալ պետություն, որը ձգվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Պարսից ծոց։ Սակայն հայ-հռոմեական պատերազմի (Ք․ա․ 69-66 թթ․) հետևանքով Տիգրան Մեծը կնքեց Արտաշատի պայմանագիրը և կորցրեց իր նվաճումները՝ պահպանելով «արքայից արքա» կոչումը ու չնչին նվաճումներ։ Տիգրանի որդի Արտաշես Բ-ն հոր դիվանագետ էր, որը կառավարում էր դժվարագույն ժամանակաշրջանում, որի հետևանքով էլ գերեվարվեց Ալեքսանդրիա և մահապատժի ենթարկվեց։ Նրան հաջորդեց իր որդին՝ Արտաշես Բ-ն, որը հոր մահվան վրեժը լուծելու համար հրամայեց գլխատել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին։ Սակայն նա Ք․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվեց մայրաքաղաք Արտաշատում։ Նրա մահից հետո սկսեց թուլանալ Արտաշեսյանների թագավորությունը և ի վերջո՝ անկում ապրեց Ք․հ․ 1 թվականին՝ Տիգրան IV-ի մահից հետո[65]։
Երկար պայքարից հետո 66 թվականին Մեծ Հայքում հաստատվեց Արշակունիների արքայատոհմը։ Այս թագավորության հիմնադիր հանդիսացավ Տրդատ I-ը, որը սերում էր Պարթև Արշակունիներից։ Նա կառուցել է նաև Գառնու հեթանոսական տաճարը, որը նվիրված էր հեթանոսական Միհր աստծուն։ Նրան հաջորդում է Սանատրուկը, որը հիմնադրում է Մծուրք քաղաքը, իսկ Վաղարշ I-ը կառուցապատում է Վարդգեսավանը (հետագայում՝ Վաղարշապատ) և դարձնում երկրորդ մայրաքաղաք։ 226 թվականին Պարթև Արշակունիները պարտություն կրեցին Պարսք նահանգի Սասանյաններից և կորցրին իշխանությունը։ Ի պաշտպանություն պարթև Արշակունիների՝ Տրդատ II արքան արշավանք է ձեռնարկում ընդդեմ Սասանյանների և հասնում նույնիսկ մինչև Տիզբոն, սակայն 252 թվականին Շապուհի արշավանքների հետևանքով ստիպված հեռանում է Հայաստանից։ Նրանից հետո սկսում է իշխել Վաղարշ II-ը, որը սպանվում է Անակ Պարթևի կողմից և Հայաստանում սկսվում է «ժամանակ անիշխանության»։ Օրինական թագաժառանգ Տրդատին փախցնում են Հռոմ, որտեղ էլ մեծանում է նա, դառնում օլիմպիական չեմպիոն, 276 թվականին հաղթում գոթերի իշխանին և 287 թվականին վերադառնում Հայաստան ու տեր դառնում իր օրինական գահին։ 296 թվականին պատերազմ է սկսվում Հռոմի և Սասանյանների միջև, որը ավարտվում է Սասանյանների պարտությամբ և կնքվում է Մծբինի 40-ամյա պայմանագիրը, որով Սասանյանները ճանաչում էին Արշակունիների թագավորության անկախությունը[66]։
Միջնադարյան ժամանակաշրջան
խմբագրելՎաղ միջնադար
խմբագրել301 թվականին՝ Տրդատ Գ-ի գահակալման ընթացքում, քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց որպես պետական կրոն։ Նոր կրոնը Հայաստանում տարածվեց արյունահեղության միջոցով, ավերվեցին մի շարք հեթանոսական տաճարներ, որոնցից կանգուն մնաց միայն Գառնու հեթանոսական տաճարը։ Մի շարք մեհյանների փոխարեն կառուցվեցին եկեղեցիներ։ Տրդատ Գ-ին փոխարինեց Խոսրով Կոտակը, որը հիմնադրեց Դվին մայրաքաղաքը և Խոսրովի անտառը (այն աշխարհի առաջին արհեստական անտառներից է)։ Նա նաև պատերազմել է մազքութական ցեղերի դեմ և հաղթանակ տոնել։ Խոսրովին հաջորդում է Տիրանը, որը դեռևս հեթանոսական սովորույթների հետևորդ էր։ Սա հանգեցնում է Տիրանի և Հուսիկ կաթողիկոսի հարաբերությունների սրման։ Երբ Տիրանը ցանկանում է մտնել եկեղեցի, Հուսիկը նրա մուտքը արգելում է, և կաթողիկոսը արքայի թիկնապահների կողմից սպանվում է։ Տիրանը դառնում է Սասանյան Շապուհ արքայի խաբեության զոհը և կուրացվում։ Նրան հաջորդում է հզոր թագավոր Արշակ Բ-ն, որը կարողանում է դիմագրավել արտաքին թշնամիներին ու ամրապնդել սեփական իշխանությունը։ Նա Կոգովիտ գավառում հիմնադրում է նոր մայրաքաղաք Արշակավանը, որը կենտրոնախույզ նախարարական ուժերի կողմից ավերվում են։ Հետագայում Արշակ Բ-ն նույնպես դարձավ Շապուհ Բ Երկարակյացի դավադրության զոհ և կանչվելով Տիզբոն՝ նետվեց Անհուշ բերդ, որտեղ էլ մահացավ։ Նրան հաջորդում է իր 18-ամյա որդին՝ Պապը, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, ցույց տվեց հզոր կամային հատկանիշներ և 371 թվականին հաղթելով պարսիկներին՝ վերականգնեց հայոց անկախությունը։ Նա նաև կրճատեց եկեղեցական հողերը, ապա սկսեց հողային պահանջներ դնել Բյուզանդիայի դիմաց։ Այս ամենը 374 թվականին հանգեցրեց նրան, որ նա դավադրաբար սպանվեց հենց սեփական մայրաքաղաքում։ Պապին հաջորդեցին թույլ արքաներ, որոնց ժամանակաշրջանում Արշակունյաց թագավորությունը սկսեց թուլանալ և ի վերջո 387 թվականին կիսվեց Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև։ Հայաստանի արևելյան հատվածում գահակալող Վռամշապուհի օրոք տեղի ունեցավ ազգապահպան նշանակություն ունեցող կարևորագույն գյուտ՝ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը։ Արտաշեսյան վերջին արքա դարձավ Արտաշես Դ-ն, որը 428 թվականին հայ եկեղեցու խնդրանքով գահընկեց արվեց Պարսկաստանի կողմից, ինչով էլ ավարտվեց Արշակունիների թագավորության գոյությունը[67]։
Հայաստանը 428-646 թվականներին եղել է Սասանյան Պարսկաստանի իշխանության տակ և կազմել է նրա վարչական միավորներից մեկը։ Այս վարչական միավորը հայտնի էն Մարզպանական Հայաստան անվամբ։ Այս ստեղծվեց Արտաշես Դ արքային գահընկեց անելուց անմիջապես հետո։ Սակայն հայերը պահպանում էին իրենց ներքին ինքնավարությունը։ Պահպանվում է նախարարական համակարգը, ազգային դիմագիծը և ազգապահպան նշանակություն ունեցող կրոնն ու լեզուն։ Սակայն Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտը շուտով սկսեց հայերի ձուլման քաղաքականություն և Հայաստան ուղարկեց մի հրովարտակ, որով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության (մազդեզականություն) ընդունում։ Այդ ժամանակ Հայաստանում մարզպան էր Վասակ Սյունին, իսկ սպարապետ՝ Վարդան Մամիկոնյանը։ Ի վերջո՝ 450 թվականին սկսվում է Վարդանանց պատերազմը, ինչը 451 թվականին Ավարայրի ճակատամարտում ստանում է իր հանգուցալուծումը։ Պարսիկների կրոնափոխության պլանի իրագործումը ժամանակավորապես դադարեցվում է։ Սակայն 481 թվականին նորից ուժեղանում են կրոնական հալածանքները, ինչն էլ հանգեցնում է պատերազմի։ Այն սկսվում է 480 թվականին և տևում մինչև 484 թվականը։ Ռազմական գործողությունները ղեկավարվում էին Վահան Մամիկոնյանի կողմից, որի անունով էլ պատերազմը կոչվել է Վահանանց։ 484 թվականին սկսվում է բանակցություններ, և կնքվում է Նվարսակի պայմանագիրը, ըստ որի՝ պարսիկները հրաժարվում են կրոնափոխության պլանից։ Սակայն Սասանյան Պարսկաստանը շարունակում էր զրադաշտականության տարածման փորձերը Հայաստանում նաև 6-րդ դարում։ Հայերը նորից ապստամբում են, այս անգամ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ, որը հայտնի նաև Վարդան Կրտսեր անվամբ[68][69]։
Արաբական արշավանքները Հայաստանում սկսվեցին 640 թվականին։ Այս արշավանքները շարունակվեցին նաև հետագա տարիներին։ 652 թվականին հայոց իշխան Թեոդորոս Ռշտունուն հաջողվում է պայմանագիր կնքել Արաբական խալիֆայության ապագա խալիֆ Մուավիայի հետ։ Հետագայում այս պայմանագիրը որոշ ժամանակ խաղաղություն ապահովեց հայերի համար։ Ի վերջո ուժերի հարաբերակցությունը ակնհայտ թեքվում է արաբների կողմը, և նրանք որոշում են վերջնականապես հաստատվել Հայկական լեռնաշխարհում, որը նրանց հաջողվում է։ Ստեղծվում է Արմինիա կուսակալությունը։ 705 թվականին արաբները դիմում են խաբեության և իրենց մոտ հրավիրելով հայ 1200 ազնվականների՝ նրանց լցնում են Նախիջևանի ու Խրամի բերդերը և բոլորին այրում․ այդ տարին արաբական աղբյուրներում հայտնի որպես կրակի տարի։ Հուժկու ապստամբությունները շարունակվում էին նաև այս ժամանակաշրջանում, սակայն հայերը վերջնական հաջողության կարողանում են հասնել միայն 8-րդ դարի վերջին, երբ հայոց իշխան Աշոտ Բագրատունին վերականգնում է ներքին ինքնավարությունը[70]։
Աշոտ Մսակերի օրոք սկսվում է վերականգնվել հայոց ինքնավարությունը։ Նա սպարապետությունը հանձնում է իր եղբայր Շապուհին։ Նրա իշխանության օրերին խալիֆայության իրավունքների կրճատում է տեղի ունենում, իսկ նրան հաջորդած Բագարատ Բագրատունու օրոք հարկերի գանձումը վերապահվում է հայոց իշխանին, և Արմինիայի կուսակալությունը խալիֆայությանը մուծում էր ընդամենը սիմվոլիկ հարկագումար։ 862 թվականին Աշոտ Բագրատունին ճանաչվեց որպես «Հայոց իշխանաց իշխան», իսկ 885 թվականին թագ ստացավ խալիֆի կողմից, և վերականգնվեց հայոց անկախությունը։
Զարգացած միջնադար
