Քարլի Սայմոն
Քարլի Սայմոն | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Carly Elisabeth Simon |
Ծնվել է | հունիսի 25, 1943[1][2][3][…] (81 տարեկան) Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կիթառահար, դաշնակահարուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Արիստայի Գրառումները, Warner Bros. Records, Elektra Records և Epic Records |
Կրթություն | Սարա Լուրենսի քոլեջ և Riverdale Country School? |
Ամուսին | James Taylor?[4] |
Պարգևներ | |
Կայք | carlysimon.com |
Carly Simon Վիքիպահեստում |
Քարլի Էլիզաբեթ Սայմոն (անգլ.՝ Carly Elisabeth Simon, հունիսի 25, 1943[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգահան, գրող, արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Գրեմի մրցանակների։ Համարվում է փոփ երաժշտության «խոստովանական» ոճի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Առավել հայտնի է դարձել 1970-ական թվականների սկզբին՝ «You’re So Vain» հիթի շնորհիվ։ 26 ալբոմ ընդգրվել են Billboard ամսագրի թոփ 200-ի շարքում, որոնցից «No Secrets» ալբոմը 1973 թվականին գլխավորել է առաջին հորիզոնականը։
Քարլի Սայմոնի անունն ընդգրկվել է «Երգահանների փառքի սրահ» ամերիկյան հասարակական կազմակերպությունում։ Մանկական գրքերի հեղինակ է, որն ավելի ճանաչում է բերել երգչուհուն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարլի Էլիզաբեթ Սայմոնը ծնվել է 1945 թվականի հունիսի 25-ին՝ Նյու Յորքի Բրոնքս շրջանում, մայրը (1909-1994) եղել է կաթոլիկ, կես իսպանացի, կես շվեյցարացի, եղել է քաղաքացիական ակտիվիստ, հայրը (1899-1960) սերել է հրեական ընտանիքից, նվագել է դաշնամուր, եղել է Simon & Schuster հրատարակչության համահիմնադիրներից։ Քարլին, նրա քույրերն ու կրտսեր եղբայրը մեծացել են կաթոլիկ հավատքի մեջ։
Ութ տարեկան հասակում Քարլին սկսել է ուժեղ կակազել։ Հետագայում Քարլին նշել է, որ սկսել երգել նրա համար, քանի որ երգելուց չի կակազել։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարլին երաժշտականկարիերան սկսել է քրոջ՝ Լյուսիի հետ զուգերգով։ 1964 թվականին Սայմոն քույրերի երգը ճանաչվեց Winkin' Blinkin' and Nod ալբոմի առաջատար երգ։ Քարլին քրոջ հետ թողարկել է երկու ալբում։ Քրոջ ամուսնությունից հետո, որոշ ժամանակ Քարլին դադարել է երգել։ Այդ ընթացքում նա համագործակցել է Elephant's Memory ռոք-խմբի հետ և որպես երգչուհի նկարահանվել Միլոշ Ֆորմանի «Հատում» ֆիլմում։ Carly Simon Քարլիի մենահամերգը տեղի է ունեցել 1971 թվականի փետրվարին, երբ թողարկվեց նրա առաջին՝ «Carly Simon» ալբոմը, որի մեջ ընդգրկված «That’s the Way I’ve Always Heard It Should Be» երգը տեղ է գտել Billboard Hot 100 ամեիրկյան ամենշաբաթյա թողարկվող ամսագրի առաջին տասնյակում և երկու տարի անց ստացել ոսկե կարգավիճակ։
Քարլիի երկրորդ ալբոմը՝ Anticipation թողարկվել է նույն թվականի նոյեմբերին, այն երգչուհուն շնորհեց Գրեմմի մրցանակ՝ «Լավագույն նոր արտիստ» (անգլ.՝ Best New Artist անվանակարգում)։ Երրորդ ալբոմը՝ «No Secrets»-ը ձայնագրվել է պրոդյուսեր Ռիչարդ Փերիի կողմից և տեղ զբաղեցրել գովազդային վահանակների վերևի հորիզոնականներում։ Քարլիի չորրորդ ալբոմը՝ «Hotcakes»-ը թողարկվել է 1974 թվականի հունվարին։ Ալբոմի մեջ ընդգրկված «Mockingbird» երգը Քարլին կատարում է իր ամուսնու՝ Ջեյմս Թեյլորի հետ[6]։
1980 թվականի հոկտեմբերի սկզբին ներվային համակարգի ուժասպառ լինելու պատճառով Քարլին բեմի վրա ուժասպառ եղավ, ինչից հետո նրա համերգային կատարումները դարձան հազվադեպ։
«Let the River Run» երգը, որը տեղ է գտել «Գործարար կինը» ֆիլմում, երգչուհուն արժանացրեց Գրեմմի մրցանակի։ 1992 թվականին Սայմոնը «Իմ կյանքը» ֆիլմի համար ձայնագրել է սաունդթրեք[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1972-1983 թվականներին Սայմոնը ամուսնացած է եղել երաժիշտ Ջեյմս Թեյլորի հետ[8]։ Նրանք ունեն երկու երեխա՝ երաժիշտներ Սալլի Մարիա Թեյլորը ( 1974) և Բենջամին Սայմոն Թեյլորը (1977)։ Այնուհետև Սայմոնը քսան տարի ամուսնացած է եղել բանաստեղծ Ջիմ Հարթի հետ։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carly Simon, 1971
- Anticipation, 1971
- No Secrets, 1972
- Hotcakes, 1974
- Playing Possum, 1975
- Another Passenger, 1976
- Boys in the Trees, 1978
- Spy, 1979
- Come Upstairs, 1980
- Torch, 1981
- Hello Big Man, 1983
- Spoiled Girl, 1985
- Coming Around Again, 1987
- My Romance, 1990
- Have You Seen Me Lately, 1990
- This Is My Life, 1992
- Romulus Hunt: A Family Opera, 1993
- Letters Never Sent, 1994
- Film Noir, 1997
- The Bedroom Tapes, 2000
- Moonlight Serenade, 2005
- Into White, 2007
- This Kind of Love, 2008
- Never Been Gone, 2009
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Amy the Dancing Bear, 1989
- The Boy of the Bells, 1990
- The Fisherman’s Song, 1991
- The Nighttime Chauffeur, 1993
- Midnight Farm, 1997
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
- ↑ «Mockingbird - Carly Simon & James Taylor».
- ↑ You're So Vain - Carly Simon | Song Info | AllMusic (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին
- ↑ Anderson, Stacey; Anderson, Stacey (2011 թ․ հոկտեմբերի 31). «Week in Rock History: Carly Simon and James Taylor Tie the Knot». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարլի Սայմոն» հոդվածին։ |
|
- Հունիսի 25 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Կոնտրալտոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երգահաններ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի ռոք կիթառահարներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Սոֆթ ռոք երաժիշտներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկյան սոֆթ ռոք երաժիշտներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի մանկագիրներ
- Ամերիկացի ռոք երգչուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