Lil Yachty
Lil Yachty | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Miles Parks McCollum |
Նաև հայտնի է որպես | Lil Yachty |
Ծնվել է | օգոստոսի 23, 1997[1] (27 տարեկան) Mableton, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ[2] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ, Թրեպ երաժշտություն, փոփ-ռեփ, մամբլ ռեփ և cloud rap? |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասան |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Quality Control Music, Քեփիթոլ մյուզիք գրուպ և Motown |
Կրթություն | Ալաբամա նահանգի համալսարան[3] և Pebblebrook High School? |
Կայք | lilyachtyofficial.com |
Lil Yachty Վիքիպահեստում |
Մայլս Փարքս ՄաքՔոլում (անգլ.՝ Miles Parks McCollum; օգոստոսի 23, 1997[1], Mableton, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ[2]), առավել հայտնի է որպես Lil Yachty, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Yachty-ն առաջին անգամ ուշադրության է արժանացել 2015 թվականի օգոստոսին՝ «One Night» և «Minnesota» սինգլներով իր «Summer Songs» մինի ալբոմից[4][5][6][7]։ Նա թողարկել է իր առաջին միքսթեյփը՝ «Lil Boat»-ը, 2016 թվականի մարտին։ 2016 թվականի հունիսի 10-ին Yachty-ն հայտարարել է, որ համատեղ ձեռնարկության պայմանագիր է կնքել Quality Control Music, Capitol Records և Motown Records լեյբլների հետ[8]։ Նրա միքսթեյփերը՝ «Lil Boat»-ը և «Summer Songs 2»-ն թողարկվել են 2016 թվականին, իսկ նրա «Teenage Emotions» դեբյուտային ստուդիական ալբոմը՝ 2017 թվականին։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Lil Boat 2»-ը, թողարկվել է 2018 թվականի մարտի 9-ին։ Lil Yachty-ի երրորդ ալբոմը՝ «Nuthin' 2 Prove»-ը, թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին։ Նրա չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Lil Boat 3»-ը, պետք է թողարկվի 2020 թվականին։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄաքՔոլումը ծնվել է Ջորջիա նահանգի Մեյբլթոն տեղանքում[9]։ 2015 թվականին նա վերցրել է «Yachty» բեմական կեղծանունը և տեղափոխվել իր հայրենի քաղաքից՝ Ատլանտայից, Նյու Յորք՝ իր կարիերան զարգացնելու համար։ Նա ապրում էր իր ընկերոջ հետ և համացանցում ծանոթանում էր օնլայն փողոցային նորաձևության անձերի հետ, ինչի համար նա ստեղծել է սեթական ինստագրամյան էջը[10]։ Նա աշխատում էր ՄաքԴոնալդսում[11]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015-2017․ «One Night», Lil Boat և Teenage Emotions
[խմբագրել | խմբագրել կոդը]Yachty-ն առաջին անգամ հռչակ է ստացել 2015 թվականի դեկտեմբերին, երբ նրա «One Night» երգի SoundCloud-ի տարբերակն օգտագործվել է լայնորեն տարածված կատակերգական հոլովակում[12]։
2016 թվականի փետրվարին Yachty-ն դեբյուտել է որպես Քանյե Ուեսթի Yeezy Season 3 նորաձևության գծի մոդել՝ Մեդիսոն Սքուեր Գարդենում[13]։ Yachty-ի դեբյուտային միքսթեյփը՝ «Lil Boat»-ը, թողարկվել է 2016 թվականի մարտին[14]։
2016 թվականի ապրիլին Yachty-ն համագործակցել է DRAM-ի հետ «Broccoli» հիթ երգում, որը զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 5-րդ հորիզոնականը[12]։ Նա նաև մասնակցել է Chance the Rapper-ի «Coloring Book» միքսթեյփում, որը թողարկվել է 2016 թվականի մայիսին[10]։ 2016 թվականի հունիսի 10-ին նա հայտարարել է, որ համատեղ ձեռնարկության պայմանագիր է կնքել Quality Control Music, Capitol Records և Motown Records լեյբլների հետ[8][15]։ Yachty շ-ն թողարկել է իր երկրորդ միքսթեյփը՝ «Summer Songs 2»-ը, 2016 թվականի հուլիսին[16]։
2016 թվականի դեկտեմբերին նա մասնակցել է Kyle-ի «iSpy» հիփ հոփ սինգլին[17]։ 2017 թվականի մարտին թողարկվել է Tee Grizzley-ի «From the D to the A» սինգլը, որին նա նույնպես մասնակցել է[18]։
