Ֆայլ (թղթապանակ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆայլ (անգլ.՝ file), պլաստիկ, պոլիէթիլենից, թափանցիկ գրենական թղթապանակ՝ փաստաթղթերը կեղտոտումից և վնասվածքներից պահելու և պահպանելու համար։ Այն կողմերից մեկի վրա ունի անցքեր՝ ամրացման համար։ Կարող են միանալ կամարային կամ այլ սկզբունքով։
Անվանման տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական բառարաններում մինչև այժմ չկա որևէ հատուկ տերմին գրենական թափանցիկ թղթապանակի համար։ Տարբեր շրջաններում այն տարբեր կերպ է անվանվում։
Ամենատարածվածը «ֆայլ» կամ «ֆայլիկ» անվանումն է։ Այն տարածված է Մոսկվայում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում, Սոչիում, Նորինսկում, Կրասնոյարսկում, Յարոսլավլում և շատ այլ քաղաքներում։ Սանկտ Պետերբուրգում օգտագործվում է նաև «գրպան» կամ «գրպանիկ» անվանումները։ Այլ տարածաշրջաններում օգտագործում են նաև մուլտիֆոր (lang-lat|multifora) տերմինը։
Ըստ երևույթին, բառը ծագել է սովորական արագակարից, որի մեջ տեղադրված են հորատված պանակներ, որոնք անգլերեն անվանվում են «file»։ Ֆայլ բառն անգլերենում նշանակում է ոչ միայն թղթապանակ-արագակար, այլ նաև ունի այլ նշանակություններ։ Անցքերով թափանցիկ թղթապանակը անգլերենի բրիտանական տարբերակում անվանվում է «punched pocket», իսկ ամերիկականում՝ «sheet protector»։
Մուլտիֆոր տերմինը տարածված է հիմնականում Սիբիրում, մի քանիսում միաժամանակ նաև «ֆայլ» կամ «ֆայլիկ»։ Հայտնի են այս տերմինի ծագման մի քանի տարբերակներ․
- Անմիջապես լատիներենից «multifora», որ նշանակում է բազմաթիվ անցքեր ունեցող։
- Գրենական պիտույքներ արտադրող ընկերության անվանումից՝ «Multifor», «Multifour» կամ «Multifora», որը երևի արտադրել է մուլտիֆորներ և իր արտադրանքը տարածել է Ուրալում։
- Իտալերենից՝ «multi foro», որ բառացի նշանակում է «շատ անցքեր»։
- Անգլերենից՝ «multi for», որ բառացի նշանակում է «շատ բանի համար»։
- «Մուլտիֆորմատ» բառի կրճատումից, քանի որ մուլտիֆորը իր անցքերի դիրքի դասավորվածության հաշվին հարմար է տարբեր տիպի ֆայլ-արագակարների համար։
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆայլերը լինում են տարբեր չափսերի, հիմնականում ըստ թղթի ձևաչափերի՝
Նյութը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆայլերը լինում են պլաստիկ, այդ թվում՝ պոլիէթիլենե, պոլիպրոպիլենային։
Գույնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆայլերը արտադրվում են թափանցիկ, մեծ մասամբ դրանք անգույն են, սակայն ժամանակակից նյութերը թույլ են տալիս արտադրել ցանկացած գույնի։