Քրիստին Չենովետ
Քրիստին Չենովետ անգլ.՝ Kristin Chenoweth | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1968[1][2] (56 տարեկան) |
Ծննդավայր | Broken Arrow, Օկլահոմա |
Կրթություն | Oklahoma City University?, Broken Arrow Senior High School? և Wanda L. Bass School of Music? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | liberal Christianity? |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, գրող, ձայնային դերասանուհի, ինքնակենսագիր, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և պարուհի |
Ժանրեր | փոփ |
Պարգևներ և մրցանակներ | |
officialkristinchenoweth.com | |
Քրիստին Չենովետ (անգլ.՝ Kristin Chenoweth, հուլիսի 24, 1968[1][2], Broken Arrow, Օկլահոմա), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ-կատարող և գրող։ Կատարումներով հանդես է գալիս երաժշտական թատրոններում, կինոյում և հեռուստատեսությունում։
Երաժշտությամբ զբաղվել է երեխա տարիքից, երգել քրիստոնեական երգեր, իսկ ավելի ուշ որոշել է դառնալ օպերային երգչուհի։ Բեմում առաջին անգամ հանդես է եկել 1997 թվականին՝ «Բրոդվեյում»։ Առավել հայտնի է դարձել «Դու լավ մարդ ես, Չարլի Բրաուն» (1999) մյուզիքլում կատարած դերից հետո, որի համար արժանացել է Թոնի մրցանակի։ 2001 թվականին ստացել է իր առաջին գլխավոր դերը NBC-ի «Քրիստին» կարճամետրաժ կոմեդիային հեռուստաշարքում։ 2003 թվականին մեծ համբավ է ձեռք բերել բրոդվեյյան «Չարը» մյուզիքլում կատարած գլխավոր դերով, որի համար առաջադրվել է Թոնի և Դրամա Դեսք մրցանակների։ 2004-2006 թվականներին NBC-ի «Արևմտյան թև» քաղաքական դրամայում մարմնավորել է մեդրա-խորհրդատու Աննաբետ Շոտի դերը, 2007-2009 թվականներին` American Broadcasting Company հեռուստաալիքի «Pushing Daisies» կինոկատակերգական դրամայում մարմնավորել է Օլիվ Սնուկի դերը, որի համար 2009 թվականին արժանացել է Էմմի մրցանակի։
Որպես պրոֆեսիոնալ երգիչ և երգահան` Չենովետը թողարկել է չորս ստուդիական ալբոմ, ինչպես նաև մի քանի սինգլներ։ Որպես հրավիրված աստղ` հանդես է եկել բազմաթիվ հեռուստաշոուներում, այդ թվում` «Սեզամ փողոց» և «Glee», որտեղ կատարած դերի համար 2010 և 2011 թվականներին առաջադրվել է «Էմմի» մրցանակի։ 2012 թվականին նկարահանվել է նաև ABC հեռուստաընկերության «Բարեպաշտ զզվելի արարածներ» հեռուստասերիալում։ Հանդես է եկել նաև խաղարկային ֆիլմերում, ինչպիսիք են` «Կախարդը» (2005 թ.), «Վարդագույն հովազ» (2006), «Գժանոց անիվների վրա» (2006), «Չորս Սուրբ Ծնունդ» (2008) և «Կրկին դու» (2010)։
2015 թվականի հուլիսին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» արժանացել է աստղի[5]։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստի Դոն Չենովետը ծնվել է 1968 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքի Բրոքեն-Արոու արվարձանում։ Ինչպես ինքը Չերնովետն է ասում, նա քառորդ մասով հնդկուհի-չերոկի է[6][7]։ Դեռահաս տարիքում նա տեղական եկեղեցիներում երգում էր հոգևոր երգեր։ Տասներկու տարեկան հասակում ազգային Հարավային բապտիստական կոնվենցիայի ժամանակ կատարում է Էվա Տորնկվիստ-Կարլսոնի «Four Feet Eleven» քրիստոնեական երգը[8]։
1982 թվականին նրան փորձում են որբ երեխայի դերում «Էննի» ֆիլմի, «Էննի» բրոդվեյական մյուզիքլի կինոտարբերակում։ Նա դեր չի ստանում, քանի որ նրա նյույորքյան բարբառին հատուկ առոգանությունը հնչում էր բավականին կեղծ[9]։
Բրոքեն Արոուի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Չենովետն ընդունվում է Օկլահոմայի համալսարան, որտեղ դառնում է Gamma Phi Beta կանանց միության անդամ[10][11][12]։ Նա ստանում է գեղարվեստի բակալավրի աստիճան երաժշտական թատրոնում և մագիստրոսի աստիճան օպերային կատարման համար։ 1991 թվականին մասնակցում է «Միսս Օկլահոմա» մրցույթին, որտեղ գրավում է երկրորդ տեղը[8]։
Չենովետը մասնակցում է տաղանդների որոնման մի քանի մրցույթների։ Մետրոպոլիտեն օպերա թատրոնի ազգային խորհուրդը նրան կոչում է «ամենատաղանդավոր և անենախոստումնալի երգչուհի»[13]։ Նա ավարտում է Օկլահոմայի համալսաանը բակալավրի կոչումով երաժշտական թատրոնի բնագավառում և մագիստրոսի կոչումով` օպերային երգեցողության բնագավառում[13]։ Երբ Կրիստինը պատրաստվում էր ընդունվել Ֆիլադելֆիայի կատարողական արվեստի ակադեմիա, ընկերներն նրան սռաջարկեցին փորձնական կարգով մասնակցել Animal Crackers մյուզիքլի օֆֆ-բրոդվեյական լսումներին, որից հետո նա ստացավ Արաբելլա Ռիտտենհաուսի դերը։ Հետագայում նա հրաժարվեց ուսումնական թոշակից և տեղափոխվեց Նյու-Յորք, որպեսզի հանդես գա մյուզիքլում և