խմբագրելԲագրատունիների թագավորությունը միջազգային ճանաչում ստացավ 885 թվականին՝ Աշոտ Ա Բագրատունու իշխանության օրոք։ Թագավորության սկզբում մայրաքաղաքը Բագարանն էր, որին հետագայում փոխարինեցին Շիրակավանը և Կարսը։ 890-914 թվականներին Բագրատունյաց Հայաստանում գահակալել է Սմբատ Ա Նահատակը, որի օրոք արաբական արշավանքները նոր թափ ստացան։ Սմբատը հաճախ կարողանում էր դիմակայել արաբներին, սակայն ի վերջո 914 թվականին արաբների կողմից գերեվարվեց, ապա Դվինի դարպասների վրա խաչ հանվեց։ Նրան հաջորդեց իր որդի Աշոտը, որի օրոք Բագրատունիների թագավորությունը նորից հզորացավ։ Նա 921 թվականին կարողացավ հաղթանակի հասնել Սևանի ճակատամարտում և վերականգնել երկրի լիակատար անկախությունը։ Նրան հաջորդում է իր եղբայր Աբասը։ 961 թվականից թագավորության մայրաքաղաք է դառնում Անին։ Աշոտ Գ Ողորմածի ժամանակաշրջանում Բագրատունիների թագավորության տարածքը կազմում էր շուրջ 250 հազար կմ2 և ներառում էր Հայկական լեռնաշխարհի մեծ մասը։ Բագրատունյաց թագավորության անկման հիմնական պատճառ հանդիսացան թագավորությունից անջատված և նոր ձևավորված թագավորությունները, որոնք հաճախ վարում էին Բագրատունիներին հակառակ քաղաքականություն։ Այդ թագավորություններից հայտնի էին Վասպուրականի, Տաշիր-Ձորագետի, Վանանդի և Սյունիքի թագավորությունները։ Ի վերջո Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց 1045 թվականին[71]։
Բագրատունիների թագավորության անկման ժամանակահատվածում Հայաստանը բազմիցս ենթարկվեց քոչվոր թյուրք-սելջուկների արշավանքներին, որի հետևանքով հայերի մեծ մասը արտագաղթեց Միջերկրական ծովի հյուսիս-արևելք՝ Կիլիկիա։ Այստեղ առաջին հայկական իշխանությունները հիշատակվում են սկսած 1080 թվականից, որի իշխանը սերում էր Բագրատունիների Ռուբինյան ճյուղից։ Իշխանության սկզբնական հատվածում իշխանության կենտրոնը Բարձրաբերձն էր, որին 1098 թվականին փոխարինում է անառիկ Վահկան։ Հետագայում նվաճվեց նաև Դաշտային Կիլիկիան, որի նվաճումից հետո կենտրոն դարձավ Սիսը։ Այն հետագայում կարևոր դեր խաղաց նաև Կիլիկիայի հայկական թագավորության պատմության մեջ։ Կիլիկիայի իշխանները մեծ օգնություն են ցուցաբերել նաև խաչակիրներին։ Ի վերջո 1198 թվականին՝ Լևոն Բ Մեծագործի օրոք, Կիլիկիայի հայոց թագավորությունը ստացավ միջազգային ճանաչում և դարձավ անկախ պետություն, որտեղ իշխում էին Ռուբինյանները[72]։
Կիլիկիայի հայոց թագավորության միջազգային ճանաչումը օգնեց դրա զարգացմանը։ Այստեղ իշխող Ռուբինյանները կարողացան պահպանել իրենց իշխանությունը մինչև 1226 թվականը։ Լևոն Բ-ն որդի չուներ, այդ պատճառով գահը կտակեց իր աղջկան՝ Զապելին, որն ամուսնացավ Հեթումի հետ։ Հեթումը դարձավ Կիլիկիայի թագավոր և հիմնեց Հեթումյանների իշխանությունը։ Նա իր գահակալման շրջանում չպատերազմեց Կիլիկիայի վրա հարձակված մոնղոլ-թաթարների հետ, այլ 1254 թվականին մեկնում է Կարակորում և այնտեղ կնքում հայ-մոնղոլական դաշինքը։ 1266 թվականին վերելք ապրող Եգիպտոսի սուլթանությունը մեծ ուժերով հարձակվել է Կիլիկիայի վրա և թալանել Սիս մայրաքաղաքը։ Ի վերջո Կիլիկիայի հայոց թագավորությունը սկսում է թուլանալ և 1375 թվականին անկում է ապրում իր վերջին թագավորի՝ Լևոն Զ-ի օրոք[72]։
Ուշ միջնադար
խմբագրելՀայաստանը ուշ միջնադարում եղել է ամենադժվար իրավիճակում, քանի որ երբեմնի հզոր նախարարական տները թուլացել կամ ընդհանրապես անհետացել էին։ Թուլացել և անկում էին ապրել նաև հայոց պետականության հովանավորներ Վրաց և Բյուզանդական թագավորությունները։ Հայաստանը 1386 թվականին ենթարկվում էր Լենկթեմուրի արշավանքներին, որոնք շարունակվեցին մինչև հաջորդ դարի սկիզբ[73]։ Այս ժամանակաշրջանի միակ լուսավոր կետը Հայ առաքելական եկեղեցու գոյությունն էր, որը ազգապահպան նշանակություն ուներ հայերի համար։ Հայ առաքելական եկեղեցու նստավայր-աթոռը 1441 թվականին Կիլիկիայի տեղափոխվեց Վաղարշապատ։ Այս ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը դառնում է նոր ձևավորող և զարգացող Սեֆյան Պարսկաստանի և Սուլթանական Թուրքիայի մրցակցության ասպարեզը։ 16-րդ դարի կեսին՝ 1555 թվականին, Հայաստանը կիսվում է երկու՝ արևելյան և արևմտյան մասերի, որոնք գտնվում էին համապատասխանաբար Շահական Պարսկաստանի և Օսմանյան կայսրության իշխանության տակ[74]։
Նոր ժամանակաշրջան
խմբագրել1677 թվականին նկատվում է որոշ աշխուժացում հայ դիվանագիտական մտքի մեջ։ Հայ նշանավոր մի շարք գործիչներ, որոնք գործունեություն էին վարում և՛ եկեղեցական, և՛ առևտրի ոլորտներում, սկսեցին ջանքեր գործադրել Հայաստանը ազատագրելու համար։ Այդ գործիչները հաճախ կոչեր էին ուղղում եվրոպական երկրներին և բանակցություններ սկսում նրանց հետ։ 1677 թվականին Հակոբ Դ Ջուղայեցու կողմից հրավիրվեց Էջմիածնի գաղտնի ժողովը, որին մասնակցում էին Սյունիքի և Արցախի մելիքները։ Ստեղծվեց մի պատվիրակություն, որը պետք է անցներ Եվրոպա և բանակցեր Հայաստանի ազատագրման համար։ Սակայն 1678 թվականին Կոստանդնուպոլիսում մահանում է կաթողիկոսը, և պատվիրակությունը ստիպված վերադառնում է Հայաստան։ Պատվիրակության հետ Հայաստան չի վերադառնում Իսրայել Օրին, որը անցնում է Եվրոպա և հանգրվանում Պֆալց երկրամասի Դյուսելդորֆ քաղաքում։ Այստեղ նա բանակցություններ է սկսում Հովհան Վիլհելմ իշխանի հետ և ստեղծում Պֆալցյան ծրագիրը, որը սակայն քաղաքական անբարենպաստ իրավիճակով պայմանավորված այն չի հաջողվում իրականացնել[75][76][77]։ Նա 1701 թվականին անցնում է Ռուսաստան և այստեղ Պետրոս I-ին է ներկայացվում Մոսկովյան ծրագիրը, որը նույնպես իրականություն չի դառնում, քանի որ Ռուսաստանը զբաղված էր Հյուսիսային պատերազմով[78]։
1722 թվականին աֆղանների կողմից գրավվում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանը, ինչը ակտիվություն է առաջացնում հայերի շրջանում։ Լուր է ստացվում, որ Պետրոս I-ը իր զորքով շարժվում է դեպի Հարավային Կովկաս։ Արցախի մելիքները Եսայի Հասան-Ջալալյանի գլխավորությամբ զորք են հավաքագրում և վրաց Վախթանգ VI-ի հետ միասին ռուսներին սպասում Չոլակ վայրում։ Սակայն ռուսները անակնկալ հետաձգում են արշավանքը, և հայ մելիքները վերադառնում են Արցախ։ Այստեղ ստեղծվում են պաշտպանական ամրություններ՝ սղնախներ։ 1724 թվականին թուրքերը մտնում են Արևելյան Հայաստան և գրավում Երևանի բերդը, ապա շարժվում Արցախ և Սյունիք, վերջինս ուներ կիսանկախ վիճակ և ղեկավարվում էր Դավիթ Բեկի կողմից։ Հայերը մինչև 1728-1730 թվականները կարողանում են դիմանալ թուրքերի արշավանքներին, սակայն ի վերջո պարտություն են կրում[79]։ 1735 թվականին տեղի է ունենում Եղվարդի ճակատամարտը, որի արդյունքով 1736 թվականին Արևելյան Հայաստանը նորից անցնում է Պարսկաստանին։
1761-1770 թվականներին Հայաստանի ազատագրման գործում կարևոր ներդրում է ունեցել Հովսեփ Էմինը, որի գործունեությունը փաստացի արդյունք չտվեց, սակայն բարձրացավ հայերի ազգային ինքնագիտակցությունը[80]։ Այս ժամանակաշրջանում հայերը ունեին երկու հիմնական գաղթօջախներ՝ Ռուսաստանը և Հնդկաստանը։ 18-րդ դարում ակտիվացավ հնդկահայ գաղութը, որի ներկայացուցիչներ Շահամիր Շահամիրյանը, Հովսեփ Էմինը շարունակում էին հայերի շրջանում ազատագրության կոչեր տարածել։ 19-րդ դարի սկզբին ռուսական շահերը սկսեցին համընկնել հայկական շահերի հետ, քանի որ Ռուսաստանը ցանկանում էր իր ազդեցությունը հաստատել Հարավային Կովկասում։ 1801 թվականին Վրաստանը գրավվեց Ռուսաստան կողմից և 1804 թվականին սկսվեց ռուս-պարսկական պատերազմը[81], որին զուգահեռ ընթանում էր նաև 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմը[82]։ Առաջին ռուս-թուրքական պատերազմը ավարտվում է Բուխարեստի պայմանագրով, ըստ որի Ռուսաստանը հրաժարվեց Կովկասյան ճակատում գրավված տարածքներից և նախընտրեց իր տերությանը միացնել Բեսարաբիան։ 1813 թվականին ավարտվեց ռուս-պարսկական առաջին պատերազմը, և կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։ Ըստ այդ պայմանագրի՝ ամբողջ Արևելյան Հայաստանը (բացի Երևանի և Նախիջևանի խանություններից) անցնում էր Ռուսաստանին։
