Ռուպիքս Քիւպ
Ռուպիքս Քիւպ (անգլերէն՝ Rubik's Cube), Ռուպիքս քիւպ խաղը հնարուած է Հունգարիոյ մէջ[1]։ Եռաչափ ձերային գլուխկոտրուկ-խորանարդ մըն է, որը հունկարացի քանդակագործ եւ ճարտարապետութեան մասնագէտ Էրնէօ Ռուպիք (հունգարերէն՝ Ernő Rubik) ստեղծած է 1974-ին[2]։
Սկզբնական շրջանին խորանարդը կը կոչուէր կախարդական խորանարդ (հունգարերէն՝ bűvös kocka)։ 1980-ին Ռուպիքի կողմէն ստանալով արտոնագիր՝ ամերիկեան Ideal Toy Company խաղալիքներ պատրաստող ընկերութիւնը կ'սկսի Ռուպիքս քիւպներ արտադրելու գործընթացին[3], իսկ որոշ ժամանակի ընթացքին, խաղալիքը Գերմանիոյ մէջ մրցանակ կը շահի (տարուայ լաւագույն գերմանական խաղալիք)։ 2009 Յունուարին, աշխարհի չորս կողմերը կը վաճառուի 350 միլիոն օրինակ Ռուպիքի խորանարդներ[4][5], եւ ատոր շնորհիւ այն դարձած էր թիւ մէկ խճանկարային խաղը[6][7] եւ, ընդհանրապէս՝ աշխարհի մէջ թիւ մեկ խաղալիքը։[8]
Դասական ռուպիքս քիւպներու խորանարդերը ունեն 3×3×3 չափսերը եւ հաւասարապէս կը կրեն խորանարդի վեց գոյները, սովորաբար՝ ճերմակ, կարմիր, կապոյտ, նարնջագոյն, կանաչ, եւ դեղին)։[9] Անոր մեքենականութիւնը այնպէս մըն է, որ հնարաւոր է խորանարդի բոլոր երեսները հանգիստ կերպով պտտեցնել։ Խաղը աւարտելու (լուծելու) համար պէտք է այնպէս մը ընել, որ խորանարդի իւրաքանչիւր երես ունենա համասեռ գոյն։
Մրցանիշներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դասական 3×3×3 ռուպիքս քիւպներու ամենաարագ հաւաքումը գրանցուած է 6 Մայիս 2018 թուականին՝ Քամպոճային մէջ: Անիկա աւստրալացի 22 տարեկան Ֆելիք Զեմտեկսը մրցանիշային 4.22 երկվայրկեանի[10][11] հաւքած է:
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտօնական կայքը
- Կաղապար:Dmoz
- Ինչպէս հաւաքել Ռուպիքս քիւպը Եություպի վրայ
- Ռուպիքի խորանարդի լուծման ուղեցոյց
- Մրցանիշ` 5.66 երկվայրկեան տեւող լուծում
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «anhavadali-4»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ արտագրուած է՝ 2021-12-02
- ↑ Ուիլիըմ Ֆոթերինկեմ (2007)։ Ֆոթերինկեմի մարզական ժամանակները։ «Անովա բուքս»։ էջ 50։ ISBN 1-86105-953-1
- ↑ Տայինթիթ Ճոն (1994)։ Կենսագրական հանրագիտարան գիտնականներու համար։ Բրիստոլ: Ֆիզիքային համալսարան։ էջ 771։ ISBN 0-7503-0287-9
- ↑ Ուիլիըմ Լի Ատամս (2009-01-28)։ «Ռուպիքի Խորանարդ. խճանկարային հաջողութիւն»։ Թայմ ամսագիր։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-02-01-ին։ արտագրուած է՝ 2009 թ․ փետրվարի 5
- ↑ Ալիսթար Ճէյմիսոն (2009-01-31)։ «Ռուպիքի խորանարդը 360»։ The Daily Telegraph (London)։ արտագրուած է՝ 2009 թ․ փետրվարի 5
- ↑ «eGames, Mindscape Put International Twist On Rubik's Cube PC Game»։ Reuters։ 2008-02-06։ արտագրուած է՝ 2009 թ․ փետրվարի 6
- ↑ Marshall, Ray. Ռուպիքի մարտահրաւերը. Օգոստոս 15, 2005.
- ↑ «Ռուպիքի խորանարդն արդէն 25 տարեկան է»։ Ինտեփենտենթ (London)։ 2007-08-16։ արտագրուած է՝ Փետրուար 6, 2009
- ↑ Մայքլ Դեմփսի (1988)։ Կը մեծնանք գիտութեանն համընթաց։ Լոնտոն: Մարշալ Քաւենտիշ։ էջ 1245։ ISBN 0-8747-5841-6
- ↑ Քիւպի Համաշխարհային Ընկերակցութիւն 3×3×3 Խորանարդի Պաշտօնական Արդիւնքներ Archived 2018-06-12 at the Wayback Machine. (անգլերէն)
- ↑ Mail.Ru Ռուպիքս Քիւպի Հաւաքման Նոր Մրցանիշ Սահմանուած է (ռուս.)