Խաղը ներշնչված է 1980-ականների ամերիկյան զանգվածային մշակույթով։ Գործողություններն ընթանում են 1986 թվականին՝ Վայս սիթի գեղարվաստական քաղաքում (ստեղծված Մայամիի նախատիպով)։ Խաղի գլխավոր հերոսը 15 տարվա ազատազրկումից հետո ազատություն ձեռք բերած, ոմն իտալական արմատներով ամերիկացի Թոմի Վերսետտին է, ով թմրանյութային առևտրի ձախողումից հետո սկսում է փնտրել մեղավորներին և, միաժամանակ, ստեղծում է մեծ կայսրություն՝ ասպարեզից աստիճանաբար հանելով քաղաքի այլ ծանրակշիռ խմբավորումներին։
Թողարկումից հետո «Vice City»-ն դառնում է 2002 թվականի ամենավաճառած համակարգչային խաղը։