կարիերան շարունակի թատրոնում[13]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Animal Crackers մյուզիքլում աշխատանքներն ավարտելուց հետո Չենովետը շարունակում է ելույթներ ունենալ տարածքային թատրոններում։ Նա ելույթներ է ունենում Babes in Arms և Phantom մյուզիքլներում (որոնց հետ միասին շրջագայությունների է մեկնում Գերմանիա)[14], իսկ հետագայում մասնակցում է «Ֆանտաստիկս»[8] և Box Office of the Damned օֆֆ-բրոդվեյական բեմադրություններին[14]։ Նա 1997 թվականին հանդես է գալիս Մոլիերի «Սկապենի արարքը» պիեսում, որտեղ Չենովետի ելույթների վերաբերյալ առաջին անգամ հոդված է տպագրվում The New York Times-ում, որտեղ ասվում է «Պարզամիտ, լալկան աղջկա դերի կատարումը Կրիստին Չենովետի կողմից սքանչելի է»[15]։ 1997 թվականի գարնանը կայացավ Չենովետի բրոդվեյական առաջին ելույթը Ջոն Կանդերի և Ֆրեդ Էբբի «Պողպատե կառանացիցը » մյուզիքլում։ Չնայած փոքր հաջողությանը Կանդերի և Էբբի մյուզիքլը արտիստուհուն բերում է կարիերայի ընթացքում առաջին խոշոր Theatre World Award[8] պարգևը։ Այնուհետև 1998 թվականին իրար են հաջորդում մի շարք դերեր, այնպիսի համերգային բեմադրություններում, ինչպիսիք են Ջորջ Գերշվինի[16] «Հավաքեք նվագախումբը» և Ուիլյամ Ֆիննի «Նոր ուղեղը»[17]։
1999 թվականին Կրիստին Չենովետը ստացավ Սալլի Բրաունի դերը, Կլարկ Հեսսների «Դու լավ մարդ ես, Չարլի Բրաուն» բրոդվեյական մյուզիքլում, որը խթան հանդիսացավ նրա հետագա թատերական կարիերայում։ Այդ դերի համար արտիստուհին ստանում է «Թոնի», «Դրամա Դեսկ» մրցանակներ, Կլարենս Դերվենտի անվան պարգև և Outer Critics Circle Award[18]: Նույն տարում նա «Էպիկական մասշտաբներ»[19] բրոդվեյական կատակերգական ներկայացման մեջ կատարում է գլխավոր դերը, իսկ մեկ տարի անց «Պարզ օրը կտեսնես հավերժությունը» պիեսում[20]։
Հետագա տարիներին Չենովետը սկսեց իր կարիերան հեռուստատեսությունում, երաժշտությունում և կինոյում և սկսեց ավելի քիչ ժամանակ հատկացնել թատրոնին։ 2001 թվականին նա թողարկեց իր առաջին մենակատարային ալբոմը, իսկ մեկ տարի անց հանդես է գալիս City Center Encores! բեմում[21]։ 2003 թվականի հոկտեմբերին նա վերադառնում է Բրոդվեյ և Ստիվեն Շվարցի «Չարը» մյուզիքլում խաղում է Գլինդայի, բարի կախարդուհու դերը։ Ներկայացումն առևտրային հիթ դարձավ, իսկ Չենովետը 2004 թվականին ստացավ իր կարիերայի ընթացքում երկրորդ մրցանակը «Թոնի» անվանակարգում, բայց պարտվեց իր կոլեգային, Իդինա Մենզելին, որը խաղում էր Չար վհուկի դերը[22]։ Իր դերի համար նա ներկայացվել էր նաև մրցանակի «Դրամա Դեսկ» անվանակարգում[23][24]։ Իննամսյա մասնակցությունից հետո Չենովետը 2004 թվականի հուլիսի 18-ին թողեց մյուզիքլը[25], և միացավ «Արևմտյան թև » դրամատիկ հեռուստասերիալի դերասանական խմբին։
«Չար»-ից հեռանալուց հետո, Չենովետը կատարեց Կունիգունդայի դերը Լեոնարդ Բեռնստայնի «Կանդիդ» մյուզիքլում[26]։ Մյուզիքլի հեռուստատարբերակը հեռարձակվեց PBS ալիքով «Մեծ կատարողներ» ծրագիր- անթոլոգիայի շրջանակներում։ 2006 թվականի դեկտեմբերից մինչև 2007 թվականի մարտը նա միանգամից խաղաց երեք դերեր «Խնձորենու ծառը» ներկայացման մեջ[27]։ Նա ներկայացվեց մրցանակների «Դրամա Դեսկ»[28] և «Դրամա Լոնգ» անվանակարգերում։ Չենովետը նաև հանդես եկավ, որպես «Դրամա Դեսկ» մրցանակաբաշխության հաղորդավար[28]։
2006 թվականին նա հանդես եկավ Մել Բրուսկի «Երիտասարդ Ֆրանկենշտեյն» ներկայացման, 1974 թվականին ադապտացիայի ենթարկված համանուն կինոֆիլմում[29]։ 2009 թվականին նա ելույթ ունեցավ «Երաժշտությունը եթերում» մյուզիքլում[30]։ Պլանավորվել էր, որ Չենովետը պետք է կատարեր գլխավոր դերը «Վերսալի ուրվականները» մյուզիքլում[31], որը պետք է ներկայացվեր Մետրոպոլիտեն օպերայում 2010 թվականին, սակայն այն չկայացավ տնտեսական ճգնաժամի պատճառով[32]։
2010 թվականին Չենովետը «Խոստումներ, խոստումներ» մյուզիքլում խաղաց գլխավոր դերը, որի առաջին ներկայացումը կայացավ 2010 թվականի ապրիլի 25-ին[33]։ Հատուկ նրա համար շոուում ավելացվեց երկու նոր երգ, «I Say a Little Prayer» և «A House Is Not a Home»[34]: Շոուն ավարտվեց 2011 թվականի հունվարի 2-ին[35], չնայած նա բաց թողեց 2010 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2011 թվականի հունվարի 1-ի ներկայացումները, դեկտեմբերի 31-ի ամանօրյա համերգին մասնակցելու պատճառով[35][36]։
2015 թվականին Չենովետը վերադառնում է Բրոդվեյ On the Twentieth Century մյուզիքլում գլխավոր դերով։ Դերը նրան բերեց «Տոնի» անվանակարգում ևս մեկ մրցանակ[37]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսությունում իր կարիերան Չենովետը սկսեց իննսունականների վերջերից, LateLine և Paramour սերիալներում և երկրորդական դերերով «Էննի » և «Յոթ վարդ» հեռուստաֆիլմերում։
