Jump to content

Օլգա Արնտգոլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Արնտգոլց
Ծնվել էմարտի 18, 1982(1982-03-18)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԿալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (2003)
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ալբերտ Արնտգոլց
Ամուսին(ներ)Vakhtang Beridze?
o-arntgolc.ru
Օլգա Արնտգոլց՝ Վիքիպահեստ

Օլգա Ալբերտովնա Արնտգոլց (ռուս.՝ Ольга Альбертовна Арнтгольц, մարտի 18, 1982(1982-03-18)[1], Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Արնտգոլցը ծնվել է 1982 թվականի մարտի 18-ին Կալինինգրադում, Կալինինգրադի մարզային դրամատիկական թատրոնի դերասանների՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Ալբերտ Արնտգոլցի ու դերասանուհի Վալենտինա Գալիչի ընտանիքում։ Օլգա Արնտգոլցն ավարտել է Կալինինգրադի № 49 լիցեյի թատերական դասարանը (Բորիս Բեյնենսոնի ղեկավարությամբ)։ Դրանից հետո նա իր երկվորյակ քրոջ՝ Տատյանա Արնտգոլցի հետ ընդունվել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան, որն ավարտել է 2003 թվականին[2]։

Օլգա Արնտգոլցը մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան» հեռուստանախագծին Մաքսիմ Ստավսոկու հետ միասին (նա փոխարինել է քրոջը՝ Տատյանա Արնտգոլցին, ով հղիության պատճառով դադարեցրել էր մասնակցությունը նախագծին)[3]։

2009 թվականի ամռանը Օլգա Արնտգոլցն ամուսնացել է Վախթանգ Բերիձեի հետ[3][4][5]։ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին[6] ծնվել է նրանց դուստրը՝ Աննան[7][8]։ 2015 թվականի սեպտեմբերին Օլգա Արնտգոլցը ամուսնալուծության դիմում է ներկայացրել[9]։

2016 թվականին հայտնի է դարձել, որ Օլգա Արնտգոլցը երկրորդ երեխան է ունենալու, որի հայրը ռեժիսոր Դմիտրի Պետրունն է[10]։ 2016 թվականի դեկտեմբերի 21-ին ծնվել է դերասանուհու որդին՝ Ակիմը[11][12]։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999-2003 ս Հասարակ ճշմարտություններ Простые истины Մաշա Տրոֆիմովա
2000 ս Սջ սենյակ Чёрная комната Զոյա
2002 ս Երեքն ընդդեմ բոլորի Трое против всех Լենա
2003 ֆ Օձի թույն Яд змеи
2003 ս Ինչո՞ւ է քեզ պետք ալիբի Зачем тебе алиби? Անժելիկա
2003 ս Երեքն ընդդեմ բոլորի 2 Трое против всех 2 Լենա
2004 ֆ Русское Սվետկա
2004 ս Մի՛ մոռացիր Не забывай Նինա Սինիցինա
2005 ֆ Վերցնել Տարանտինոյին Взять Тарантину Լերա
2005 ս Բարբիի հարսանիքը Свадьба Барби Պոլինա Զվոնարյովա
2006 ֆ Ողջը Живой բուժքույր Օլգա
2006 ֆ Գովազդային ընդմիջում Рекламная пауза Լենա
2006 ֆ Տոթ նոյեմբեր Жаркий ноябрь Վիկա
2007 ս Յունկերներ Юнкера Անյա
2007 ֆ Глянец Նաստյա
2007 ֆ Տերերի ծառան Слуга государев մարքիզուհի Գրեթխեն Ֆոն Շոմբերգ
2008 ֆ Մայրական բնազդ Материнский инстинкт Լիզա
2008 ֆ Частник Գալյա Սոկոլովա
2009 ս Թաթիկներ Лапушки Կատյա
2010 ս Անտառներում ու լեռներում В лесах и на горах Նաստասյա Պոտապովնա
2010 ս Сивый мерин Կատյա
2010 ս Դուրս եմ գալիս քեզ փնտրելու Выхожу тебя искать Ռիտա Վիսոցկայա
2011 ֆ Հույսի սպիտակ վարդեր Белые розы надежды Եվգենյա Ստրելցովա
2012 ֆ Люба. Любовь Լյուբա Կարավաևա
2012 ս Պանդորա Пандора Նաստյա Սվիրինա
2012 ս Պիրանիաներ Пираньи Վիկա Լոգինովա
2012 ս Դուրս եմ գալիս քեզ փնտրելու 2 Выхожу тебя искать 2 Ռիտա Վիսոցկայա
2012 ս Սամարա Самара Օլգա Սամարինա
2013 ս Ռումբ Бомба Լիկա
2013 ֆ Գենա Բետոն Гена Бетон Մաշա
2013 ֆ Ես կողքիդ եմ Я рядом Էլյա
2014 ս Սամարա 2 Самара 2 Օլգա Սամարինա
2015 ս Սպաների կանայք Офицерские жёны Նադեժդա Անտոնովա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Ольга Альбертовна Арнтгольц / Olga Arntgolts
  3. 3,0 3,1 И. Демидова (23.09.2009). «Ольга Арнтгольц тайно вышла замуж» (ռուսերեն). ЕвроСМИ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  4. «Свадебные новости :: ГИМЕНЕЙ — Новости 2009 год, Июнь». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  5. «Ольга Арнтгольц вышла замуж» (ռուսերեն). Труд7. 24 Сентября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  6. «У Ольги Арнтгольц родилась дочь» (ռուսերեն). FreeNW.com. 1 октября 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. «Актриса Ольга Арнтгольц родила первенца» (ռուսերեն). Дни.ру. 1.10.2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. «Актриса Ольга Арнтгольц родила дочь» (ռուսերեն). ivona.bigmir.net. 1 октября 2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. «Муж Арнтгольц высказался о разводе» (ռուսերեն). Дни.ру. 29 сентября 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. «Одна из сестёр Арнтгольц со дня на день станет мамой | EG.RU». EG.RU. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  11. Шереметова, Елена. «Актриса Ольга Арнтгольц родила сына в Москве». Life.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. «Из-за беременности Арнтгольц продюсеру грозят судом | EG.RU». EG.RU. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Արնտգոլց» հոդվածին։