2017 թվականի մայիսի 26-ին Lil Yachty-ն թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Teenage Emotions»-ը։ Այն ներառել է Migos-ի, Դիպլոյի, Evander Griiim-ի, Grace-ի, Ստեֆլոն Դոնի և YG-ի մասնակցությունը[19][20]։ Ալբոմի հետ մեկտեղ թողարկվել են նաև երեք գովազդային սինգլներ։ Առաջին գովազդային սինգլը՝ «Harley»-ն, որի պրոդյուսերը K Swisha-ն է, թողարկվել է 2017 թվականի ապրիլի 14-ին[21][22]։ Երկրորդ գովազդային սինգլը՝ «Bring It Back»-ը, որի պրոդյուսերը Free School-ն է, թողարկվել է 2017 թվականի մայիսի 4-ին[23][24]։ Երրորդ գովազդային սինգլը՝ «X Men»-ը, որի պրոդյուսերներն են 30 Roc-ը և Tillie-ն, և որին մասնակցել է ամերիկացի ռեփեր Evander Griiim-ը, թողարկվել է 2017 թվականի մայիսի 18-ին[25][26]։ Yachty-ն մասնակցել է Creek Boyz-ի «With My Team»-ի ռեմիքսին, որը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին[27]։
2018-այժմ․ Lil Boat 2, Nuthin' 2 Prove և A-Team
[խմբագրել | խմբագրել կոդը]Lil Yachty-ն հայտարարել է 2018 թվականի փետրվարի 20-ին, որ նրա ալբոմը՝ «Lil Boat 2»-ը, պետք է թողարկվի 2018 թվականի մարտի 9-ին[28]։ Ավելի վաղ՝ 2018 թվականի հունվարի 21-ին, հայտարարվել էր, որ Lil Yachty-ն և Takeoff-ը համագործակցել են ալբոմում, որը դեռ չի թողարկվել[29]։
Նա մասնակցել է Ocean Park Standoff-ի «If You Were Mine» սինգլին, որը թողարկվել է 2018 թվականի ապրիլի 27-ին[30]։ Նա միացել է FaZe Clan-ին 2018 թվականի դեկտեմբերին՝ որպես «FaZe Boat»[31]։
2020 թվականի փետրվարի 8-ին Lil Yachty-ն թողարկել է A-Team անվանմամբ համագործակցական նախագիծ՝ ռեփերներ Lil Keed-ի ու Lil Gotit-ի, և պրոդյուսեր Zaytoven-ի հետ։ Ալբոմը 10 թրեքեր է ներառել, և դրանից առաջ թողարկվել են «Accomplishments» (Lil Yachty, Lil Keed և Zaytoven), «A-Team (You Ain't Safe)» (Lil Yachty, Lil Keed և Zaytoven), «Drip Jacker» (շLil Yachty, Lil Keed և Zaytoven) և «Hightop Shoes» (Lil Yachty, Lil Keed և Zaytoven) սինգլները[32]։ 2020 թվականի մարտի 9-ին Lil Yachty-ն թողարկել է «Lil Boat 3»-ի առաջնային սինգլը՝ «Oprah's Bank Account»-ը, որին մասնակցել են Դրեյքը և DaBaby-ն[33][34]։
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Lil Yachty-ն անվանել է իր ոճը «բաբլգամ թրեպ»[10][12]։ Նրա երգերը ներառում են Mario Bros-ի, Չարլի Բրաունի և Daoko-ի երգերի սեմփլները[10][12]։ Նրա ընկերը՝ TheGoodPerry-ն, ներառվել է նրա երգերի արտադրությանը[12]։ Yachty-ի երաժշտական ոճը նաև նկարագրվում է որպես մամբլ ռեփ[10][35]։
Yachty-ն մեծացել է՝ լսելով կանադացի ռեփեր Դրեյքին[36]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Yachty-ն հաճախել է Ալաբամայի Պետական Համալսարանը, սակայն լքել է այն երաժշտական կարիերա սկսելու համար[37]։
2016 թվականի CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ Yachty-ն աջակցություն է հայտնել Բեռնի Սանդերսին 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և գնահատել է Սանդերսի աշխատանքը քաղաքացիների իրավունքների շարժման մեջ[38]։
Yachty-ն՝ ԼեԲրոն Ջեյմսի հետ միասին, մասնակցել է Սփրայթի գովազդին, որտեղ նա դաշնամուր էր նվագում քարանձավում[39]։ Lil Yachty-ին ընտրել են որպես Nautica-ի և Urban Outfitters-ի հավաքածուի պաշտոնական դեմք[40]։ Yachty-ն նաև հայտնվել է Target-ի համար Կարլի Ռեյ Ջեպսենի «It Takes Two» տեսահոլովակում[41]։
2018 թվականին Yachty-ն աշխատել է Դոնի Օսմոնդի հետ՝ Chef Boyardee ընկերության «Start the Par-dee» երգի ստեղծման համար[42]։
Օրինախաղտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի սեպտեմբերի 1-ին Yachty-ն և մի ուրիշ մարդ ձերբակալվել են Ֆլորիդայի Փալմ Բիչ Գարդենսում՝ քարդինգի պատճառով։ Yachty-ն ազատ է արձակվել 11․000 ԱՄՆ դոլար հարկ վճարելուց հետո[10][43]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2018 | Պատանի տիտաններ, առաջ | Teen Titans Go! To the Movies | Գրին Լանթերն | Ձայնային դեր[44] |
2018 | Կյանքի չափ 2․ Սուրբ Ծննդյան երեկո | Life-Size 2: A Christmas Eve | Բիթբոքսեր | [45] |
