The Spectator (1711)
The Spectator անգլ.՝ The Spectator | |
---|---|
1711 թ. հունիսի 7-ի թողարկումը | |
Տեսակ | հանդես և ստեղծագործություն |
Ժանր | զննող պարբերական |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | 1711 |
Հիմնադիր | Ջոզեֆ Ադիսոն, Ռիչարդ Սթիլ |
Երկիր | Միացյալ թագավորություն |
Գրասենյակ | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Լուծարվել է | դեկտեմբեր 1712 |
Հաճախականություն | օրական, շաբաթական |
The Spectator (1711) Վիքիպահեստում |
The Spectator (հայ.՝ «Դիտողը», «Հանդիսատեսը») բրիտանական պարբերական, որի հիմնադիրներն են Ջոզեֆ Ադիսոնն ու Ռիչարդ Սթիլը։ Առաջին անգամ լույս է տեսել 1711 թ. մարտի 1-ին, և շարունակել է հրատարակվել մինչև 1712 թ.[1]։ Ամեն թողարկումը պարունակում էր մեկ էսսե (շարադրություն)՝ շուրջ 2500 բառից կազմված և անդրադարձող Մեծ Բրիտանիայի ու աշխարհի տարբեր իրադարձություններին, այդ թվում՝ քաղաքականություն, տնտեսություն, կրոն, հասարակության հագ ու կապ և գենդերային կանոններ։ Որպես հեղինակ համարվում էր Mr. Spectator-ը (պարոն Դիտող)՝ Ադիսոնի ու Սթիլի հորինած կերպարը, ով իբրև իր շրջապատը թաքուն դիտելով՝ զննելով եզրակացություններ էր կատարում իր գրած էսսեներում։
Երկու տարիների ընթացքում հրապարակված համարները կազմեցին 555-ը, որոնք սկզբում թողարկվեցին յոթ հատորով։ 1714 թ.-ին Ադիսոնը վերսկսեց իր գործունեությունը՝ արդյունքում կազմելով էսսեների հավելյալ՝ ութերորդ հատորը։ Սակայն այս անգամ նա աշխատեց առանց Սթիլի մասնակցության։ Ավելին՝ ամենօրյա թողարկումների փոխարեն Ադիսոնը ստիպված եղավ անցնել շաբաթը երեք անգամի և այսպես շարունակեց վեց ամիս։
Բացի Ադիսոնից ու Սթիլից, իրենց ներդրումն են նաև ունեցել Յուսթաս Բադջելը՝ Ադիսոնի զարմիկը, և բանաստեղծ Ջոն Հյուզը։
Պարբերականի նպատակները
[խմբագրել | խմբագրել կոդը]1711 թ. նոյեմբերի 10-ի թողարկված համարում Mr. Spectator-ը շեշտում է, որ պարբերականը փորձելու է «բանականության միջոցով կենդանացնել բարոյականությունը, իսկ բարոյականության միջոցով չափավորել բանականությունը»։ Պարբերականը ամեն օր կարդում էին հազարավոր մարդիկ, որովհետև «ամեն միջին դասի օջախ, որն ուզում էր տպավորություն թողնել, թե իր անդամները գնահատում են գրականությունը, ցանկանում էր կարդալ The Spectator-ը»[2]։
Mr. Spectator-ը նպատակ էր դրել «դուրս բերել փիլիսոփայությունը փակված պահարաններից ու գրադարաններից, որպեսզի մարդիկ այն քննարկեն ակումբներում և հավաքների ժամանակ, թեյանոցներում և սրճարան-տներում [սրանք բրիտանական հատուկ հանրային վայրեր էին]»։ Կանանց նույնպես խորհուրդ էր տրվում կարդալ պարբերականը, քանի որ էսսեները նպատակ ունեին նրանց սովորեցնելու ինչպես վարել «ավելի պատշաճ կյանք ու խոսակցություններ»։ Իսկապես, Սթիլը գրել է 10-րդ համարի էսսեում, որ «այս պարբերականն ամենաօգտակարը պետք է լինի հենց կանացի աշխարհի համար»[3]։
Ըստ Mr. Spectator-ի՝ մարդիկ պետք է սովորություն դարձնեն էսսեները կարդալ ամեն առավոտ թեյելիս[4]։ Պարբերականի ամենանշանավոր նպատակը կարդացողներին տրամադրելն էր կրթված խոսակցություններ վարելու համար թեմաներ, ինչպես նաև մարդկանց պատրաստել «քաղաքավարի» ու բարեկիրթ ձևով շփվել հասարակական փոխգործակցություններում[5]։ Ադիսոնն ու Սթիլը կարևորում էին ընտանիք, ամուսնություն և քաղաքավարություն հասկացությունները՝ լինելով Լուսավորության դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչներ։
