Shantel
Shantel | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1968[1][2] (56 տարեկան) Մանհայմ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1] |
Երկիր | Գերմանիա |
Ժանրեր | փոփ֊ֆոլք, էլեկտրոփոփ և Gypsy jazz?[3] |
Մասնագիտություն | ակումբային դիջեյ, դիջեյ, կիթառահար և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | կիթառ |
Լեյբլ | Edel Records[4], Crammed Discs?[4] և Essay Recordings?[4] |
Կայք | bucovina.de |
Shantel Վիքիպահեստում |
Սթեֆան Հանթել (գերմ.՝ Stefan Hantel, մարտի 2, 1968[1][2], Մանհայմ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), հայտնի է Shantel կեղծանունով, գերմանացի երաժիշտ, պրոդյուսեր, դիջեյ, հայտնի է բալկանյան ավանդական երաժշտության էլեկտրոնային ռեմիքսներով և գնչուական փողային նվագախմբի հետ աշխատանքով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանթելը ծագմամբ Բուկովինայի գերմանացի է։ Մորական կողմի ծնողները եղել են Բուկովինայի Ռոմանական մասից, որը ներկայումս Ուկրաինայի կազմում է[5]։
Սթեֆանը դիջեյի իր կարիերան սկսել է Ֆրանկֆուրտում (Գերմանիա), ոգեշնչվելով Ֆանֆարե Չոկարլիի և Բոբանա Մարկովիչի կատարմամբ փողային երաշտության նկատմամբ հասարակության արձագանքով։ Առաջին ցանցերը թողարկվել են Studio !K7 լեյբլով։ 1991 թվականին որոշ ժամանակ ապրել է Փարիզում, ուսումնասիրել է գրաֆիկական դիզայն, միաժամանակ պահպանելով դիջեյական ակտիվությունը։ Ֆրանկֆուրտ վերադառնալուց հետո նա բացում է սեփական ակումբ։ 1994 թվականին Դենիել Հակսմանի հետ հիմնում է ձայնագրման հիմնական լեյբլ՝ Essay Recordings, որով թողարկել է երկու հավաքածու Bucovina Club անունով, որոնք համաշխարհային ճանաչում են ձեռք բերել։ 2006 թվականին արժանացել է BBC Ռադիո-3 էթնիկական երաժշտության մրցանակի։ Mahalageasca (Bucovina Dub) ստեղծագործությունը ընտրվել էր որպես «Բորատ» ֆիլմի սաունդթրեք։ Այլ դիջեյների հետ Ստեֆան Հանթելը մասնակցել է ռեմիքսների Electric Gypsyland հավաքածույի ստեղծմանը Taraf de Haïdouks և Koçani Orkestar մեղեդիների հիման վրա, որ թողարկվել է բելգիական Crammed Discs լեյբլում։ Հաջորդ ալբոմը Disko Partizani-ն թողարկվել է նույն լեյբլում։ Ստեֆան Հանկելը ղեկավարում է Bucovina Club (Bucovina Club Orkestar) նվագախումբը, որի հետ ելույթ է ունենում համերգների ժամանակ։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Super Mandarine (1994)
- Club Guerilla (1995)
- Auto Jumps & Remixes (1997)
- EP (1997)
- No. 2 (1997)
- "II" EP (1998)
- Higher than the Funk (1998)
- Oh So Lovely EP (1998)
- Oh So Lovely Remixes (1998)
- Backwood (2001)
- Great Delay (2001)
- Inside (2001)
- Bucovina (2003)
- Disko (2003)
- Bucovina Club Vol. 2 (2005)
- Gypsy Beats and Balkan Bangers (2006)
- Disko Partizani (2007)
- Disko Partizani Remixes (2008)
- Planet Paprika (2009)
- Kosher Nostra Jewish Gangsters Greatest Hits (2011)
- Anarchy + Romance (2013)
- Viva Diaspora (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.hna.de/nachrichten/kultur/zehn-punkte-nach-kassel-musiker-shantel-interview-3214677.html
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ Gypsy Jazz Music | Discogs
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ Robert Rigney, "Interview: Shantel" Արխիվացված 2012-06-06 Wayback Machine, Exberliner, 9 April 2010.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Shantel» հոդվածին։ |
|