Jump to content
Ժան տը Լաֆոնթէն
Ժան տը Լաֆոնթէն
ֆրանսերէն՝ Jean de La Fontaine
Ծնած է 8 Յուլիս 1621(1621-07-08)[1][2][3][…]
Ծննդավայր Շաթօ Թիէրի, Ֆրանսայի Թագաւորութիւն[4]
Մահացած է 13 Ապրիլ 1695(1695-04-13)[5][2][3][…] (73 տարեկանին)
Մահուան վայր Փարիզ, Ֆրանսայի Թագաւորութիւն[4]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[6]
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Ուսումնավայր College of Juilly?
Տեսակ առակ? եւ պատմազրոյց
Մասնագիտութիւն առակագիր, բանաստեղծ, փաստաբան, մանկագիր, գրագէտ, թատերագիր
Վարած պաշտօններ seat 24 of the Académie française?[7]
Անդամութիւն Ֆրանսական Կաճառ[7]
Ամուսին Marie Héricart?
Ծնողներ հայր՝ Charles de la fontaine?, մայր՝ Françoise Pidoux?
Ստորագրութիւն
Ժան տը Լաֆոնթէն (ֆրանսերէն՝ Jean de La Fontaine, 8 Յուլիս 1621(1621-07-08)[1][2][3][…], Շաթօ Թիէրի, Ֆրանսայի Թագաւորութիւն[4] - 13 Ապրիլ 1695(1695-04-13)[5][2][3][…], Փարիզ, Ֆրանսայի Թագաւորութիւն[4]), ֆրանսացի առակագիր, բանաստեղծ։
Լաֆոնթէն ծնած է հարուստ ընտանիքի մէջ[8]։ Ծնողքի կամքին ենթարկուելով՝ սկսած է ուսումնասիրել աստուածաբանութիւն, սակայն որոշ ժամանակ ետք ձգած եւ անցած է իրաւունքի ուսումնասիրման։
Դարձած է իրաւաբան, բայց հրապուրուած է գրականութեամբ: Սերտ կապեր հաստատած է Լուի 14-րդի թագաւորութեան ազդեցիկ նախարար Ֆուքէի հետ, որուն անկումէն ետք ժամանակ անցուցած է բարձրաստիճան ազնուականներու պալատներէն ներս՝ յաճախելով անոնց դահլիճներուն մէջ կազմակերպուող հաւաքոյթներուն:
Քսան տարի՝ գրեթէ մինչեւ իր մահը, անցուցած է մատամ տը Շամպլիէրիի պալատին մէջ:
Ամուսնացած է դեռատի կնոջ մը հետ, սակայն յետոյ ձանձրացած եւ իր կեանքը կապած է այլ կիներու: Ունեցած է նաեւ զաւակ:
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1684 թուականին Լաֆոնթէն ընտրուած է ֆրանսական ակադեմիայի անդամ, մասնակցած է «հիներուն ու նորերուն վէճին», հանդէս եկած է որպէս «հիներու» կողմնակից։
Լաֆոնթէն եղած է 17-րդ դարու ամենաընթերցուած գրողներէն մին։ Ան գրած է հեքիաթաներ, պատմուածքներ, թատերախաղեր, բայց փառք ու հռչակ վայելած է իր առակներով, որոնց նիւթը հիմնականը վերցուցած է մէկ այլ նշանաւոր առակագիրէ՝ Եզովբոսէ, ապա վարպետօրէն ու մեծ արուեստով մշակած, վերակառուցած, յաճախ դարձուցած է չափածոյ, կիրառած է բազում հետաքրքրական ոճաձեւեր, հաղորդած է հոգեբանական խորութիւն եւ կերտած՝ ուշագրաւ կերպարներ եւ իրավիճակներ։
Անոր առակները թարգմանուած են աշխարհի բոլոր զարգացած ժողովուրդներու լեզուներով, բազմիցս հրատարակուած ու վերահրատարակուած են։
Իր առակներուն մէջ Լաֆոնթէն ստեղծած է առասպելական եւ երեւակայական աշխարհ մը, ուր կենդանիները օժտուած են խօսքով եւ կ՚ուսուցանեն մարդիկը։ Անոր ստեղծած պատմութիւնները, որոնք կը ներկայացնեն մարդուն բարոյական հիմնական գիծերը եւ կը քննադատեն, ծաղրի կ՚ենթարկեն ատոնք, մեծ իմաստով կը դատապարտեն իր ապրած ժամանակին խնդիրները: Մարդոց վարքագիծը ան ջանացած է ցոյց տալ կենդանիներուն միջոցով, եւ ինչպէս առակ ժանրին բնորոշ է՝ ընթերցողը կը մղէ դասեր քաղելու:
Լաֆոնթէնin կը վերագրուի մօտաւորապէս 248 առակ: Իր առակներու հերոսներուն նուիրուած են Ֆրանսայի մէջ արձաններ, այգիներու, դպրոցներու, մշակութային եւ այլ վայրերու մէջ դրուած են իր՝ գրողին արձանները՝ շրջապատուած առակին հերոսներով:
Լաֆոնթէնի առակներուն՝ 1644 թուականին հրատարակուած ժողովածուն, եկեղեցին 1703 թուականին ներառած է արգիլուած գիրքերու ցանկին մէջ, այս արգելքը գործած է ընդհուպ մինչեւ 1948 թուականը, որմէ ետք հանուած է:
Գրողին թանգարանը կը գտնուի Ֆրանսայի հիւսիսային Շաթօ Թիէրի քաղաքին մէջ: Այդ տունին մէջ որոշ ժամանակ մը ապրած է գրողը, այնուհետեւ վաճառած 1676 թուականին, երբ 55 տարեկան էր, ապա շարունակած է իր կեանքը Փարիզ, ուր ալ մահացած է:
Թանգարանի հաւաքածոն հիմնականը կը պատմէ անոր ստեղծագործութիւններուն մասին: Յիշողութեան վայր մըն է, որ ճանապարհորդութիւն կ՚առաջարկէ ժամանակի եւ տարածութեան մէջ՝ բացայայտելու ֆրանսացի նշանաւոր գրողին ստեղծագործութիւնը[9]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1. 1,0 1,1 Jean de la Fontaine
2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
6. RKDartists
7. 7,0 7,1 Ֆրանսիական ակադեմիա — 1635.
8. Mackay Agnès Ethel (1 November 1973)։ La Fontaine and his friends: a biography (անգլերէն)։ G. Braziller։ ISBN 978-0-8076-0694-0։ արտագրուած է՝ 21 February 2011
9. «ԼԱՖՈՆԹԷՆ ԵՒ ԻՐ ԱՌԱԿՆԵՐԸ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-02