Մարսելօ
Մարսելօ | |
---|---|
| |
Անձնական տեղեկութիւն | |
Սեռ` | արական |
Ամբողջական անուն` | փորթ.՝ Marcelo Vieira da Silva Júnior |
Բնօրինակ անուն` | փորթ.՝ Marcelo |
Մասնագիտացում` | ֆութպոլիստ, futsal player |
Երկիր` |
Պրազիլ Սպանիա |
Ծննդեան ամսաթիւ` | 12 Մայիս 1988[1][2][3] (36 տարեկան) |
Ծննդավայր` | Ռիօ տը Ժաներօ, Պրազիլ |
Մարսելօ Վիէյրա տա Սիլվա Ճունիոր (փորթ.՝ Marcelo Vieira da Silva Júnior, 12 Մայիս 1988, Ռիօ տէ Ժաներօ), պրազիլցի ֆութպոլիստ, Ռէալ Մատրիտ եւ Պրազիլի ազգային հաւաքականի ֆութպոլային ակումբի պաշտպան, կիսապաշտպան եւ աւագ։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Ֆլումինենսէ»
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարսելօն 9 տարեկանին սկսած է խաղալ «Ֆութսալ», իսկ 13 տարեկանին միացած է պրազիլական ֆութպոլի առաջատարներէն մէկուն՝ «Ֆլումինենսէ» պատանեկան ակումբին, ուր սկզբնական շրջանին եղած է կիսապաշտպան, իսկ յետոյ անոր մարզիչը անոր արագութիւնը օգտագործելու համար զինք դարձուցած է ակումբի պաշտպանը։ Ան գրեթէ ձգած էր ֆութպոլը, քանի որ անոր ծնողները ի վիճակի չէին վճարել անոր ճանապարհածախսերը, բայց ակումբը այդ ծախսերը առաւ իր վրայ, որպէսզի չկորսնցնէ այդպիսի իւրայատուկ ֆութպոլիստ մը։ «Ֆլումինենսէ»ի մէջ 2 մրցաշրջանի ընթացքին ան խաղցած է 38 խաղ, որու ժամանակ դարձած է 6 կօլերու հեղինակ։
Ռէալ Մատրիտ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արդիւնքով՝ պատանի պաշտպանը արժանացած է Ռէալի ներկայացուցիչներու ուշադրութեան, իսկ արդէն 2007 թուականին «Ռէալ Մատրիտ» ակումբի հետ մինչեւ 2013 թուականը կնքած է պայմանագիր։ Գործարքը կազմած է 7 միլիոն եւրօ։ Մարսելօ՝ իր հասակակիցներու շնորհիւ շուտ յարմարած է ակումբին Մատրիտի մէջ։ Մեծ դեր խաղցած է Ռոպերթօ Քարլոսը, որ Մարսելոյի հետ կիսած է իր փորձը։ 2006/2007 թուականներուն Մարսելօն խաղցած է 6 խաղ եւ արժանացած է Սպանիոյ ախոյեանի կոչման։ Պերնտ Շուստերի օրով Մարսել յաջողած էր հաստատուելու ակումբի մեկնարկային կազմին մէջ։
26 Յուլիս 2011 թուականին ան պաշտօնապէս ստացած է եւ դարձած Սպանիոյ քաղաքացի, որ յետոյ չի համարուիր Եւրոպական միութեան ախոյեանութիւններու մէջ[4]:
18 Յունուար 2014 թուականին Սպանիոյ առաջնութեան ժամանակ Պաթիսայի դէմ խաղին Մարսելօն Ռէալ Մատրիտ ֆութպոլային ակումբի կազմին մէջ խաղցած է 250-րդ խաղը, որ աւարտած է 5:0, ի օգուտ Ռէալ Մատրիտին[5]:
Ազգային հաւաքականին մէջ ասպարէզը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարսելօն առաջին խաղը խաղցած է Պրազիլի ազգային հաւաքականի եւ Ուեյլսի ընկերական հանդիպման ժամանակ՝ 2006 թուականին։ Խաղը վերջացած է 2:0 հաշուով։ Այդ հանդիպման ժամանակ Մարսելօն ազգային հաւաքականի կազմին մէջ հարուածած է իր առաջին կօլը։ Ինչպէս ազգային հաւաքականին մէջ, այնպէս ալ Ռէալին մէջ խաղցած է ձախ կողմին վրայ՝ Ռոպերթօ Գառլոսի ազգային հաւաքականը ձգելէ ետք։
2008 թուականի Ողիմպիական խաղեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2008 թուականին Մարսելօն հաւաքականէն ստացաւ հրաւէր 2008 թուականի Ողիմպիական խաղերու մասնակցութեան համար, որ տեղի կ'ունենար Պէյճինկի մէջ։ Պրազիլի ճանապարհը սկսաւ Գ. խումբին մէջ։ Պրազիլցիներու հետ ինկան նաեւ Չինաստանը, Պելճիքան եւ Նոր Զելանտը: Պրազիլը անցաւ յաջորդ փուլ առանց գնդակ կորսնցնելու։ Քառորդ եզրափակիչին մէջ Մարսելօն հարուածեց իր առաջին կօլը Ողիմպիական խաղերուն մէջ։ Կիսաեզրափակչին պարտուելով արժանթինցի հաւաքականին 3-0 հաշուով, Պրազիլի հաւաքականը դարձաւ անագապղինձէ մրցանակակիր[6]:
2014 թուականի աշխարհի առաջնութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2014 թուականին Մարսելօն իր առաջին կօլը դրաւ իր սեփական դարպասին ընդդէմ Խրուաթիոյ դէմ, որ դարձաւ Պրազիլի պատմութեան առաջին ինքնակօլը, աշխարհի առաջնութեան[7]:
Անձնական կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամուսնացած է պրազիլցի դերասանուհի Գլարիսա Ալուեսի ընկերուհիին հետ։ Անոնք ունին 1 զաւակ՝ Էնցոն (14.09.2009): 2015 թուականի Մայիսին ամուսինները հաստատեցին, որ Սեպտեմբերին ծնաւ անոնց երկրորդ երեխան։ Անոր անունը արդէն յայտնի է՝ Լիամ։
Նուաճումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կաղապար:Դրօշաւորում/Պրազիլ Ֆլումինենսե
- Պրազիլական գաւաթի եզրափակիչները։ 2005
- Ռիօ տը Ժաներօ նահանգի ախոյեան։ 2005
Ընդհանուր։ 1 մրցանակ
Նուաճումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակումբային
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կաղապար:Դրօշաւորում/Բրազիլիա Ֆլումինենսե
- Պրազիլիայի գաւաթի եզրափակչի մասնակից 2005
- Գարիոգա լիկա|Ռիօ-տը-Ժաներօ 2005
Ընդհանուր։ 1 մրցանակ
Կաղապար:Դրօշաւորում/Սպանիա Ռէալ Մատրիտ
- Սպանիոյ ախոյեան (3): 2006/07, 2007/08, 2011/12
- Սպանիոյ գաւաթի մրցանակակիր (2): 2010/2011, 2013/14
- Սպանիոյ սուբեր գաւաթի մրցանակակիր (2): 2008, 2012
- ՈՒԵՖԱ ախոյեաններու Լիկայի յաղթող 2013/14
- ՈՒԵՖԱ Սուբեր գաւաթի յաղթող 2014
- Ակումբային աշխարհի առաջնութեան յաղթող 2014
Ընդհանուր։ 10 մրցանակ
Կաղապար:Դրօշաւորում/Բրազիլիա Պրազիլի հաւաքական
- Անագապղինձէ մրցանակակիր Ամառային Ողիմպիական խաղեր
- Արծաթէ մրցանակակիր Ամառային Ողիմպիական խաղեր
- Կոնֆետերացիաներու գաւաթի մրցանակակիր 2013
Ընդհանուր։ 1 մրցանակ
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տարուայ խումբը ՈՒԵՖԱ-ի կողմէ 2011[8]
- [[ֆութպոլային ծառայութիւններով Globo եւ KBF| Ներառուած է Պրազիլի մրցաշրջանի խորհրդանշանական հաաւքականին մէջ 2006
- Կը Ներառուի ԱԱ 2014 խորհրդանշանական հաւաքականին մէջ 2014
Ակումբային վիճակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ 13 Մայիս 2015 թուական
Ակումբ | Մրցաշրջան | Ախոյեան | Գաւաթ | Եւրագաւաթ | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Կոլեր | Փոխանցումներ | Խաղեր | Կոլեր | Փոխանցումներ | Խաղեր | Կոլեր | Փոխանցումներ | Խաղեր | Կոլեր | Փոխանցումներ | ||
Ֆլումինենսե | Պրազիլի ախոյեան 2005 | 12 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 2 | 0 |
Պրազիլի ախոյեան 2006 | 18 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 4 | 0 | |
Ընդհանուր | 30 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 6 | 0 | |
Ռէալ Մատրիտ | Սպանիոյ ախոյեան 2006/07 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 |
Սպանիոյ ախոյեան 2007/08 | 24 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 1 | 29 | 0 | 3 | |
Սպանիոյ ախոյեան 2008/09 | 27 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 33 | 4 | 3 | |
Սպանիոյ ախոյեան 2009/10 | 35 | 4 | 9 | 2 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 43 | 4 | 9 | |
Սպանիոյ ախոյեան 2010/11 | 32 | 3 | 4 | 6 | 0 | 1 | 12 | 2 | 2 | 50 | 5 | 7 | |
Սպանիոյ ախոյեան 2011/12 | 32 | 3 | 3 | 5 | 0 | 0 | 7 | 0 | 4 | 44 | 3 | 7 | |
Սպանիոյ ախոյեան 2012/13 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 18 | 1 | 0 | ||
Սպանիոյ ախոյեան 2013/14 | 28 | 1 | 5 | 4 | 0 | 0 | 7 | 1 | 1 | 39 | 2 | 6 | |
Սպանիոյ ախոյեան 2014/15 | 32 | 0 | 6 | 5 | 1 | 0 | 13 | 1 | 2 | 18 | 1 | 4 | |
Ընդհանուր | 230 | 15 | 34 | 29 | 1 | 1 | 58 | 5 | 10 | 317 | 21 | 45 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 260 | 21 | 34 | 29 | 1 | 1 | 58 | 5 | 10 | 347 | 27 | 45 |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Transfermarkt.com — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան
- ↑ As — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Marcelo ya tiene la nacionalidad española: "Este día es muy especial para mí"» (իսպաներեն)։ Sitio oficial del Real Madrid CF։ 26.07.2011։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-02-01-ին։ արտագրուած է՝ հուլիսի 27, 2011
- ↑ Марсело: «Реал» не должен расслабляться»
- ↑ Бразилия 3-0 Бельгия,Бразилия завоевала бронзу.
- ↑ Մարսելօն խփեց Բրազիլիայի պատմության առաջին ինքնագոլը, ողջ աշխարհի առաջնությունների ընթացքում:
- ↑ Անուանուած է Տարուայ խումբ-2011, Տարուայ խումբ ՈՒԵՖԱ-ի կողմէն