Jump to content

Don’t Let Me Be the Last to Know

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Don’t Let Me Be the Last to Know»
Բրիթնի Սփիրսի երգը
Ժանրփոփ և թին փոփ
ԼեյբլJive Records
ՀեղինակՇանայա Թվեյն
ՊրոդյուսերՌոբերթ Ջոն «Մաթ» Լանգ

«Don’t Let Me Be the Last to Know» (անգլ. թարգմանաբար՝ «Թույլ մի տուր ինձ իմանալ վերջում»), ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի երկրորդ Oops!... I Did It Again ստուդիական ալբոմի չորրորդ և վերջին սինգլը, որը թողարկվել է 2001 թվականի մարտի 5-ին «Jive Records» լեյբլի կողմից։

«Don’t Let Me Be The Last To Know» երգը գրել են երաժշտական պրոդյուսեր Ռոբերտ Լանգոմի և քանթրի երգչուհի Շանայա Թվեյնը։ Պրոդյուսերը եղել է Ռոբերտ Լանգը։ Այս ստեղծագործությունում Սփիրսը իր սիրեցյալին ասում է, որ նա չի ցանկանում իմանալ իր զգացմունքների մասին այլ մարդկանցից և որ ինքը պետք է ամեն ինչ պատմի նրան։ «Don’t Let Me Be The Last To Know»-ն ընդգրկված է միայն «Greatest Hits: My Prerogative» ալբոմի բրիտանական տարբերակում։ Մյուս բոլոր երկրներում ալբոմի երգը բացակայում է, ինչպես նաև Սփիրսի «From the Bottom of My Broken Heart» բալադը։

Երաժշտական հոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի ռեժիսորը Հերբ Ռիտսն է։ Նկարահանումներն անցկացվել են Ֆլորիդա նահանգի Քի Բիսկեյն կղզում։

Տեսանյութը սկսվում է այն պահով, երբ Բրիթնին և նրա երիտասարդը ընկերը (որի դերը խաղացել է ֆրանսիացի սուպերմոդել Բրիս Դերանդը) պառկած են ցանցաճոճի վրա։ Այնուհետև ցուցադրվում են տեսարաններ, որոնցում Սփիրսը գրկախառնվում է սիրեցյալի հետ խարույկի մոտ և լողափում։ Տեսահոլովակի երկրորդ մասում Սփիրսը ցուցադրված է ծառի վրա նստած, մինչդեռ նրա սիրեցյալը փորձում է հասնել նրան։ Կան նաև տեսարաններ, որոնցում Սփիրսը վազում է ափին, իսկ սիրեցյալը նրա հետևից։

Տեսահոլովակը դարձել է TRL հիթ, ինչպես և Սփիրսի նախորդ տեսահոլովակները։ Տեսահոլովակը Billboard Music Award-ում առաջադրվել է մեծահասակների համար Լավագույն երաժշտական տեսահոլովակ անվանակարգում (Best Adult Contemporary Clip)։

«Don’t Let Me Be The Last To Know» YouTube-ի տարբերակով։

  • European CD single 1[1]
  1. «Don’t Let Me Be the Last to Know» — 3:50
  2. «Don’t Let Me Be the Last to Know» (Hex Hector Radio Mix) — 4:01
  3. «Don’t Let Me Be the Last to Know» (Hex Hector Club Mix) — 10:12
  4. «Stronger» (Mac Quayle Mixshow Edit) — 5:21
  5. «Stronger» (Pablo La Rosa’s Transformation) — 7:21
  • European CD single 2[2]
  1. «Don’t Let Me Be the Last to Know» — 3:50
  2. «Oops!… I Did It Again» (Riprock 'n' Alex G. Radio Mix) — 3:56
  3. «Stronger» (Mac Quayle Mixshow Edit) — 5:21
  • Japanese CD single[3]
  1. «Don’t Let Me Be the Last to Know» — 3:50
  2. «Don’t Let Me Be the Last to Know» (Hex Hector Radio Mix) — 4:01
  3. «Oops!… I Did It Again» (Rodney Jerkins Remix) — 3:07
  4. «Lucky» (Jack D. Elliott Radio Mix) — 3:27
  5. «Stronger» (Miguel 'Migs' Vocal Edit) — 3:42
  6. «Oops!… I Did It Again» (Ospina’s Deep Edit) — 3:24
  7. «Oops!… I Did It Again» (Instrumental) — 3:30
  • The Singles Collection Boxset Single[4]
  1. «Don’t Let Me Be the Last to Know» — 3:50
  2. «Don’t Let Me Be the Last to Know» (Hex Hector Radio Mix) — 4:01

