Մեծ Կովկաս (վրաց.՝ დიდი კავკასიონი, ռուս.՝ Большой Кавказ, ադրբ.՝ Böyük Qafqaz), Սև և Կասպից ծովերի միջև գտնվող լեռնահամակարգ, որը Փոքր Կովկասի հետ կազմում է Կովկասյան լեռներ լեռնային երկիրը[1]։

Մեծ Կովկաս
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ադրբեջան,  Վրաստան,  Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասն էԿովկաս
ԼեռնաշղթաԿովկասյան լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)5642 մետր
Երկարություն1200 կմ
Մեծագույն գագաթԷլբրուս
Քարտեզ
Քարտեզ

Մեծ Կովկասը վեհասքանչ լեռնագոյացում է։ Տարածվում է հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք ավելի քան 1 150 կմ տարածության վրա՝ Անապայի շրջանից և Թամանյան թերակղզուց մինչև Կասպից ծովի ափին և Բաքվի մոտ գտնվող Ապշերոնյան թերակղզին։ Լայնությունը տատանվում է 32 կմ-ից Նովոռոսիյսկի շրջանում մինչև 180 կմ (առավելագույնը) Էլբրուսի միջօրեագծի շրջանը և 160 կմ Դաղստանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան // Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան, 2007 թվական
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Կովկաս» հոդվածին։