2019 | Այ թե զույգ է | Long Shot | ինքը | |
2019 | Ինչքան բարձր է 2 | How High 2 | Ռոջեր | Հեռուստաֆիլմ[46] |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Teenage Emotions» (2017)
- «Lil Boat 2» (2018)
- «Nuthin' 2 Prove» (2018)
- «Lil Boat 3» (պլանավորված է 2020-ին)[47]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.xxlmag.com/happy-birthday-lil-yachty/
- ↑ https://connectfame.com/creators/lil-yachty/
- ↑ «The Post-Internet Worlds of Atlanta Rappers Lil Yachty and Playboi Carti». MTV. Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Lil Yachty, Lil Uzi Vert and Playboi Carti, Oddball Rap's Children, at Play». New York Times. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Lil Yachty Lil Boat». Pitchfork. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Meet Lil Yachty, The Atlanta Rapper Born To Go Viral». The Fader. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ 8,0 8,1 Hernandez, Victoria (2016 թ․ հունիսի 10). «Lil Yachty signs deal with Quality Control». Hiphopdx.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Madden, Sidney (2016 թ․ օգոստոսի 23). «Happy Birthday, Lil Yachty!». XXL. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Weiner, Jonah (2016 թ․ նոյեմբերի 9). «How Lil Yachty Went From Instagram Whiz to Kanye West Collaborator». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Greene, Andy; Greene, Andy (2017 թ․ հունիսի 20). «Lil Yachty on His Favorite Beatles Song, Why He's Never Been Drunk». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Pearce, Sheldon (2016 թ․ նոյեմբերի 30). «From Lil Yachty to DRAM, 2016's best hip-hop is all about black joy». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Rapper debuted 'The Life of Pablo' and Yeezy Season 3 fashion line at Madison Square Garden». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ Hernandez, Victoria (2016 թ․ մարտի 10). «Lil Yachty "Lil Boat" Mixtape Stream, Cover Art & Tracklist». HipHopDX (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ fashionablyearly (2016 թ․ հունիսի 14). «Lil Yachty Signs With Capitol Records». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Rappaport, Ben (2016 թ․ հուլիսի 20). «Lil Yachty Drops New Mixtape, 'Summer Songs 2′». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Gooden, Darren (2016 թ․ դեկտեմբերի 2). «KYLE - "iSpy" ft. Lil Yachty». Artistic Manifesto. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ Low, Carver. «Tee Grizzley - From The D To The A Feat. Lil Yachty | Stream [New Song]». Hot New Hip Hop. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Lil Yachty Reveals 'Teenage Emotions' Album Tracklist and Official Cover». XXL. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Dandridge-Lemco, Ben (2017 թ․ ապրիլի 20). «Lil Yachty Announces Release Date For Debut Album, Teenage Emotions». The Fader. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Harley – Single by Lil Yachty». Apple Music. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Goddard, Kevin (2017 թ․ ապրիլի 14). «Lil Yachty – Harley». HotNewHipHop. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Findlay, Mitch (2017 թ․ մայիսի 4). «Lil Yachty – Bring It Back». HotNewHipHop. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Weinstein, Max (2017 թ․ մայիսի 4). «Lil Yachty Drops His New Song "Bring It Back"». XXL. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Carey, Jonathan (2017 թ․ մայիսի 18). «Lil Yachty – X Men Feat. Evander Griiim». HotNewHipHop. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Berry, Peter A. (2017 թ․ մայիսի 18). «Lil Yachty Flexes on New Song "X Men"». XXL. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Burney, Lawrence (2017 թ․ դեկտեմբերի 14). «The Creek Boyz Recruited Lil Yachty For A New Version of "With My Team"». Noisey (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Maicki, Salvatore (2018 թ․ փետրվարի 20). «Lil Yachty announces "Lil Boat 2" release date». The Fader. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Lil Yachty and Takeoff Have a Joint Project Coming Soon». XXL. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Abby Jones, "Ocean Park Standoff Blends Genres With Lil Yachty-Assisted Banger 'If You Were Mine'," Billboard, April 26, 2018.
- ↑ «Lil Yachty joins FaZe Clan, the Supreme of e-sports». The Verge. 2018 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Mahadevan, Tara. «Zaytoven Drops Collaborative Project 'A-Team' With Lil Yachty, Lil Keed, and Lil Gotit». Complex. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ Moreland, Quinn (2020 թ․ մարտի 9). «Drake Joins Lil Yachty on New Song 'Oprah's Bank Account': Listen». Pitchfork. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ Zidel, Alex (2020 թ․ մարտի 10). «Lil Yachty Announces "Lil Boat 3"». HotNewHipHop. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ Charity, Jus tin (2017 թ․ ապրիլի 18). «Declaring a Moratorium on the Term "Mumble Rap"». The Ringer. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Lil Yachty eating pizza backstage, says Drake's the GOAT». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին – via www.youtube.com.
- ↑ J., Miranda (2016 թ․ օգոստոսի 31). «9 Rappers Who Went to College But Didn't Graduate». XXL. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Lil Yachty on getting into Bernie Sanders via Lil B». CNN. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Lil Yachty and LeBron James Team for Sprite Commercial: Watch». Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Lil Yachty Nautica Meet and Greet at Space Ninety 8». UO Blog.
- ↑ «Watch Carly Rae Jepsen and Lil Yachty Cover 'It Takes Two' in Target Ad». Pitchfork. 2017 թ․ փետրվարի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Lil Yachty on his bizarre Chef Boyardee jingle with Donny Osmond: 'This is very odd'». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Sacasa, Adam (2015 թ․ սեպտեմբերի 1). «Two men accused of having dozens of fake credit cards at mall in Palm Beach Gardens». The Sun-Sentinel.
- ↑ «Lil Yachty Tapped to Voice Green Lantern in Upcoming 'Teen Titans GO!' Movie». Billboard. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «'Life Size 2' Was Cringey, But the Live Tweets Were Hilarious». Vice Media. 2018 թ․ դեկտեմբերի 4.
- ↑ Petski, Denise; Andreeva, Nellie (2019 թ․ մարտի 7). «'How High 2': Mike Epps To Reprise Baby Powder Role In MTV Sequel; Premiere Date Set». Deadline Hollywood.
- ↑ Droke, Carolyn (2019 թ․ օգոստոսի 12). «Lil Yachty Confirms His New Album, 'Lil Boat 3,' Will Be Released In October». Uproxx. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lil Yachty» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռեփերներ
- Ամերիկացի ռեփերներ
- Հիփ հոփ երաժիշտներ
- Հիփ հոփ գործիչներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Ամերիկացի հիփ հոփ երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Երաժշտական պրոդյուսերներ
- Հնչյունավորողներ
- Ամերիկացի մոդելներ
- Մոդելներ այբբենական կարգով
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Բեմական կեղծանուններ
- Մամբլ ռեփերներ