2001 թվականին նա կիսաինքնակենսագրական «Կրիստին» կատակերգական սերիալում կատարում է գլխավոր դերը։ Նկարահանված տասներեքից, վեցի էպիզոդների ցուցադրումից հետո այն հանվում է եթերից[38]։ 2003 թվականին նա Մեթյու Բրոդերիկի հետ հավասարապես խաղաց գլխավոր դերը «Երաժշտական մարդը » երաժշտական հեռուստաֆիլմում[39]։ Նա հանդես եկավ նաև այնպիսի սերիալների էպիզոդներում, ինչպիսիք են, «Ֆրեյզերը» (2001), «Սեզամ փողոցը» (2004) և «Տգեղ աղջիկը» (2007)[40]։
2004 թվականին նա սկսեց խաղալ Աննաբետ Շոտտի դերը NBC հեռուստաալիքով ցուցադրվող «Արևմտյան թև» քաղաքական դրամայում[41][42]։ Նա երկու անգամ առաջադրվել է «ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի դրամատիկական սերիալներում լավագույն դերասանական համույթի մրցանակին» նկարահանումների ժամանակ։ Դերասանուհին կատարում է իր դերը մինչև 2006 թվականի շոուի ավարտը[42][43]։
2007 թվականից մինչև 2009 թվականը Չենովետը կատարում է Օլիվ Սնուկի դերը ABC-ի «Կեռյալները ց պահանջ »հեռուստասերիալում։ Այս դերի կատարման համար Չենովետը լավագույն գնահատականներ ստացավ հեռուստաքննադատների կողմից, ինչպես նաև երկու տարի անընդմեջ առաջադրվեց «Էմմի» մրցանակի` 2009 թվականին հաղթելով «Կատակերգական հեռուստասերիալի երկրորդական պլանում լավագույն արտիստուհի» անվանակարգում[44]։ Չնայած լավագույն գնահատականներին և մրցանակներին[45][46], սերիալը փակվեց 2009 թվականին երկու եթերաշրջանից հետո[47], сериал был закрыт в 2009 году после двух сезонов[8]:
2009 թվականին նա հնչունավորեց «Նստիր, երկու!» մուլտսերիալի գլխավոր գործող անձանցից մեկին[12]։ Շոուն փակվեց մեկ եթերաշրջանի տասներեք էպիզոդներից հետո[48]։ Նույն տարում Չենովետը աստղային հրավեր ստացավ «Նվագախումբ» երաժշտական սերիալից, կատարելով միջին տարիքի սպառված երգչուհի Էյպրիլ Ռեդսի դերը, որը տառապում է ալկոհոլիզմով և չի ավարտել միջնակարգ դպրոցը, աստղ դառնալու ձգտումների պատճառով[49]։ Չենովետի ելույթը շոուում քննադատների կողմից ստացավ բավականին բարեհաջող գնահատականներ[50][51]։
Այսպես, USA Today-ի գրախոսներից մեկը գրեց «Հավանաբար գործող անձի ներկայության անհրաժեշտությունը չկա, բայց երբ մենք պետք է լսենք Չենովետի երգը, մենք համակերպվում ենք այն մտքի հետ, որ սցենարիստները շահագործում են նրան այնքան, մինչև չի ստացվում լավագույնը»։ Նա վերադարձավ շոու 2010 թվականի ապրիլին, Home-ի էպիզոդում[52]։ Los Angeles Times ի քննադատը էպիզոդին այսպիսի մեկնաբանություն տվեց «Էպիզոդում լավագույնը, անկասկած Կրիստին Չենովետի վերադարձն էր Էյպրիլի դերում։ Նրա «Fire» բուռն դուետը Շուստերի հետ և «One Less Bell to Answer» կատարումը , այնպես արեցին, որ իմ սիրտը չդիմացավ, և երբ նա կատարեց «A House Is Not a Home» և «Home» երգերը, ես նորից սիրահարվեցի նրան»[53]։ Չենովետը նորից սերիալներում երևաց 2011 թվականի մայիսին Rumours էպիզոդում։ Էյպրիլի դերի համար նա առաջադրվեց «Էմմի» մրցանակի «Կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասանուհի» անվանակարգում 2010 և 2011 թվականներին[54][55]։ Նա նվաճեց նաև «Արբանյակային մրցանակը» 2009 թվականի վերջին, The Rhodes Not Taken էպիզոդում ելույթի համար[56]։
2011 թվականի մարտին , հայտարարվեց, որ Չենովետը միացել է ABC ալիքի համար Կիմ Գատլինի գրքի հիման վրա նկարահանվող, «Հաջողված քրիստոնյա շան որդիք » սերիալի պիլոտային էպիզոդներին։ Նա կատարում էր Կարլին Կոկբեռնի դերը[57][58][59]։ 2011 թվականի մայիսի 13-ին ալիքը պատվիրեց առաջին եթերաշրջանի նկարահանումները` փոխելով սերիալի անվանումը «Բարեպաշտ լեշերը»։ Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ 2012 թվականի մարտի 4-ին, իսկ եզրափակիչ ցուցադրությունը կայացավ նույն թվականի մայիսի 6-ին։ ABC ալիքը փակեց սերիալը մայիսի 11-ին, առաջին եթերաշրջանից հետո[60][61]։
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Չենովետը երբեք չի կատարել առաջատար դերեր հոլիվուդյան ֆիլմերում, սակայն նա ունեցել է բազմաթիվ բնավորության դերեր, մի շարք առևտրական տեսանկյունից հաջողված կոմեդիաներում։ Չենովետը կինոյում իր առաջին ելույթը ունեցել է 2002 թվականին, «Թոփ, թոփ, Բլեֆ» անկախ ֆիլմում կատարած դերով[40][62]։ Մի քանի տարի անց նա վերադարձավ կինո, նկարահանվելով ռեժիսոր Նորա Էֆրոնի «Իմ կինը ինձ կախարդել է» «Կախարդուհին» հանրամատչելի հեռուստասերիալի կինովերսիայում։ «Չարը» մյուզիքլի ներկայացումներից մեկին մասնակցում էր դերասանուհի Նիկոլ Քիդմանը, որի վրա այնքան տպավորություն գործեց Չենովետը, որ նա խնդրեց ռեժիսորին, որ վերջինս նրան ընդգրկի «Կախարդուհին» ֆիլմում[9]։ Նա խաղում էր Մարիա Քելիի դերը, որը Նիկոլ Քիդմանի հերոսուհու հարևանուհին և ընկերուհին էր։ Մեկ տարի անց Չենովետը հայտնվեց Հոլիվուդյան ստուդիայի հինգ ֆիլմերում, «Վարդագույն հովազ», «Հիմարների տունը անիվների վրա», «Սուր եզրին», «Բարի գալուստ կամ հարևանների մուտքն արգելված է» և «Գործող անձ»[40]։