Ռուս-պարսկական երկրորդ պատերազմը տեղի է ունեցել 1826-1828 թվականներին, որի ընթացքում ռուսական զորքերին հաջողվեց գրավել ռազմական նշանակություն ունեցող Երևանի բերդը և նույնիս առաջ շարժվել Պարսկաստանի տարածքում[83]։ Ի վերջո՝ կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, ըստ որի ամբողջ Արևելյան Հայաստանը անցնում էր Ռուսաստանին։ 1828-1829 թվականներին տեղի է ունենում ռուս-թուրքական երկրորդ պատերազմը, որի արդյունքը եղավ Ադրիանապոլսի պայմանագիրը, ըստ որի՝ Ռուսաստանին անցավ Ախալցխան և Ախալքալաքը, նաև սևծովյան շրջանները՝ Փոթի նավահանգստով։ Հաջորդ տարիներին ծավալված պատերազմներից կարևորագույնը 1877-1878 թվականներին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմն էր, որտեղ ռուսները կատարյալ հաղթանակ տարան և կնքեցին Սան Ստեֆանոյի պայմանագիրը, ըստ որի՝ Ռուսաստանին էր անցնում Արևմտյան Հայաստանի զգալի հատված[84]։ Այս ամենը դուր չեկավ եվրոպական երկրներին և նրանք Ռուսաստանին ստիպեցին Բեռլինի վեհաժողովում իրենց հետ համաձայնեցնել Սան Ստեֆանոյի պայմանագրի կետերը։ Խրիմյան Հայրիկի ղեկավարած պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովին։
Արևմտյան Հայաստանի մի շարք հայաշատ շրջաններ ազատագրական մարտեր էին մղում, որոնցից նշանավոր են Վանի, Սասունի, Զեյթունի և այլ հայաշատ շրջաններ։ 1880-ականների սկզբներից Արևմտյան Հայաստանում սկսվեց հայդուկային շարժումը։ Հայ վրիժաուռները անհատապես կամ խմբերով հեռանում էին լեռներ կամ անտառներ ու պատժիչ գործողություններ կատարում թուրք, քուրդ և դավաճան հայ պաշտոնյանների հանդեպ։ 1890-ականների սկզբին Աբդուլ Համիդ II-ը հայկական հարցի լուծման ուղին գտավ ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Հենց այս տարիներին էլ հայերին ցեղասպանելու քաղաքականությունը դրվեց պետական մակարդակի վրա և հետագայում օգտագործվեց նաև ազգայնական երիտթուրքերի ժամանակ։ 1894-1896 թվականներին Արևմտյան Հայաստանում և Կոստանդնուպոլիսում սպանվեց 300 հազար հայ, 100 հազարը արտագաղթեցին Ռուսաստան, 200 հազարը Եվրոպա և Ամերիկա, իսկ շատերը ընդունեցին իսլամ, որպեսզի պահպանեն իրենց գոյությունը։
Հետագայում հայերի ցույց տված դիմադրություններից նշանավոր է 1904 թվականի Սասունի ապստամբությունը, որի համար պատճառ հանդիսացավ թուրքական իշխանությունների ձեռնարկած հակահայկական արշավանքը։ Այս ապստամբությունը ունեցավ իր արդյունքը, և միջազգային ճնշման տակ թուրքերը ժամանակավորապես հրաժարվեցին հայերին բնաջնջելու քաղաքականությունից։ 1908 թվականին տեղի է ունենում երիտթուրքերի հեղաշրջումը, որին օժանդակում էր նաև հայկական կուսակցություններից ՀՅԴ-ն։ Այդ իշխանությունը նախօրոք խոստանում էր մի շարք հարցերում հայկական բարենորոգումներ իրականացնել, սակայն իշխանությունը զավթելուց հետո նրանք շարունակեցին հայատյաց քաղաքականությունը և առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացրին Հայոց ցեղասպանությունը, որին զոհ գնաց ավելի քան 1,5 մլն հայ, իսկ շատերը հայրենազրկվեցին և դառնալով տարագիր՝ ցրվեցին ամբողջ աշխարհում։ 1917 թվականին կնքվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով ռուս բոլշևիկները ավարտեցին պատերազմը Օսմանյան կայսրության հետ։ Թուրքերը, օգտվելով հայերի անպաշտպան իրավիճակից, հարձակվեցին Արևելյան Հայաստանի վրա, սակայն հայերը մայիսյան հերոսամարտերի ժամանակ հերոսական դիմադրություն ցուցաբերեցին և հաղթանակ տարան թուրքերի հանդեպ՝ դուրս շպրտելով նրանց Արևելյան Հայաստանից։ Հետագայում երիտթուրքերը դատապարտվեցին և հեռացան Թուրքիայից, իսկ նրանց փոխարինեց Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։ Նա ստեղծեց Թուրքիայի առաջին հանրապետությունը։
Նորագույն ժամանակաշրջան
խմբագրելՍարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակներից հետո՝ 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հանրապետության դրոշ ճանաչվեց կարմիր, կապույտ և ծիրանագույն գույներով եռագույնը։ Հանրապետությունը տարածքային վեճեր ուներ իր երեք հարևանների՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Դեռևս Թուրքիայի տիրապետության տակ էր Արևմտյան Հայաստանի զգալի մասը, Վրաստանը բռնագրավել էր Ախալցխան և Ախալքալաքը, իսկ Ադրբեջանը՝ Գանձակը և Արցախը։ Վրաստանի դեմ տեղի է ունենում հայ-վրացական պատերազմը, որի արդյունքում Լոռի-Փամբակը միանում է Հայաստանին, իսկ Ախալքալաքը և Ախալցխան Գերմանիայի աջակցությամբ՝ Վրաստանին։
Թուրք-ադրբեջանական սադրանքների արդյունքում 1919 հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական խռովություն։ Նույն թվականի վերջում Զանգեզուրի համար լուրջ պայքար էր ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Միայն Դրոյի և Անդրանիկի շնորհիվ պահպանվեց Զանգեզուրի ամբողջականությունը։ Մուդրոսի զինադադարով Թուրքիան ընդունել էր իր պարտությունը և դուրս եկել պատերազմից։ Սկսվեցին բանակցությունները, որի արդյունքում, որպես պատերազմի կողմ՝ Թուրքիան Սևրի պայմանագրով Հայաստանին պետք է զիջեր նաև Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգները, սակայն դա իրականություն չդարձավ, քանի որ Քեմալ Աթաթուրքը հեղաշրջում կատարեց և ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը։
Ի վերջո 1920 թվականին Ռուսաստանը և Թուրքիան ծրագրեցին և իրականցրին համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի։ 1920 թվականի սեպտեմբերի 22-ին թուրքերը առանց պատերազմ հայտարարելու հարձակվեցին Հայաստանի վրա, որին հաջորդեց նաև նոյեմբերի 29-ին Կարմիր բանակի մուտքը Հայաստան։ Պատերազմը ավարտվեց հայերի պարտությամբ և կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ըստ որի՝ Թուրքիային էին զիջվում Արևմտյան Հայաստանի բոլոր տարածքները։ Դեկտեմբերի 2-ին ստորագրվեց նաև Հայաստանի խորհրդայնացման մասին համաձայնագիրը։ 1920 թվականին ստեղծվեց ՀԽՍՀ-ն, որի հենց առաջին օրվանից սկսվեցին զանգվածային ձերբակալություններ և գնդակահարություններ։ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց մի պայմանագիր, ըստ որի Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի սահման էր հաստատվում Ախուրյան գետը։ Հետագայում այս նույն պայմանագիրը ստիպողաբար ստորագրվեց նաև Կարսում։ 1921 թվականի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի պլենումը հայտարարեց մի որոշում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը հանձնվում էր Ադրբեջանին։ 1922 թվականին փետրվարին ընդունվեց ՀԽՍՀ առաջին Սահմանադրությունը, որը դարձավ առաջինը հայոց պատմության մեջ։ Երկրում սկսեցին զարգանալ գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, ապա բարձրացավ նաև գրագիտության մակարդակը։ Կոլեկտիվացումը Հայաստանում ավարտվեց 1935–1937 թվականներին, որին հաջորդեց Հայրենական մեծ պատերազմը։ Այս պատերազմում հայերը ունեցան կարևոր մասնակցություն։ Ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքից բանակ զորակոչվեց շուրջ 500 հազար հայ, կազմակերպվեցին մի շարք ջոկատներ, որոնքից Թամանյան ջոկատը մասնակցություն ունեցավ 1945 թվականի Բեռլինի գրավմանը։ 1949 թվականին նորից սկսվեց զանգվածային ձերբակալությունները և աքսորը, որից տուժեցին շուրջ 13 հազար հայ։
1953 թվականին մահացավ Ստալինը, որից հետո սկսվեց «ձնհալի» տարիները, որի ժամանակաշրջանը նշանակալի է հայ ազգային-մշակութային, գրական ազատությամբ։ Հաջորդ տարիներին շարունակվում էր ՀԽՍՀ-ի տնտեսության զարգացումը։ Կառուցվեցին հանրապետական նշանակության մի շարք ենթակառուցվածքներ, որոնք օգտագործվում են մինչև օրս։ 1985 թվականին ԼՂԻՄ-ի հայությունը ցանկություն հայտնեց միանալ ՀԽՍՀ-ին։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի աղետալի երկրաշարժը, որը ամբողջովին կաթվածահար արեց հանրապետությանը։ 1990 թվականին ստեղծվեց Գերագույն խորհուրդը, որով ավարտվեց խորհրդային կարգերի ժամանակաշրջանը։ Վարչության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց անկախության հռչակագիրը, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում Հայաստանը սեպտեմբերի 23-ին հռչակվեց որպես անկախ պետություն։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին անկախացավ նաև Արցախի Հանրապետությունը[85]։
