Epica
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Epica | |
---|---|
Epica | |
Երկիր | Նիդերլանդներ |
Ժանրեր | Symphonic Metal |
Գործունեություն | 2003–ներկա |
Լեյբլ | Nuclear Blast |
Կայք | epica.nl |
Անդամներ | |
Simone Simons Mark Jansen Isaac Delahaye Rob van der Loo Coen Janssen Ariën van Weesenbeek | |
Epica Վիքիպահեստում |
Epica Նիդերլանդական խումբ, որը հանդես է գալիս Symphonic Metal ոճում։ Երգերում օգտագործվում են երգչախումբ, նվագախումբ և գլխավոր կանացի վոկալ և գրոուլ։ Խումբը հիմնադրել է Մարկ Յանսենը 2003 թ՝ After Forever խումբը լքելուց հետո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան After Forever խումբը լքելը Մարկ Յանսենը արդեն ապագա ծրագրերում տեսնում էր նոր խումբ, որը պետք է ստեղծվեր կիթառահար Ադ Սլուիտերի հետ միասին Cassiopeia-ից, նոր խումբը անվանվեց Sahara Dust (թարգմ. սահարայի փոշի) խմբին միացավ նաև բասս կիթառահար Իվես Հաթսը, դաշնակահար Կոեն Յանսսեն և հարվածորդ Իվան Հենդրիքսը։ Սակայն Իվան Հենդրիքսը խմբում երկար չնվագեց, և նրան փոխարինելու եկավ Իերուն Սայմոնսը, որը նվագում էր Ադ Սլուիտերի հետ միասին Cassiopeia-ում։
Վոկալիստի տեղում խումբը տեսնում էր միայն կանացի ձայն և խումբ է հրավիրվում Հելեն Միքաելսենին, սակայն նա նույնպես երկար չերգեց խմբում, նրան շուտով փոխարինում է Սիմոնե Սայմոնսը ` կարմրահեր նուրբ մի աղջիկ, թվում էր թե նա հեռու է խմբի ոճից, սակայն հենց նրա հետ խումբը սկսեց իր փառահեղ ուղին։ 2003 թ խումբը անունը փոխեց Epica-ի, Epica ընտրվեց, քանի որ խմբի անդամները իրենց համարում են Kamelot խմբի երկրպագուներ և հենց նրանց Epica ալբոմի թողած ազդեցությունից հետո կատարվեց որոշում փոխել խմբի անունը։ 2003 թ խումբը թողարկում է «The Phantom Agony» ալբոմը, որը բարձր են գնահատում ոճի սիրահարները, և հայտնիությունը շարունակվեց Եվրոպայում։
Այս ալբոմի տարածման համար թողարկվում են սինգլներ, և համերգային շրջգայություն, խումբը մասնակցում է տարբեր փառատոների «Wave Gotik Treffen, Graspop, Rock The Nations»։ 2005 թ խումբը թողարկում է «Consign to Oblivion», այս ալբոմում խոսվում է վերացած ցեղերից մեկի Մայաների մասին, իսկ երաժշտության տեսանկյունից ոգեշնչման առարկա են դարձել Հանս Ցիմմերը և Դենի Էլֆմանը, խմբին որպես օգնական ուժ «Trois Vierges» երգին մասնակցություն է ցուցաբերում Kamelot խմբի մենակատար Րոյ Հանը, իսկ որպես երախտագիտություն Սիմոնե Սայմոնսը մասնակցում և նկարահանվում է Kamelot խմբի պրոմո-հոլովակում։
2005 թ սեպտեմբերին լույս է տեսնում «The Score - An Epic Journey», որը դառնում է ֆիլմի երաժշտություն «Joyride» Նիդերլանդական ֆիլմի համար։ 2007 թ խումբը ի ուրախություն երկրպագուների թողարկում է «The Divine Conspiracy» չորրորդ ալբոմը, ալբոմի թեման կրոնների, աղանդների սարսափելի ազդեցության մասին է։ 2008 թ խումբը լքում է Ադ Սլուիտերը, 2009 թ վերջապես խմբին միանում է Իսակա Դելահայեն God Dethroned-ի նախկին անդամ։ Նույն տարի խումբն անցնում է նոր ալբոմի ձայնագրմանը ստանալով «Design Your Universe» անունը։ Այս ձայնասկավառակը ցնցում է ամբողջ մետալի սիրահարներին և սկսվում է գրեթե անդադար համարգները։ 2012 թ թողարկվում է «Requiem For The Indifferent», որտեղ խումբը խոսում է աշխարհում տիրող անօրինություններ, և ամենաթողությունների, իսկ 2014 թ «The Quantum Enigma» ալբոմը։
Խմբի կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Simone Simons - Վոկալ՝ 2003 թ.-ից
- Mark Jansen - Կիթառ, վոկալ՝ 2003 թ.-ից
- Isaac Delahaye - Կիթառ՝ 2009 թ.-ից
- Rob van der Loo - Բասս կիթառ՝ 2012 թ.-ից
- Coen Janssen - Ստեղնաշարային գործիքներ՝ 2003 թ.-ից
- Ariën van Weesenbeek - Հարվածայիններ՝ 2007 թ.-ից
Նախկին կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helena Iren Michaelsen - Վոկալ՝ 2003 թ
- Ad Sluijter - Կիթառ՝ 2003-2008 թթ.
- Oliver Palotai - Ստեղնաշարային գործիքներ՝ 2010 թ համերգային շրջագայության ժամանակ
- Jeroen Simons - Հարվածայիններ՝ 2003-2006 թթ.
- Koen Herfst - Հարվածայիններ՝ 2007 թ համերգային շրջագայության ժամանակ
- Yves Huts - Բասս կիթառ՝ 2003-2012 թթ.
- Amanda Somerville - Հետին-վոկալ՝ սեսիական
Ձայնասկավառակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Phantom Agony - 2003 թ
- Consign To Oblivion - 2005 թ
- The Score - An Epic Journey - 2005 թ
- The Divine Conspiracy - 2007 թ
- Design Your Universe - 2009 թ
- Requiem For The Indifferent - 2012 թ
- The Quantum Enigma - 2014 թ
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Phantom Agony - 2003 թ
- Feint - 2004 թ
- Cry For The Moon - 2004 թ
- Quietus - 2005 թ
- Solitary Ground - 2005 թ
- Never Enough - 2007
- Chasing The Dragon - 2008 թ
- This Is The Time - 2010 թ
- Storm The Sorrow - 2012 թ
- The Essence Of Silence - 2014 թ
- Unchain Utopia - 2014 թ
EP
[խմբագրել | խմբագրել կոդը]- Epica & Jägermeister Memory Stick (EP) - 2009 թ
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Road To Paradiso - 2006 թ
Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- We Will Take You With Us - 2004 թ
- Retrospect։ 10th Anniversary - 2013 թ
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Phantom Agony - 2003 թ
- Feint - 2004 թ
- Solitary Ground - 2005 թ
- Solitary Ground (Այլ տարբերակ) 2005 թ
- Quietus - 2005 թ
- Never Enough - (Լուսավոր տարբերակ) 2007 թ
- Never Enough - (Խավար տարբերակ) 2007 թ
- Unleashed - 2009 թ
- This Is the Time - 2010 թ
- Storm The Sorrow - 2012 թ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Epica» հոդվածին։ |
|