Աննա Պալաքեան
Աննա Պալաքեան | |
---|---|
Ծնած է | 14 Յուլիս 1915[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[2] |
Մահացած է | 12 Օգոստոս 1997[1] (82 տարեկանին) |
Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2] |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3][4] |
Ուսումնավայր |
Քոլումպիա Համալսարան Հանթեր քոլեջ? |
Մասնագիտութիւն | գրաքննադատ, լրագրող, comparative literature academic |
Աշխատավայր | Նիւ Եորք Համալսարան |
Աննա Պալաքեան (անգլերէն՝ Anna Balakian, 14 Յուլիս 1915[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[2] - 12 Օգոստոս 1997[1], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2]), հայազգի գրականագէտ։ Եղած է Նիւ Եորքի համալսարանի համեմատական գրականութեան ամպիոնի վարիչ։ 1977-1980 թուականներուն նախագահած է Ամերիկեան համեմատական գրականութեան միութիւնը։ Բազմաթիւ հեղինակաւոր գիրքերու եւ յօդուածներու հեղինակ, արժանացած է բազմաթիւ մրցանակներու։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պալաքեան ունի հայկական արմատներ (հայկական անունը՝ Անահիտ)։ Ծնած է Կոստանդնուպլիս։ Երբ 11 տարեկան էր, ընտանիքը տեղափոխուած է ԱՄՆ Քընէթիքըթ նահանգի Նիւ Պրիթըն քաղաք։
Համալսարանական վկայական ստացած է Հանթըր քոլէճէն, մագիստրոսի եւ դոկտորի աստիճաններ՝ Քոլումպիոյ համալսարանէն։ Աւարտական դպրոցին մէջ ֆրանսերէն եւ գրականութիւն դասաւանդած է Հանթւր քոէչի աւագ դպրոցին մէջ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր առաջին գիրքը՝ «The Literary Origins of Surrealism» (Գերիրապաշտութեան գրական ակունքները), հրատարակուած է 1947 թուականին։ Ֆրանսիական բանաստեղծութեան հիմնադիրներու այս նորարարական ուսումնասիրութեան ժամանակ Պալաքեան ֆրանսիական եւ գերմանական ռոմանթիզմի ֆոնին հակադրած է յառաջապահ գրողները եւ արուեստագէտները։
1953 թուականէն սկսած է աշխատիլ Նիւ Եորքի համալսարանը, ութ տարի նախագահած է համեմատական գրականութեան բաժինը։ Պալաքեանի յաջորդ գիրքը՝ «Surrealism: The Road to the Absolute» (Գերիրապաշտութիւն. ճանապարհ դէպի անսահմանը, 1959), հարուստ տեղեկացուած ցուցադրութիւն եւ ջատագովութիւն է գերիրապաշտական գրականութեան եւ արուեստի համար։ «The Symbolist Movement: A Critical Appraisal» (Գերիրապաշտական շարժում, քննադատական գնահատական, 1969) գիրքը գերիրապաշտական բանաստեղծութեան ամփոփ եւ մանրամասն հաշուետուութիւն է։ Անոր «André Breton: Magus of Surrealism» (Անտրէ Պրեթըն, գերիրապաշտութեան քուրմը, 1971) սիւրռեալիստական շարժման հիմնադիրի առաջին լիիրաւ կենսագրականն է[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Freebase տվյալների վերբեռնում — Կուկըլ.
- ↑ Bibliothèque nationale de France Record #11889945z // BnF catalogue général — Paris: BnF.
- ↑ LIBRIS — Շուէտի Ազգային Գրադարան, 2010.
- ↑ studio 5165m։ «Anunner.com - ԷՆՆ ԷԼԻԶԱԲԵԹ ԲԱԼԱՔՅԱՆ»։ www.anunner.com։ արտագրուած է՝ 2018-09-09