Հայաստանը անկախանալուց անմիջապես հետո հայտնվեց տնտեսական և քաղաքական շրջափակման մեջ։ Հայաստանի սահմանները փակ են հարևան 4 պետություններից 2-ի հետ։ Սակայն հայերը կարողացան հաղթանակ տանել Արցախյան ազատամարտում և պահպանել Արցախի անկախությունը։ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ստեղծվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ), որին անդամակցում է նաև Հայաստանը, հետագայում Հայաստանը անդամակցեց նաև Միավորված Ազգերի Կազմակերպությանը (ՄԱԿ)։ 1994 թվականին կնքվեց Ադրբեջան-Հայաստան զինադադարը։ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց ազգային սահմանադրությունը։ 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել, որին փոխարինել է Ռոբերտ Քոչարյանը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի է ունենում ահաբեկչական ակտ, որի ժամանակ զոհվում է վարչապետ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և 6 այլ պատգամավորներ։ 2008 թվականին նախագահ է դառնում Սերժ Սարգսյանը։ 2015 թվականին տեղի ունեցավ սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի արդյունքում ավելի լայն լիազորություններ հանձնվում էր վարչապետին, քան նախագահին։ 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում Ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ժամանակ Ադրբեջանը չի կարողանում հասնել լուրջ հաջողությունների։ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի է ունենում Թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում ապրիլի 23-ին հրաժարական է տալիս Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ է դառնում Նիկոլ Փաշինյանը։ Նույն թվականի դեկտեմբերին տեղի է ունենում Ազգային ժողովի ընտրություններ, որտեղ հաղթանակ է տանում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Արմենոիդ ռասա
խմբագրելՀայերի մեծամասնությունը պատկանում են Արմենոիդ ռասային, սակայն այս ռասան տարածված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Մերձավոր Արևելքում։ Արմենոիդների միայն փոքրամասնությունն է շիկահեր և կապույտ, խաժ կամ կանաչ աչքերով, իսկ ռասայի ներկայացուցիչների մեծամասնությունը հիմնականում բնութագրվում են այսպես[86]․
Արմենոիդ ռասայի ներկայացուցիչներ կարելի է գտնել նաև ամբողջ Եվրոպայում, սակայն ռասայի տարածվածության հիմնական կենտրոն է հանդիսանում Հայկական լեռնաշխարհը։ Այս ռասային են պատկանում նաև ժամանակակից հրեաների, ասորիների, մարոնիների, հույների, հարավային թուրքերի, քրդերի, վրացիների, իրանցիների, արաբ իսրայելցիների, սիրիացիների, դրուզների, եզդիների, շաբակների, մանդեացիները և մհալամների որոշ մաս[87]։ Կան ժողովուրդներ, որոնց նախնիները նույնպես պատկանել են Արմենոիդ ռասային, սակայն ժամանակի հետ սկսել են տարբերվել։ Այդպիսի ժողովուրդներից են ասորիները, աքքադացիները, բաբելոնացիները, քաղդեացիները, էբլայացիները, ամովրհացիները, քանանացիները, քասիթները, գուտիաները, խեթերը, հաթերը, խուռիները, փռյուգիացիները, լիդիացիները, փյունիկիացիները, կարթագենացիները, մեդեսցիները, պարսիկները, իսրայելիտները, սամարացիներ, հուդայացիները, էդոմիտները, մոաբիտները, ամոնիտներ, փղշտացիները, կիլիկիացիները, կապադովկիացիները և մինոացիները[88]։
Բնակության վայրեր
խմբագրելՊատմական տարածք
խմբագրելՀայերի հին բնակության սահմանները համընկել են Հայկական լեռնաշխարհի սահմանների հետ, ինչը պահպանվել է մինչև Հայոց ցեղասպանության իրականացումը, որից հետո հայերի բնակության սահմանները կրճատվել են և համընկել միայն Արևելյան Հայաստանի սահմանների հետ։ Դարեր շարունակ հայերը բնակվել են Մեծ և Փոքր Հայքերում։
Մեծ Հայքի սահմանները հետևյալն է․ հարավում սահմանակից է եղել Միջագետքին, սահմանն անցել է Հարավային Տավրոս լեռներով, Եփրատի արմունկով (որով սահմանազատվում էր Կիլիկյան Տավրոսից), Եփրատ և Տիգրիս գետերով ու Նիփատես (Նպատական) լեռով, որոնք սահմանազատում էին Մեծ Հայքը Ասորեստանից, արևմուտքից սահմանակից է եղել Կապադովկիային, սահամնն անցել է Եփրատ գետի մի մասով, Կապադովկիական Պոնտոսի այն մասով, որը հասնում է մինչև Կողքիս և Մոսքական լեռներ, արևելքում սահմանակից է եղել Վրկանի ծովի (այժմ՝ Կասպից ծով) այն մասին, որը Կուր գետի գետաբերանից սկսում և հասնում է մինչև Արաքս գետի գետաբերանը, և Մարաստանին՝ այստեղից մինչև Կասպիական լեռներ, հյուսիսում սահմանակից է եղել Կողքիսի մի մասին՝ Ճորոխ գետի ստորին հոսանքում գտնվող Եգր «փոքր աշխարհին», ապա Վիրքին և Աղվանքին, որոնց հետ սահմանը Կուր գետն էր։ Փոքր Հայքը գտնվում էր Մեծ Հայքից արևմուտք։
Հին գաղթօջախներ
խմբագրելՀայկական առաջին գաղթօջախները ստեղծվել են 3-4-րդ դարերում։ Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների գահակալման շրջանում տեղի են ունեցել առաջին բռնագաղթերը։ Բռնագաղթն ավելի հետևողական տեղի էր ունենում նաև կայսրության արևմտյան շրջաններում, ինչը ծրագրված էր Բյուզանդիայի կողմից և շարունակվում է իրականացվել մի քանի դար շարունակ։ Այս շրջանում հայերի գլխավոր գաղթօջախներն էին Բալկաններ՝ Թրակիա, Մակեդոնիա և այլն։ Հայոց հին սփյուռքի ձևավորումը շարունակվել է 7-14-րդ դարերում, երբ Հայաստանը հայտնվել էր մի շարք քոչվոր ցեղերի հարձակման կենտրոնում։ Այս դարերի ընթացքում գաղութային կենտրոններ են ստեղծվում Ասորիքում, Միջագետքում, Ղրիմում, Ռումինիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Բուլղարիայում, Կիևյան Ռուսիայում, Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններում։ Հաջորդ գաղութային կենտրոնը, որը հայոց պատմության մեջ ստանում է յուրահատուկ դեր, Կիլիկիան է։ Այստեղ հիմնված հայկական գաղթօջախը այնքան է հզորանում, որ 1080-1198 թվականներին ստեղծվում է Կիլիկիայի հայկական իշխանապետությունը, իսկ 1198-1375 թվականներին՝ թագավորությունը։ Հայկական հին սփյուռքի առաջացմանը նպաստել է նաև 16-րդ դարի ընթացքում տեղի ունեցող ակտիվ առևտուրը։ Հայերը առևտրով էին զբաղվում Հնդկաստանից մինչև Պորտուգալիա ընկած տարածքներում։ 16-17-րդ դարերում տեղի ունեցած բռանգաղթերից հայտնի է Պարսկաստանի շահ Աբբասի կազմակերպած արտագաղթը, որի հետևանքով հարյուր հազարավոր հայեր արտագաղթել են դեպի Պարսկաստանի խորքեր, որտեղ հիմնել են մի շարք քաղաքներ։ Դրանցից նշանավոր է Նոր Ջուղան։
Ժամանակակից տարածք
խմբագրելՀայոց ցեղասպանությունից հետո հայերի բնակության վայրերը ամբողջովին փոխվում են, քանի որ մեծ թվով հայեր ցրվել էին ամբողջ աշխարհում։ Ներկայումս հայերի բնակության վայրերը կարելի է բաժանել երեք խմբի՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք։
Հայաստան
խմբագրելԸստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Հայաստանի մշտական բնակիչների թիվը կազմում է 3.018.854 մարդ, որից՝ 2.961.801-ը հայեր են, այսինքն՝ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որի բնակչության 98,1%-ը կազմում են հայեր։
Արցախ
խմբագրելԱրցախի Հանրապետության բնակչության թիվը, ըստ 2005 թվականի մարդահամարի տվյալների, հասնում է 137,74 հազարի, որից 137,38 հազարը հայեր են։ Արցախը նույնպես մոնոէթնիկ պետություն է, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են։
Սփյուռք
խմբագրելՀայկական սփյուռքը Հայաստանից և Արցախից դուրս բնակվող հայերն են, որոնց թիվը հասնում է շուրջ 8-9 մլն-ի։ Հայաստանից արտագաղթերի առաջին դեպքերը գրանցվել են 387 թվականին, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև։ Հետագայում հայոց պատմության ընթացքում այս շարժումը շարունակվել և հատկապես մեծ չափերի է հասել Հայոց ցեղասպանության տարիներին։ Հայերի գաղթերի պատճառները հիմնականում պայմանավորված են երեք գործոններով՝ տնտեսական, կրոնական և քաղաքական։ Քանի որ հայերը հաճախ չեն ունեցել սեփական պետականություն, այդ պատճառով այս երեք գործոնները հաճախ են ուղեկցել նրանց։
1914-1922 թվականներին տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանը ամբողջովին հայաթափվել է, որտեղից արտագաղթած հայերը ոչ թե տեղափոխվել են Արևելյան Հայաստան, այլ ցրվել ամբողջ աշխարհով մեկ, որոնք ցայսօր ապրում են տարբեր գաղթավայրերում։
Մշակույթ
խմբագրելԿրոն
խմբագրելՀայերը նախկինում եղել են հեթանոսներ, իսկ 301 թվականին Հայաստանում պետական կրոն է ընդունվել քրիստոնեությունը։ Հայերը հաճախ են ենթարկվել կրոնական բռնությունների հարևանների՝ պարսիկների, թուրքերի, հաճախ նաև արաբների, մոնղոլների և այլ ազգերի կողմից, սակայն պահպանել են սեփական կրոնը և ազգային դիմագիծը։ Հայերի մեջ քիչ չափով տարածված է նաև իսլամ։ Սրա հիմնական պատճառը Թուրքիայի վարած պանիսլամիզմի քաղաքականությունն է, որի հետևանքով որոշ թվով հայեր իրենց գոյությունը պահպանելու համար ընդունել են իսլամ։
Հեթանոսություն