2008 թվականի փետրվարի 24-ին Չենովետը կատարում է «That’s How You Know» երգը «Կախարդվածը» կինոֆիլմից, Կոդակ թատրոնում 80-րդ «Օսկար» մրցանակաբաշխության պարգևատրման արարողության ժամանակ[63]։ Նույն տարում նա մասնակցում է «Փերի» մուլտֆիլմի գլխավոր գործող անձերից մեկի Ռոզետայի հնչունավորմանը[12]։ Նույն տարվա նոյեմբերին նա հանդես եկավ «Քառակի ծնունդ» ծննդյան կատակերգությունում, խաղալով հերոսուհու ավագ քրոջ` Ռիզ Ուիզերսպունի դերը[40]։
2009 թվականին Չենովետը խաղաց իր առաջին գլխավոր դերը կինոյում, «Գայթակղության մեջ »անկախ դրամայում։ Ֆիլմը արժանացավ քննադատների հաջողված գնահատականներին[64], իսկ առաջին ցուցադրությունը կայացավ Նյուպորտ-Բիչի կինոֆեստիվալում։ Ֆիլմը թողարկնեց սահմանափակ վարձակալությամբ, այնուհետև ներկայացվեց DVD տարբերակով[65]։
2009 թվականին թողարկվեց «Փերիներ» մուլտֆիլմի անիմացիոն տարբերակը, «Փերիներ։ Կորած գանձեր», իսկ 2010 թվականին երրորդ մասը՝ «Փերիներ. Կախարդական փրկությունը» անվամբ։ 2010 թվականին նա Կրիստեն ԲԵլի, Սիգուրնի Ուիվերի, Օդեթ Էննեբեյլի, Ջեյմի Լի Կյորտիսի և Բետտի Ուայթի հետ հանդես եկավ «Նորից դու» կատակերգությունում[66]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չենովետը առանձնահատուկ ձայն ունի, որի պատճառով նրան հաճախ համեմատում են անցած դարի երեսնական թվականների կատակերգակ դերասան Բետտի Բուպի հետ[67]։ Նրա ձայնը կարող է վերցնել մինչև չորս օկտավա[68]։
1992 թվականին նա մասնակցեց The Most Happy Fella բրոդվեյական մյուզիքլի ալբոմի ձայնագրությանը։ Նրա դերերգերը կարելի է լսել նաև այնպիսի մյուզիքլների ալբոմներում, ինչպիսիք են A New Brain (1998) и You’re a Good Man, Charlie Brown (1999), ինչպես նաև 110 in the Shade (1999): 2000 թվականին նա մի քանի երգ ձայնագրեց Grateful: The Songs of John Bucchino ալբոմի համար, իսկ մեկ տարի անց Մենդի Պատինկինի հետ ձայնագրեցին Kidults ալբոմը[69]։
2001 թվականին նա թողարկեց իր առաջին ալբոմը Let Yourself Go անվանումով, որը բաղկացած է երեսնական թվականների հարամատչելի ջազային երգերի քավեր վերսիաներից։ Նա երգերից մեկը կատարում էր դերասան Ջեյսոն Ալեքսանդրի հետ դուետով։ 2002 թվականի հոկտեմբերին նա կատարում է մի քանի երգեր իր ալբոմից Լինկոլն կենտրոնում կայացած համերգում[70]։ Նույն տարում նա հանդես է գալիս Ֆաննի Բրայսի կերպարով, Նյու-Յորքում կայացած բարեգործական համերգի շրջանակներում։ 2003 թվականին նա մենահամերգ տվեց ռեժիոր Սեմ Մենդեսի Divas at Donmar-ի շրջանակներում։
2005 թվականի ապրիլի 5-ին նա թողարկեց իր երկրորդ ստուդիական ալբոմը Is I Am անվանումով։ Նա պահպանել էր իր մեջ քրիստոնեական երգերը, հասնելով 31 տողանոց չարտերի Billboard Քրիստոնեական ալբոմներում։ Այդ նույն տարում Չենովետը համերգ տվեց Կարնեգի –հոլում։ 2007 թվականի հունվարի 19-ին նա մենահամերգ տվեց Նյու Յորքում Մետրոպոլիտեն օպերայում՝ դառնալով մյուզիքլների գծով երրորդ աստղը, այդ բեմում ելույթ ունեցած Բարբարա Կուկից և Իվ Մոնտանից հետո[71]։
2008 թվականի հոկտեմբերի 14-ին նա թողարկեց A Lovely Way to Spend Christmas-ը, իր երրորդ ստուդիական ալբոմը։ Սուրբ ծննդյան թեմային նվիրված ալբոմը հասել է 77-րդ գծին Billboard 200 չարտով[72], ինչպես նաև գլխավորում է անկախ ալբոմների չարտը։ Չենովետի այլ ելույթներից կարելի է առանձնացնել 2009 թվականի մենահամերգը Սենտ- Լուիսյան սիմֆոնիկ նվագախմբի հետ[73]։
2010 թվականի օգոստոսին Չենովետը ձեռնամուխ եղավ քանթրի ժանրի իր չորրորդ ստուդիական ալբոմի թողարկմանը[74]։ 2011 թվականի սեպտեմբերի 13-ին Some Lessons Learned ալբոմը առաքվեց վաճառքի։ Երգերի գրելուն մասնակցել են Դայան Ուորենը, Դոլլի Պարտոնը, Հիլարի Սկոտը, ինչպես նաև ինքը Չենովետը, որը դարձավ երկու կոմպոզիցիայի համահեղինակ[75][76]։ Ալբոմը հասավ հիսուներորդ գծին Billboard 200 չարտով, և տասնչորսերորդը Top Country Albums-ում։ Ալբոմից թողարկվեց երեք սինգլ, «I Want Somebody (Bitch About)», «Lessons Learned» և «Fathers and Daughters». «I Want Somebody» հասնելով 19-րդ տեղը CMT ալիքի տեսահոլովակների չարտում[77]։
