Գևորգ Աճեմյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աճեմյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գէորգ Վարդանի Աճեմեան (փետրվարի 18, 1932[1][2], Մանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա[1][2] - դեկտեմբերի 27, 1998[3] կամ դեկտեմբերի 31, 1998[2], Լիոն[2]), հայ գրող, հրապարակախոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիր։
Գևորգ Աճեմյան արմտ. հայ.՝ Գէորգ Աճեմեան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1932[1][2] |
Ծննդավայր | Մանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա[1][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1998[3] (66 տարեկան) կամ դեկտեմբերի 31, 1998[2] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Լիոն[2] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ և Լիբանան |
Կրթություն | Հայկազյան ազգային վարժարան[1], Կյուլլապի Կյուլպենկյան վարժարան[1] և Բեյրութի ամերիկյան համալսարան (1958)[1] |
Ժանրեր | քնարապատմողական և պոեզիա |
Անդամակցություն | Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ |
Աշխատավայր | Սփիւռք |
Ամուսին | Վերա Աճեմեան |
Գևորգ Աճեմյան Վիքիդարանում | |
Kevork Ajemian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Սիրիայում, եղեռնից մազապուրծ եղած սասունցիների ընտանիքում։ Սովորել է Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում։ 1948 թվականին ավարտել է «Ալեպպո» քոլեջը, 1958 թվականին՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Զբաղվել է մանկավարժական աշխատանքով, հայերենի և անգլերենի ուսուցիչ է աշխատել հայկական դպրոցներում, միաժամանակ լիբանանահայ մամուլում տպագրել է արձակ էջեր, տեսական-քննադատական հոդվածներ։ Ստեղծագործության հիմնական թեման սփյուռքահայության պայքարն է հանուն ազգապահպանման։ Միակ ելքը տեսել է հայրենադարձության մեջ։ Եղել է «Սփյուռք» հանդեսի խմբագիրը։
Տեսական-քննադատական և գրական վերլուծական ուսումնասիրություններն ամփոփել է «Տեսական քննադատական փորձեր» (1962-1982) ժողովածուում[4]։
Ստեղծագործություններ
խմբագրելՍփյուռքահայ գրականության նշանավոր դեմքերից է, հեղինակ է պատմվածքների, վեպերի ժողովածուների։
- «Հարդգողի ժառանգորդներն» վեպ
- «Անկարելի պատմութիւն» (1956)
- «Օրերէն ետք» (1958)
- «Անորոշութեամբ եւ մասամբ նորեն» (1959)
- «Անապահովութեան փողոցներ» (1964)
- «Պիտի չարչարեմ բառերը» (1967)
- «Ակամայ ծաղրածուն եւ այլ դերասաններ» (1968)
- «Հաւերժական ճանապարհ» (1975)
- «Հարդագողի ժառանգորդները» (1983)
- «Սիմֆոնիա՝ աններդաշնակության մեջ» (1962, անգլերեն) վեպ
- «Տեսական-քննադատական փորձեր» (1962-1982) ժողովածու
Գրքեր
խմբագրել- Անապահովության փողոցներ, Ե., 1968։
- Պիտի հիշենք երբևիցե Արևմտյան Հայաստանը, Բեյրութ, 1998
- Rulling over the Ruins, USA, 1999
- Խօսք ճանապարհի [ա.տ.], 1999։
- A Time for Terror, USA, 2000.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
խմբագրել- Աճեմյանի գրքերը Amazon.com–ում
- Գևորգ Աճեմյանը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիր
- Լիբանանահայ Գևորգ Աճեմյանի գիրքը ներկայացվեց հայաստանյան ընթերցողին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Աճեմյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Աճեմյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 268)։ |