խմբագրելՀեթանոսության արմատները գալիս են դեռևս հայերի ցեղական խմբավորումներից, երբ սկսվել է առաջին անգամ ձևավորվել հայերի կրոնական հայացքները։ Հայկական հեթանոսությունը կրել է նաև Մերձավոր Արևելքի ազդեցությունը իր վրա։ Այս շրջանում հայկական մշակույթը ավելի շատ փոխազդում էր Արևելքի մշակույթի հետ։ Հայերի հեթանոսական դիցարանի աստվածները միմյանց հետ կապված էին ընտանեկան կապերով։ Դեռևս Վանի թագավորության տարիներին դիցարանում կար 35 աստված և 35 աստվածուհի։ Այսինքն՝ նույնիս հին հայկական դիցարանը քարոզում էր միակնություն և ընտանիքի ամրություն։ Հայ հնագույն դիցարանը ղեկավարվում էր Խալդիի, Շիվինիի և Թեյշեբայի կողմից։
Անահիտ աստվածուհի | Վահագնը վիշապ սպանելիս (քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան) |
Նույնը շարունակվել է նաև հաջորդ դիցարանի ժամանակ․ հայ նոր դիցարանը նորից ղեկավարվում էր գլխավոր եռյակի՝ Արամազդի, Անահիտի և Վահագնի կողմից։ Հետագայում այս ղեկավար եռյակի համակարգը հեշտացրել է հայերի շրջանում քրիստոնեության ընդունումը և տարածումը, քանի որ քրիստոնեությունում նույնպես կա Սուրբ Երրորդություն՝ հայր Աստված, որդի Աստված և Սուրբ հոգի Աստված[122]։ Հայկական հեթանոսությունը, ի տարբերություն մնացած հեթանոս ազգերի, երբեք չի պաշտել չար աստվածների․ չար պաշտելիքները երբեք հոգիների մակարդակից բարձր չեն եղել[123]։
Հայ ժողովրդի ամբողջական դիցապաշտական հին դիցարանը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Քրիստոնեություն
խմբագրել301 թվականին՝ Տրդատ Գ-ի օրոք Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը, սակայն մինչև քրիստոնեության ընդունումը հայերի մեջ որոշ չափով տարածված էր այս կրոնը։
Հայաստանում քարոզչություն են տարածել Հիսուսի երկու առաքյալները՝ Թադեոսը և Բարդուղեմեոսը։ Թադեոսը Հայաստանում քարոզչություն է տարածել 43-66 թվականներին։ Նա քարոզել է Սանատրուկ թագավորի իշխանության օրոք և նույնիսկ կարողացել դարձի բերել Սանատրուկի աղջկան՝ Սանդուխտ կույսին։ Սանատրուկի հրամանով նա 66 թվականին սպանվում է Արտազ գավառի Շավարշավան քաղաքում․ հենց նրա նահատակության վայրում կառուցվել է Արտազի սբ. Թադևոսի վանքը։ Բարդուղեմեոս առաքյալը Հայաստանում քարոզչություն է ծավալել 60-68 թվականներին՝ հիմնականում Գողթն և Անձևացյաց գավառներում, վերջինում հիմնել է նաև Հոգեաց վանքը։ Բարդուղեմեոսը նույնպես նահատակվել է Սանատրուկ արքայի հրամանով։ Մինչև քրիստոնեության պետական կրոն ընդունվելը գործել են մի շարք եպիսկոպոսություններ։
Գրիգոր Պաթևը, գալով Հայաստան, անցնում է Տրդատ Գ-ի մոտ ծառայության, քանի որ ցանկանում էր իր հոր՝ Անակ Պարթևի մեղքերի համար փոխհատուցել արքային։ Սակայն, վերջիվերջո պարզվում է, որ Գրիգորը քրիստոնյա է, և նա նետվում է վիրապը, որտեղ հետագայում հիմնադրվել է սբ. Խոր Վիրապ վանքը։ Ըստ ավանդության՝ Գրիգորը բուժել է դիվահար եղած Տրդատին, որից հետո է արքան ընդունել է քրիստոնեություն և հռչակել այն պետական կրոն։ Նույն ժամանակ կործանվել են մի շարք հեթանոսական տաճարներ և դրանց տեղում կառուցվել նոր եկեղեցիներ․ կանգուն է մնացել միայն Գառնիի տաճարը։ Հետագայում քրիստոնեությունը դանդաղ քայլերով տարածվել է ամբողջ Հայաստանում։ 450-451 թվականներին տեղի ունեցած Վարդանանց, և 480-484 թվականների Վահանանց պատերազմները մղվել են պարսիկների դեմ, որոնց գլխավոր նպատակը Հայաստանում քրիստոնեության պահպանում էր, ինչը հաջողվել է։
Ներկայումս հայերի մեծ մասը քրիստոնյա է։ Հայաստանի բնակչության 94%-ը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, իսկ հայ մնացած քրիստոնյաները կաթոլիկ, ռուս ուղղափառ, ավետարանական եկեղեցիների հետևորդներ են։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները սփռված են ամբողջ աշխարհում, իսկ նրանց թիվը հասնում է շուրջ 9 միլիոնի[124]։
Իսլամ
խմբագրելԻսլամը Հայաստանում հայտնվել է 7-րդ դարից, երբ ստեղծվեց Արաբական խալիֆայությունը և սկսեց արշավանքները դեպի Բյուզանդիա, Հայաստան և Սասանյան Պարսկաստան։ Հետագայում հայերը ենթարկվել են նաև թյուրք-սելջուկների արշավանքներին, որոնց ժամանակաշրջանում նույնպես տեղի էր ունենում կրոնական բռնություններ։ Հայերը հաճախ ենթարկվել են նմանատիպ բռնությունների և ստիպված ահռելի չափերի հասնող հարկերից խուսափելու համար ընդունել են իսլամ։ Հետագայում, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Օսմանյան կայսրության տիրապետության տակ, Հայաստանում բնակեցվեցին մեծ թվով մուսուլմաններ։ Հիմնվեցին մի շարք մզկիթներ, որոնցից ներկայումս կանգուն է Կապույտ մզկիթը, որը հայտնի է նաև Հուսեյն Ալի խանի մզկիթ անվամբ։
Իսլամը ժամանակակից հայերի մեջ տարածված է հիմնականում ծպտյալ հայերի շրջանում, որոնք բնակվում է Թուրքիայի տարածքում[125]։ Ծպտյալ հայերը Թուրքիայում բնակվող հայեր են, որոնք Հայոց ցեղասպանության տարիներին իրենց ազգային պատկանելիությունը թաքցնելու համար ընդունել են իսլամ, սակայն հաճախ միայն առերես՝ տանը պահպանելով քրիստոնեական վարքուբարքը[51][52]։ Ծպտյալ հայերի թիվը տարբեր տվյալներով կարող է հասնել մինչև 5 մլն մարդու։
Լեզու
խմբագրելՀայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և կազմում է դրա առանձին ճյուղ։ Այն հանդիսանում է Հայաստանի, Արցախի և Իրաքյան Քուրդիստանի[126][127] պաշտոնական լեզու։ Հայոց պատմության ընթացքում հայոց լեզուն հաճախ է շփվել հարևան ազգերի լեզուների հետ, սակայն պահպանել է իր ուրույն դիմագիծը և բառային ֆոնդը։ Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։
405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը, որոնք ունեցան ազգապահպան նշանակություն։ Հայոց այբուբենը ունի 36 տառ, որի ստեղծումից հետո սկսվեց հայ գրականության ոսկեդարը։ Հայոց տառերը օգտագործվել նաև թվային հաշվարկներ կատարելու համար։ Հայոց լեզուն անցել է զարգացման 3 փուլ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար։
Գրաբար
խմբագրելԳրաբարի ժամանակաշրջանը տևել է գրերի ստեղծումից՝ 5-րդ դարից, մինչև 11-րդ դար։ Այն բաժանվում է երկու շրջափուլի․ առաջինը՝ հինհայերենյան դարաշրջանը, սկսում է 5-րդ դարի սկզբին և տևում մինչև 11-րդ դարը, իսկ երկրորդ դարաշրջանն ընդգրկում է 11-19 դարերը։ Գրաբարով գրված առաջին նախադասությունն էր՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Այս շրջանի նշանավոր ստեղծագործիչներից են Խորենացին, Ագաթանգեղոսը, Կորյունը, Փավստոս Բուզանդը և այլք։ Այժմ գրաբարը համարվում է մեռած լեզու և գործածվում է միայն Հայ Առաքելական եկեղեցու պատարագների ժամանակ որպես եկեղեցական լեզու։
Միջին հայերեն
խմբագրելՄիջին հայերենի ժամանակաշրջանը սկսվեց 11-րդ դարում և տևեց մինչև 16-րդ դար։ Այս զարգացման փուլը հիմնականում համընկնում է Կիլիկիայում ստեղծված իշխանության և թագավորության ժամանակաշրջանին, ինչի պատճառով կոչվում է նաև Կիլիկյան հայերեն։ Միջին հայերենը նշանավոր է նրանով, որ այն դարձել է հայոց լեզվի առաջին գրավոր ձևը, որը դրսևորել է արևմտյան տիպի ձայնային որակներ և ներմուծել օ և ֆ տառերը՝ հիմնված հունական ο և φ տառերի վրա։ Այս շրջանի նշանավոր ստեղծագործողներից էին Ֆրիկը, Նահապետ Քուչակը, Գրիգոր Նարեկացին և այլք։
Աշխարհաբար
խմբագրելԱշխարհաբարի օգտոգործումը սկսվել է 17-րդ դարից, սակայն վերջնական ձևավորումը ստացել է 19-րդ դարում և շարունակվում է օգտագործվել մինչև օրս։ Այս ժամանակաշրջանի սկիզբը համարվում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» ստեղծումը, որով նա քարոզում էր օգտագործել ժողովրդին հասկանալի լեզուն՝ աշխարհաբարը։ Նրա գաղափարախոսությանը հետևեց նաև Միքայել Նալբանդյանը, որը նաև զարգացրեց Աբովյանի հայացքները։
Հայոց գրեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Արևելահայերեն
խմբագրելԱրևելահայերենը առանձնացել է ընդհանուր հայերենից, երբ սկսեցին առանձնանալ Արևմտյան և Արևելյան Հայաստաններ․ վերջնական ձևավորում ստացել է 19-րդ դարում։ Արևելահայերենով են խոսում Արևելյան Հայաստանում, Իրանի, Ռուսաստանի հայկական գաղթօջախներում, նաև այն վայրերում, որտեղ հայերը արտագաղթել են վերջերս։ Լեզվակիրների քանակը շուրջ 4,3 մլն է։
Արևմտահայերեն
խմբագրելԱրևմտահայերենը նույնպես ձևավորվել 19-րդ դարում։ Այն հանդիսանում է ժամանակակից հայերենի երկու ճյուղերից ամենատարածվածը, քանի որ հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի փրկված ամբողջ հայությունը գաղթեց Ամերիկա, Եվրոպա, Ավստրալիա կամ այլ գաղթօջախներ, որտեղ ձևավորվեցին արևմտահայերենով խոսող մեծ համայնքներ։ Այն ստեղծվել է Կոստանդնուպոլիսի բարբառի հիման վրա։
