Jump to content

Google Images

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Google Images
Изображение логотипа
images.google.am
ՏեսակՈրոնողական համակարգ
ԼեզուԲազմալեզու
ՍեփականատերGoogle Inc.
ՀեղինակԼարի Փեյջ
Բացված2001 թվականի հուլիսի 28-ին[1]
Ընթացիկ կարգավիճակԱկտիվ է
 Google Images Վիքիպահեստում

Google Images (կա՛մ Google Images Search, կա՛մ Google Պատկերներ), համացանցում պատկերների որոնման համար նախատեսված Գուգլի հատուկ ծառայություն։ Googlebot-Imag-ը պատկերների ինդեքսացման համար կայքերը սքանավորող որոնողական ռոբոտ է, որը իրականացնում է տարբեր ֆորմատների պատկերների որոնում (JPEG, GIF, PNG, BMP, SVG, WebP, ICO

Նման ծառայություններ ունեն նաև այլ որոնողական համակարգեր՝ Google մրցակիցներ (Յանդեքս, Yahoo!, Բինգ, Baidu

Ծառայությունը բացվել է 2001 թվականի հուլիսին։ Այն ժամանակ որոնողական ռոբոտը ինդեքսացրել է 250 միլիոն պատկեր[1]։ 2004 թվականի փետրվարին ռոբոտը ինդեքսացրել է 880 միլիոն պատկեր[2], 2015 թվականի փետրվարին՝ 1.1 միլիարդ պատկեր[3]։

2009 թվականի հուլիսի 31-ին Google Images-ում ավելացվել է նման պատկերների որոնման հնարավորություն[4]։

2010 թվականի հուլիսի 20-ին թարմացվել է սպառողական ինտերֆեյսը[5]։ Նոր ինտերֆեյսը մեկ էջի վրա ցուցադրում է մեծ պատկերներով և առանց մետատվյալների (մկնիկի ցուցիչը պատկերի վրա պահելու դեպքում այն կմեծանա, իսկ սեղմման դեպքում կբացվի նոր պատուհանում) 1000 պատկեր։

Googlebot-ը 10 միլիարդ պատկեր ինդեքսացնելով նոր ռեկորդ է գրանցել[5]։

Նույն տարվա մեջ Google-ը թողարկել է Google Goggles-ը՝ Անդրոիդ օպերացիոն համակարգի բազայի հիման վրա ստեղծված և պատկերների վիզուալ որոնման և ճանաչման համար նախատեսված բջջային հավելված։

2011 թվականի հունիսին ներմուծման դաշտում հայտնվում էր տեսախցիկի պատկերակ։ Պատկերակը սեղմելու դեպքում կբացվի ներմուժման դաշտ, որտեղ հնարավոր կլինի նշել պատկերի հասցեն կամ բեռնել այն սեփական համակարգչից։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտատերերին ներկայացված են որոնման գործիքներ և ընդլայված որոնում՝ ֆիլտրների լայն սպեկտր, որոնց օգնությամբ կարելի է ճշտել որոնողական հարցումը (ըստ չափսի, գույնի, տիպի, պատկերների ձևի, ժամանակի, ֆայլերի ֆորմատների և այլ)։

Պատկերների որոնումը կարելի է իրականացնել երեք միջոցով՝ տեքստային հարցում, ձայնային որոնում և որոնում ըստ պատկերի։

Տեքստային հարցման դեպքում որոնման դաշտում ներմուծվում են բանալիավոր բառերը։ Բացի այդ՝ տեքստի ներմուծման ընթացքում որնողական համակարգը ավտոմատ ցուցադրում է հայտնի հարցումների արդյունքները, որոնք սկսվում են օգտատիրոջ կողմից ներմուծված տառերով[6]։

Ձայնային որոնման դեպքում անհրաժեշտ է սեղմել որոնման դաշում կամ սմարթֆոնի կամ պլանշետի վիրտուալ ստեղնաշարի համապատասխան կոճակին և կատարել ձայնային հարցումը։

Ըստ նկարի որոնումը կարելի է իրականացնել չորս միջոցով[7]՝

  • Համացանցից գտած կամ համակարգչում գտնվող նկարը տեղափոխել որոնման դաշտը։
  • Ի սկզբանե սեղմել տեսախցիկի պատկերով պատկերակին, հետո՝ «Բեռնել ֆայլ» հղումին և ընտրել պատկերը, ըստ որի պետք է իրականացվի որոնումը։
  • Մկնիկի աջ կոճակով սեղմել պատկերի վրա և պատճենել իր URL-ը։ images.google.com կայքում սեղմել տեսախցիկի պատկերով պատկերակը և ընտրել «Նշել հղումը» հղումը։
  • Տեղադրել Google Chrome կամ Mozilla Firefox դիտարկիչների ընդլայնումը, ինչից հետո մկնիկի աջ կոճակով սեղմել Համացանցում գտնված պատկերի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]