«I Rise» (անգլ. թարգմանաբար՝ «Ես բարձրանում եմ»), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Մադոննայի երգը, որը թողարկվել է 2019 թվականի մայիսի 3-ին՝ որպես «Madame X» տասնչորսերորդ ստուդիական ալբոմի առաջին պրոմո սինգլ։
Թրեյսի Յանգի երգի հիման վրա ռեմիքսը «Գրեմմի» մրցանակի է արժանացել որպես լավագույն ռեմիքս[1]։
Ալբոմի լիարժեք թողարկման նախաշեմին թվային և սթրիմինգային ծառայությունները թողարկել են ևս երեք երգ, որոնք կուղեկցեն ալբոմի թողարկման շարքը՝ «i Rise»-ը՝ մայիսի 3-ին, «Future»-ը՝ մայիսի 17-ին և «Dark Ballet»-ը՝ հունիսի 7-ին[2]։
«I Rise»-ը առաջին պրոմոսինգլն է։ Այն բնութագրում էին որպես հզոր և «վեհ օրհներգ»[3], որը պատմում է այն մասին, թե ինչպես գոյատևել և վեր բարձրանալ ժամանակակից աշխարհի սոցիումի ծնած ձախորդությունների վրա, և որպես « բոլոր մարգինալացվող մարդկանց համար, ովքեր զգում են, որ իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն չունեն, լսելի լինելու հնարավորություն»,- այսպես էր ասում Մադոննան[2]։ Երգը պարունակում է խոսակցական նախերգանք, որը վերցված է հասարակական գործչի ելույթից, որը հանդես է եկել զենքի շրջանառության նկատմամբ ավելի խիստ վերահսկողության համար․ Էմմա Գոնզալեզը (2018 թվականի փետրվար), ով ողջ է մնացել Մարջորի Սթոուման Դուգլասի ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգության ժամանակ և հետագայում դարձել Never Again MSD կոմիտեի համահիմնադիր[3][4]։
«I Rise» երգը դարձել է հիթ-շքերթում Մադոննայի 48-րդ №1 հիթը[5]։ Երգի տեսահոլովակը՝ բողոքի շարժման թեմայով The Time ամսագրի մոնտաժն է[6]։
Երգը առաջնաելույթ է ունեցել Billboard ամսագրի Hot Dance Club Songs պարային հիթ-շքերթի 26-րդ հորիզոնականում՝ դառնալով Մադոննայի 65-րդ հիթը[7], իսկ ավելի ուշ՝ 48-րդ չարթթոփը[8]։ 2019 թվականի հուլիսի 13-ին երգն առաջնաելույթ է ունեցել Dance/Mix Show Airplay (Billboard) հիթ-շքերթի 37-րդ հորիզոնականում, որտեղ դարձել է երգչուհու 15-րդ հիթը, որը ներառվել է այդ հիթ-շքերթում, իսկ 2015 թվականից հետո դարձել առաջինը («Living for Love»)[9]։