Կախեթի մարզ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կախեթ (այլ կիրառումներ)
Կախեթի մարզ (վրաց.՝ კახეთის მხარე՝ Կախեթիս մխարե), վարչական միավոր Վրաստանի արևելյան մասում։ Կենտրոնը Թելավ քաղաքն է։
Կախեթի մարզ վրաց.՝ კახეთის მხარე | |
---|---|
Երկիր | Վրաստան |
Կարգավիճակ | Մխարե |
Մտնում է | Վրաստան |
Վարչկենտրոն | Թելավ |
Հիմնական լեզու | վրացերեն |
Պաշտոնական լեզուներ | վրացերեն |
Բնակչություն (2015) | 318 900 |
Խտություն | 28,2 |
Ազգային կազմ | վրացիներ (83,9%), ադրբեջանցիներ (9,8%), քիստիններ (1,7%), օսեր (1,5%), ռուսներ (0,9%)[1] |
Կրոնական կազմ | ուղղափառներ (86%), մուսուլմաններ (13%)[2] |
Տարածք | 11 309,5 (1 տեղ) |
Ժամային գոտի | UTC+4 |
ISO 3166-2 կոդ | GE-KA |
kakheti.gov.ge(վրաց.)(անգլ.) | |
Կախեթի մարզի տարածքը 11 309,5 կմ² է, որով նա առաջինն է Վրաստանի մարզերի շարքում։ Այն ներառում է 8 շրջան։ Բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 318 900 մարդ, միջին խտությունը՝ 28,2 մարդ/կմ²։
Անվանում
խմբագրելԿախեթ անունը առաջացել է արևելավրացական կախ ցեղի անունից, իսկ -եթ վերջածանցը վրացերենում ցույց է տալիս տեղ։ Վրացագետները առանձնացնում են վրացերենի կախեթյան բարբառը։
Պատմություն
խմբագրելԺամանակակից Կախեթի մարզը ներառում է Պատմական Վրաստանի երեք գավառների՝ Կախեթի, Կուխեթի ու Գարդաբանի տարածքը։ Վրացական բանահյուսության համաձայն, Քարթլիս Ցխովրեբա ավանդազրույցը պատմում է Քարթլոս նախահոր 5 որդիների մասին, որոնցից 3-ը կոչվում էին վերոնշյալ երեք գավառների անուններով։
Վաղ շրջանում Կախեթը չի մտել Վիրքի սահմաններում. այն Աղվանքի մաս է կազմել։ Հելլենիստական շրջանում Փառնավազ արքան հիմնել է 8 իշխանություն, որոնց ղեկավար է կարգել իշխաններին (վրաց.՝ ერისთავი՝ էրիսթավի)։ Դրանց թվում էր Կախեթի իշխանությունը՝ Ուջարմա կենտրոնով։
Վաղ միջնադարում Վրաց մարզպանության կործանումից հետո առաջացել է Կախեթի թագավորությունը՝ Գրեմի, ապա՝ Թելավ մայրաքաղաքով։ Այն սկզբում ինքնուրույն պետություն էր, թեև վարչականորեն մտնում էր Վրաց իշխանության, ապա՝ Տփղիսի ամիրայության մեջ։
Զարգացած միջնադարում եղել է Վրացական թագավորության կազմում, ապա կրկին առանձնացել և դարձել ինքնուրույն թագավորություն։
1762 թվականից միացել է Քարթլիի թագավորությանը (Քարթլի-Կախեթի թագավորություն)։ 1801 թվականից Գեորգիևյան դաշնագրի արդյունքում, մարզը հայտնվել է Ռուսական կայսրության կազմում։
Կախեթը սկզբում մտել է Վրացական մարզի, Վրացա-Իմերեթական նահանգի, ապա՝ Թիֆլիսի նահանգի մեջ։ Կախեթը հարևան Հերեթի հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921) մասը։
Վրացական ԽՍՀ (1921-1990) կառավարման տարիներին տարածքը բաժանված է եղել շրջանների։
Աշխարհագրություն
խմբագրելԿախեթը գտնվում է Վրաստանի արևելքում։ Ռուսաստանին սահմանակցում է հյուսիսից (Չեչնիա) և հյուսիս-արևելքից (Դաղստան), Ադրբեջանական Հանրապետությանը՝ հարավ-արևելքից և հարավից։ Արևմուտքում Մցխեթ-Մթիանեթ և Քվեմո Քարթլի մարզերն են։
Կախեթն ամբողջությամբ ընկած է Մեծ Կովկաս լեռնաշղթայի կենտրոնական հատվածում. այս տարածքով հոսում են Իորի և Ալազան գետերը։ Մարզի տարածքում գտնվում են Բաբանեուրի, Բածարի, Լագոդեխի և Մարիամջվարի արգելոցերը և Վաշլովանի ու Թուշեթի ազգային պարկերը։ Բոնության հուշարձաններից են Առծիվի կիրճը և Տախտիթեփան։
