Jump to content

Not Fucking Around Coalition

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Not Fucking Around Coalition
Տեսակկոալիցիա և աշխարհազոր
Երկիր ԱՄՆ
ՀապավումNFAC
Հիմնադրված2020

Not Fucking Around Coalition (NFAC) զինված աֆրոամերիկացիների ազգայնական աշխարհազոր[1][2]։ Թեև այն կապված է եղել Նոր սև հովազ կուսակցության հետ (անգլ.՝ New Black Panther Party)[3], բայց հերքում է ցանկացած կապ Նոր սև հովազ կուսակցության կամ Սև կյանքերը կարևոր են շարժման (անգլ.՝ Black Lives Matter) հետ[4]։ Աշխարհազորի ղեկավար Ջոն Ջեյ Ֆիջերալդ Ջոնսոնը[5], որը հայտնի է որպես Գրանդ Մասթեր Ջոն, ասում է, որ աշխարհազորը կազմված է «նախկին զինվորական հրաձիգներից»[6]։ Ջոնսոնը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների անկախ թեկնածու է եղել[5]։ Ջոն Ջեյ Ֆիջերալդ Ջոնսոնը հայտարարել է․ «Մենք սև աշխարհազոր ենք։ Մենք բողոքող չենք, մենք ցուցարար չենք, մենք չենք գալիս երգելու, չենք գալիս վանկարկելու։ Մենք դա չենք անելու»[7]։

NFAC-ի կարգախոսն է՝ բռնությունն ու սպանությունը, ճնշման դեմ ընդունելի պատասխան են։ Ջոնսոնը հայտարարել է, որ «հավատում է բռնությանը» և ցանկանում է, որ Ամերիկայի յուրաքանչյուր աֆրոամերիկացի ունենա իր Վականդան[8]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

NFAC-ի անդամների առաջին հայտնվելը եղել է 2020 թվականի մայիսի 12-ին Ջորջիա նահանգի Բրունսվիկ քաղաքի շրջակայքում փետրվարին Ահմաուդ Արբերիի սպանության կապակցությամբ տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ[6]։ Այդ ժամանակ տեղական լրատվամիջոցները նրանց նույնականացրել են Նոր սև հովազների հետ[9]։

Ջոնսոնը նշել է, որ NFAC-ը իր խնդրանքով զինված անվտանգություն է ապահովել Ռեյշարդ Բրուքսի քրոջ համար՝ հունիսի վերջին NFAC-ը նրան ուղեկցել է Ատլանտա քաղաքի կենտրոնում կայացած հավաքույթի ժամանակ[7]։

2020 թվականի հուլիսի 4-ին, մոտ 100 կամ 200 հիմնականում զինված NFAC անդամներ երթով շարժվել են Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի մոտակայքում գտնվող Սթոուն լեռան զբոսայգում՝ կոչ անելով հեռացնել Համադաշնության հուշարձանը[Ն 1]: Պարկը շահագործող «Սթոն մաունտեյն հուշահամալիր կազմակերպությունը» (անգլ.՝ Stone Mountain Memorial Association) հայտարարել է, որ բողոքարարները խաղաղ են եղել և հետևել են կարգուկանոնին[10] : Ջոնսոնը Կու-կլուքս-կլանի համար կարևոր հուշարձանի մասին հայտարարել է «Մեր նախնական նպատակը եղել է կազմել մեր աշխարհազորը Սթոուն լեռան վրա, որպես ուղերձ․ «քանի դեռ դուք վերացնում եք բոլոր արձանները հանրապետության ողջ տարածքում, ի՞նչ կասեք սրա մասին»[7]։ FAC- ի անդամներից մեկը բողոքի ակցիայի ժամանակ ասել է. «Ես ուզում եմ, որ Կու-կլուքս-կլանի սիրտը լսի ինձ։ Անկախ նրանից, թե որտեղ ես դու, ես քո տանն եմ։ Դու սպառնացել ես, մենք չենք սպառնում»[11]։

Հուլիսի 20-ին Կենտուկիի գլխավոր դատախազ Դանիել Քեմերոնը և Լուիիսվիլի քաղաքապետարանի խորհրդի նախագահ Դեյվիդ Ջեյմսը հեռախոսազրույց են ունեցել Ջոնսոնի հետ, որը գնահատվել է արդյունավետ[12]։

Հուլիսի 25-ին NFAC-ի շուրջ 200 անդամ հավաքվել են Կենտուկի նահանգի Լենիսվիլ քաղաքում, բողոքելու մարտ ամսին Բրեոն Թեյլորին գնդակահարելու համար պատասխանատու սպաների դեմ գործողության բացակայության դեմ[13]։ NFAC ներկայությանը հակադարձել են մոտ «Երեք տոկոս» աշխարհազորի մտ 50 զինված անդամ։ Լուիսվիլի ոստիկանությունը պատնեշ է կազմել երկու խմբերի միջև[14]։ NFAC-ի երեք անդամ վիրավորվել են զենքի անփույթ օգտագործման հետևանքով[15]։

  1. "Ջորջիան նախկինում եղել է Կու-կլուքս-կլան շարժման կենտրոնը[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. James, Gerry Seavo; Shugerman, Emily (2020 թ․ հուլիսի 25). «Three Injured as Rival Armed Militias Converge on Louisville». The Daily Beast (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. Blest, Paul. «Protests Against Police Brutality and Trump's Secret Police Are Exploding Across the U.S.». www.vice.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. Powe, Janet (2020 թ․ հուլիսի 5). «Wow! NFAC black nationalist armed militia challenges far right». Black Lives Matter Movement. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  4. Creekmur, Chuck (2020 թ․ հուլիսի 5). «Not The Black Panthers: The NFAC Convenes On KKK Stronghold Outside Of Atlanta». AllHipHop.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  5. 5,0 5,1 Ashley, Asia (2020 թ․ հուլիսի 6). «Local militia challenges White supremacy during Fourth of July march». The DeKalb Champion. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  6. 6,0 6,1 Davis, Zuri (2020 թ․ մայիսի 29). «Black Civilians Arm Themselves To Protest Racial Violence and Protect Black-Owned Businesses». Reason.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  7. 7,0 7,1 7,2 Fearnow, Benjamin (2020 թ․ հուլիսի 5). «Armed Black Militia Challenges White Nationalists at Georgia's Stone Mountain Park». Newsweek. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  8. 8,0 8,1 «Процесс пошел: «Черное» ополчение США требует себе территорию - СЕВЕР — КОНТ». cont.ws (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  9. Gough, Lyndsey (2020 թ․ մայիսի 9). «Hundreds gather to release balloons to honor Ahmaud Arbery's birthday». WTOC 11. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  10. Gorman, Steve (2020 թ․ հուլիսի 5). «Predominantly Black armed protesters march through Confederate memorial park in Georgia». Reuters (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  11. King, Michael; Buchanan, Christopher (2020 թ․ հուլիսի 4). «'I'm in your house' | Armed group condemns systemic and overt racism, marches to Stone Mountain». 11 Alive. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  12. Tobin, Ben (2020 թ․ հուլիսի 21). «Daniel Cameron holds meeting on Breonna Taylor with Black militia leader». The Courier-Journal. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  13. «NFAC militia leader says Saturday's planned march is about 'justice for Breonna Taylor'». WDRB (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 24. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  14. «Armed militias converge in downtown as Louisville protests continue». The Courier-Journal. 2020 թ․ հուլիսի 25. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  15. Woolston, Bryan (2020 թ․ հուլիսի 26). «Black armed protesters march in Kentucky demanding justice for Breonna Taylor». Reuters (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.