Երգի ներկայացումը հիթ-շքերթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Don’t Let Me Be The Last To Know-ը դարձել է Սփիրսի առաջին անհաջող սինգլը, քանի որ երգն այդպես էլ չի հայտնվել Billboard Hot 100 հիթ-շքերթում։ Bubbling Under Hot 100 Singles հիթ-շքերթում սինգլը հասել է տասներկուերորդ հորիզոնականին, ինչը համարժեք կլիներ Billboard Hot 100-ի 112 համարին, եթե դրանում լիներ ավելի քան 100 հորիզոնական։ Պատճառներից մեկը, թե ինչու Don’t Let Me Be The Last To Know սինգլը ձախողվել է, կարող է համարվել այն փաստը, որ այն չի թողարկվել որպես առևտրային սինգլ, և, հետևաբար, չի ունեցել բարձր վաճառք (վաճառքը Billboard-ի աղյուսակում ռոտացիայի հիմնական չափանիշներից մեկն է)։

Սինգլը Top 40 radio հիթ-շքերթում նույնպես ձախողվել է. այն չի ընդգրկվել ոչ Top 40 Tracks-ում, ոչ Rhythmic Top 40-ում։

Սակայն, ազգային հիթ-շքերթներում սինգլը հաջողություն է ունեցել, հատկապես Հարավային Ամերիկայի երկրներում՝ Արգենտինայում և Բրազիլիայում։

Ավստրալիայում առևտրային թողարկումը չեղյալ է հայտարարվել վերջին պահին, և սինգլի սկավառակները ավելացվել են ալբոմին և վաճառվել են որպես ռեմիքսների բոնուսային սկավառակ։

Don’t Let Me Be The Last To Know երգը Մեծ Բրիտանիայում ունեցել է չափավոր հաջողություն՝ 67 000 օրինակ վաճառքով հասնելով 12-րդ հորիզոնականին UK Singles Chart հիթ-շքերթում[5]։

Շաբաթական հիթ-շքերթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2001) Հորիզոնական
Ավստրիա Ö3 Austria Top 75[6] 7
Բելգիա Ultratop Flanders[7] 13
Բելգիա Ultratop Wallonia[8] 34
Դանիա Tracklisten[9] 14
Europe (Music & Media)[10] 9
Ֆինլանդիա Suomen virallinen lista[11] 17
Ֆրանսիա SNEP[12] 27
Իռլանդիա IRMA[13] 12
Italy (FIMI)[14] 22
Japan (Oricon)[15] 27
Նիդերլանդներ Mega Single Top 100[16] 21
Նորվեգիա VG-lista[17] 20
Romania (Romanian Top 100)[18] 1
Շվեդիա Sverigetopplistan[19] 12
Շվեյցարիա Schweizer Hitparade[20] 9
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[21] 12

Տարեկան հիթ-շքերթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2001) Հորիզոնական
Romanian Top 100[18] 3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Don't Let Me Be the Last to Know (European CD Single liner notes). Britney Spears. Jive Records. 2001. 9251842.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  2. «Amazon.com: Don't Let Me Be Last to Know / Stronger CD2: Britney Spears: Music». Amazon.com. 2001 թ․ մարտի 26. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  3. Don't Let Me Be the Last to Know (Japanese CD Single liner notes). Britney Spears. Jive Records. 2001. ZJCI-30005.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  4. The Singles Collection (Box Set liner notes). Britney Spears. Jive Records. 2009. 886975967629.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  5. Britney Spears — Don’t Let Me Be the Last to Know (UK) Արխիվացված 2007-06-13 Wayback Machine UKBritney.tv Опубликовано 24 мая, 2007
  6. Britney Spears — Don't Let Me Be the Last to Know Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է May 13, 2011.
  7. Ultratop.be — Britney Spears — Don't Let Me Be the Last to Know (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 13, 2011.
  8. Ultratop.be — Britney Spears — Don't Let Me Be the Last to Know (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 13, 2011.
  9. Danishcharts.com — Britney Spears — Don't Let Me Be the Last to Know. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է May 13, 2011.
  10. «Hits of the World — Continued». Billboard. Nielsen Business Media, Inc. 113 (15). 2001 թ․ ապրիլի 14. ISSN 0006-2510.
  11. Finnishcharts.com — Britney Spears — Don't Let Me Be the Last to Know. Finland’s Official List
  12. Lescharts.com — Britney Spears — Don't Let Me Be the Last to Know (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 13, 2011.
  13. "Chart Track: Week 14, 2001". Irish Singles Chart. Ստուգվել է May 13, 2011.
  14. Federation of the Italian Music Industry (2001). «Italian Singles Chart». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
  15. «ブリトニー・スピアーズのCDアルバムランキング、ブリトニー・-ORICON STYLE» (ճապոներեն). Oricon. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  16. Dutchcharts.nl — Britney Spears — Don't Let Me Be the Last to Know (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 13, 2011.
  17. Norwegiancharts.com — Britney Spears — Don't Let Me Be the Last to Know. VG-lista. Hung Medien. Ստուգվել է May 13, 2011.
  18. 18,0 18,1 «Top of the Year 2001». Romanian Top 100. 2002 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  19. Swedishcharts.com — Britney Spears — Don't Let Me Be the Last to Know. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է May 13, 2011.
  20. Britney Spears — Don't Let Me Be the Last to Know swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 13, 2011.
  21. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է May 13, 2011.