Բարեխառն լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Դարեր ի վեր այստեղ զբաղվել են անասնապահությամբ ու երկրագործությամբ, զարգացած է եղել խաղողագործությունը։ Մեծ հռչակ ունեն Կախեթի գինիները։
Վարչականորեն մարզը բաժանված է 8 շրջանի։
Բնակչություն
խմբագրել2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կախեթի մարզում բնակվում էր 318 900 մարդ[3], 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 405 000 մարդ[3]։ 2009 թվականին մարզի բնակչությունը գնահատվել է 401 400 մարդ[4]։
2002 թվականի մարդահամարով, Կախեթում բնակվում էր 407 182 մարդ, որոնցից վրացիները՝ 82,9 % (կամ 341 503 մարդ), ադրբեջանցիները՝ 10,8 % (40 036մարդ), չեչենները՝ 2,1 % (6 997 մարդ), օսերը՝ 1,9 % (6 809 մարդ), ռուսները՝ 0,9 % (3 844 մարդ), հայերը՝ 0,9 % (3 789 մարդ), եզդիները՝ 0,1 % (495 մարդ), հույները՝ 0,1 % (285 մարդ), ուկրաինցիները՝ 0,05 % (232 մարդ), աբխազները՝ 0,04 % (185 մարդ)։
Կախեթի բնակչության 50 %-ը վրացիների լեռնային ենթախմբեր են, որոնցից առավել հայտնի են փշավիները։ Լեռնցիները բացարձակ մեծամասնություն են կազմում Ախմետայի, Թելավի և Դեդոփլիս Ծղարոյի շրջաններում, իսկ Գուրջաանում, Սիղնաղում և Ղվարելում՝ մոտ կեսը։
Ադրբեջանցիները կենտրոնացած են Սագարեջոյի շրջանում (31,9 % կամ 18 907 մարդ, վրացիները՝ 66,6 %), Լագոդեխի շրջանում (22,3 % կամ 11 392 մարդ, վրացիները՝ 68,3 %) և Թելավի շրջանում (11,9 % կամ 8 373 մարդ, վրացիները՝ 85,5 %)։
Կախեթի մարզի բնակչությունը ըստ 2002 թվականի մարդահամարի
Շրջան | ընդամենը | վրացիներ | % | ադրբ. | % | չեչ. | % | օսեր | % | ռուսներ | % | հայեր | % | եզդ. | % | հույներ | % | ուկր. | % | աբխազներ | % | այլ | % |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ախմետա | 41641 | 31237 | 75,02% | 152 | 0,37% | 6928 | 16,64% | 1961 | 4,71% | 134 | 0,32% | 100 | 0,24% | 2 | 0,00% | 6 | 0,01% | 6 | 0,01% | 10 | 0,02% | 1105 | 2,65% |
Գուրջաան | 72618 | 71148 | 97,98% | 58 | 0,08% | 0 | 0,00% | 463 | 0,64% | 350 | 0,48% | 484 | 0,67% | 6 | 0,01% | 16 | 0,02% | 36 | 0,05% | 32 | 0,04% | 25 | 0,03% |
Դեդոփլիս Ծղարո |
30811 | 27441 | 89,06% | 1019 | 3,31% | 6 | 0,02% | 102 | 0,33% | 701 | 2,28% | 1286 | 4,17% | 5 | 0,02% | 153 | 0,50% | 21 | 0,07% | 8 | 0,03% | 69 | 0,22% |
Թելավ | 70589 | 60370 | 85,52% | 8373 | 11,86% | 58 | 0,08% | 412 | 0,58% | 381 | 0,54% | 460 | 0,65% | 357 | 0,51% | 20 | 0,03% | 63 | 0,09% | 38 | 0,05% | 57 | 0,08% |
Լագոդեխ | 51066 | 35376 | 69,28% | 11392 | 22,31% | 0 | 0,00% | 2239 | 4,38% | 1204 | 2,36% | 561 | 1,10% | 25 | 0,05% | 16 | 0,03% | 48 | 0,09% | 15 | 0,03% | 190 | 0,37% |
Սագարեջո | 59212 | 39409 | 66,56% | 18907 | 31,93% | 4 | 0,01% | 125 | 0,21% | 377 | 0,64% | 231 | 0,39% | 33 | 0,06% | 27 | 0,05% | 21 | 0,04% | 21 | 0,04% | 57 | 0,10% |
Սիղնաղ | 43587 | 42226 | 96,88% | 118 | 0,27% | 0 | 0,00% | 45 | 0,10% | 539 | 1,24% | 419 | 0,96% | 60 | 0,14% | 16 | 0,04% | 15 | 0,03% | 26 | 0,06% | 123 | 0,28% |
Ղվարել | 37658 | 34296 | 91,07% | 17 | 0,05% | 1 | 0,00% | 762 | 2,02% | 158 | 0,42% | 248 | 0,66% | 7 | 0,02% | 31 | 0,08% | 12 | 0,03% | 25 | 0,07% | 2101 | 5,58% |
