Jump to content

Ֆիլիպ Նուարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Նուարե
Ծնվել էհոկտեմբերի 1, 1930(1930-10-01)[1][2][3][…]
ԾննդավայրԼիլ, Ֆրանսիա
Մահացել էնոյեմբերի 23, 2006(2006-11-23)[4][1][2][…] (76 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[5][6][7][…]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
ԿրթությունԺանսոն-դը-Սայի լիցեյ և College of Juilly?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, կաբարե արտիստ, հնչյունավորող, կատակերգու և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Մոնիկ Շոմետ
Պարգևներ և մրցանակներ

Ֆիլիպ Նուարե (ֆրանս.՝ Philippe Noiret, ամբողջ անունը՝ Ֆիլիպ Պիեռ Ֆերնան Նուարե (Philippe Pierre Fernand Noiret), ծնվ. 1930 թ. հոկտեմբերի 1, Լիլ, Ֆրանսիա - մահ. 2006 թ. նոյեմբերի 23, Փարիզ, Ֆրանսիա), թատրոնի և կինոյի ֆրանսիական դերասան։ Տղամարդու լավագույն դերակատարման համար երկու անգամ արժանացել է «Սեզար» և BAFTA-ի մրցանակներին։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ (2005 թ.):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Նուարեն ծնվել է Լիլ քաղաքում, ունևոր ընտանիքում։ Նրա հայրը զբաղվում էր բնակարանաշինությամբ և խոշոր կազմակերպության տնօրեն էր, իսկ մայրը ծագումով բելգիացի էր, զբաղվում էր տնային տնտեսությամբ և դաստիարակում էր երկու որդիներին[9][10]։ Ֆիլիպի մանկությունն անցել է Թուլուզում և նա առանձնակի սեր ուներ անասնապահության հանդեպ, հատկապես ձիաբուծության։ Շուտով նա ընդունվում է Փարիզի Ժանսոն դը Սայի լիցեյը։ Ուսանելու տարիներին հաճույքով երգում էր երգչախմբում և ելույթ ունենում ուսումնական թատրոնի բեմադրություններում, որտեղ պարզվում է, որ նա շատ գեղեցիկ ձայն ունի[11]։ 1949 թվականին մանկական երգչախմբի կազմում երգել է Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում և որպես երգիչ ձայնագրել է իր առաջին ձայնասկավառակը։ 1950 թվականին ունկնդրում է Ռոժե Բլենի դրամատիկական արվեստի դասընթացները։ Որոշ ժամանակ անց, գալով Բրետանի ազգային թատրոն, հանդիպում է դրամատուրգ Անրի դը Մոնտերլանին, ով նրան խորհուրդ է տալիս դառնալ դերասան։ 1953 թվականին Ֆիլիպ Նուարեն ընդունվում է Ազգային ժողովրդական թատրոն, որը ղեկավարում էին Ժան Վիլարն ու Ժերար Ֆիլիպը։ Շուրջ յոթ տարի նա խաղում է Ավինյոնյան փառատոնում, կատարելով ավելի քան 40 դեր՝ Պիեռ Կոռնեյլի «Սիդ» (1953 թ.), Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» (1954 թ.), Մոլիերի «Դոն Ժուան, կամ Քարե հյուրը» (1955 թ.), Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1956 թ.) և այլն։

Մեծ էկրանին առաջին անգամ Ֆիլիպ Նուարեն հայտնվել է 1955 թվականին, երբ նկարահանվել է Անյես Վարդայի «Պուենտ-Կուրտ» կինոնկարում։ 1960 թվականին նա նկարահանվել է Լուի Մալի «Զազին մետրոյում» կինոնկարում։ Հետագայում նա նկարահանվել է այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք էին Վինսենթ Մինելլին, Ֆրանչեսկո Ռոզին, Ալֆրեդ Հիչքոքը, Լուի Մալը, Ջուզեպե Տորնատորեն, Բերտրան Տավերնյեն և այլն, իսկ ֆիլմերում նրա խաղընկերներն են եղել Ժան Մարեն, Լուի դը Ֆյունեսը, Պիեռ Ռիշարը, Կլոդ Ժադը, Սոֆի Լորենը, Կատրին Դենյովը, Աննի Ժիրարդոն, Մարչելո Մաստրոյանին, Ռոմի Շնայդերը, Ալեն Դելոնը, Ռոբեր Հոսեյնը, Ժան Ռոշֆորը և այլն։