2011 թվականի դեկտեմբերին նա ելույթ ունեցավ որպես American Country Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության վարող[78]։ Մրցանակաբաշխության շրջանակներում նա կատարեց իր վերջին ստուդիական ալբոմի երգերից մեկը[79]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չենովետը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի։ Երեք տարի նա հարաբերությունների մեջ է եղել թատրոնի դերասան Մարկ Կուդիշի հետ, 2001 թվականին նրանք բաժանվել են[9]։ Որոշ ժամանակ նա հանդիպել է սցենարիստ Ահարոն Սորկինի հետ։ «Ստուդիա 60 Սանսեթ-սթրիթում » սերիալում, որի ստեղծողը համարվում է Սորկինը, Հարրետ Հեյսի (Սառա Պոլսոն) կերպարը մասամբ ստեղծվել է Չենովետի պատկերով[80]։
2009 թվականին դերասանուհին գրում է հուշագրություններ A Little Bit Wicked: Life, Love, and Faith in Stages անվանումով[81], որտեղ նկարագրում է իր անցած ճանապարհը, մյուզիքլի արտիստուհուց, մինչև հոլիվուդյան ֆիլմերում աշխատանքները։ Նա հայտարարում է, որ նպատակ չի դրել գրքում իր մասին ամբողջությամբ պատմել, այլ կենտրոնացել է այն բանի վրա «թե ով և ինչպիսին է եղել ինքը»[82]։ Գիրքը հրատարակվել է 2009 թվականի ապրիլի 14-ին[83]։ Նա մի շուն ունի Մեդդի անունով, որին կոչել է իր կուռքի Մեդլին Կանի պատվին, որը մահացել է 1999 թվականին[9]։ 2006 թվականին ըստ FHM ամսագրի՝ նա գրավել է 49-րդ տեղը «աշխարհի 100 ամենա սեքսուալ կանանց» ցուցակում[9]։
Չենովետը հաճախ է խոսում իր դավանանքի մասին։ Նա նկարագրում է իրեն որպես «լիբերալ քրիստոնյա առանց նախապաշարմունքների»[84]։ The New York Times-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ պաշտպանում է սեռական փոքրամասնությունների իրավունքները[85][86]։
Նա տառապում էր Մենյերի հիվանդությամբ, ներքին ականջի հիվանդություն , որը առաջացնում է հեղուկի քանակության ավելացում նրա խոռոչում։ Հեղուկը ճնշում է գործադրում հյուսվածքների վրա, որոնք կարգավորում են մարմնի կողմնորոշումը տարածության մեջ և ապահովում հավասարակշռության պահպանումը։ Նա ասում էր, որ առանձին ելույթների ժամանակ, ինքը ստիպված էր լինում հավասարակշռությունը պահպանել հենվելով խաղընկերոջ վրա, ինչպես նաև հիվանդությունը ստիպում էր բաց թողնել մի քանի կարևոր ելույթներ[87]։
2010 թվականի մայիսին Չենովետը հանդես է գալիս իր մյուզիքլի խաղընկերոջ, բացահայտ հոմոսեքսուալ Շոն Հեյսի պաշտպանությամբ «Խոստումներ, խոստումներ», երբ քննադատ Ռամին Սետոդեշը Newsweek ամսագրից նրա ելույթը անվանեց «փայտե և ոչ անկեղծ», և որ նրանց կոլեգա Ջոնաթան Գրոֆը նույնպես բացահայտ հոմոսեքսուալ է և ունի համանման պրոբլեմներ դերերի կատարման ժամանակ։ Քննադատի խոսքերով, ոչ մի հոմոսեքսուալ չի կարող կատարել հետերոսեքսուալի դեր[88]։ Դերասանուհին հոդվածը անվանեց «հրեշավոր հոմոֆոբիկ», և քննադատության ենթարկեց Սեթոդեշի կարծիքը, այն անվանելով «ծաղրանք միջնակարգ դպրոցի մակարդակով»։ Չենովետը հաստատեց, որ հանդիսատեսը թատրոն է գալիս, որպեսզի «մեկնեն ճամփորդության», այլ ոչ թե մտածեն դերասանի սեքսուալ կողմնորոշման մասին[89]։ Պատմությունը լայն հասարակական արձագանք ստացավ և հետագայում վերապատմվեց այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են՝ The New York Times-ը[90] և Los Angeles Times-ը[91]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոդվեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Թատրոն |
---|---|---|---|
1997 | Steel Pier (մյուզիքլ) | ՄաքՔյուր գանձ | Ռիչարդ Չարլզ Ռոջերսի թատրոն |
1999 | Դու լավ մարդ ես, Չարլի Բրաուն | Սալի Բրաուն | Ambassador Theatre |
Epic Proportions | Լուիզա Գուդման | Հեյս Հեեն թատրոն | |
2003-2004 | Կախարդուհին | Գլինդա | Ջորջ Գերշվինի թատրոն |
2006-2007 | Խնձորի ծառը | Եվա Արքայադուստր Բարբարա Էլլա / Պասինոնելա |
Ստուդիա 54 |
2010-2011 | Խոստումներ, խոստումներ | Ֆրեն Կուբելիկ | Բրոդվեյ |
Բրոդվեյից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Թատրոն |
---|---|---|---|
1994 | The Fantasticks | Լուիզա | Sullivan Street Playhouse |
1994 | Box Office of the Damned | Քրիստի | CSC թատրոն |
1997 | Scapin | Գիավինտ | Լաուրա Պիլս թատրոն |
1998 | A New Brain | Նենսի Դ. / Սպասուհի | Լինքոլն կենտրոն |
New York City Center Encores
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
1998 | Strike up the Band | Էնի Դապեր |
2000 | On a Clear Day You Can See Forever | Դեյզի Գեմբլ / Մելինդա |
2005 | The Apple Tree | Եվա Արքայադուստր Բարբարա Էլլա / Պասնոնելա |