Կախեթ, ընդհանուր | 407182 | 341503 | 83,87% | 40036 | 9,83% | 6997 | 1,72% | 6109 | 1,50% | 3844 | 0,94% | 3789 | 0,93% | 495 | 0,12% | 285 | 0,07% | 222 | 0,05% | 175 | 0,04% | 3727 | 0,92% |
2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ 350126 կախեթցիներ իրենց քրիստոնյա են կոչել, որոնցից 1146-ը՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, 737-ը՝ կաթոլիկ։ Կախեթի իսլամադավան բնակչությունը հաշվվում է 51256 մարդ, ևս 73 դավանում է հուդայականություն, այլ հավատներ՝ 2602, անկրոն՝ 1242:
Վարչական բաժանում
խմբագրելԿախեթի մարզի կառավարման ղեկավարը Վրաստանի նախագահի ներկայացուցիչն է մարզում։ Նրա գործառույթներից են՝ մարզում կարգուկանոնի հաստատումը, ռեսուրսների մոբիլիզացիան, հասարակական կյանքի բարելավումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն։ Մարզը բաժանված է 8 շրջանի։
Շրջան | տարածք, կմ² |
բնակչություն 2014[3], մարդ |
բնակչություն 2015[3], մարդ |
կենտրոն |
---|---|---|---|---|
Ախմետայի շրջան | 2207 | 42 300 | 31 300 | Ախմետա |
Գուրջաանի շրջան | 846 | 69 000 | 54 100 | Գուրջաան |
Դեդոփլիս Ծղարոյի շրջան | 2529 | 30 400 | 21 100 | Դեդոփլիս Ծղարո |
Ղվարելի շրջան | 1001 | 36 900 | 29 800 | Ղվարել |
Լագոդեխի շրջան | 890 | 52 000 | 41 700 | Լագոդեխ |
Սագարեջոյի շրջան | 1491 | 60 300 | 52 800 | Սագարեջո |
Սիղնաղի շրջան | 1252 | 43 200 | 29 700 | Սիղնաղ |
Թելավի շրջան | 1095 | 70 900 | 58 400 | Թելավ |
ընդամենը | 11310 | 405 000 | 318 900 | Թելավ |
Քաղաքներն են (ըստ 2002 թվականի մարդահամարի)՝
Մշակույթ
խմբագրելԹատրոններ
խմբագրել- Թելավի Վաժա Փշավելայի անվան պետական դրամատիկական թատրոն
- Գուրջաանի պետական տիկնիկային թատրոն
Թանգարաններ
խմբագրել- Սիղնաղի Վանո Սարաջիշվիլիի տուն-թանգարան
- Սիղնաղի Սանդրո Միրիանաշվիլիի տուն-թանգարան
- Թելավի Գ. Չուբինաշվիլու անվան թանգարան
- Ցինանդալի Ալեքսանդր Ճավճավաձեի անվան թանգարան
- Վրաց թագավոր Հերակլ II-ի թագավորական նստավայր
- Նատո Վաչնաձեի տուն-թանգարան
- Գուրջաանի ռազմական փառքի թանգարան
- Կսիտաուրի Ռաֆայել Էրիսթավիի տուն-թանգարան
- Իլյա Ճավճավաձեի անվան թանգարան
- Ղվարելի Կոնստանտին Մարջանիշվիլիի տուն-թանգարան
- Միրզաանի Նիկո Փիրոսմանիի տուն-թանգարան
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Վրաստանի ազգային կազմը 2002 թվականի մարդահամարով (անգլ.)
- ↑ Վրաստանի կրոնական կազմը 2002 թվականի մարդահամարով (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Численность населения краёв и муниципалитетов Грузии на начало года в 2005-2015 гг». Национальная статистическая служба Грузии. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 1 мая 2015-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)(անգլ.)|publisher=
- ↑ Վրաստանի բնակչության վարչության գնահատումը 2000-09 թթ. ըստ շրջանների կազմված Վրաստանի վիճակագրության վարչության տվյալների հիման վրա Արխիվացված 2009-11-13 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Սամվել Կարապետյան, «Հայերը Կախեթում» Արխիվացված 2021-06-13 Wayback Machine, Երևան 2004 թվական, ISBN 5-8080-0585-X:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կախեթի մարզ» հոդվածին։ |