Ֆելիքս Բրիխ
Ֆելիքս Բրիխ գերմ.՝ Felix Brych | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 3, 1975 (49 տարեկան) | ||
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանիա | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆելիքս Բրիխ (գերմ.՝ Felix Brych, օգոստոսի 3, 1975, Մյունխեն, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլային մրցավար, ՖԻՖԱ-ի մրցավար 2007 թվականից։ Դատել է Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները Բրազիլիայում[1] և 2018 թվականին Ռուսաստանում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին սկսել է սպասարկել Բունդեսլիգայի հանդիպումները։ 2007 թվականից ՖԻՖԱ-ի մրցավար է։ Նույն թվականի հոկտեմբերին նա դատել է իր առաջին հանդիպումը միջազգային մակարդակում՝ 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական հանդիպումը՝ Ռումինիա-Լյուքսեմբուրգ (2-0)։ 2008 թվականի փետրվարին աշխատել է ՈՒԵՖԱ-ի գավաթի 1/32-րդ խաղում՝ «Պանատինաիկոս»-«Ռեյնջերս»[2], հաջորդ մրցաշրջանում՝ «Լիվերպուլ»-«ՊՍՎ Էյնդհովեն» արդեն Չեմպիոնների լիգայում[3]։ 2011 թվականի հոկտեմբերի 18-ին սպասարկել է Չեմպիոնների լիգայի «Օցելուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։
2017 թվականին նշանակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մրցավար։
Ֆելիքս Բրիխն ստացել է իրավաբանության դոկտորի կոչում[4]՝ պաշտպանելով սպորտի վերաբերյալ դոկտորական թեզը։ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Referees & Assistant referees for the 2014 FIFA World Cup» (PDF). FIFA. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Panathinaikos 1-1 Rangers — Lineups». uefa.com. Union of European Football Associations. 2008 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Liverpool 3-1 PSV — Lineups». Union of European Football Associations. 2008 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Alone, Armed with only a whistle Արխիվացված 2017-12-13 Wayback Machine(անգլ.)