Գրականություն
խմբագրելՀայ գրականությունը սկսեց զարգանալ 5-րդ դարում, երբ ստեղծվեցին հայոց գրերը․ այդ դարաշրջանը կոչվում է Ոսկեդար։ Այս դարաշրջանում ստեղծվել են հիմնականում պատմագրական աշխատություններ, վարքեր, որոնց հեղինակներից էին Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, Կորյունը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Ագաթանգեղոսը և այլ պատմիչներ։ Այս դարաշրջանում նշանավոր է նաև Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աստվածաբանական երկը, որը հերքում է հակադիր կրոնները։ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Ստեփանոս Սյունեցին, Հովհան Մանդակունին գրել են մի շարք հոգևոր երգեր՝ շարականներ, որոնք երգվել են հիմնականում եկեղեցիներում։ 6-10-րդ դարերի նշանավոր պատմագիրներից են նաև Սեբեոս Բագրատունին, որը իր գրքի մեջ ամբողջացրել է մինչև 661 թվական, Հովհան Մամիկոնյանը՝ իր «Պատմություն Տարօնոյ» ստեղծագործությամբ, Դավթակ Քերթողը՝ իր ներբողով, որը նվիրված է հայոց արևելից կողմի իշխան Ջևանշիրի մահվանը։ Նշանավոր են նաև Գրիգոր Արծրունու և Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի պատմագրական աշխատությունները, որոնք կարևոր տեղեկություներ են հաղորդում Բագրատունիների հայոց թագավորության մասին։
1004 թվականինին Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը գրել է իր «Պատմություն Տիեզերականը», որը հայոց պատմության ընդհանրացման փորձ էր։ Նույն ժամանակակից Արիստակես Լաստիվերցու «Պատմությունը» նույնպես արժեքավոր դեր ունի հայոց պատմության ուսումնասիրման համար։ Սկսվում է չափածո ստեղծագործությունների՝ խրատների, ներբողների, վկայաբանությունների, քարոզների, թղթերի, հիշատակարանների ստեղծման ժամանակաշրջանը։ Այս ժամանակ նշանավոր է Գրիգոր Նարեկացին գրել է «Մատյան Ողբերգությանը», որը ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային գրականության գոհարներից մեկն է։ 11-12-րդ դարերում է ստեղծագործել Հովհաննես Իմաստասերը։
12-14-րդ դարում հայ գրականության մեջ սկսվեց օգտագործվել միջին հայերենը։ Այս ժամանակաշրջանի նշանավոր գրողներից են Մատթեոս Ուռհայեցին, Սամուել Անեցին, Մխիթար Անեցին, Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը, Գրիգոր Տղան, Ֆրիկը և այլ շատ ու շատ գրողներ։ Այս ժամանակաշրջանի չափածո ստեղծագործություններից էին տաղերը։ Հետագա զարգացումների մեջ պետք է առանձնացնել 1512 թվականին տպագրության գյուտը, որը նոր շունչ է հաղորդում գրականությանը։ Նույն ժամանակամիջոցին սկսել է զարգանալ նաև հայրենների ստեղծումը, որը կապվում է Նահապետ Քուչակի անվան հետ։ 18-րդ դարի հայ գրականության նշանավոր դեմքերից է Սայաթ-Նովան, որը աշուղ-երգիչ էր։
Հայ գրականության մեջ նոր փուլ է բացվում, երբ գրականության մեջ սկսվում է օգտագործվել աշխարհաբարը։ Այս փուլը սկսվում է հիմնականում Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» ստեղծագործությունից հետո, որի առաջաբանում հեղինակը առաջ է քաշել հայ նոր գրականության զարգացման համար կարևոր դրույթներ։ Հետագայում այս դրույթները զարգացվել են Միքայել Նալբանդյանի և այլ գրողների կողմից։ Հետագայում հայ նոր գրականության նշանավոր դեմքեր դարձան նաև Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Պետրոս Դուրյանը, Րաֆֆին, Մուրացանը, Գրիգոր Զոհրապը, Նար-Դոսը, Շիրվանզադեն, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Մեծարենցը, Տերյանը և այլք։
Հայ նորագույն գրականության հիմնադիր է համարվում Եղիշե Չարենցը։ Այս շրջանում գործած մի շարք գրողներ ենթարկվել են խոսքի ազատության իրավունքի խախտման։ Հաճախ հենց խորհրդային կարգերի կողմից բացեիբաց մեղադրվել են և աքսորվել երկրի հեռավոր երկրամասեր։ Այս շրջանի հայտնի գրողներից են Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Զորի Բալայանը, Լևոն Անանյանը և այլք[131]։
Ճարտարապետություն
խմբագրելՀայկական ճարտարապետության արմատները հասնում են հայոց պատմության խորքեր։ Հայերը միշտ հայտնի են եղել սեփական ճարտարապետության յուրահատուկ նմուշներով, որոնք տարածում են գտել ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլ նաև դրա սահմաններից դուրս[132]։ Հայկական ճարտարապետությանը բնորոշ է զարգացման բարձր մակարդակ, ինքնատիպություն։ Ճարտարապետական ոճի տարբերությունը կապված է նաև տեղական շինանյութի հետ։ Հայաստանում օգտագործվող հիմնական շինանյութ արդեն դարեր շարունակ հանդիսանում է տուֆը, որը ունի բազում տեսակներ և հատկանիշն էր, ինչն էլ հնարավորություն է տալիս հայ ճարտարապետներին ստեղծել տարբեր, սակայն միաժամանակ հայկական ճարտարապետության ոճի սահմաններում գտնվող օբյեկտներ։
Հայկական ճարտարապետությունը հաճախ է ազդեցություն կրել օտար ճարտարապետություններից։ Այսպիսի ազդեցության ժամանակաշրջանը սկսվեց մ․թ․ա․ 3 դարից, երբ Հայաստան ներթափանցեց հելլենիզմը։ Այս ժամանակաշրջանի հայտնի կերտվածքներից է Գառնու հեթանոսական տաճարը, որը ստեղծվել է հունահռոմեական ճարտարապետության նմանությամբ։
Հայերը հնուց աչքի են ընկել սեփական ճարտարապետական լուծումներով։ Հայոց նոր արքայատոհմերը հաճախ են գահ բարձրանալուց հետո կառուցել նոր մայրաքաղաքներ, ամրոցներ։ Հայկական ճարտարապետության ոճի գլխավոր կրողներն են նաև եկեղեցիները և խաչքարերը։
Երաժշտություն
խմբագրելՀայկական մշակույթում երաժշտության մասին առաջին հիշատակությունները սկիզբ են առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Այսպիսի հիշատակությունները շարունակվում են նաև Վանի թագավորության տարիներին, երբ Սարգոն Բ-ն արշավում է Տուշպա-Վան։ Նա իր արձանագրություններում պատմում է Վանի թագավորության բանակում օգտագործվող թմբուկների և փողային գործիքների մասին, որոնք հիմնականում օգտագործվում էին հակառակորդի մարտական ոգին իջեցնելու և սեփականը բարձրացնելու համար։ Հայկական երաժշտության մասին կարևոր հիշատակություններ են թողել նաև Մովսես Խորենացին և Փավստոս Բուզանդը։
Հայկական երաժշտական առաջին նմուշները պահպանվել են հիմնականում ավանդազրույցների մեջ։ Այդպիսի նշանավոր երգերից են՝ «Վահագնի ծնունդը», «Արտաշես և Սաթենիկ» ու այլ ավանդազրույցներ։ Փանդիռներով գուսանները երգում էին Վահագնի ծնունդը, որը հայ գուսաններից գրի է առել Մովես Խորենացին։
Երկնէր երկին, երկնէր երկիր, |
301 թվականից հետո սկսում է զարգանալ եկեղեցական երաժշտությունը։ Ըստ Ագաթանգեղոսի՝ 4-րդ դարի վերջին հայկական դպրոցներում ուսուցանվում էր երգեցողություն։ Հայաստանում զարգանում էր նաև գուսանական արվեստը։ 405 թվականին գրերի ստեղծումը նպաստեց հայ երաժշտության զարգացմանը։ Միջանադրում ստեղծվում են մի շարք հոգևոր երգեր՝ շարականներ, խաղեր, տաղեր, խազեր և այլն։ Տաղերը իրենց արտացոլանքն են գտել նաև «Սասնա ծռեր» էպոսում։ Միջնադարյան երգերի ժողովածուներից են Շարակնոցը, Գանձարանը, Մանրուսմունքը և Տաղարանը[133]։ XVI դարում սկսեց զարգանալ նաև աշուղական արվեստը[134][135]։ Հաջորդ դարում աշուղական արվեստը մեծ զարգացում ունեցավ, սակայն այն իր զարգացման գագաթնակետին հասավ Էգազի, Գուլ Հարությունի, Ղազարի որդի Բաղերի, Նաղաշ Հովնաթանի, Բաղդասար Դպիրի և Սայաթ-Նովայի ժամանակաշրջաններում՝ 17-18-րդ դարերում[135]։
20-րդ դարի հայ նշանավոր կոմպոզիտորներից են Արամ Խաչատրյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Ալեքսանդր Մելիք-Փաշայանը և այլք։ Ժամանակակից նշանավոր հայ երաժիշտներից է նաև Տիգրան Մասուրյանը։
Պար
խմբագրելՀայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս հայերի նախաքրիստոնեական ժամանակաշրջանում և հանդիսանում է հայերի ազգային դիմագծի բաղկացուցիչ մասը։ Այն իր մեջ ներառել է հայերի մտածողությունը, հոգեկան աշխարհը, բնությանը, կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Թեև ժամանակի ընթացքում շատ անգամներ է փոփոխություններ կրել, սակայն պահպանել է ուրույն շարժուձևը, պարարվեստը։ Հայկական ազգային պարը բաժանվում է երկու խմբի՝ ազգագրական և ժողովրդական[136]։ Հայ ազգային պարերը իրենցից ներկայացնում են թշնամու դեմ պայքար, որը ուղեկցել է հայ ժողովրդին իր ամբողջ պատմության ընթացքում և հանդես է եկել նաև պարերի մեջ[137]։ Հայկական ազգային պարերից հայտնի են յարխուշտան, քերծին, Ռոստամ Բազին, քոչարին, Մըշու խըռը, երեք ոտքը (իչարաղլու), լուտկին, թարս պարը, ֆընջան, էջմիածինը, թամուրը, ծաղկաձորին, լորկեն, բերդը, աստվածընծա պարը, թամզարան, շալախոն, գորանին, վեր վերը, շորորը և այլն[138][139]։
