Jump to content

Բիւրականի աստղադիտարան

Վիքտոր Համբարձումեանի անուան Բիւրականի աստղադիտարան, աստղադիտարան Հայաստանի Բիւրական գիւղին, Արագած լեռան լանջին։ Կը պատկանի ու կը կառավարուի Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի կողմէ։ Կ՚ենթադրուի Արեւելեան Եւրոպայի եւ Միջին Արեւելքի կարեւորագոյն աստղադիտարաններէն մէկը[1]։

Հիմնուած է 1946 թուականին Վիքտոր Համբարձումեանի ջանքերով ու ինք եղած է աստղադիտարանի առաջին տնօրէնը[2]։ Աստղադիտարանի ճարտարապետն է Սամուէլ Սաֆարեանը։

Բիւրականի աստղադիտարանի առաջին աստղագետներն են Հայկ Պատալեանը, Բենիամին Մարգարեան, Ռուբեն Սահակեան, Գրիգոր Գուրզադեան, Լիւդվիք Միրզոեանը, Նինա Իվանովեան, Վաղարշակ Սանամեանը, Մարատ Առաքելեանը, Եդուարտ Խաչիկեանը եւ Կարլոս Գրիգորեանը[1]։

Բիւրականի աստղադիտարանը կը գտնուի Արագած լեռան հարաւային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի, Բիւրական գիւղին։ Նաեւ 40°20′07″Հյ 44°16′25″Աե[3] աստիճաններուն, Երեւանի 50 քմ հիւսիսը[4], 1500 մեթր բարձրութեան վրայ[1]։

Աստղադիտարանը կազմուած է երկու մասերէն՝ բնակելի աւաններ եւ գործառնական մասեր, որ կը պարունակէ դիտաշտարակները, վարչական եւ տարրալուծարանի շէնքերը, ժողովասրահը եւ հիւրերու տունը[2]։ Արտաքին մուտքի աստիճանները ունի իւրայատուկ ճարտարապետական ոճ[5]։

Աստղադիտակները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խոշոր աստղադիտակներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տիեզերքը՝ Բիւրականէն
Վիքտոր Համբարձումեանի տուն-թանգարանը Բիւրականի մէջ
  • ZTA-2.7 - 2.7 մետր Կասեգրէյնի լուսարձակը, Բիւրականի հիմնական աստղադիտակն է։ Աշխատած է 1975 թուականին։ Ծրագրած է Բագրատ Յովհաննիսեանը, Ռուսաստանի LOMO ընկերութեան[6]։
  • 103/136/213 սմ Շմիդ համակարգի աստղադիտակը։ Գործածուած է 1960 թուականին[7]։
  • 53/53/180 սմ Շմիդի հեռադիտակ

Փոքր աստղադիտակներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
    • 50 սմ լուսարձակ
    • 40 սմ լուսարձակ
    • 20 սմ լուսարձակ

Ռատիօ օբդիք աստղադիտակ (Radio Optical Observatory)

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • PDS-1010A - (խտութիւնը չափելու գործիք)[8]
  1. 1,0 1,1 1,2 «Բյուրականի աստղադիտարանի պատմությունը (անգլերեն)»։ արտագրուած է՝ 2009 թ․ ապրիլի 22 
  2. 2,0 2,1 «Բյուրականի աստղադիտարանի պաշտոնական կայք»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-20-ին։ արտագրուած է՝ 2009 թ․ ապրիլի 22 
  3. «Բյուրականի քարտեզը»։ արտագրուած է՝ 2009 թ․ ապրիլի 22 
  4. «Բյուրականի աստղադիտարանը (անգլերեն)»։ արտագրուած է՝ 2009 թ․ ապրիլի 22 
  5. «Այն աստղադիտարանները, որ տեսել եմ. Բյուրականի աստղադիտարանը (անգլերեն)»։ արտագրուած է՝ 2009 թ․ ապրիլի 22 
  6. «ZTA-2.6 (անգլերեն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-09-18-ին։ արտագրուած է՝ 2009 թ․ ապրիլի 22 
  7. «1մ Schmidt (անգլերեն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-04-29-ին։ արտագրուած է՝ 2009 թ․ ապրիլի 22 
  8. «Գիտական գործիքներ եւ տվյալների բազա (անգլերեն)»։ արտագրուած է՝ 2009 թ․ ապրիլի 22