Իր կյանքի վերջին ամիսներին Ֆիլիպ Նուարեն հեղինակել է իր ինքնակենսագրությունը՝ «Mémoire cavalière» վերնագրով[12][13]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Ֆիլիպ Նուարեն ամուսնացել է դերասանուհի Մոնիկ Շոմետի հետ[10]։ Նրանց դուստրը սցենարիստ Ֆրեդերիկա Նուարեն է։

Ֆիլիպ Նուարեն մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին՝ քաղցկեղից։ Թաղված է Մոնպառնասի գերեզմանատանը։ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը նրա մահվան մասին ասել է. «Մեզ լքեց մի հսկա, ով հավերժ կմնա մեր ամենամեծագույն դերասաններից մեկը»։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակի ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1952 Ամուսնական գործակալություն Agence matrimoniale անցորդ
1955 Պուենտ-Կուրտ La Pointe-Courte Լուի
1960 Սիրանո դը Բերժերակ Cyrano de Bergerac Լիներ
1960 Զազին մետրոյում Zazie dans le métro Գաբրիել
1960 Հիասքանչը Ravissante Մորիս
1961 Կապիտան Ֆրակաս Le Capitaine Fracasse Տիրան
1961 Տեսակցություն Le rendez-vous տեսուչ Մայար
1961 Աշխարհի ողջ ոսկին Tout l'or du monde Վիկտոր Հարդի
1961 Հանրահայտ սիրային պատմություններ Les Amours célèbres Լյուդովիկոս XIV թագավոր
1962 Թերեզա Դեսքեյրու Thérèse Desqueyroux Բեռնար Դեսքեյրու
1962 Ինչպես ձուկը ջրում Comme un poisson dans l'eau Լյուսեն Բերլեմոն
1962 Բալլադ թափառականի համար Ballade pour un voyou տեսուչ Ֆաբյեն Մաթյո
1962 Հանցագործությունը ձեռնտու չէ Le crime ne paie pas Կլովիս
1962 Մերսողուհին Le massaggiatrici Բելինի
1963 Հաց մատակարարողը La porteuse de pain Ժակ Գարո
1963 Կլեմենտին, թանկագինս Clémentine chérie տնօրեն
1964 Մսյո Monsieur Էդմոն Բեռնադակ
1964 Սիրանոն և դ՛Արտանյանը Cyrano et d'Artagnan Լյուդովիկոս XIII
1964 Մահ, ու՞ր է քո հաղթանակը Mort, où est ta victoire? Բրաս
1965 Մտերիմները Les copains Բենին
1965 Լեդի Լ. Lady L Ժերոմ
1966 Հարուստների կյանքը La vie de château Ժերոմ
1966 Քնքուշ սրիկան Tendre voyou Բիբի Դյումոնսո
1966 Սուլթանները Les Sultans Միշու
1966 Ո՞վ եք դուք, Պոլլի Մագուն Qui êtes-vous, Polly Maggoo? Ժան-Ժակ Ժորժ
1966 Հոր ուղևորությունը Le voyage du père դժգոհ ճանապարհորդ
1966 Գիշերվա վերջը La fin de la nuit Բեռնար Դեսքեյրու
1967 Գեներալների գիշերը The Night of the Generals տեսուչ Մորան
1967 Յոթ անգամ կին Woman Times Seven Վիկտոր
1967 Մեկը և մյուսը L'une et l'autre Անդրե
1968 Բախտավոր Ալեքսանդրը Alexandre le bienheureux Ալեքսանդր
1968 Ադոլֆ, կամ քնքուշ հասակ Adolphe, ou l'âge tendre Մարկ
1969 Տոպազ Topaz Անրի Ժար
1969 Կլերամբար Clérambard Կլերամբար
1969 Ժյուստին Justine Պոմբալ
1969 Միսթր Ազատություն Mister Freedom Մոժիկ Ման