Խոհանոց
խմբագրելՀայկական խոհանոցի ձևավորման արմատները հասնում են մեզնից 2500 տարի առաջ[140]։ Այն ունի մի շարք առանձնահատկություններ, որը պայմանավորված է տարբեր գործոններով՝ աշխարհագրական, կլիմայական, պատմական և քաղաքական։ Մեզ են հասել տեղեկություններ, ըստ որի՝ դեռևս Վանի թագավորության խոհանոցը եղել է բարձր մակարդակի վրա (դրա մասին մեզ տեղեկություններ է տվել Կարմիր բլուրի պեղումները)։ Այս ժամանակաշրջանին վերաբերվող պեղումներից հայտնաբերվել են հացահատիկի կարասներ, գարեջրի և քաղցրածիկի անոթներ։
Հայկական խոհանոցի անբաժանելի մաս են կազմում հարիսան, տոլման, ղափաման, ժենգյալով հացը, խորովածը և այլ ուտեստներ։
Ազգային հագուստ
խմբագրելՀայկական տարազը հայերի ազգային դիմագծի անբաժանելի մաս է։ Այն իր մեջ հիմնականում ներառում է երկրի 4 տարրերի՝ օդի, կրակի, ջրի և հողի գույները։ Այդ գույները դեռևս 14-րդ դարում հիշատակվել է Գրիգոր Տաթևացու կողմից։ Հայկական տարազի ստեղծման հիմնական կենտրոններ են եղել Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, որոնց տարազները տարբերվել են յուրահատուկ գույներով, զարդանախշերով և ստեղծման տեխնիկայով։ Հայկական տարազները դեռևս լայն օգտագործում ունեն արվեստի մեջ, սակայն հայերը կորցրել են ազգային հագուստի ստեղծման մի շարք տեխնիկաներ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Armenia seeks to boost population» (անգլերեն). BBC. 2007 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Astourian, Stephan H. (2007). «Armenian Demography, the Homeland, and the Diaspora: Trends and Consequences». in ed. Michel Bruneau. Arméniens et grecs en diaspora: approches comparatives. Athens: École française d’Athènes. pp. 191—210. OCLC 173263899.
- ↑ Национальный состав населения Армении по переписи 2011 года.
- ↑ «ФМС России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Официальный сайт Всероссийской переписи населения 2010 года. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года Արխիվացված 2020-04-30 Wayback Machine.
- ↑ «В России проживает более 2,5 млн армян». Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
- ↑ 7,0 7,1 The Education for Development Institute Արխիվացված 2012-01-10 Wayback Machine maintains an extensive site about Armenia Արխիվացված 2012-01-12 Wayback Machine that includes information about the Armenian diaspora in various countries Արխիվացված 2011-04-14 Wayback Machine. Their numbers generally agree with other sources when those are available; where we don’t have a more authoritative source, we are following their numbers.
- ↑ 8,0 8,1 «French in Armenia 'genocide' row». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Detailed Tables — American FactFinder.
- ↑ United States of America — Armeniapedia.org
- ↑ https://noev-kovcheg.ru/mag/2018-09/6295.html
- ↑ www.todayszaman.com: Turkish «Foreign Ministry: 89,000 minorities live in Turkey» «Containing detailed statistics about the minority groups in Turkey, the report reveals that 45,000 of approximately 60,000 Armenians reside in İstanbul.» Արխիվացված 2010-05-01 Wayback Machine
- ↑ PM Erdogan’s Armenian hostages «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 21-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն). - ↑ Turay, Anna. «Tarihte Ermeniler». Bolsohays:Istanbul Armenians. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 4-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ 15,0 15,1 2014 թվականին մասնակիորեն ճանաչված Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներում մարդահամար չի անցկացվել։
- ↑ «Национальный состав по краям Грузии (Total population by regions and ethnicity)» (անգլերեն). Национальная статистическая служба Грузии. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Перепись населения Грузии 2002 г. Национальный состав(անգլ.)
- ↑ Georgia: The State Department for Statistics of Georgia Արխիվացված 2008-11-18 Wayback Machine: 248,900 represents 5,7 % ethnic Armenians in an estimated national population of 4,661,500 (The Official data of 2002). The World Factbook: 267,000 represents 5,7 % ethnic Armenians in an estimated national population of 4,693,892 (July 2004 est.). Nationmaster.com: Georgia: 400,000 represents 8,1 % ethnic Armenians in an estimated national population of 4,934,413 (The Official data of 1989).
- ↑ CIA The World Factbook. Согласно оценке справочника Արխիվացված 2019-09-12 Wayback Machine население Ливана на июль 2015 6,184,701 человек, армяне, согласно справочнику, составляют 4% населения страны что равно 247 388.
- ↑ The Encyclopedia of the Orient. В статье Lebanon (в разделе Peoples) указано что численность армян в Ливане составляет 150,000 человек, согласно же статье Armenians из того же источника, численность армян в Ливане оценивается в 300,000 человек.
- ↑ Статья «Сирия» на сайте armdiasporamuseum.com, 12.10.2013 Արխիվացված 2019-04-07 Wayback Machine.
- ↑ The Encyclopedia of the Orient states that 160,000 Apostolic Armenians and 30,000 Catholic Armenians live in Syria. That number together makes up 190,000.
- ↑ Iran’s religious minorities waning despite own MPs Արխիվացված 2012-11-22 Wayback Machine"Before the (1979 Islamic) revolution there were 300,000 Armenians in Iran. Very frankly, today there are no more than 150,000," said Archbishop Goriun Babian, prelate of the Armenians in Iran and India.
- ↑ По словам депутата парламента ИРИ Карена Ханларяна. ИА Panorama.am 05/04/2014.
- ↑ Предварительные результаты переписи населения НКР 2015 Արխիվացված 2016-04-16 Wayback Machine(հայ.). Մշտական բնակչություն՝ 150 932։
- ↑ «Всеукраїнський перепис населення 2001. Русская версия. Результаты. Национальность и родной язык».
- ↑ Główny Urząd Statystyczny Արխիվացված 2013-05-27 Wayback Machine.
- ↑ Этнический состав населения Канады, по данным переписи 2006 года.
- ↑ «2006 Census of Population and Housing Ancestry (full classification list) by sex». Australian Bureau of Statistics. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Этнический атлас Узбекистана Արխիվացված 2014-03-23 Wayback Machine.
- ↑ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ Աբխազիան Վրաստանի կազմի մեջ է մտնում որպես ինքնավար հանրապետություն։ Փաստացի, Աբխազիան մասամբ ճանաչված պետություն է, որի տարածքը Վրաստանի կողմից չի վերահսկվում։
- ↑ Население Абхазии 2011.
- ↑ http://spain.mfa.am.
- ↑ The Armenian-Greek Community website Արխիվացված 2006-07-21 Wayback Machine estimates 35,000.
- ↑ Turkmenistan: Focus on Armenian migrants.
- ↑ Дипломатическая миссия Республики Армения в Туркмении.
- ↑ Александр Цинкер: «Наши страны должны быть естественными союзниками». («Ноев Ковчег» № 8 8.05.2006, Ереван). Интервью с А. Цинкером Արխիվացված 2008-03-03 Wayback Machine.
- ↑ Radio Free Europe.
- ↑ Ethnic composition: 2009 census
- ↑ Национален съвет за сътрудничество по етническите и демографските въпроси. Етнически малцинствени общности Արխիվացված 2011-07-06 Wayback Machine(բուլղ.)
- ↑ Итоги переписи населения Беларуси 1999 г. Офиц. сайт. Национальный состав.
- ↑ «Armenia: Ancient and premodern Armenia». Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica, Inc. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին. «The Armenians, an Indo-European people, first appear in history shortly after the end of the 7th century BCE[, d]riving some of the ancient population to the east of Mount Ararat [...]»