2007 | Stairway to Paradise | Female Star |
2009 | Music in the Air | Ֆրիդա Հետուֆիլդ |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր | Ծանոթություններ |
---|---|---|---|---|
1999 | Էննի | Annie | Լիլի Սնետ Ռեջիս | Հեռուստաֆիլմ-մյուզիքլ |
2001 | Յոթ վարդ | Seven Roses | Հեռուստաֆիլմ | |
2002 | Տոպ, տոպ Բլեֆ | Topa Topa Bluffs | Պեթի | |
2003 | Երաժշտասերը | The Music Man | Մերիեն Պերոու | հեռուստաֆիլմ-մյուզիքլ |
2005 | Կախարդուհին | Bewitched | Մարիա Քելի | |
2006 | Վարդագույն հովազ | The Pink Panther | Շերի | |
Գժանոց անիվների վրա | RV | Մերի Ջո Գորնիկ | ||
Գործող անձ | Stranger Than Fiction | Կամեո | ||
Մկրատով վազողը | Running with Scissors | Ֆերն Ստյուարտ | ||
Բարի գալուստ կամ հարևանների մուտքն արգելված է | Deck the Halls | Տիա Հոլ | ||
A Sesame Street Christmas Carol | Christmas Carole | հնչյունավորում | ||
2008 | Լապիկները տիեզորքում | Space Chimps | Կիլովատ | հնչյունավորում |
Թինկեր Բել | Tinker Bell | Ռոզետա | հնչյունավորում | |
Չորս Սուրբ Ծնունդ | Four Christmases | Լորտնի | ||
2009 | Գայթակղություն | Into Temptation | Լինդ Սալերնո | |
Թինկեր Բելը և կորած գանձը | Tinker Bell and the Lost Treasure | Ռոզետա | հնչյունավորում | |
Սուրբ ծնունդի 12 տղամարդիկ | 12 Men of Christmas | Այ Ջեյն Բաքսթեր | Հեռուստաֆիլմ | |
2010 | Փերիներ. Կախարդական փրկությունը | Tinker Bell and the Great Fairy Rescue | Ռոզետա | հնչյունավորում |
Կրկին դու | You Again | Ջորջիա Քինգ | ||
2013 | Ընտանեկան ուիքենդ | Family Weekend | Սամանտա Սմիթ-Դանգի | |
2014 | Ռիո 2 | Rio 2 | Գեբի | հնչյունավորում |
2014 | Hard Sell | Լորնա | ||
2014 | Խաղադրույքը` խաղադրույք | A Bet’s a Bet | Միսիս Քեմպ | |
2015 | Երկրպագու | The Boy Next Door | Վիկի Լենսինտ | |
2015 | Ժառանգներ | Descendants | Մալռֆիսենտա | |
2017 | Իմ փոքրիկ պոնի | My Little Pony: The Movie | Երկնային աստղ արքայադուստր | հնչյունավորում |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր | Ծանոթություններ |
---|---|---|---|---|
1999 | LateLine | Քրիստին | մեկ դրվագ | |
Paramour | մինի սերիալ | |||
2001 | Kristin | Քրիստին Յանսի | 13 դրվագ | |
Ֆրեյզեր | Frasier | Պորշա Սանդերս | մեկ դրվագ | |
2002 | Baby Bob | Կրիստալ Կարտեր | մեկ դրվագ | |
2003 | Fillmore! | Թանգարանի տնօրեն | հնչյունավորում, մեկ դրվագ | |
2005 | Great Performances | Candide օպերայի պրեմիերան | ||
2004-2006 | Արևմտյան թև | The West Wing | Աննաբետ Շոտ | Երեսուն չորս դրվագ |
2003, 2006 | Սեզամ փողոց | Sesame Street | Միսիս Լապշա | երկու դրվագ |
2001, 2007 | Elmo’s World | Միսիս Լապշա | երկու դրվագ | |
2007 | Տգեղ Բեթին | Ugly Betty | Դիանա | մեկ դրվագ |
Robot Chicken | տարբեր դերեր | հնչյունավորում | ||
2007-2009 | Pushing Daisies | Օլիվ Սնուկ | քսաներկու դրվագ | |
2009 | Նստիր, երկուս | Sit Down, Shut Up | Միրքլ Քրոն | հնչյունավորում, տասնմեկ դրվագ |
Legally Mad | Սկիպի պիլոն | Փորձնական թողարկում | ||
2009-2011 | Glee | Glee | Էյփրիլ Ռոդս | Երեք դրվագ The Rhodes Not Taken, Home և Rumours. |
2010 | American Idol | հրավիրված դատավոր | դրվագ Orlando Auditions | |
The Apprentice | եթերաշրջան 10, դրվագ 7 | |||
Երբ 17 տարեկան էի | When I Was 17 | Առաջին եթերաշրջան, 20 դրվագ | ||
2011 | So You Think You Can Dance | ութերորդ եթերաշրջան | ||
2012 | Քլիվլենդի գեղեցկուհիները | Hot in Cleveland | Կորտնի Փրայլ | 1 դրվագ |
Բարեպաշտ զզվելի կանայք | Good Christian Belles | Կարլին Կոկբերն | ||
Լավ կինը | The Good Wife | Պեգի Բիրն | 2 դրվագ | |
2013 | Քյորսթի | Kirstie | Բրիտանի Գոլդ | 1 դրվագ |
2017 | Ամերիկյան աստվածներ | American Gods | Իսթե | 1 դրվագ |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chenoweth, Kristin and Joni Rodgers. A Little Bit Wicked: Life, Love, and Faith in Stages, Simon and Schuster, 2009 ISBN 1439100675.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ https://omhof.com/inductees/
- ↑ Kristin Chenoweth Gets a Star on the Hollywood Walk of Fame
- ↑ «Kristin Dawn Chenoweth». KChenoweth.Net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Brady, James (15 мая 2005). «Brady's Bits: Kristin Chenoweth». Parade. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին. «Chenoweth's family name is Welsh, but she's part Cherokee. 'One-fourth,' she said.»