1969 Սպանությունների բյուրոն The Assassination Bureau -
1970 Մարիի քմահաճույքները Les caprices de Marie Գաբրիել
1971 Մյորֆիի պատերազմը Murphy's War Լուի Բրեզոն
1971 Ամենաքնքուշ խոստովանությունները Les aveux les plus doux տեսուչ
1972 Պառավ օրիորդը La vieille fille Գաբրիել Մարկասուս
1972 Մանդարին La mandarine Ժորժ
1972 Երեքնուկը հինգ թերթիկներով Le trèfle à cinq feuilles Ալֆրեդ
1972 Առևանգում Փարիզում L'attentat Պիեռ
1972 Սիրո ժամանակը A Time for Loving Մարսել
1973 Օձը Le serpent Լյուսեն Բերտոն
1973 Մեծ կերուխում La grande bouffe Ֆիլիպ
1973 Շեկլիկը Poil de carotte Ֆրանսուա
1974 Ժամագործը Սեն-Պոլից L'horloger de Saint-Paul Միշել Դեսկոմբե
1974 Ձեռք մի տուր սպիտակ կնոջը Touche pas à la femme blanche գեներալ Տերրի
1974 Խաղ կրակի հետ Le jeu avec le feu Ժորժ դը Սաքս
1974 Գասպարները Les gaspards Գասպար դը Մոնֆերմեյ
1974 Գաղտնիք Le secret Թոմաս
1974 Ամպն ատամներում Un nuage entre les dents -
1975 Իմ ընկերները Amici miei Ժորժիո Պերոցի
1975 Հին հրացանը Le vieux fusil Ժյուլյեն Դանդյո
1975 Թող սկսվի տոնախմբությունը Que la fête commence... Ֆիլիպ II Օռլեանցի
1976 Դատավորն ու մարդասպանը Le juge et l'assassin -
1976 Կինը պատուհանին Une femme à sa fenêtre Ռաուլ Մալֆես
1976 Տարտարյան անապատ Il deserto dei tartari գեներալ
1976 Համընդհանուր ամոթի զգացում Il comune senso del pudore Ջուզեպե Կոստանցո
1977 Յասամանագույն տաքսի Un taxi mauve Ֆիլիպ Մարկալ
1978 Քնքուշ ոստիկանը Tendre poulet Անտուան Լեմերսյե
1978 Վկան Le témoin Ռոբեր Մորիսոն
1978 Ո՞վ է սպանում եվրոպական մեծագույն խոհարարներին Who Is Killing the Great Chefs of Europe? -
1980 Գիր կամ ղուշ Pile ou face տեսուչ Լուի Բարոնի
1980 Արձակուրդի շաբաթը Une semaine de vacances Միշել Դիսկոմբե
1980 Գողացել են Յուպիտերի ազդրը (Աֆրոդիտեի անակնկալը) On a volé la cuisse de Jupiter Անտուան Լեմերսյե
1980 Երեք եղբայր Tre fratelli Ռաֆայել
1981 Պետք է սպանել Բիրգիտ Հասին Il faut tuer Birgitt Haas -
1981 Անբասիր համբավ Coup de torchon Լյուսիեն Կորդյե
1982 Հյուսիսային աստղը L'étoile du Nord Էդուարդ Բինե
1983 Իմ ընկերները 2 Amici miei - Atto II° Ժորժիո Պերոցի
1983 Աֆրիկացին L'Africain Վիկտոր
1983 Վենսանի ընկերը L'ami de Vincent Ալբեր Պալմ
1983 Մեծ կառնավալ Le grand carnaval Էթիեն
1984 Սագանի ամրոցը Fort Saganne Դյուբրել
1984 Բացեք, ոստիկանությունն է (Ծախվածները) Les ripoux Ռենե Բուարոն
1985 Եկող ամառ L'été prochain Էդուար Սևերան
1985 Չորրորդ իշխանություն Le 4ème pouvoir Իվ
1986 Կնոջ գաղտնիքը La femme secrète Պիեռ Ֆրանշեն
1986 Հուսով ենք՝ աղջիկ կլինի Speriamo che sia femmina Լեոնարդո
1987 Ակնոց՝ ոսկյա շրջանակով Gli occhiali d'oro Ֆադիգատի
1987 Դիմակներ Masques Քրիստիան Լեգանյե
1987 Խեղդվելն արգելվում է Noyade interdite տեսուչ Մոլինա
1988 «Պարադիզո» նոր կինոթատրոնը Nuovo Cinema Paradiso Ալֆրեդո
1988 Ճնճղուկների թևերի շրշյունը Il frullo del passero Գաբրիել