- ↑ Tiratsʻyan, Gevorg Artashesi (2003). Vardanyan, Ṛuben (ed.). From Urartu to Armenia: Florilegium Gevork A. Tiratsʻyan in Memoriam (English). Neuchâtel / University of Michigan: Recherches et publications. էջ 51. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին. «In the early 6th century BC, the Urartian state was replaced by the Armenian kingdom in the territory of the Armenian Highlands.»
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Richard G. Hovannisian, The Armenian people from ancient to modern times: the fifteenth century to the twentieth century, Volume 2, p. 427, Palgrave Macmillan, 1997.
- ↑ see Hastings, Adrian (2000). A World History of Christianity. Wm. B. Eerdmans Publishing. էջ 289. ISBN 978-0-8028-4875-8.
- ↑ «Armenia first nation to adopt Christianity as a state religion». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Armenian (people) | Description, Culture, History, & Facts».
- ↑ «Голос Америки: сегодня в Турции проживает много скрытых армян». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Семен Багдасаров: «Армения должна крестить криптоармян»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «"По нашим данным, в Турции проживают минимум 7 миллионов армян, т.е. хемшил, скрытых армян, криптоармян и стамбульских армян"».
- ↑ 51,0 51,1 (հայ.) ԱՐԱԲԱՑԱԾ ՀԱՅԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ noravank.am
- ↑ 52,0 52,1 (թուրքերեն) Türkiye'de, Araplaşan binlerce Ermeni de var Արխիվացված 2013-05-01 Wayback Machine(թուրքերեն)
- ↑ Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ \ Դասագիրք բուհերի համար (Մ․ Ա․ Կատվալյան, Պ․ Հ․ Հովհաննիսյան, Է․ Գ Մինասյան և ուրիշներ). Երևան: «Երևանի պետական համալսարան» հրատարակչություն. 2012. էջ 17.
- ↑ Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ \Դասագիրք բուհերի համար (Մ․ Ա․ Կատվալյան, Պ․ Հ․ Հովհաննիսյան, Է․ Գ Մինասյան և ուրիշներ). Երևան: «Երևանի պետական համալսարան» հրատարակչություն. 2012. էջ 18.
- ↑ Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ \Դասագիրք բուհերի համար (Մ․ Ա․ Կատվալյան, Պ․ Հ․ Հովհաննիսյան, Է․ Գ Մինասյան և ուրիշներ). Երևան: «Երևանի պետական համալսարան» հրատարակչություն. 2012. էջ 19.
- ↑ 56,0 56,1 Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ \Դասագիրք բուհերի համար (Մ․ Ա․ Կատվալյան, Պ․ Հ․ Հովհաննիսյան, Է․ Գ Մինասյան և ուրիշներ). Երևան: «Երևանի պետական համալսարան» հրատարակչություն. 2012. էջ 21.
- ↑ Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ \Դասագիրք բուհերի համար (Մ․ Ա․ Կատվալյան, Պ․ Հ․ Հովհաննիսյան, Է․ Գ Մինասյան և ուրիշներ). Երևան: «Երևանի պետական համալսարան» հրատարակչություն. 2012. էջ 20.
- ↑ Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ \ Դասագիրք բուհերի համար (Մ․ Ա․ Կատվալյան, Պ․ Հ․ Հովհաննիսյան, Է․ Գ Մինասյան և ուրիշներ). Երևան: «Երևանի պետական համալսարան» հրատարակչություն. 2012. էջ 21.
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջեր 246–262.
- ↑ «Հայկական առաջին պետական կազմավորումը. Արատտա». www.armin.am. Վերցված է 2019-22-10-ին.
- ↑ «Թորգոմի տուն, Հայասա, Մելիդ, Իսուվա (Ծուփանի)». findarmenia.org. Վերցված է 2019-22-10-ին.
- ↑ «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 33
- ↑ Հայկական հանրագիտարան հրատարակչություն պետական ոչ առևտրային կազմակերպություն, Վանի թագավորություն, հ. 2 (խմբ. Հովհաննես Այվազյանշ), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2008։
- ↑ Հայկական հանրագիտարան հրատարակչություն պետական ոչ առևտրային կազմակերպություն, Երվանդունիներ, հ. 2 (խմբ. Հովհաննես Այվազյանշ), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2008 — 559 էջ։
- ↑ «ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ». ankakh.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019-22-10-ին.
- ↑ Հայկական հանրագիտարան հրատարակչություն պետական ոչ առևտրային կազմակերպություն, Արշակունյաց արքայատոհմ, հ. 2 (խմբ. Հովհաննես Այվազյանշ), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2008 — 559 էջ։
- ↑ «ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ». www.ankakh.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019-27-10-ին.
- ↑ «Մարզպանական Հայաստան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019-27-10-ին.
- ↑ «Մարզպանական Հայաստանը՝ ինքնավար երկիր». www.findarmenia.org. Վերցված է 2019-27-10-ին.
- ↑ «Հայաստանը արաբական տիրապետության շրջանում». www.akunq.net. Վերցված է 2019-27-10-ին.
- ↑ «Բագրատունիներ». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019-28-10-ին.
- ↑ 72,0 72,1 «Կիլիկիայի հայկական պետություն». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019-28-10-ին.
- ↑ «Լենկթեմուրի արշավանքները Հայաստան». www.findarmenia.org. Վերցված է 2019-28-10-ին.
- ↑ «1555թ. Ամասիայի հաշտությունը և Հայաստանի բաժանումը». www.findarmenia.org. Վերցված է 2019-28-10-ին.
- ↑ «Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը». findarmenia.org. Արխիվացված է օրիգինալից 2019-10-22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Պետրոս Հովհաննիսյան «ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ (15-րդ դարի կես-18-րդ դարի վերջ)». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2010. էջ 29.
- ↑ «Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիրը». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019-13-10-ին.
- ↑ «Եսայի Հասան-Ջալալյանի գործունեությունը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Հովսեփ Էմին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Ռուս-պարսկական առաջին պատերազմ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Ռուս-թուրքական առաջին պատերազմ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Ռուս-պարսկական երկրորդ պատերազմ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Սան Ստեֆանո». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Ռենատո ԲԻսաուտիի ուսումնասիրություն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Review: An Introduction to the Anthropology of the Near East by C. U. Ariëns Kappers, American Anthropologist, 37(35) - Pages 148-49 by W.M. Krogman
- ↑ Hourani, Albert H. (1946). Syria and Lebanon: A Political Essay. Oxford University Press. էջ 96.
- ↑ «Итоги Всероссийской переписи населения 2010 года в отношении демографических и социально-экономических характеристик отдельных национальностей». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
- ↑ В России проживает более 2,5 млн армян
- ↑ «Ֆրանսիայի Հանրապետություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 2011 թ.- մարդահամար, ԱՄՆ
- ↑ «Armenian lobby faces moment of truth». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ United States Census Bureau.
- ↑ Վրաստանում ՀՀ դեսպանություն
- ↑ 96,0 96,1 96,2 96,3 96,4 ETHNIC GROUPS BY MAJOR ADMINISTRATIVE-TERRITORIAL UNITS
- ↑ Իրանի միայնակ մնացած հայկական եկեղեցիները
- ↑ Լիբանանում Հայաստանի դեսպանության կայքը
- ↑ «People and Society ::Lebanon». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 100,0 100,1 «Սիրիա». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Արգենտինայում Հայաստանի դեսպանության կայքը
- ↑ 102,0 102,1 «Արգենտինա». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Լեհաստան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Լեհաստանում Հայաստանի դեսպանության կայքը
- ↑ Կանադայում Հայաստանի դեսպանության կայքը
- ↑ «Этнический атлас Узбекистана» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Ուզբեկստան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «2006 Census of Population and Housing Ancestry (full classification list) by sex». Australian Bureau of Statistics. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի կայքը
- ↑ РЕСПУБЛИКА АБХАЗИЯ (2011 г.)
- ↑ «The authorities in Abkhazia intentionally decrease the number of Armenians». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Իսպանիայում Հայաստանի դեսպանության կայքը
- ↑ Գերմանիայում Հայաստանի դեսպանության կայքը
- ↑ 114,0 114,1 «Բրազիլիա». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Հունաստան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Հունաստանի հայ համայնքը պատրաստվում է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը
- ↑ TURKMENISTAN: Focus on Armenian migrants
- ↑ 118,0 118,1 Թուրքմենստանում Հայաստանի դեսպանության կայքը
- ↑ «Հորդանան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Country: Jordan
- ↑ https://www.1in.am/1412455.html BBC-ի լրագրող Էնդրյու Ուայթհեդը ծավալուն հոդված է հրապարակել Մյանմարում հայերի ներկայության և այդ երկրում գործող միակ ուղղափառ՝ հայկական եկեղեցու՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասին
- ↑ «ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ». armenianhouse.org. Վերցված է 2019-24-08-ին.
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ». argisdi.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019-24-08-ին.
- ↑ «Catholicos of All Armenians». Արխիվացված է օրիգինալից 2020-10-23-ին. Վերցված է 2019-10-29-ին.
- ↑ The Armenian ethnoreligious elements in the Western Armenia(անգլ.)
- ↑ Իրաքի Քուրդիստանում հայերենը պետական լեզու է ճանաչվել
- ↑ В Иракском Курдистане армянский язык признан официальным (ռուս.)
- ↑ Հ․ Աճառյան, «Հայոց գրերը», Երևան 1984 թ․, էջ 561
- ↑ Դասական ուղղագրության մեջ «ու»-ն համարվում է կցագիր։ Ժամանակակից արևելահայերենի այբուբենում «ու» ընդունվում է որպես առանձին տառ և փոխարինում է «ւ»-ին։
- ↑ «և»-ը կցագիր է և չի համարվում այբուբենի առանձին տառ։
- ↑ «Հայ գրականություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Vazken Lawrence Parsegian, 1996
- ↑ Քեն Փերի «The Blackwell Companion to Eastern Christianity»
- ↑ «Armenia | Geography & History». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 135,0 135,1 Հայկական Սովետական Հանրագիտարան, էջ 494-495
- ↑ «Պատմություն | «Կարին» ավանդական երգի և պարի համույթ». karinfolk.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Հայկական պար» (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ մայիսի 1. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Ազգային պարեր։ Հայաստանի Հանրապետություն». Gisher. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Հայ ժողովրդական պարարվեստ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ https://explorearmenia.am/hy/information/armenian-cuisine.html
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայեր» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2019 թվականի 46-րդ շաբաթվա հոդված։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 157)։ |