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Biography». Turner Classic Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Internet Movie Database. «Biography for Kristin Chenoweth». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Florence Birdwell, Professor of Voice Biography at Oklahoma City University» Արխիվացված 2013-05-09 Wayback Machine. okcu.edu. Retrieved March 8, 2010.
- ↑ Gamma Phi Beta Sorority Արխիվացված 2011-10-07 Wayback Machine eduinreview.com. Retrieved March 8, 2011.
- ↑ 12,0 12,1 12,2 «16 апреля 2009». Fresh Air. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 «Kristin Chenoweth biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 14,0 14,1 Kristin Chenoweth bio at Filmreference.com, accessed December 4, 2011
- ↑ Brantley, Ben. «M. Moliere, Meet Mr. Irwin. He Clowns Around a Bit, Too». The New York Times, December 4, 1997. Retrieved December 4, 2011.
- ↑ Brantley, Ben. «Theater Review: Jingoism Parodied: Gershwins' War of '27». The New York Times, February 14, 1998
- ↑ «Lincoln Center, 'A New Brain'». LCT.org, accessed December 4, 2011
- ↑ «You’re a Good Man, Charlie Brown, Ambassador Theatre, Broadway, 1999». IBDB.com. Retrieved December 4, 2014.
- ↑ «Epic Proportions listing, Helen Hayes Theatre, Broadway, 1999» ibdb.com. Retrieved December 4, 2011.
- ↑ Brantley, Ben. «Theater Review; Reincarnation With a Green Thumb». The New York Times, December 4, 2011
- ↑ Simonson, Robert; Gans, Andrew. «Chenoweth, Ebersole, Errico, Neuwirth Expected for Encores! Bash Nov. 24-25». Playbill.com, 1 ноября 2002
- ↑ «Tony Awards, 2004». Broadwayworld.com, accessed April 6, 2011
- ↑ «Drama Desk Award, 2003—2004» Արխիվացված 2008-07-04 archive.today. Dramadesk.com, accessed 6 апреля 2011
- ↑ Gans, Andrew; Simonson, Robert; Allen, Morgan. 2003-04 «Drama Desk Award Nominations Announced; 'Wicked' Leads Pack with 11 Nominations». Playbill.com, April 29, 2004
- ↑ Simonson, Robert. «Original Glinda’s Bubble Floats Away July 18 When Chenoweth Leaves Broadway’s Wicked». Playbill.com, 18 июля, 2004
- ↑ Chenoweth performing «Glitter and Be Gay». YouTube.com, accessed 7 октября, 2010
- ↑ Hernandez, Ernio. «A Tree Grows on Broadway: Chenoweth, James and Kudisch Open The Apple Tree». Playbill.com, 14 декабря 2006
- ↑ 28,0 28,1 Gans, Andrew; Pincus-Roth, Zachary. «Nominees for Drama Desk Awards Announced; LoveMusik Garners 12 Noms». Playbill.com, 26 апреля 2007
- ↑ Gans, Andrew. «Bart, Foster Added to Reading of Brooks' Young Frankenstein». Playbill.com, 11 октября 2006
- ↑ «There's Music in the Air at City Center Beginning Feb. 5». Playbill. 5 февраля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Met Opera Seeks Chenoweth for The Ghosts of Versailles». Playbill.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Bad economy affects The Met: Kristen Chenoweth’s opera debut cancelled» Արխիվացված 2011-02-02 Wayback Machine. New York Daily News, 14 декабря 2008
- ↑ Gans, Andrew. «Promises, Promises Revival Has a 'Prayer' and a 'Home'». Playbill.com, 29 марта 2010
- ↑ Gans, Andrew. «Kristin Chenoweth and Sean Hayes Make Promises on Broadway Beginning 27 марта». Playbill.com, 27 марта, 2010
- ↑ 35,0 35,1 Hetrick, Adam; Gans, Andrew.«Broadway Revival of Promises, Promises to Close» PlayBill.com, 10 сантября 2010
- ↑ Ng, David. «Culture Monster: Kristin Chenoweth Talks About Broadway Glee and Her New Album». 30 декабря 2010
- ↑ «2015 Tony Award Nominations». The New York Times. 28 апреля 2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Wren, Celia. «Theater: Trying to Act Saintly Nowadays Can Be a Hair Shirt». The New York Times, 29 июля 2001
- ↑ Simonson, Robert. «Broderick and Chenoweth Give Iowa a Try in Music Man TV Movie, Feb. 16». Playbill.com, 13 февраля 2003
- ↑ 40,0 40,1 40,2 40,3 Chenoweth credits Internet Movie database, accessed 2011-12-01
- ↑ Gans, Andrew. «Wicked’s Chenoweth to Begin „West Wing“ Role in November». Playbill.com, 3 ноября 2004
- ↑ 42,0 42,1 «West Wing Cast». Warnerbros.com, accessed 6 апреля 2011
- ↑ «'The West Wing' Chenoweth Credits, 2004—2006». Internet Movie Database, accessed 6 апреля 2011
- ↑ Joyce Eng (20 сентября 2009). «Kristin Chenoweth, Jon Cryer Win First Emmys». TVGuide.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Metacritic. «Pushing Daisies: Season 1». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Leah Greenblatt (4 октября 2007). «Snap judgment: 'Pushing Daisies'». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Awards for "Pushing Daisies" (2007)». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Battaglio, Stephen (2009 թ․ մայիսի 17). «Is my favorite show cancelled?». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Wieselman, Jarett (2009 թ․ ապրիլի 20). «Kristin Chenoweth Becomes a Quadruple Threat». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Bianco, Robert (2009 թ․ սեպտեմբերի 30). «Critic's Corner Wednesday». USA Today. Gannett Company. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ See also Flandez, Raymund (1 октября 2009). «"Glee" Season 1, Episode 4: TV Recap». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին., Goldman, Eric (1 октября 2009). «Glee: "The Rhodes Not Taken" Review». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին. and Martin, Denise (1 октября 2009). «'Glee': The top 5 reasons to rewatch 'The Rhodes Not Taken'». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Stack, Tim. «Glee: Kristin Chenoweth to return!» Արխիվացված 2011-10-07 Wayback Machine Entertainment Weekly, 26 октября, 2009. Retrieved 4 декабря 2011.