1988 Շուանները Chouans! Սավինյո դը Կերֆարդեկ
1989 Մոռանալ Պալերմոն Dimenticare Palermo Ջաննի Մուչչի
1989 Կյանք և ոչինչ ավելի La vie et rien d'autre մայոր Դելապլան
1989 Հրացանակիրների վերադարձը The Return of the Musketeers կարդինալ Ջուլիո Մազարինի
1990 Բացեք, ոստիկանությունն է 2 (Ծախվածներն ընդդեմ ծախվածների) Ripoux contre ripoux Ռենե Բուարոն
1990 Ուրան Uranus Վոտրեն
1990 Ռոսինի Rossini! Rossini! Ռոսինի
1991 Հատկապես կիրակի օրերին La domenica specialmente -
1991 Ես չեմ համբուրվում J'embrasse pas Ռոմա
1992 Մաքսն ու Ջերեմին Max & Jeremie Մաքս
1993 Տանգո Tango Ֆրանսուա
1994 Դ՛Արտանյանի դուստրը La fille de d'Artagnan Դ՛Արտանյան
1994 Փառքի խարդավանքը Grosse fatigue Ֆիլիպ Նուարե
1994 Փոստատարը Il postino Պաբլո Ներուդա
1995 Ազատության գնացքը Les Milles: Le train de la liberté գեներալ
1995 Փարիզի արքան Le roi de Paris Վիկտոր Դերվալ
1995 Չափազանց աղմկոտ միայնություն Une trop bruyante solitude Հանտ
1995 Մեծ շրջագայություն (Մեծն դուքսերը) Les grands ducs Վիկտոր Վյալա
1996 Ուրվականը վարորդով Fantôme avec chauffeur Ֆիլիպ Բրունո-Տեսյե
1997 Դոկտոր Շուտցի պարգևը Les palmes de M. Schutz դոկտոր Շուտց
1997 Մարիաննա Ուկրիա Marianna Ucrìa -
1997 Արև Soleil Ջոզեֆ Լևի
1997 Մարտի (Սապատավորը) Le bossu Ֆիլիպ Օռլեանցի
1999 Իմ որդին 70 տարեկան է Mio figlio ha 70 anni Կաստելլի
2003 Հայրն ու որդիները Père et fils Լեո
2003 Թակած մսեղիք Les côtelettes Լեոնս
2003 Բացեք, ոստիկանությունն է 3 (Սուպերծախվածները) Ripoux 3 Ռենե Բուարոն
2005 Էդի Edy Լուիս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=10&OTDDay=01&OTDYear=1981
  3. http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=10&OTDDay=01&OTDYear=2013
  4. http://www.nytimes.com/2006/11/25/movies/25noiret.html
  5. http://www.earthtimes.org/mobile/10872.xhtml
  6. http://www.fotopedia.com/reporter/stories/ImkSrrkqxDE
  7. http://www.fr2day.com/travel/a_paris_stroll_with_the_dead
  8. https://web.archive.org/web/20180325232354/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1989.84.0.html
  9. encinematheque.net Արխիվացված 2010-11-20 Wayback Machine(ֆր.)
  10. 10,0 10,1 Philippe NOIRET, biographie et filmographie illustrées Արխիվացված 2010-11-20 Wayback Machine(ֆր.)
  11. «Филипп Нуаре был великой фигурой, а также одним из наиболее респектабельных и любимых актёров французов. [] мы будем хранить воспоминание о его элегантности, в прямом и переносном смысле, его бесподобном и узнаваемым голосом среди всех» // Дань уважения политика Рено Доннедьё де Вабр (Renaud Donnedieu de Vabres), 23 ноября 2006.
  12. Ses pièces, ses films, ses amis…(ֆր.)
  13. Mémoire cavalière(ֆր.)
  14. Филипп Нуаре на церемонии вручения Премии Сезар в 1990 году(ֆր.)
  15. Criticscircle.org.uk(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Նուարե» հոդվածին։