Jump to content

Super Mario Maker 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Super Mario Maker 2
Изображение логотипа
ՄշակողNintendo Entertainment Planning & Development[1]
ՀրատարակիչՆինթենդո
ԴիստրիբյուտորNintendo eShop
Միջերեսի լեզուճապոներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, հոլանդերեն, իտալերեն, ռուսերեն, չինարեն և կորեերեն
ՊրոդյոսերՏակաշի Տեցուկա
Սերիայի մասSuper Mario Maker? և Super Mario
Թողարկման թվականհունիսի 28, 2019[1]
ՊլատֆորմներNintendo Switch[1]
Վերջին տարբերակ3.0.2 (նոյեմբերի 14, 2022)[2]
Ժանրպլատֆորմեր
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[1] և բազմակառավարելի խաղ[1]
PEGIPEGI 3
USKUSK 0[3]
ESRBբոլորի համար[4]
Կրիչխաղարկային քարթրիջ, թվային բաշխում և թվային ներբեռնում
ԿառավարումJoy-Con controllers?, գեյմփադ, թաչսքրին և Nintendo Switch Pro Controller?[1]
🌐supermariomaker.nintendo.com, supermariomaker.nintendo.com/fr/(ֆր.) և supermariomaker.nintendo.com/es/(իսպ.)

Super Mario Maker 2, համակարգչային պլատֆորմերային խաղ մշակված Nintendo կազմակերպության կողմից։ Եվ թողարկվել է որպես բացառիկ Nintendo Switch-ի համար 2019 թվականի հուլիսի 28-ին։

Պիչ արքայադստեր ամրոցը քանդվել էր և Մարիոն կատաում է Տոադի և այլ հերոսների առաջադրանքները, դրանով վաստակելով գումար, քանդված ամրոցը վերակառուցելու համար։

Խաղը բաղկացած է ավելի քան 100 փուլից[5], որոնք կարելի է խմբագրել, որն էլ հեշտցնում է խաղի ընթացքը կամ դրա միջոցով կարելի է գտնել թաքնված առարկաներ։

Խաղը իրենից ներկայացնում է կողքի-շարժվող պլատֆորմեր, որտեղ խաղացողին հնարավորություն է տրված փոփոխել և սեղծել սեփական փուլեր Super Mario խաղաշարքից, և հետո կիսվել դրանցով Համացանցում։ Սկզբնական շրջանում խաղացղները հնարվորություն ունեին գնահատելու և թերագնահատելու այլ խաղացողների կողմից ստեղծված փուլերը, ինչպես նաև թողնել մեկնաբանություն։ Այսպիսի գործողությունը ազդում են փուլի վիճակագրության վրա և ցույց տալիս մշակման վիճակագրությունը։ Առաջին ամսվա ընթացքում խաղացողների կողմից ստեղծվել և հրապարակվել է ավելի քան 4 միլլիոն փուլ[6]։

Խաղացողին հասանելի են բոլոր ոճի փուլերը Super Mario Maker-ից Wii U-ի համար և նոր ոճ՝ հիմնված Super Mario 3D World-ի վրա, որում ավելացած են 3D էլեմենտներ։ Ինչպես նաև հասանելի են նոր թեմատիկ ոճեր՝ անապատ, ձյուն, անտառ, երկինք և գիշեր, որոնք յուրօրինակ կերպով ազդում են խաղի ֆիզիկաի վրա և ավելացնում են նոր էլեմենտներ։

Խմբարիչում ավելացել են բազմաթիվ նոր առարկաներ, թշնամիներ և պլատֆորմներ[7]։ Առաջինը Super Mario Maker հայտնվեց սյուժետային ռեժիմը[8]։

Խաղի նոր ռեժիմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիո մարաթոն, խաղացողը պետք է անցնի անվերջ փուլեր, որոնք ստեղծված են այլ խաղացողների կողմից։ Սկզբից խաղացողին տրվում է 5 սիրտ, խաղացողը կարող է նոր կյանք վերցնել խաղի ընթացքում։ Երբ կյանքերը ավարտվում են, ավարտվում է նաև մարթոնը, իսկ արդյունքը գրանցվում է խաղացողի վիճակագրության մեջ։

Այս ռեժիմը ունի բարդության 4 աստիճան՝ հեշտ, սովորական, բարդ և մասնագետ։ Սրանից ամեն մեկը ունի իր վիճակագրությունը։ Փուլի բարդությունը որոշվում է, փուլի հաղթահարման աստիճանով։

Միասին, խաղին մասնակցում են 4 խաղացող, որոնք կատարում են տարատեսակ առաջադրանքներ կամ ուղղակի անցնում են փուլը արագության հաշվին։ Փուլը համարվում հաղթած, եթե 4-ից մեկը հասնում է ավարտին։

Այս ռեժիմը նույնպես ունի բարդության 4 աստիճան, որը ընտրվում է քվեարկության միջոցով։

Միջադեպ, չորս խաղացող պայքարում են միմյանց դեմ և հաղթող ճանաչվում է այն խաղացողը, ով առաջինն է հասնում վերջնագծին։ Այս փուլը ունի առաջնորդների աղյուսակ։

Փախուստ նինձիայից, խաղացողը պետք է արագ անցնի փուլը, պայքարելով նինձինաների հետ, որոնք այլ խաղացողներին հոգիներն են։ Փուլի հաղթահարումից հետո ցույց է տրվում համաշխարհային վարկանշային գրաֆիկը և նրա տեղ այդ գրֆիկում։ Ռեժիմը ավելացել է 2․0․0 թարմացման ժամանակ։

Թարմացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտմբերի 2-ին թողարկվեց նոր թարմացում, որ թույլ է տալիս խաղալ «Միասին» և «Միջադեպ» ռեժիմները ընկերների հետ, ինչպես նաև անցել պաշտոնական դիզայներների կողմից թողարկած փուլերը[9]։

2019 թվականի դեկտեմբերի 5-ին դուրս եկավ 2.0.0 թարմացումը։ Այն ավելացնում էր The Legend of Zelda-ի թուրը, որը վերցնելով Մարիոն դառնում էր Լինկի, ով ունակ է հարձակվել թրով, կրակել նետից, կասեցնել թշնամիների հարձակումների վականով և նետել ռումբեր[10]։

Ակնարկներ և քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Metacritic կայքում Super Mario Maker 2-ը ստացել է 88 բալ 100-ից[11], 87,44% GameRankings-ում[12] և 100-ից 88 OpenCritic-ում[13]։

IGN կայքում խաղը 10-ից հավաքել է 9,5 բալ և ճանաչվել է ամենահասանելի գործիքը խաղեր մշակելու համար, որը երբևիցէ գոյություն է ունեցել[14]։ Gameinformer հրատարակությունը խաղը գնահատել է 8․75 բալլով, նշելով որ խաղը ունի պայծառ ապագա[15]։ GameSpot կայքը խաղը գնահատել է 8 բալլով 10-ից, իսկ որպես ամենակարևոր գիծ նշել է այն հնարավորությունը, որը թուլյ է տալիս դիզայներիներինմ սիրողականներին և պրոֆեսսիոնալներին ստեղծել իրենց աշխարհը[16]։ Խաղի թերություննորից միառ ժամանակ մի քանի պարբերականներ նշել են խաղի օնլայն ռեժիմի ժամանակ հաճախ հանդիպող թերությունները[16][17][18]։

Վաճառք Super Mario Maker 2 Մեծ Բրիտանիայում սկզբում զբաղեվնում էր հորիզունականը[19] և շարունակում էր պահապանել այն 2 շաբաթ շարունակ[20]։ Ճապոնիայում առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց ավելի քան 196 հազար օրինակ[21]։ ԱՄՆ-ում այն դարձավ 2019 թվականի հունիս ամսվա ամենաշատ վաճառված խաղը[22]։ Ռուսաստանում առաջին օրը գնողներին տրվում էր Super Mario-ի ոճով պատրաստված ստիլուս[23]։

Համաձայն Nintendo-ի, առաջին 3 օրերի ընթացքում ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 2,42 միլլին օրինակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 MobyGames — 1999.
  2. Nintendo Support: How to Update Super Mario Maker 2 — 2022.
  3. https://usk.de/?s=super+mario+maker+2
  4. https://www.esrb.org/ratings/36228/
  5. Nintendo Life (2019 թ․ հուլիսի 3). «Guide: Super Mario Maker 2 Story Mode - How To Unlock Items, Characters, Mii Outfits And More» (բրիտանական անգլերեն). Nintendo Life. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  6. Nintendo Life (2019 թ․ հուլիսի 31). «Super Mario Maker 2 Players Have Already Uploaded More Than 4 Million Courses» (բրիտանական անգլերեն). Nintendo Life. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Everything New in Super Mario Maker 2 - IGN» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  8. «Творите когда угодно, играйте с кем угодно, делитесь со всеми!» (ռուսերեն). Nintendo of Europe GmbH. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  9. Nintendo Россия (2019 թ․ հունվարի 1). «Благодаря новому обновлению играйте с друзьями онлайн в #SuperMarioMaker2! Теперь вы даже сможете проходить уровни от официальных дизайнеров из нового списка в рейтинге дизайнеров!pic.twitter.com/kNazJ0GKEh» (ռուսերեն). @NintendoRU. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. «Линк появится в обновленной версии Super Mario Maker 2». pluggedin.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. «Super Mario Maker 2» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «Super Mario Maker 2 for Nintendo Switch - GameRankings». www.gamerankings.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  13. «Super Mario Maker 2 for Switch Reviews» (անգլերեն). OpenCritic. 2019 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  14. «Super Mario Maker 2 Review - IGN» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  15. Kyle Hilliard. «Super Mario Maker 2 Review – Building On Success» (անգլերեն). Game Informer. Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  16. 16,0 16,1 «Super Mario Maker 2 Review - Make My Day» (ամերիկյան անգլերեն). GameSpot. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  17. «Super Mario Maker 2 Review» (կանադական անգլերեն). Video Chums. 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  18. «Super Mario Maker 2 Review - Review». Nintendo World Report. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  19. «Super Mario Maker 2 – новый лидер британского чарта продаж». www.gametech.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  20. «Английская розница: Super Mario Maker 2 удерживает лидерство» (ռուսերեն). www.igromania.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  21. «Famitsu Sales: 6/24/19 – 6/30/19 [Update]» (ամերիկյան անգլերեն). Gematsu. 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  22. «Super Mario Maker 2 стала самой продаваемой игрой июня в США» (ռուսերեն). www.igromania.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  23. Автор: Eugene Asseserov (2019 թ․ հունիսի 4). «Nintendo подарит стилус всем игрокам, купившим Super Mario Maker 2 для Nintendo Switch в первый день продаж» (ռուսերեն). IGN Russia. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.