Բաղդադ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղդադ (այլ կիրառումներ)
Բաղդադ (արաբ․՝ بغداد), Իրաքի մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրը։ Բաղդադի բնակչությունը 2016 թվականի տվյալներով կազմում է մոտավորապես 8 765 000 մարդ[2][3], որով այն համարվում է արաբական աշխարհի երկրորդ քաղաքը Կահիրեից հետո և Թեհրանից հետո երկրորդը Արևմտյան Ասիայում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Բաղդադ | |||
արաբ․՝ بغداد | |||
| |||
Բաղդադը | |||
Երկիր | Իրաք | ||
Նահանգ | Բաղդադ | ||
Համայնք | Բաղդադ, Իրաքի թագավորություն, Mandatory Iraq?, Baghdad Vilayet? և Baghdad Eyalet? | ||
Քաղաքապետ | Սաբիր Նաբեթ Ալ-Իսսավի | ||
Հիմնադրված է | 762 թ. | ||
Մակերես | 2260.2 կմ² | ||
ԲԾՄ | 34 մ | ||
Բնակչություն | ▲8 126 755 մարդ (2018)[1] | ||
Ագլոմերացիա | 8 000 000 | ||
Տեղաբնականուն | բաղդադցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Փոստային դասիչ | 10001–10090 | ||
Պաշտոնական կայք | amanatbaghdad.gov.iq | ||
| |||
Բաղդադը Իրաքի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Այստեղ են գտնվում երկրի կառավարությունը, պետական ու կրոնական բոլոր կենտրոնական հիմնարկությունները, դիվանագիտական բազմաթիվ ներկայացուցչություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, թատրոններ, թանգարաններ, պատմաճարտարապետական հուշարձաններ։ Քաղաքը նաև տրանսպորտային կարևորագույն հանգույց է։
Բաղդադը գտնվում է Տիգրիս գետի ափին։ Նրա մոտակայքում են գտնվում է հնագույն Բաբելոն և Տիզբոն մայրաքաղաքները։ Բաղդադը հիմնադրվել է 8-րդ դարում որպես Աբբասյան խալիֆայության մայրաքաղաք։ Միջնադարում Բաղդադը դարձել է իսլամության կենտրոնը և աշխարհի խոշորագույն քաղաքը՝ 1 200 000-անոց բնակչությամբ[4]։ Սակայն Բաղդադը մեծապես տուժել է 1258 թվականին մոնղոլների գրավման հետևանքով։
1938 թվականից, երբ Իրաքը ճանաչվեց իբրև անկախ պետություն, Բաղդադն աստիճանաբար վերստացավ իր նախկին դերն ու նշանակությունը որպես արաբական մշակույթի կենտրոն։
Արդի ժամանակներում քաղաքը մեծապես տուժել է 2003 թվականին ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի՝ Իրաք ներխուժելու և դրան հաջորդած իրաքյան պատերազմի հետևանքով։ Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են հնագիտական բարձր արժեք ունեցող պատմական հուշարձաններ, մշակութային ժառանգության նմուշներ և արվեստի գործեր։ 2012 թվականին կազմված ցանկում Բաղդադը նշվել է որպես ամենաանհյուրընկալ քաղաքներից մեկն աշխարհում[5], միաժամանակ դասվել է կենսամակարդակի ամենացածր չափանիշներ ունեցող բնակավայրերի շարքին[6]։
Բնակչություն
խմբագրել
Հայ համայնք
խմբագրելԲաղդադն Իրաքի հայ համայնքի կենտրոններից մեկն է։ Հայերը հաստատվել են Բաղդադում 17-րդ դարում՝ Շահ-Աբասի մահից հետո, երբ վերջինիս տեղահանած հայերի մի մասը Պարսկաստանից գաղթել են Բաղդադ։ Ավելի ուշ Բաղդադում հիմնավորվեցին հայեր Տիգրանակերտից, Ուրֆայից, Ադանայից և Իզմիրից։ Հայերի վերջին ներհոսքը Բաղդադ եղել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո[8]։
Լույս է տեսնում Հայոց առաջնորդարանի «Հաղորդագրություն» պարբերաթերթը։ Իրաքում գործում են 10 առաքելական եկեղեցիներ, որոնցից առաջինը՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է Բաղդադում 1640 թվականին։ Բաղդադում գործում են ազգային Սրբոց թարգմանչաց-Սվաճյան, Հայ ազգային, Հայոց դպրոց վարժարանները։ Համայնքի մշակութային կյանքը ձևավորվել է 1920-ական թվականներից։ Աշխույժ է եղել հատկապես թատերական և երաժշտական կյանքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://cosit.gov.iq/documents/population/projection/projection2015-2018.pdf
- ↑ «Largest cities in 2015». 2015.