Պարբերականն ընթերցողները
[խմբագրել | խմբագրել կոդը]The Spectator-ը ուներ շուրջ 3000 տպաքանակ և լայն ընթերցողների ցանկ։ Ըստ Ադիսոնի՝ իրենց գրած ամեն մի էսսեն կարդում էին հազարավոր լոնդոնցիներ, որն այդ ժամանակ կազմում էր քաղաքի բավականին մեծ մասը։ Ժամանակակից պատմաբանները չեն կարծում, որ Ադիսոնը չափազանցնում էր. իրոք, անգամ եթե մարդիկ անձնապես չէին գնում թերթը, նրանք այն ընթերցում էին խմբերով՝ բրիտանական տարածված ու մոդայիկ սրճարան-տներում։ Հասարակության տարբեր խավեր էին կարդում պարբերականը, սակայն հատկապես մի խումբ՝ նորաստեղծ ու արագ զարգացող միջին խավն այն գտավ առանձնապես հետաքրքիր ու ուսուցողական։ Նրանց թվին էին պատկանում հիմնականում առևտրականներն ու վաճառականները։
Պարբերականն ընթերցում էին նաև Բրիտանիայի ամերիկյան գաղութներում։ Ապագա ԱՄՆ չորրորդ նախագահ Ջեյմս Մեդիսոնն իր դեռահաս տարիներին հաճախ կարդում էր The Spectator-ը։ Պատմիչներն անգամ ասում են, որ պարբերականն ունեցել է մեծ ազդեցություն նրա վրա ողջ կյանքի ընթացքում և ձևավորել նրա քաղաքական մտածելակերպը[6]։ ԱՄՆ վեցերորդ նախագահ Բենջամին Ֆրանկլինը նույնպես ընթերցում էր էսսեները[7]։
Գերմանացի հայտնի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը կարծում է, որ The Spectator-ը կարևոր դեռ է խաղացել 18-րդ դարի Անգլիայի հրապարակային ասպարեզի կառուցման մեջ[8]։ Չնայած The Spectator-ի հեղինակների պնդման, որ պարբերականը զուրկ է քաղաքական երանգներից՝ մասնագետներն այսօր կարծում են, որ էսսեները հաճախ ծառայում էին Վիգերի կուսակցություն հայացքներն ու շահերը պաշտպանելուն։
The Spectator-ը շարունակեց հայտնի լինել ուշ 18-րդ և 19-րդ դարերում։ Վաճառքի էր հանվել և հաջողության հասել ութ հատորանոց հրատարակությունը։ Այսօրվա բանասերները հատկապես գնահատում են պարբերականի արձակ ոճը և ընդծում են նրա բարոյականության ու խրատների հաջող համադրումը՝ զավեշտային պատմությունների միջոցով արտահայտված։
Կարդալ ավելին
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Spectator-ի մասին ավելին՝ Britannica հանրագիտարանում։
- The Spectator-ի բոլոր էսսեները՝ երեք հատորով՝ Գուտենբերգ նախագծում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Spectator | British periodical [1711–1712] | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Joseph Addison & Richard Steele – The Open Anthology of Literature in English» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Felsenstein, Frank (1999). English Trader, Indian Maid: Representing Gender, Race, and Slavery in the New World. Johns Hopkins UP.
- ↑ Addison, Joseph (1837). The Spectator, no. 1-314 (անգլերեն). Harper & Brothers.
- ↑ Newman, Donald J. (2005). The Spectator: Emerging Discourses (անգլերեն). University of Delaware Press. ISBN 978-0-87413-910-5.
- ↑ Ketcham, Ralph (1971). James Madison, A Biography. էջեր 39–48.
- ↑ Goodwin, George (2016). Benjamin Franklin in London. Weidenfeld & Nicolson. էջ 14.
- ↑ Habermas, Jurgen (1991 թ․ օգոստոսի 28). The Structural Transformation of the Public Sphere: An Inquiry into a Category of Bourgeois Society (անգլերեն). MIT Press. ISBN 978-0-262-58108-0.