- ↑ «Glee: 'Home' is where the heart — and Kristin Chenoweth — are». Los Angeles Times, 4 декабря, 2011
- ↑ «Glee, Morrison, Michele, Tony Awards, Chenoweth & More Receive 2010 Emmy Noms!» 'BroadwayWorld.com, 8 июля, 2011
- ↑ «Outstanding Guest Actress in a Comedy Series 2011». Emmy Awards website, accessed 14 июля 2011
- ↑ Satellite Awards, 2009. imdb.com. Retrieved 4 декабря, 2011.
- ↑ «Pilot News: Chenoweth Joins ABC's Bitches». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Kristin Chenoweth To Co-Star In ABC's 'Good Christian Bitches'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Kristin Chenoweth joins 'Good Christian' pilot at ABC». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Andreeva, Nellie (13 мая 2011). «ABC Starts New Series Pickups with Orders to Tim Allen and Apt. 23». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Nellie Andreeva (11 мая 2012). «UPDATE: ABC's 'Scandal' Renewed, 'GCB', 'The River', 'Missing' & 'Pan Am' Canceled». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Topa Topa Bluffs (2002)». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Kristin Chenoweth Performs 'That’s How You Know': Oscar 2008». Alt Film Guide, 2008, accessed January 5, 2011
- ↑ «Into Temptation (2009)». Rotten Tomatoes. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Kristin Chenoweth lured to "Temptation"». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ You Again Interview — Kristin Chenoweth. TrailerAddict.com. Retrieved 2010-11-29.
- ↑ filmreference. «Kristin Chenoweth Biography (1968-)». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Playbill». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
- ↑ «kristinchenoweth.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Holden, Stephen. «A Glamorous Chameleon, Catching All the Nuances». The New York Times, October 14, 2002
- ↑ «Kristin Chenoweth: Live at the Met». 2008 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Billboard. «A Lovely Way to Spend Christmas -...(2008)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Kristin Chenoweth Appears with St. Louis Symphony Orchestra at Fox Theatre Jan. 10». BroadwayWorld.com, 6 января, 2009, accessed 4 декабря, 2011
- ↑ Kristin Chenoweth is Popular and Possibly Perfect: The Auto-Interview. AutoStraddle, 4 декабря, 201
- ↑ Derschowitz, Jessica. «Kristin Chenoweth goes country with Some Lessons Learned», CBS, 14 сентября 2011
- ↑ O’Brien, Jon. «Some Lessons Learned review». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «CMT Top 20 Countdown». Country Music Television. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ zap2it.com. «American Country Awards: Trace Adkins, Kristin Chenoweth - how'd they do?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ zap2it.com. «American Country Awards: Kristin Chenoweth's 'I Didn't'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Carter, Bill (11 сентября 2006). «West Wing to West Coast: TV's Auteur Portrays TV». The New York Times. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «A Little Bit Wicked: Life, Love, and Faith in Stages». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Kristin, Kristin, Everywhere». TheaterMania. 2011 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Chenoweth's Autobiography, A Little Bit Wicked, апрель, 2009». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
- ↑ O'Connor, Pauline (10 апреля 2005). «Fashion & Style "A Night Out With: Kristin Chenoweth: Head Shots"». The New York Times. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Green, Jesse. «She Sings! She Acts! She Prays!» The New York Times, 4 декабря, 2011
- ↑ «thECable» (PDF) (2005/2006). Evangelicals Concerned: 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Fresh Air. «Kristin Chenoweth Is 'A Little Bit Wicked'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Setoodeh, Ramin. «Straight Jacket». Newsweek, 2011-12-04
- ↑ «Kristen Chenoweth Stands Up for Gay Actors, Calls Out Homophobic Newsweek Article». Autostraddle.com, accessed 9 мая, 2010
- ↑ Itzkoff, Dave. «Kristin Chenoweth Has Some Words for Newsweek». The New York Times, 10 мая, 2010
- ↑ Gornstein, Leslie. «Preach It! Kristin Chenoweth does our job for us. Thanks, doll!» Los Angeles Times, 10 мая, 2010
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kristin Chenoweth at the Internet Broadway Database Edit this at Wikidata
- Kristin Chenoweth at the Internet Off-Broadway Database Արխիվացված 2018-03-09 Wayback Machine
- Biography at Biography.com
- TonyAwards.com Interview
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Չենովետ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի սոպրանոներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ինքնակենսագիրներ