Ռուբէն Աբրահամեան
Ռուբէն Աբրահամեան | |
---|---|
Ծնած է | 3 Փետրուար 1881[1][2] |
Ծննդեան վայր | Գնիշիկ, Հայաստան[1][2] |
Մահացած է | 26 Հոկտեմբեր 1951[1][2] (70 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2] |
Բնակութեան վայր |
Թիֆլիս Իրան Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Գործունէութեան ոլորտ | Իրանագիտութիւն |
Գործատու | Թեհրանի Համալսարան[1] |
Կրթութիւն |
Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1] Փարիզի Համալսարան Լայփցիկի Համալսարան[1] Սուրբ Բեթըրսպուրկի Կայսերական համալսարան[1] Շեւչենքոյի Անուան Համալսարան[1] |
Կոչում | փրոֆէսոր[1][2] |
Ազգութիւն | Հայ[1] |
Տիրապետած լեզուներ | հայերէն |
Ռուբէն Թադէոսի Աբրահամեան (3 Փետրուար, 1881 Գնիշիկ, Վայոց ձոր – 26 Հոկտեմբեր, 1951 Երեւան), հայ իրանագէտ-լեզուաբան, բանասիրական գիտութիւնների մասնագէտ, համալսարանի դասախօս (1935)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 3 Փետրուար-ին, Վայոց ձորի Գնիշիկ գիւղին մէջ։ Աւարտած է Էջմիածնի Գէորգեան ճեմարանը (1899), Երեւանի մարզարան (1906), սորված է Կիեւի (1907), Լայպցիկի (1909), Բեթերսպուրկի համալսարաններուն մէջ (1911)։
Զբաղած է մանկավարժութեամբ Թիֆլիսի (1912—1920), Իրանի (1921—1946) մէջ։ 1935-ին Թեհրանի համալսարանին մէջ հիմնադրած է հին պարսկերէնի եւ պահլաւերէնի ամպիոնը։ 1946-ին վերադարձած է Հայաստան։ Գիտական գործունէութիւնը սկսած է 1911-էն։ Զբաղած է պարսկերէնի պատմութեան պարբերացման հարցերով։ Հիմնական աշխատութիւնն է «Պահլաւերէն-պարսկերէն-հայերէն-ռուսերէն-անգլերէն բառարան»–ը (1965), ուր պահլաւական համարժէքներու դիմաց տրուած են հայկական փոխառեալ բառերը։ Թարգմանած է պարսկերէնէն՝ Բաբա Թահեր Օրիան Համադանիի, Ֆիրտուսիի ստեղծագործութիւններէն, պահլաւերէնէն՝ «Արտա Վիրապ նամակ» եւ «Յուշտի Ֆրիան» երկերը։ Մահացած է 26 Հոկտեմբերին, Երեւանի մէջ։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ֆերղովսին եւ իր Շահնամէն, հ. 1, Թեհրան, 1934
- Սայեաթ-Նովայի տաղերը, ներածական յօդուածով, լեզուի ուսումնասիրութեամբ, բառարանով եւ այլ յօդուածներով ու դիտողութիւններով, Թեհրան, 1943
- Dialectes des Israélites de Hamadan et d'Ispahan et dialecte de Baba Tahir, Tehran, 1936
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.