- ↑ «Baghdad». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
{{cite web}}
: Text "History, Population, Map, & Facts" ignored (օգնություն) - ↑ «Largest Cities Through History». Geography.about.com. 2011 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Inocencio, Ramy (2012 թ․ դեկտեմբերի 4). «What city has world's best quality of life?». CNN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «The Central African Republic: On the brink». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ http://www.demographia.com/db-worldua.pdf
- ↑ «Համայնքի մասին». iraq.mfa.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
Գրականություն
խմբագրել- By Desert Ways to Baghdad, by Louisa Jebb (Mrs. Roland Wilkins), 1908 (1909 ed) (a searchable facsimile at the University of Georgia Libraries; DjVu & «layered PDF» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ սեպտեմբերի 6-ին. (11.3 MB) format)
- A Dweller in Mesopotamia, being the adventures of an official artist in the Garden of Eden, by Donald Maxwell, 1921 (a searchable facsimile at the University of Georgia Libraries; DjVu & «layered PDF» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ սեպտեմբերի 6-ին. (7.53 MB) format)
- Miastoprojekt goes abroad: the transfer of architectural labour from socialist Poland to Iraq (1958–1989) by Lukasz Stanek, The Journal of Architecture, Volume 17, Issue 3, 2012
- Pieri, Caecilia (2011). Baghdad Arts Deco: Architectural Brickwork, 1920-1950 (1st ed.). The American University in Cairo Press. էջ 160. ISBN 978-9774163562.
- "Travels in Asia and Africa 1325-135" by Ibn Battuta
- "Gertrude Bell: the Arabian diaries,1913–1914." by Bell Gertrude Lowthian, and O'Brien, Rosemary.
- "Historic cities of the Islamic world."by Bosworth, Clifford Edmund.
- "Ottoman administration of Iraq, 1890–1908." by Cetinsaya, Gokhan.
- "Naked in Baghdad." by Garrels, Anne, and Lawrence, Vint.
- "A memoir of Major-General Sir Henry Creswicke Rawlinson." by Rawlinson, George.
- «Багдад, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - статья в энциклопедии "Вокруг света" Արխիվացված 2018-12-22 Wayback Machine
- Ковтунович О., Ходжаш С. Багдад. — М., Искусство, 1971. (Серия «Города и музеи мира»).
- Густерин П.В.: Города Арабского Востока|2007
Արտաքին հղումներ
խմբագրել- Amanat/Mayoralty of Baghdad
- Map of Baghdad Արխիվացված 2009-09-30 Wayback Machine
- Iraq Image - Baghdad Satellite Observation
- National Commission for Investment in Iraq
- Interactive map
- Iraq - Urban Society
- - Baghdad government websites Արխիվացված 2014-10-22 Wayback Machine
- Envisioning Reconstruction In Iraq
- Description of the original layout of Baghdad
- Ethnic and sectarian map of Baghdad - Healingiraq
- UAE Investors Keen On Taking Part In Baghdad Renaissance Project(չաշխատող հղում)
- Man With A Plan: Hisham Ashkouri
- Behind Baghdad's 9/11
- Iraq Inter-Agency Information & Analysis Unit Reports, maps and assessments of Iraq from the UN Inter-Agency Information & Analysis Unit
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 250)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղդադ» հոդվածին։ |