Կոստանդին Խուդավերդյան

հայ պատմաբան

Կոստանդին Սուրենի Խուդավերդյան (հունվարի 9, 1929(1929-01-09)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - 1999[3], Երևան, Հայաստան[4]), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1974)։

Կոստանդին Խուդավերդյան
Ծնվել էհունվարի 9, 1929(1929-01-09)[1][2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել է1999[3]
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1]
Ալմա մատերՋոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց (1946) և ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1951)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1967)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

1946 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1951 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1956 թվականի աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։ 1959 թվականին նա պաշտպանել է թեկնածուական, իսկ 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1974 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1974 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտիի զարգացած սոցիալիզմի պատմության բաժնի վարիչն է։ 1964 թվականից դասավանդել է Երևանի բուհերում։ 1988 թվականից մինչև իր կյանքի վերջը Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիրն էր։

Աշխատություններ

խմբագրել

Կոստանդին Խուդավերդյանը ավելի քան 120 աշխատությունների հեղինակ է, որից 20-ը մենագրություններ՝ տպագրված Երևանում, Մոսկվայում, Տալլինում և այլուր։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են սովետահայ մշակույթի, զարգացած սոցիալիստական հասարակարգի պատմության, պատմագրության հարցերին։ «Հայ ժողովրդի պատմության» (հ. 7, 1967, հ. 8, 1970) հատորների հեղինակներից է և խմբագրության անդամ, ՍՍՀՄ ԳԱ «Սոցիալիստական և կոմունիստական շինարարության պատմության» և «Համաշխարհային մշակույթի պատմության» գիտությունների պրոբլեմային խորհուրդների անդամ։

Կոստանդին Խուդավերդյանի ուսումնասիրությունների զգալի մասը նվիրված է հայ մշակույթի զարգացման հարցերին։ Նա հիմնավորել է հայկական մշակույթի զարգացման հիմնական փուլերը, տվել պարբերացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ազգային մշակույթի առանձնահատկություններին։ Նա գրել է «Կուլտուրական հեղափոխության կենսագործումը Հայաստանում» մեծածավալ աշխատությունը։ Նա «Հայ ժողովրդի պատմության» 7 և 8-րդ հատորների, «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» մեկհատորյակի, «Հայ ժողովրդի պատմություն» դպրոցական դասագրքերի հիմնական հեղինակներից էր։

Նրա հետազոտությունների արդյունքները բազմիցս ներկայացվել են համամիութենական և միջազգային գիտաժողովներում, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և այլուր։

Կոստանդին Խուդավերդյանը շուրջ 40 տարի մասնակցություն է ունեցել արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի միության աշխատանքներին, երկար տարիներ ղեկավարել է Հայաստան—Ավստրիա, հետագայում Հայաստան—Շվեյցարիա ընկերությունների աշխատանքները։ Բռնադատվածների իրավունքների վերականգնման համար հիմնված «Հուշամատյան» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահն է եղել։

Նա նախաձեռնել է «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանի և հատկապես թեմատիկ հանրագիտարանների պատրաստումը։ Հայերեն և ռուսերեն լույս է տեսել «Հայկական հարցը» հանրագիտարանը։ Խուդավերդյանի գլխավորությամբ պատրաստվել են նաև «Հայ սփյուռք» և «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանները։ Դրանցից առաջինը ամփոփում է տեղեկություններ շուրջ 70 երկրների մասին, երկրորդը լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում։ Այն նվիրված է Հայոց դարձի 1700-ամյակին։

Գրականություն

խմբագրել
  • Культуное строительство в Советской Армении в годы первой пятилетки, Е., 1959
  • Съeзды советов Армении, E., 1963 (соавтор С. В. Хармандарян)
  • Культурная революция в Советской Армении, E., 1966
  • Культурные связи Советской Армении, E., 1976
  • Սոցիալ-տնտեսական փոփոխությունները Հայաստանում նէպի տարիներին։ 1921 - 1936 / Գ. Մ. Գեղամյան, ՀԽՍՀ ԳԱ, Պատմ. ին-տ., Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1978:
  • Հայոց պատմություն։ Հանրակրթական դպրոցի 8-րդ դաս. դասագիրք / Հեղ.՝ Վլ. Ղազախեցյան և ուրիշ.; Խմբ. և առաջաբ. հեղ.՝ Վ. Բարխուդարյան, Երևան, «Լույս», 2000։

Աղբյուրներ

խմբագրել
  • Գ. Մ. Գեղամյան «Կոստանդին Սուրենի Խուդավերդյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1999, էջ 395-397

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  4. «Կոստանդին Խուդավերդյան». Վերցված է 2013 նոյեմբերի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 98