Ֆալցետ
Արտաքին տեսք
Ֆալցետ (իտալ.՝ falsetto, < falso - Կեղծ), տղամարդու երգչական ձայնի ամենաբարձր ռեգիստրը, որը դուրս է գալիս նրա սովորական ձայնածավալի սահմաններից և բնորոշվում է հնչյունների ուժգնության պակասեցմամբ, առանձնահատուկ փափկությամբ և օբերտոնների թվի նվազեցումից բխող՝ տեմբրի յուրատեսակ «կեղծությամբ»։
Ֆալցետի հնչյուններ արտաբերելիս կիրառվում է գլխավորապես գլխային ռեզոնատորը, ձայնալարերը տատանվում են ոչ թե ողջ լայնքով, այլ միայն ծայրերով։ Մինչև 19-րդ դարը գործածել են տենոր-երգիչները գլխավորապես բարձր հնչյուններ ստանալու նպատակով։ Ժամանակակից օպերային և համերգային երգեցողության մեջ ֆալցետը կիրառվում է նաև հնչողությանը յուրահատուկ տեմբրային գունավորում հաղորդելու նպատակով։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 614)։ |